Օրվա լրահոսը
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը զենք ու տրանսպորտ է պահանջում՝ Կոռնիձոր մեկնելու համար
«Մենք մեր Արցախն ենք հետ ուզում, ասում ենք՝ Արցախը Հայաստան է։ Եթե տրանսպորտ չտան, ճանապարհները կփակենք, պետական տրանսպորտը կվերցնենք ու կգնանք Արցախ»։
Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։ Լիազորությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից՝ 1 տարի ժամկետով։ Խորհրդի որոշմամբ Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, որտեղ 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։ Նշենք,որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանին
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնախնդիրներին և անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։
Ղարաբաղը՝ համակենտրոնացման ճամբար, աշխարհը պետք է կանգնեցնի Հայոց ցեղասպանությունը. «Լա Ստամպա»
Դժվար է մտածել, որ Մոսկվան կարող է հրաժարվել այնպիսի թանկարժեք գործընկերոջից, որի հետ կիսում է նաև Հայաստանի հավերժական թշնամու Թուրքիայի հետ բարեկամությունը։
Դեսպան Սկվեչինսկին պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։
Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում շարունակվում են շինարարական աշխատանքները
Մարզադաշտը հիմնանորոգվում է «Ապրելու» հիմնադրամի ներդրումների շնորհիվ։
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ․ «Մարությանը հին չէ․ նրա սեւեր-սպիտակներ հայտարարությունը հիմիկվա հետ կապ չունի»
Կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանն ամիսներ առաջ հայտարարում էր, որ ինքն է լինելու քաղաքապետի թեկնածուն
1 ոսկե, 4 արծաթե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ:
Կը հաւատամ նաեւ, թէ միասնաբար պիտի կարենանք յաղթահարել տագնապալի կացութիւնը. Վարդգես Մահտեսյան
Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը շնորհավորական նամակ է հղել Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ Ստեփանակերտ Յարգարժան Պրն Նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգաին Ժողովի Նախագահի պաշտօնին Ձեր ընտրութեան առթիւ խնդրեմ ընդունեցէք իմ ու Կիպրահայութեան անունով ջերմագոյն շնորհաւորութիւններս
Բանկի աշխատակիցը 5 այլ անձանց հետ բանկից շուրջ 458 մլն. դրամ է հափշտակել
Քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցավոր գործարքներում ներգրավված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Ն․Ս․-ի, Չեխիայում գրանցված ընկերության տնօրեն Յ․Դ․-ի, ՌԴ-ում գործող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրեն Վ․Վ․-ի, ինչպես նաև՝ արտերկրում բնակվող ՀՀ մեկ, ինչպես նաև՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի նկատմամբ։
Ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում. Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թեժանում է
Համահայկական 8-րդ խաղերի մրցումային փուլը թափ է հավաքում: 41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ մրցելու են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ: Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 456 մլն ԱՄՆ դոլարի վնաս
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 240-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 88 տեղեկագրի՝ 08.08.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,765 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669
«Ճանապարհներ ենք փակում, որ ժողովուրդը քնից արթնանա»․ «Խաչակիրներ»-ը փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Ճանապարհը բացելուց հետո ջոկատի անդամները հայտարարեցին, որ փակելով ճանապարհը՝ փորձեցին ցույց տալ, որ պատրաստ են նաեւ թշնամու ճանապարհը փակել։
Աթաթուրքի մասին «Դիսնեյի» վիճահարույց ֆիլմը սաստիկ զայրացրել է թե՛ հայերին, թե՛ թուրքերին. Սասունյան
Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։ «Դիսնեյ պլյուս» հոսքային ծառայությունը նախատեսել էր պատրաստել վեց մասից բաղկացած սերիալ, որը պատմում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հայր Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին, որին երկրպագում են գրեթե բոլոր
Նունե Բակունց. «Պետք է ավելացնել ջրի օգտագործման քանակը եւ խուսափել արեւի ճառագայթների տակ մնալուց»
Պետք է հիշել, որ ամենաշոգ ժամերը 12-ից մինչեւ երեկոյան 6-ը, 7-ն են: Այդ ժամերին ե՛ւ ջերմաստիճանն է բարձր ե՛ւ ուլտրամանուշակագույն ճառագայթումն է առավել ուժեղ լինում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այդ ժամերին չլինել դրսում, առավել եւս՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ:
