Օրվա լրահոսը
Կառավարությունն օտարում է Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքը
«Հայփոստի» շենքում ներդրողը նախատեսում է ստեղծել Համաշխարհային առեւտրի կենտրոն
Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ Ադրբեջանը մեծ խնդիրներ ունենա միջազգային հարթակում, և ռազմի դաշտում: Իսկ մենք ի՞նչ ենք անում, փորձում ենք խաղաղության դարաշրջան բացել, հետքայլ ենք անում, նշաձողեր ենք իջեցնում. Վիտալի Մանգասարյան. «168 ժամ»
Ադրբեջանը շատ լավ հասկանում է նաև, որ եթե այս փուլում երկարատև մարտական գործողություններ սկսի ՀՀ-ի և Արցախի դեմ, կարճ ժամանակում ՀՀ-ում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ:
25 տարի խաբել են, ով մի բան խոսել է, ասել են՝ թուրքի ջրաղացին ջուր ես լցնում, հիմա էլ են անում. Տիգրան Պետրոսյան. «Հրապարակ»
Ներքաղաքական խաղացողներն այնքան տհաս են, որ փորձել են Արայիկ Հարությունյանին ճնշել՝ Աղդամով բեռ ստանալու հարցի շուրջ
Ձյունիկ Աղաջանյան. Շատ մեծ հնարավորություններ ունենք, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է իշխանություն, որը հանդես կգա ազգանպաստ դիրքերից. «Փաստ»
ՆԱՏՕ-ն այստեղ ներկայացված է Թուրքիայի տեսքով, թուրքական ազդեցությունը մի քանի ամսվա ընթացքում շատ սահուն կտարածվի ամբողջ Հայաստանի վրա, եթե, իհարկե, դրան չնախորդեն ռազմական գործողությունները և Հայաստանի Հանրապետությունից նորանոր տարածքների կորուստը
ՊԲ ստորաբաժանումները Քարվաճառի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Եթե Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, ապա անհասկանալի է ՌԴ դերակատարությունը, նաեւ՝ Հայաստանի պարտավորությունները. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»
Ստացվում է` 91-ից Հայաստանն ագրեսոր է եւ զավթել է Ադրբեջանի տարածքը, ու խնդիրներ կարող ենք ունենալ, երբ Ադրբեջանը դիմի դատարան
Տավուշի մարզպետը 2022 թ.-ին բնակարան է ձեռք բերել Դավթաշենում. «Ժողովուրդ»
2021 թվականին նա գնել է նոր մեքենա՝ 2007 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի։
Չստացված մեկնարկ աշխարհի առաջնությունում
Իզաբելլա Յայլյանը կարող էր պայքարել մեդալի համար, սակայն նա պոկում վարժությունում 85 կգ ծանրության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել պայքարը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ցավը տանեմ, լավ շշպռեց»
2021 թվականի իր նախընտրական ծրագրում ՔՊ-ն գրել էր Շուշիի եւ Հադրութի խաղաղ դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ «հանուն փրկության անջատման» մասին: Հետագա երկու տարիների ընթացքում իշխանությունների դիրքորոշումը փոխվել է 180 աստիճանով, եւ այսօր պաշտոնապես շրջանառվում են ինքնորոշմանը, դեօկուպացիային եւ անջատմանը խիստ հակասող թեզեր: Արդյոք այդպիսով ՔՊ-ն խաբե՞լ է իր ընտրողներին: Մի քանի ամիս առաջ,
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հնարավո՞ր է արդյոք ապրել առանց լյարդի
Մարդը չի կարող ապրել առանց լյարդի, որը կենսականորեն կարևոր օրգան է․ լինելով օրգանիզմի ամենախոշոր մարսողական գեղձը՝ այն կարգավորում է արյան մեջ թափոնների առկայությունը, դուրս է բերում տոքսիններն ու պահպանում էներգիան՝ գլիկոգենի տեսքով։ Լյարդը «շնորհակալ» օրգան է, որն ունի վերականգնվելու հնարավորություններ, և անգամ լյարդի մի փոքր մասի փոխպատվաստումը կարող է հիվանդի կյանքը փրկել՝ չվնասելով դոնորի առողջությանը։
Դավիթ Բաբայան․ «Լավ կլինի՞, որ Մարիա Զախարովան իր ընտանիքով օրը 200 գրամ հաց ուտի, այն էլ չկարողանա գտնել»․ «168 ժամ»
Ի՞նչ է կատարվում, ի՞նչ կապ ունի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը Բերձորի միջանցքի հետ, եթե նա այդքան «խիզախ» է, թող կանգնի ու ասի՝ Ադրբեջանը պետք է անվերապահորեն բացի Բերձորի միջանցքը, սա միջազգային պայմանագրով նախատեսված դրույթ է։ Ի՞նչ է նշանակում «խիզախություն ցուցաբերեք», խիզախությունը դո՛ւք ցուցաբերեք, կամ հասարակ պարկեշտություն, մարդկայնություն, դատարկ խոսում եք։ Չե՞ք ամաչում, առաջին հերթին պետք է բացվի Բերձորի միջանցքը, այն փակվել է ապօրինի ձևով, բոլոր պայմանավորվածությունների ու օրենքներին հակառակ։
Մեծ Բրիտանիայի դեսպանատանը քննարկել են Երևանի ընտրություններին առնչվող հարցեր. Մեսրոպ Առաքելյանը չհերքեց հանդիպման փաստը. «Փաստ»
Մանե Թանդիլյանը ամեն օր տարբեր հանդիպումներ է ունենում, որոնք, ըստ անհրաժեշտության, ներկայացվում են հանրությանը։
Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Իսրայելի քաղաքացի 62-ամյա Գ․ Բուրշտեյնի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 1-ին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը գտնվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ ստացել է
Արցախում ցեղասպանության մի ձևն արդեն իրականացվել է, մեկ այլ ձև սպասվում է. Օկամպոն՝ ԱՄՆ կոնգրեսի լսումներում
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, համանախագահներ Քրիս Սմիթը, Ջիմ ՄԱքԳովերնը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի ընդդեմ Արցախի վայրագությունների նախագծի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Իր ելույթում Օկամպոն անդրադարձել է
