Օրվա լրահոսը

Խուսափեք հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից. ԲԸՏՄ

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է

Հետխորհրդային Ադրբեջանի հավակնությունն Արցախի նկատմամբ, այնուամենայնիվ, իրավականորեն վիճելի է. գերմանացի հայագետ. «Օրբելի» կենտրոն

Գերմանացի գիտնական․ Արցախում իրավիճակը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային

Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Արցախի ժողովրդի իրավունքները. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի համարեց, որ Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, կոպտորեն խախտում է այս կառույցի կանոնադրությունը։ Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր): «Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակասում են նրան, ինչ Եվրոպան ձեռք բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դատապարտելի է, որ ԵԽ անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունն

4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում

Ermenihaber. Օգոստոսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունը ընդերքում կազմել է  16.81կմ: Նշենք, որ Թուրքիայում օգոստոսի 7-ին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել Մարմարա ծովի ափերին: Երկրաշարժը զգացվել էր հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում, ինչպես նաև Ստամբուլում,

Արսեն Թորոսյան․ Անհրաժեշտ է առնվազն փոխել լռության ժամերի միջակայքը 23:00-07:00-ից դեպի 22:00-08:00

Նաև գիտեք, որ արդեն ընդունվել է հրավառությունները արգելող օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի մյուս տարվա սկզբից։

Աղդամի ճանապարհի բացմանն ի սկզբանե համաձայնություն տվել է թե՛ Ադրբեջանը, թե՛ ԼՂՀ-ն. «Կոմերսանտ»

Ըստ Լավրովի առաջարկի՝ այդ երթուղով երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց պետք է վերականգնվեր նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։

«ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»

Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։

Oրինակա՞ն է, արդյոք, Գառնիի ավագանու գործունեությունը, երբ խախտվել են ավագանու կազմը ձևավորելու օրենսդրական պահանջները. «Հետք»

Մանդատից հրաժարումներն ու ինքնաբացարկները կասկածի տակ են դրել Գառնիի ավագանու լեգիտիմությունը

Արցախից տեղահանված բնակիչները հանդիպում են ունենում արդարադատության փոխնախարարի հետ

Արցախցիներն ավելի վաղ նամակ էին ուղղել կառավարությանը՝ նաեւ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

«Yandex GO» ընկերության մեկնաբանությունը հաճախորդների տվյալների հասանելիության մասին լուրի վերաբերյալ

Հայաստանում ծառայության աշխատանքի հետ կապված տվյալները կարող են պահանջվել օտարերկրյա (այդ թվում՝ ռուսական) պետական մարմինների կողմից բացառապես պաշտոնական հարցման միջոցով և միայն սահմանված միջազգային ընթացակարգերի շրջանակներում:

Արցախի շրջափակումը միայն հայության խնդիրը չէ, այլ ամբողջ ժողովրդավար մարդկության. հայտարարություն

Unblock Humanity նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ Արցախի շրջափակման հարցով իրականացվող միջազգային մեդիա արշավի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։ Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ

Երևանի 2799-ամյակին քաղաքապետարանը 23 մլն 700 հազար դրամի կոնյակ է գնել՝ շշերի վրա պետք է նշված լիներ 2799 և Երևանի գերբը. «Ժողովուրդ»

Երևանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երևանի գերբը։ Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ովքեր են մեզ պարզերես անում

Դիտում եմ Գլենդեյլում հայերի՝ ի պաշպանություն Արցախի ցույցի կադրերը, եւ դրանք ինձ առանձնապես չեն ուրախացնում: Կալիֆոռնիայում, որքան գիտեմ, մոտ մեկ միլիոն հայ է ապրում, եւ ստացվում է, որ դրանցից մի քանի տասնյակն է, որ անհանգստացած է Արցախի հայաթափմամբ: Իրականում, իհարկե, իրենց տներում կամ սոցցանցերում շատերն են մտահոգություն հայտնում, բայց երբ 120 հազար հայրենակից նեղության մեջ

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ

Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա կրկնել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։

