Օրվա լրահոսը

Պարտավոր ենք շարունակել մեր դարավոր պայքարը՝ բոլորով հանդերձ և ի հեճուկս ամենի, ի կատա՛ր. Րաֆֆի Հովհաննիսյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին Ստեփանակերտ Հարգելի ռահակից, Շնորհավորում ենք ազգային-պետական ամբողջանվեր ծառայության Ձեր արդի հանգրվանը, զինակցում ենք և խորապես հավատում։ Վասն հայրենյայց՝ պարտավոր ենք շարունակել մեր դարավոր պայքարը՝ բոլորով հանդերձ և ի հեճուկս ամենի, ի կատա՛ր։ Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան Արտաքին գործոց առաջին նախարար «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ

«Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում. առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ»

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը Արտադրված է Արցախում`շրջափակման պայմաններում. առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ. Լուսինե Ղարախանյան Արտադրված է Արցախում`շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամի շնորհիվ։ Երանելի են կրթության

Օգնության ահազանգ Գյումրիում

Աշտարակային կռունկի (մոտ 30 մ) խցիկում Մ․ Կ․-ի (ծնված 1964 թ.) ինքնազգացողությունը վատացել է:

«Արցախը չի ընկճվել։ Այնտեղ կարդում են». Մարտակերտի կենտրոնական գրադարանի հուլիսյան տասնյակը

Երբ նորից բացվեն Արցախի դարպասները, պետք է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի գրադարանները նոր լույս տեսած գրքերով համալրելու ուղղությամբ։

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը ներառված է իտալական «Իմաջինարիա» կինոփառատոնի մանկական ֆիլմերի մրցույթում և Էստոնիայի անիմացիոն կինոփառատոնի ծրագրում

Հուլիսին ֆիլմը ստացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցույթի գլխավոր՝ «Ոսկե Ծիրան և Գենադի Մելքոնյանի» հատուկ մրցանակը։

«Խորհրդարանի խոսնակը չկարողացավ զսպել արցունքները». Ջակարտայում հանդիպումների ընթացքում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

«ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ջակարտայում մի շարք երկկողմ հանդիպումներ եմ ունեցել։ Նախ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ար Սիտի Ռոզայմերիյանտի հետ քննարկել ենք կազմակերպությունում Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու մանրամասները։ Զրուցակիցս նշեց, որ գնահատելի է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումը։ Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակ Մարիա Ֆերնանդա Լայի հետ պայմանավորվեցինք ակտիվացնել երկու երկրների

Առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաև հավասարակշռված զարգացման և վայրենի կառուցապատման միջև ընտրություն են. պահանջենք այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը. Սարհատ Պետրոսյան

Լրագրողներին նաեւ խորհուրդ եմ տալիս ստուգել իշխանական քաղաքապետի շրջապատի ու Ֆիրդուսիի տարածքի կառուցապատողների միջեւ (ըստ օդում կախված լուրերի) եղած կապերը։

«Անկեղծ ասած՝ ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել»․ Սերժ Սարգսյան

Դատարանի դահլիճում ցուցմունք տալով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ եթե Սերգո Կարապետյանն այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ և ոչ թե հիմա։

«Եթե ծնողի հետ չի ճամփորդում երեխան, ուղեկցողն իր հետ պե՞տք է ունենա լիազորագիր»

Բարդություններից խուսափելու համար առավել վստահելի և ապահով կլինի լիազորագրերով ճամփորդելը:

Իսպանական Diario SUR օրաթերթը հրապարակել է դեսպան Սոս Ավետիսյանի հոդվածը՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

Իսպանական Diario SUR օրաթերթում հրապարակվել է դեսպան Սոս Ավետիսյանի հոդվածը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանություն          

«Կոնին դրվում է այն, ինչ ես այս պահին ունեմ». Թեւանյանը մանդատից հրաժարվելու դիմումը գրեց ու հայտարարեց, որ գնում է Երեւանը Էրիվան դառնալը կանխելու

Թեւանյանն ընդգծեց, որ այլ իրավիճակում ինքը չէր մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, բայց քանի որ հիմա Երեւանը Էրիվան դառնալու վտանգի առաջ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, դրա համար մասնակցում է, որ տագնապի ձայնը հնչեցնի, նաեւ գտնում է, որ սա իշխանափոխության եւ ընդդիմադիրներին կոնսոլիդացնելու հնարավորություն է:

«Ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը». ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, այս հանդիպումից բառացիորեն րոպեներ առաջ ԿԸՀ-ին դիմել է առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»։

Մարիա Գուլեգինան և Ռուզան Մանթաշյանը միացել են Արցախի խաղաղության փառատոնին՝ իրենց ձայնը բարձրացնելով հանուն Արցախի

Փայլուն սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր քնքուշ, բայց ամուր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի: Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան նույնպես միանում է Արցախի խաղաղության փառատոնին՝ իր ձայնը բարձրացնելով Արցախի շրջափակման դեմ: Արցախի խաղաղության փառատոն

Անհետացել է ավելացված «երկայնքով» բառը. «սխալների ուղղում»՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ. «Yerkir»

Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։

«Վահագնի» ռեստորանային համալիրում ավազակային հարձակման համար 3 անձի մեղադրանք է ներկայացվել. նրանք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել է օգոստոսի 5-ին «Վահագնի» ռեստորանային համալիրում կատարված ավազակային հարձակման դեպքը։ 2023թ. օգոստոսի 5-ին Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, գտնվել է աշխատանքի վայրում՝ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Վահագնի» ռեստորանային

«Արցախում պետք է մոբիլիզացիա հայտարարվի, բնակչությանը զենք բաժանելն ու նախապատրաստելը ճիշտ քայլ կլինի»․ արցախցի փաստաբան

«Միայն միջազգային պատժամիջոցների կիրառման վտանգը կարող է Ադրբեջանին ստիպել կատարել Միջազգային դատարանի վճիռը»։

Առաջին առաջադրումը Երևանի ավագանու ընտրություններում՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյան ֆեյսբուքյան գրառումը Առաջին առաջադրումը Երևանի ավագանու ընտրություններում՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»:    

Պարտավորություններ, անելիքներ ու ամենակարևորը՝ պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետության նախագահը. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչ ուղիով է տեսնում Արցախի պաշտպանությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակի իրականացումը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրա համար, և չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց։

Աննկուն կամքով պիտի յաղթահարէք խոչընդոտները. Լիւսի Իսկէնեան

Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան Նախագահ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Մեծարգոյ Պրն Նախագահ, Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին: Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման: Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է,

Նուբար Աֆեյան. Արցախում ստեղծված իրադրությունը սարսափեցնող է և անմարդկային

«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», – «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օքամպոյի զեկույցը, որն արձանագրել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-15-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին

Լաչինի միջանցքի շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակների օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության ֆոնին. Անի Բադալյան

«Համաշխարհային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ ի թիվս այլոց, հղում անելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օքամպոյի եզրակացություններին»,- X-ի իր էջում (նախկինում՝ Twitter) գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակների ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության ֆոնին»,

Աշոտյան. Կոռնիձորում հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը

Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

Հավասա՞ր, թե՞ անհավասար պայմաններ․ միկրոբիզնեսը ՀՀ-ում զրկվել է հարկային արտոնությունից. JAMnews

Հաջորդ ռիսկն այն է, որ արդեն իսկ ազնվորեն իրենց աշխատողների ճշգրիտ աշխատավարձերը գրանցած միկրոբիզնեսները կփորձեն աստիճանաբար պակասեցնել արձանագրված աշխատավարձերի չափերը՝ հարկային խնայողություններ կատարելու նպատակով

Ավագանիների կազմում ընդգրկված կանայք շարունակաբար հրաժարվում են մանդատներից. «Հետք»

Թամարա Հովնաթանյանը համոզված է՝ այս փոփոխությունից հետո կուսակցություններն ամեն ինչ կանեն, որ կանայք մնան ընտրացուցակում, հակառակ դեպքում կկորցնեն իրենց մանդատները։

Սերգեյ Ասատուրովն արդարացվել է. «բացակայում է զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը». Կոչուբաև

Եվս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների

Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի ստորագրահավաք է իրականացվում

Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել և մինչև դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Երիտասարդ զույգը 2 ժամ ճանապարհ է կտրել, որ մասնակցի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ ցույցին

Շուրջ 2 շաբաթ է՝ հայերը ցույցեր են անում ի պաշտպանություն Արցախի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031