Օրվա լրահոսը
Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են շուրջ 50 միլիոն դրամի յուրացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել
Բարելավումներ` մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում. նախագիծ
Յուրաքանչյուր անձի ամսական փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը:
Գեղհովիտի 24 բնակիչ համագյուղացու համար շուրջ 35մլն. դրամի վարկեր են վերցրել, որոնք նա հափշտակել է․ նախաքննությունն ավարտվել է
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Թ․Կ․-ն, 2014-2017թթ․ ընթացքում դիմել է իր 10 համագյուղացիներին իրենց անվամբ՝ իր համար, ՀՀ-ում գործող բանկերից մեկի Մարտունու մասնաճյուղից վարկ ստանալու համար՝ նախապես խոստանալով
Արմեն Սարգսյանը մաղթել է, որ անցյալի նվաճումներն ու ապագայի ձգտումները շարունակեն առաջնորդել Սինգապուրին
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին և վարչապետ Լի Սյեն Լունին։ Վերհիշելով նրանց հետ իր հանդիպումներն ու քննարկումները Հայաստանում և Սինգապուրում՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես մաղթել է, որ անցյալի նվաճումներն ու ապագայի ձգտումները շարունակեն առաջնորդել Սինգապուրին դեպի ավելի մեծ հաջողություններ: ՀՀ 4-րդ
«Հերթական երկար զրույցն էր՝ ոչնչի մասին». արցախցիները դժգոհ են սոցապ նախարարի հետ հանդիպումից
«Մոտ մեկ տարի առաջ Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը եկել էր այստեղ հանդիպման նախարարի հետ, դուրս եկավ եւ բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ արցախահայության համար Հայաստանում ոչ մի սոցիալական ծրագիր չի իրականացվելու, եւ մենք բոլորս պետք է վերադառնանք Արցախ»։
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել. հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց: Բացի այդ, Վ.Բ.-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր
«Երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի միայն արդարության վրա». դեսպան Համբարձումյանը մասնակցել է Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանության երկրորդ հատորի շնորհանդեսին
Օգոստոսի 6-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ռեջջո Կալաբրիայի ամենամյա Xenia Book Fair գրքի փառատոնի շրջանակներում մասնակցեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանության երկրորդ հատորի շնորհանդեսին։ Հատորը հրատարակման է պատրաստվել դեսպանության նախաձեռնությամբ և հրատարակվել Լեոնիդա Էդիցիոնի հրատարակչության կողմից։ Հատորն իտալացի ընթերցողներին է ներկայացնում Չարենցի 1922-1937թթ. չափածո երկերը, ինչպես նաև Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի հոդվածը մեծանուն բանաստեղծի մասին՝ իտալերեն
Արայիկ Հարությունյանը զանգ-հանդիպում է ունեցել Լուիս Մորենո Օքամփոյի հետ
Եթե համաձայնեն, մեկ օրվա ընթացքում սնունդը կհասնի հայերին։
Արտակ Ապիտոնյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Այս բախտորոշ ժամանակահատվածում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու Ձեր որոշումը իրապես հայրենանվեր քայլ է, որը պետք է օրինակելի դառնա Հայաստանի և Արցախի ամբողջ քաղաքական դաշտի համար:
«Աղաչում եմ՝ պետք է բանակցությունների մոտեցումը փոխել, պատերազմի հավանականությունը մեծանում է». Վարդան Օսկանյան
Խաղաղության պայմանագրի բովանդակությունն էլ որեւէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ
Վահե Ղազարյանը և դեսպան Սոբհանին քննարկել են Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ղազարյանն առանձնահատուկ կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
«Այդ վերաբերմունքը ուժ է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարում». Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ Պալերմոյում
Օգոստոսի 4-ին Իտալիայի Պալերմո քաղաքի Պոլիտեամա Գարիբալդի թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Համերգը կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո։ Համերգի ընթացքում Արամ Խաչատրյան եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը և Կարեն Շահգալդյանը կատարեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Միջոցառման մեկնարկից առաջ ներկաներին
Կոռնիձորում կանգնած 21 բեռնատարներին միացավ Ֆրանիսայից ուղարկված սնունդով լի մեկ բեռնատար եւս
Հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն ու միջազգային հնչեղություն
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խնդրում են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, իրենց մտահոգությունն են հայտնում Մաեստրո Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ ՏՏ համայնքի ներկայացուցիչները խնդրում են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Նամակն՝ ամբողջությամբ. «ՆԱՄԱԿ ՀՀ
«Ի սկզբանե դատարանը ցուցաբերեց կանխակալ մոտեցում»․ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց
Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանն ասաց՝ եթե մեղադրական եզրակացության ուղարկման հետադարձի թուղթը կա, խնդում եմ ստանալ այդ փաստաթուղթը, որ հավաստիանանք։
Անդրեա Վիկտորին. Մշտապես փորձել ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել Հայաստանին՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս ունեցած ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի սահուն ընթացքի ապահովման, ճգնաժամային իրավիճակներում իրականացված աշխատանքներում։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ նախարար Մկրտչյանը նշել
«Սոցապ նախարարը նախորդ անգամ գանգատվում էր, թե ինչո՞ւ են մեզ ուղարկել իր մոտ». արցախցիները հանդիպում են նախարարի հետ
Արցախցիները նամակ էին ուղղել կառավարությանը, ի պատասխան տեղեկացրել են, որ նրանց կընդունի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։
Ճանապարհային մեծ օղակի հայեցակարգ․ Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանին վերաբերող ևս մեկ մեգանախագիծ
«Ճանապարհն այնքան լայն է լինելու, որ ամեն կողմում լինելու է չորս երթևեկելի գոտի»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-10-ին,
Հոգեւորականը՝ խաչը անվաչմուշկ դարձրած երգչի, ազատության եւ կեղծ հոգեւորության մասին
«Մարդկանց մոտ տպավարություն է, որ անկեղծ, ազատ, հաջողակ լինելու համար պետք է դեւակերպ լինել»
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին
Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Արամ Նավասարդյան․«Հարցման արդյունքներով քաղաքապետի թեկնածուի ակնհայտ լիդեր չկա»
«Էմ Փի ՋԻ» -ի տնօրեն Արամ Նավասարդյանի վստահեցմամբ՝ հարցման եւ ընտրությունների արդյունքներում որոշակի փոփոխություներ են լինում, քարոզարշավից հետո պատկերը որոշակի փոխվում է
Մարիա Գաբրիելին Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում հատկապես երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմանները
Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման կանխման նպատակով լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը
Հանձնարարել եմ ուսումնասիրել նկարչական մրցույթին եզդի երեխայի մասնակցությունը չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները. ՀՀ ՄԻՊ
Պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում։
Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի պեղման աշխատանքները մեկնարկել են
Ամրոցի վերնամասում նշմարվում են քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։
Արցախից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ
Նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին կարևորել են Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը,
Պետք է ավելին անենք Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար. սենատոր Քրիս Վան Հոլեն
«Ադրբեջանում դեմոկրատ ակտիվիստների վրա հարձակումներն անընդունելի են։ Մենք պետք է ավելին անենք նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար։ Նա պետք է վերջ տա քաղաքական այլախոհների ճնշումներին և ազատ արձակի այնպիսի քաղբանտարկյալներին, ինչպիսին է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն։ Նա նաև պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը»,- գրել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը X-ի (նախկին
GALLUP International Association․Հարցվածների 55%-ը չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը
Հարցված երեւանցիների համար մայրաքաղաքի ամենակարեւոր խնդիրներից են աղբահանությունը, տրանսպորտը, խցանումներն ու ճանապարհների վատ վիճակը


















