Վահագն Հովակիմյանը 2020 թվականին նվիրատվություն ստացած շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել․ «Ժողովուրդ»

Հովակիմյանը պատգամավորական մանդատ ստանալուց գրեթե 2 ամիս անց ձեռք է բերել նոր մեքենա՝ 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի։ Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել:

Արցախի Մարտակերտի շրջանի Ռուբեն անունով առյուծը վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա

2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, FPWC-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկեց և Հայաստան տեղափոխեց Ռուբեն անունով առյուծին։ Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։

Հանձնվելո՞ւ իրականությունն ենք ընտրում, թե՞ այլ իրականություն ենք ստեղծելու․ Բագրատ Սրբազան

Կամ մեզ իբրև «ճշմարտություն» թելադրված իրականության մեջ մենք հանձնվում ու վերջանում ենք, կամ ասում ենք՝ ո՛չ, մենք ԱՅԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ենք ստեղծելու, որը ՄԵՐ իրականությունն է։

«Դիվանագիտական հնարքներ բանեցնելու հնարավորություն այլեւս չի մնացել Արցախին»․ Դավիթ Շահնազարյան. News.am

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման այլընտրանքը մահն է։

Աշոտ Աղաբաբյանը՝ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու

Երևանում ընթերցանության նոր մշակույթ, գրքի ու գրականության նկատմամբ սեր տարածել․ այս մղումներով է նա նաև իր մասնակցությունն ունենալու Երևանի ավագանու կազմում։

«Դժվար է մեղադրել, թե ինչու են Երեւանի համար շատ գումար ծախսում, բայց Հանրային հեռուստաընկերության՝ Տիգրան Ավինյանին ինտենսիվ լուսաբանումը հանրային ռեսուրսի չարաշահում է»․ Բարսեղյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս Երեւանի բյուջեից մայրաքաղաքի բակերի հիմնանորոգմանն ու կառուցմանն ուղղված ֆինանսական ցուցանիշներն է հրապարակել՝ սկսած 2014 թվականից։ Հատկանշական է, որ նախորդ տարիների համեմատ, այս տարվա միջոցները շեշտակի աճել են։ Օրինակ, 2021-ին մոտ 1 միլիարդ դրամ է հատկացվել, 2022-ին՝ 1,6 միլիարդ դրամ, իսկ ընտրական այս տարում՝ 5,3 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշն Ավինյանը ռեկորդային

 «Little Big» խումբը չեղարկել է իր օգոստոսի 12-ի համերգը Հայաստանում

րցախում մեր հայրենակիցների շրջափակման պարագայում սա կարող էր առաջին հայացքից թվալ մի աննշան հարց:

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին եռյակը

Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արտակ Զեյնալյանը, Սարգիս Մադաթյանը և Անի Խաչատրյանը: «Հանրապետություն» կուսակցություն

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը

Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։ «Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարար Սանոսյանը։

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, նրան կհետևեն Արման Հովսեփյանը և Սոնա Ղահրամանյանը

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, նրան կհետևեն Արման Հովսեփյանը և Սոնա Ղահրամանյանը:

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման հարցին

Իրանը մեզի համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ ան իր կարելին շարունակէ կատարել Բերձորի (Լաչին) միջանցքին շուտափոյթ վերաբացման հարցին գծով՝ նկատի ունենալով աւելի քան 120 հազար հայերու սովամահ դառնալու դառն իրականութիւնը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կառավարության բարեփոխումներին

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված ջանքերի համար:

Այսօր հանրապետությունում դիտված առավելագույն ջերմաստիճանները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտված առավելագույն ջերմաստիճանները՝ ▪️Արարատ՝ 42.0 ▪️Արտաշատ՝ 40.1 ▪️Ուրցաձոր, Մերձավան՝ 40 ▪️Արմավիր՝ 39.5 ▪️Արենի՝ 40.5 ▪️Մեղրի՝ 39.8 ▪️Երևան՝ 40.0 աստիճան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նախարար Միրզոյանն ԱՄԷ իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031