Օրվա լրահոսը
Օգնել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը. «Թաթոյան» հիմնադրամը խմբային հայց է ներկայացրել
2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ: Հայցն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել
22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել տանտիրոջը
22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել 44-ամյա տանտիրոջը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Դիմում եմ յուրաքանչյուրիդ. միասին պայքարենք Արցախը փրկելու համար. Միքայել Վիրաբյան
Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։ Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ
Հայկական կողմում կորուստներ չկան։
Արցախցիների վրաններ՝ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում․ արցախցիները պահանջներ են ներկայացրել
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մի քանի հոգով կհանդիպեն խաղաղապահների հրամանատարության հետ, որից հետո կվերադառնան ու կիրազեկեն։ Իսկ արցախցիների վրանները կմնան այստեղ, քանի դեռ իրենց պահանջները կատարված չեն։
Հայաստանի ու Արցախի հզորացումն ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք բոլոր խոչընդոտները. Մանե Թանդիլյան
Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։
Շարմազանով․ «Միշելն էլ, Նիկոլն էլ, Իլհամն էլ թող ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»
Հանրապետականները բողոքի ցույց են անում ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակի առջեւ՝ ի աջակցություն Արցախից հնչող կոչերի
Արցախի հանրահավաքը պետք է հայտարարեր, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը. Արամ Սարգսյան
Դա ուղերձ կլիներ բրյուսելյան հանդիպմանը…
Մայրս հայհոյանք չի գրել, նման բառապաշար չունի, նրա անուն և ազգանունով օգտահաշիվ են բացել. Մարիա Կարապետյան
Մարիա Կարապետյանը նշեց, որ այդ հայհոյանքների հեղինակի անուն ազգանունը համընկնում է իր մոր անվան հետ, նա ասաց, թե չի կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել, հետևաբար ապավինում է ողջախոհությանը:
Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս խաղաղության հաստատմանը, որին Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են. դեսպան Անն Լույո
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է դեսպան Անն Լույոյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին այն աջակցության համար, որ Ֆրանսիան ցուցաբերում է մեր երկրին մեզ
Համարժեք պատասխանի բացակայության դեպքում Հայաստանը կամ պետք է շարունակի ունենալ միակողմանի կորուստներ, կամ գնա զիջման իր իսկ ինքնիշխան տարածքում. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը «ծանր հանցագործություն է»։ 🔺Իսկ հուլիսի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխի գործարանի աշխատակիցների վրա: 🔺Սա վկայում է այն մասին, որ անգամ տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Ադրբեջանը կարող է, իբրև պատրվակ օգտագործելով ՀՀ ինքնիշխան տարածքում
Սպիտակ արագիլների աղտոտման արեալն այս տարի աճել է 59%-ով
Սպիտակ արագիլները նորից վտանգված են․նախորդ տարվա համեմատ` այս տարի աղտոտված արագիլների քանակը բավականին աճել է
«Մեր նպատակն է Հայաստանում ձեռք բերված մանկավարժական գիտելիքը, մեթոդիկան, փոխանցել նաև սփյուռքում աշխատող մեր գործընկերներին»
Նպատակը սփյուռքի դպրոցները մեկ աղբյուրից սնելն է. շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը»
Մենք կարծում ենք, որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների երկխոսություն՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև. Սարգիս Խանդանյան
Արցախում հումանիտար իրավիճակն իսկապես սարսափելի է դառնում: Նշեց, որ իրենք մշտապես հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ հանդիպումներում։ Հարցի միջազգային արձագանք ստանալու համար ՔՊ-ականները կարծում են, որ անհրաժեշտ է Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը:
«Ժառանգությունը» միանում է ժողովրդական շարժմանը
«Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։ «Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի
Բացարկ եմ ներկայացրել. Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավորը Քյարամյանի ընկերը և սանիկն է. Տիգրան Աթանեսյան
Միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել
Բաքուն արցախահայերին «օգնություն է առաջարկում Աղդամով»
«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։ Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։ Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են
«Բազալտշին»-ի նախագահը վերականգնել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը
Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Կրթության,
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
«Ոսկե ծիրան»-ի հյուրերն անվանական տնկիներ են տնկել
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Aratashen winery» գիներանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում, կինոյում մեծ ավանդի համար Վարպետ մրցանակը հանձնվեց ռեժիսոր Մայքլ Գյուրջյանին: Մրցանակը հանձնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, որը նաև հանդես եկավ ողջույնի խոսքով։ Մրցանակակիրը տնկեց իր
«Ֆեյենորդը» հաստատել է, որ հետաքրքրված է Արսեն Զախարյանով
«Այո, մեր ակումբը հետեւում է նրան, սակայն դեռ ոչ մի բանակցություն չի սկսել: Այս պահին այլ նորություն այդ ֆուտբոլիստի մասին չունենք»,- ասված է հայտարարության մեջ:
Հյուրերը ներկայացրին ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը
Որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։
«Պետական բարձր մակարդակի միջամտություն կա, որ քննությունը չխորանա». Փաստաբանը՝ Արամի 23-ի փլուզման գործի մասին
Քննությունը եղել է ոչ արդյունավետ, ձեւական, չհիմնավորված երկար
Թեղուտում հյուրատան մոտ սպանության փորձ կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը: 2023թ. հուլիսի 6-ին, ուշ երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի
ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում մի շարք երկրների պատվիրակներ մատնանշել են Ադրբեջանի հայատյաց գործողությունները
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Կանադայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև
«70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին». Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի
Երևանում այս տարի ավելի քան 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։ «25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ն՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ուժերով: Նախատեսված է նաև նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ և Դավթաշեն»,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն
Սյունիքում եւ Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ կստեղծվեն
ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը: Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։ «Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք
Ձեր ջանքերն ու անձնական նվիրվածությունը Հայաստանին իսկապես նշանակալի են. Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հանրապետության Ազգային տոնի առթիվ: «Մեծարգո պարոն Նախագահ, Հարգելի Էմանուել, Ընդունե՛ք իմ ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։ Ուրախ եմ ականատեսը լինելու Ձեր նախագահությամբ Ֆրանսիայի առաջընթացին՝ հակառակ համաշխարհային և ներքին մարտահրավերների։ Դուք ցուցաբերել եք բացառիկ տոկունություն և վճռականություն, իսկ երկրի առաջընթացի Ձեր տեսլականն ու հանձնառությունն
«Ունեցել ենք դեպքեր, երբ հղում անելով ձեր կողմից տրված տեղեկատվությանը՝ մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ․ սա ձեր աշխատանքի թերություններից է»․ Գուրգեն Ներսիսյանը՝ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակին
Պետնախարարը նշեց՝ տեղյակ ենք, թե ինչ աշխատանք է կատարում Ստեփանակերտի գրասենյակը, գնահատում ենք, բայց միևնույն ժամանակ ասաց, որ շատ դեպքերում իրավիճակն օբյեկտիվորեն չի ներկայացվում։


















































