Օրվա լրահոսը

Սերգեյ Ասատուրովն արդարացվել է. «բացակայում է զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը». Կոչուբաև

Եվս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների

Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի ստորագրահավաք է իրականացվում

Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել և մինչև դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Երիտասարդ զույգը 2 ժամ ճանապարհ է կտրել, որ մասնակցի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ ցույցին

Շուրջ 2 շաբաթ է՝ հայերը ցույցեր են անում ի պաշտպանություն Արցախի

Կոնգրեսական Բրեդ Շերմանը ողջունել է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը

ԱՄՆ Կոնգրեսում Քալիֆորնիայի 43-րդ ընտրատարածքը ներկայացնող կոնգրեսական Բրեդ Շերմանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. «Ողջունում եմ Դավիթ Իշխանյանի ընտրությունը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Անհամբեր սպասում եմ առաջնորդության այս փոխակերպվող փուլին, որպեսզի շարունակեմ աշխատանքը՝ ավելի ամրապնդելու ԱՄՆ կապը Արցախի և հայ ժողովրդի հետ»:

Բայրամովը՝ Քիմին․ «Հայկական կողմի հայտարարությունները «շրջափակման» և «հումանիտար իրավիճակի» մասին քաղաքական շահարկումներ են»

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

ԱՄՆ-ում ապրող հայերը փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին՝ ի պաշտպանություն Արցախի

Ամերիկյան լրատվամիջոցները լուսաբանել են հայերի բողոքի ցույցերը

Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ

Ադրբեջանի նախագահի օգնականը նկատել է, որ Հայաստանի նախկին նախագահ, «ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանը, որը մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը, ընդունել է Օկամպոյին Երևանում»: 

«Հնարավորություն կա՞ Երևանում հասարակական տրանսպորտը դարձնել անվճար»

Բյուջեի հաշվին որևէ բան «անվճար» դարձնելը մեծ հերոսություն չէ: Եթե հայտարարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը, իրենց վճարած հարկերով:

Թե բա քննիչները, ոստիկանները լվացին, մաքրեցին հետքերը, որ ոչ մեկը չլինի, հա՞. մոռացեք, չկա նման բան. Սամվել Միրզոյան

Ես արհեստական մեղավորներ, մեղադրյալներ չեմ փնտրելու, չեմ էլ ծնի նման մարդկանց. փաստաբան

«Яндекс տաքսի»-ի հաճախորդների տվյալները հասանելի կլինեն Ռուսաստանի հատուկ ծառայություններին

Հավելվածն ունենալու դեպքում որևէ խնդիր չկա որտեղ եք տաքսի պատվիրում՝ Ղազախստանում, Իսրայելում, թե Հայաստանում կամ Վրաստանում։ Բայց տվյալները մի տեղ են հավաքվում՝ Ռուսաստանում։

«Քաղաքական և անձնական խիզախության դրսևորում». «Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում

«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում՝ այն համարելով որպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ալիևա-փաշինյանական օրակարգին Արցախի պետականության կողմից ինստիտուցիոնալ դիմադրության հստակ դրսևորում և Արցախի հանրային առողջ ուժերը համախմբելուն ուղղված կարևոր քայլ։ Մեր գոհունակությունն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը այժմ նախագահում է մի քաղաքական

«Գաղտնալսելով պարզել են՝ քննադատում են». գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին. «Ժողովուրդ»

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը, որը աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում, դատի է տվել դատախազ Աննա Վարդապետյանին։ Երեկ նա դիմել է ՀՀ վարչական դատարան անվավեր ճանաչելու համար Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հուլիսի 13-ի որոշումը։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են,

«Քաղաքական տիկնիկավա՞ր». ով է Ջորջ Սորոսը՝ առեղծվածային կերպա՞ր, թե՞ ազատականության ջատագով

«Ամերիկայի ձայն». Ամերիկացի միլիարդատեր-բարերարի կյանքն ու մոտեցումները տասնամյակներ շարունակ ազդել են քաղաքական գործընթացների վրա` ԱՄՆ-ում և աշխարհի շատ երկրներում։ Ջորջ Սորոսին անվանում են «քաղաքական տիկնիկավար» և կուլիսների հետևում գործող առաջադեմ գործիչ։ Միլիարդատեր-բարերարի ազդեցությունը, ում կարողությունը գնահատվում է 6-8 միլիարդ դոլար, արդեն մի քանի տասնամյակ ազդում է ամերիկյան և համաշխարհային քաղաքականության վրա։ Արտերկրում նա սուր քննադատության

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի նման քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ է գնել, որ խուսափի աշխատանքից ազատման դիմումներ ստորագրելուց. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարարությունը, կնքելով 5 պայմանագիր, գնել է 8 մլն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով դրոշներ, դրոշակաձողեր, զինանշան և պատի ժամացույց։

Իշխանությունը երեկ հերթական ճնշման միջոցն է կիրառել 2 սպաների նկատմամբ` «պաշտոնավարման կասեցում»․ նոր մանրամասն Արա Մխիթարյանի սպանության գործով

Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանակի հրամանատարությունը լուռ մարսեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը. կարևորն իրենց պաշտոնները պինդ պահում են, իշխանությունն էլ իրենց ԴԵՌ հանդուրժում է:

3 տարվա քայլերն ու դրանց հետեւանքները

Ցանկացած միջազգային շփման ժամանակ՝ լինի դա պետական, թե հասարակական մակարդակով, երբ հայկական կողմը խոսում է Արցախի ժողովրդի աղետալի վիճակի մասին, այդ բողոքները լսողը, եթե նույնիսկ մեր հանդեպ ամենաբարյացակամ կերպով է տրամադրված, պատասխանում է մոտավորապես հետեւյալը. «Այո, այն, ինչ տեղի է ունենում Արցախի հայերի հետ, սարսափելի է: Բայց չէ՞ որ հենց ձեր ղեկավարն է ընդունում, որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է: Հետեւաբար, նա ընդունում է նաեւ, որ այդ տարածքում այդ երկրի իշխանությունը կարող է անել այն, ինչ ճիշտ է գտնում»:

Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին

Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։

Ստեփանակերտի մանկապարտեզի տնօրենը երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով

Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս ծանր իրավիճակը։

«Predator»-ի կիրառման հավանական պատվիրատուն Հայաստանից է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն

Միացյալ Նահանգներն իր դաշնային՝ «սև ցուցակում» է ընդգրկել իսրայելական «NSO Group»-ի և «Intellexa» ընկերությունների, համապատասխանաբար, «Pegasus» ու «Predator» լրտեսող ծրագրերը, որոնք վերջերս հիշատակվել էին հայաստանյան գործիչների հեռախոսները թիրախավորելու մասին հրապարակումներում։

Լիտվայի արտաքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման «սարսափելի մարդասիրական հետևանքների» վերաբերյալ

Վերահաստատեցի իմ հաստատակամ համոզմունքը համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու բացարձակ անհրաժեշտության վերաբերյալ

Աբազյանը 3 ամիս առաջ էլ էր ասում՝ ժողովուրդ, մի ամիս սպասեք, լավ է լինելու. անհետ կորածի մայր

Էս հանդիպմանն իրեն հիշեցրինք իր ասածները, ասաց՝ ես նման բան չեմ ասել. անհետ կորածի մայր

Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան ժամանած հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

ՀՑԹԻ տնօրենը հյուրերին ներկայացրեց Հիշողության պուրակի պատմությունը և նշեց, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:

Մի խումբ փորձագետներ ու բարձրակարգ մասնագետներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները

Հարթակի համադրող Թևան Պողոսյանն, ամփոփելով քննարկումն, ընդգծել է՝ բոլոր լուծումները պետք է փնտրել ազգային արժանապատվության ծիրում:

Քաղաքական դաշտը չպետք է վերածել կրկեսի․ Նորայր Նորիկյան

․․․Հանրահայտ լինելը դեռ չի նշանակում քաղաքական որակ ու միտք ունենալ, և յուրաքանչյուր ոք իր անցած հետագծով պետք է որոշակի հաշիվ տա հանրությանը, թե ինքն ի՞նչ հետագիծ ու ձեռագիր է թողել։

«Օր է եղել՝ առանց հաց ուտելու ենք քնել». հաշմանդամություն ունեցող երեխաների մայրը՝ շրջափակված Ստեփանակերտից. Մի կնոջ պատմություն

Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն, Ռուզաննան զբաղվում է նրանց խնամքով և աշխատել չի կարող։

«Կը Սպասենք, Որ ՄԱԿ-ը Արցախի Ապաշրջափակման Գծով Իր Զօրակցութիւնը Գործնապէս Շարունակէ». ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոս

Դոկտ. Եոաննա, որ ծանօթ է Արցախի շուրջ ստեղծուած կացութեան, Վեհափառ Հայրապետին պարզած մտահոգութիւնները խոստացաւ անմիջապէս փոխանցել Մ.Ա.Կ.ի ընդհանուր քարտուղարին։

ՌԴ–ում Հայաստանի դեսպանը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար աղետին

Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի իշխանությունը թիրախի ներքո է պահում նաև Հայկական սփյուռքը` ամեն կերպ փորձելով կոնֆլիկտներ հրահրել Հայաստանի ու Արցախի հետ

Երիտասարդների հետ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները, ադրբեջանական հայատյաց ֆաշիստական ցեղասպան քաղաքականության, Հայաստանի ու Արցախի նկատմամբ հանցանքների, անօրինական ներխուժումների փաստերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը

Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով անդրադարձել են Արցախի բնակչության թվին և, որպես կանոն, ամեն անգամ նոր թիվ հայտարարել

Եվ դա այն դեպքում, երբ Արցախը շրջափակված է ու այդ ընթացքում Արցախի բնակիչների թվի իրական աճ կամ նվազում չէր կարող լինել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031