Զենքի կիրառման արգելք, F-16-երը չխոցելու հորդոր, Թուրքիայի ներգրավում․ Տոնոյանը՝ 44-օրյայում ռուսական գործոնի մասին. ԻՔՄ
Օգոստոսի 1-ին Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Նախկին նախարարը, պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, ուշագրավ հայտարարություններ արեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ռուսաստանի Դաշնության դերակատարության մասին։ Հատկանշական է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ իրականացրած մշտադիտարկումը ցույց տվեց, որ չնայած Տոնոյանի՝ ռուսական
Ամերիկայի երեք թեմակալ առաջնորդներները յանձն առին մարդասիրական ծրագիրներով եւ նիւթաբարոյական մասնակցութեամբ նեցուկ կանգնելու Հայաստանի ու Արցախի մեր ժողովուրդի զաւակներուն
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԵՔ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ (ՊԸՐՊԷՆՔ 4-6 Օգոստոս 2023) Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի երեք թեմակալ Առաջնորդներու հերթական հանդիպումը կայացաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդարանէն ներս 4-6 Օգոստոս 2023ին, հիւրընկալութեամբ՝ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի եւ մասնակցութեամբ Գանատահայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանի եւ Արեւելեան Թեմի
«Արցախից մասնակիցները, ցավոք, առցանց միացան Ազգային երիտասարդական համաժողովին»․ Զարեհ Սինանյան
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ իրենց նպատակներից էր նաև սփյուռքի մեր երիտասարդներին ներկայացնել ՀՀ-ում գոյություն ունեցող հնարավորությունները սփյուռքահայերին ներգրավելու իմաստով։
Վստահ ենք՝ յանձնառութեան ամուր ոգիով ու խոհեմութեամբ պիտի դիմագրաւէք Արցախի անկախութեան սպառնացող վտանգները. Արամ Ա
Ձեր ստանձնած առաքելութիւնը Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց
Հայ երաժշտութեան գիշեր՝ Գնալը կղզիի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ
Գնալը Կղզիի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ Ս. Աստուածածնայ Ուխտի Շաբթուան ծիրէն ներս, 7 Օգոստոս 2023, Երկուշաբթի, ժամը 21.00-ին տեղի ունեցաւ Հայ երաժշտութեան գիշեր, կատարողութեամբ Մարալ Այվազ Չաղլըչուպուքճուի եւ Գերմանիայէն հիւրաբար քաղաքս ժամանած Առէն Էմիրսեանի։ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը գլխաւորեց սոյն հանդիսութեան իր մօտն ունենալով՝ Հոգշ. Տ. Զաքէոս Ծ. Վրդ. Օհանեան, Կղզեաց Հոգեւոր Հովիւ՝
«Եթե կառավարությունը հարցին լուծում չտա, մենք պատերազմով կբացենք Արցախի ճանապարհը»․ «Խաչակիրներ» ջոկատը մինչեւ 18։00-ն ժամանակ տվեց կառավարությանը
Սարգիս Պողոսյանը նշեց, որ միասնական պետք է պայքարել Արցախի համար, միջանցքը բացել եւ արցախցիներին սատար կանգնել։
Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ» մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում, հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը:
«Տեղ պահելու համար գումար են վաստակում. փողոցում կանգնակ տեղադրելն արգելված է»
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ նշում է. «Արգելվում է ճանապարհին թողնել իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը»:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր
✅ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը: 💬Երեկ նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը։
Արցախից 11 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։ Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու կոչերիս համար․ Սայմոն Ադամս
Ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ. «Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ»
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տարածած հայտարարության համաձայն՝ առաջիկա օրերին Արարատյան դաշտավայրում ու Երեւանում ակնկալվում է մինչեւ +40-+42 աստիճան ջերմություն, ինչը հղի է մարդկանց առողջության հետ կապված եւ հրդեհների առաջացման վտանգներով: Այդ առիթով այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը զգուշացրեց, որ նշված օրերին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում, Սյունիքի,
Որպես գումարն իրենց հանձնելու երաշխիք վերցրել են մեքենայի բանալիները. շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։
«Մեր Արցախի ժողովուրդը չպետք է միայնակ զգա». Պարգեւ Սրբազանը ԱՄՆ-ում մասնակցում է հանուն Արցախի ցույցի
Հայերը ցույցեր, ավտոերթ եւ նստացույց են իրականացնում


















