«14 կուսակցություն 1 աթոռի համար եք պայքարում, համախմբվեք, բարիշեք, ստեղծեք ջոկատ, պայքարենք Լաչինի համար». Քանաքեռցու առաջարկը
«Բա ինձ ասում են՝ ինչի՞ չես համախմբվում, այդ մարդկանց հե՞տ, ովքեր միլիարդներով փող ունեն անհասկանալի ծագմա՞ն»,- ասաց Թանդիլյանը՝ բնակիչներին:
«Պահեստազորի սպաների» շարժումը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին
«Պահեստազորի սպաների» շարժումը Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում աջակցություն է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին։ Շարժման անդամները՝ արդարադատության գեներալ-մայոր «Պահեստազորի սպաների» շարժման համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հետ եւ հաստատակամություն հայտնել՝ սատարելու դաշինքի ամբողջական իշխանափոխության օրակարգը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը եւ «Ձայն
ԺՀԿ առաջնորդ Սուրեն Պետրոսյան․ «Իշխող ուժի հետ համագործակցելը նույնիսկ տեսականորեն բացառվում է»
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն այսօր Նոր Նորք վարչական շրջանում էր։ Երկու տարի առաջ ստեղծված այս ուժն ի սկզբանե իր առջեւ դրված իշխանափոխության ծրագիրը դիտարկում է որպես միջոց եւ ոչ թե որպես նպատակ։ Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է։ Իսկ այն խորքային փոփոխությանը, որն առանց իշխանափոխության տեղի ունենալ չի կարող, անհրաժեշտ
Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի 2024թ․ ընտրություններում Կալիֆորնիայի 30-րդ ընտրատարածքից ներկայացուցչի թեկնածու Ժիրայր Ռաթևոսյանին
Ս․թ․ սեպտեմբերի 6-ին դեսպան Մակունցն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի 2024թ․ ընտրություններում Կալիֆորնիայի 30-րդ ընտրատարածքից ներկայացուցչի թեկնածու Ժիրայր Ռաթևոսյանին։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, Հայաստանում և Արցախում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Պրն․ Ռաթևոսյանը նաև դեսպանին է ներկայացրել Հայաստան իր վերջին այցի մանրամասները։
«Լավ տղերքի» տեղադրած «շլագբաումը», թափառող շներն ու Երեւանի անվտանգությունը. Քանաքեռցիներն իրենց դարդուցավը պատմեցին Թանդիլյանին
Քանաքեռցիներից մեկն էլ ասաց. «Երեւանի անվտանգությունը կախված է մեր ամբողջ սահմանների անվտանգությունից, ո՞նց եք տեսնում անվտանգության ապահովումը, ո՞նց եք պաշտպանելու մեր երկիրը»: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մեր համայնքը, քաղաքը պիտի պաշտպանենք արտաքին թշնամուց: Դրա ճանապարհը նաեւ ապաստարաններն են: Մենք բոլոր շենքերի տակ նկուղները պիտի մաքրենք, ապաստարաններ ենք ներդնելու, որ համոզված լինենք՝ վատագույն դեպքում բնակիչները պաշտպանվելու տեղ ունեն:
«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից
Սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։ Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում
Խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, եւ Դանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի Պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման եւ կյանքի անմարդկային
«Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից». Արայիկ Հարությունյանի գնահատականները CNN-ին` նախագահի պաշտոնից հրաժարականից առաջ
Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից: Իմ հետևյալ շեշտադրումներն են
«Ուղղակի չենք կարող գլուխներս բարձր հանգիստ մեր քաղաքում քայլել, անընդհատ ոտնատակ ենք նայում». «Ապրելու երկիրը» մայթերը լայնացնելու է
Հարցին՝ մայթերը փողոցի հաշվին լայնացնելը խնդիր չի՞ առաջացնի երթեւեկության համար, որն առանց այդ էլ խնդիրներ ունի՝ Թանդիլյանը պատասխանեց. «Դրա լուծումը ճոպանուղային համակարգն է, որն առաջարկում ենք ներդնել: Ե՞րբ է խցանում լինում, երբ որ շատ տրանսպորտային միջոց կա, այդ թվում՝ երբ անձնական օգտագործման մեքենաներ են հայտնվում փողոցում»:
Եթե ավելի պարզ նկարագրեմ, խոսքը Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում. Սիսակ Գաբրիելյան
Գարնանային նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը ենթադրում է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմների որոշակի ներդրում կամ առկա մեխանիզմի բարելավում: Եթե ավելի պարզ նկարագրեմ, խոսքը Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկման
«Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է». Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Այս պաշտոնական փաստաթուղթը, հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը: Չեմ բացատում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ,
Գենդերային ճեղքվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել
Նախագիծ՝ կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ: Արցախի
«Հենց տեսնես ես եկել եմ իշխանության՝ կզանգես». Երվանդ Թարվերդյան
«Սիրտս մղկտում է, դրա համար եմ մտել քաղաքականություն». «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվան Թարվերդյանի քարոզարշավն Ավան վարչական շրջանում


















































