Օրվա լրահոսը

Ձեր ջանքերն ու անձնական նվիրվածությունը Հայաստանին իսկապես նշանակալի են. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հանրապետության Ազգային տոնի առթիվ: «Մեծարգո պարոն Նախագահ, Հարգելի Էմանուել, Ընդունե՛ք իմ ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։ Ուրախ եմ ականատեսը լինելու Ձեր նախագահությամբ Ֆրանսիայի առաջընթացին՝ հակառակ համաշխարհային և ներքին մարտահրավերների։ Դուք ցուցաբերել եք բացառիկ տոկունություն և վճռականություն, իսկ երկրի առաջընթացի Ձեր տեսլականն ու հանձնառությունն

«Ունեցել ենք դեպքեր, երբ հղում անելով ձեր կողմից տրված տեղեկատվությանը՝ մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ․ սա ձեր աշխատանքի թերություններից է»․ Գուրգեն Ներսիսյանը՝ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակին

Պետնախարարը նշեց՝ տեղյակ ենք, թե ինչ աշխատանք է կատարում Ստեփանակերտի գրասենյակը, գնահատում ենք, բայց միևնույն ժամանակ ասաց, որ շատ դեպքերում իրավիճակն օբյեկտիվորեն չի ներկայացվում։

Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է. Վահե Գրիգորյան

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից

Պետականաքանդության էջը պետք է օր առաջ փակել: Դադարեցնենք պայքարի իմիտացիան. Վահե Հովհաննիսյան

Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։

Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի. Փաշինյանը` Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության

«Անհաղթահարելի ուժ» կարող է համարվել այն իրադրությունը, որը չի կարող ողջամտորեն կանխատեսվել, վերահսկվել

Այս հիմքով հարկադիր պարապուրդի են մատնվել Արարատի ոսկու գործարանի աշխատակիցները «30-ամյա գործունեության ժամանակահատվածում արդյոք մեզ հետ աշխատանքային պայմանագրեր կնքելիս գործատուն չգիտե՞ր, որ Սոթքի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանային գոտում, եւ արդյոք գործատուի համար անկանխատեսելի՞ էին այն հանգամանքները, որոնց հղում է կատարել հրամանում»: Այս հարցերն ուղղել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության աշխատակիցներն

Պետգույքն այս տարի արդեն օտարել է 252 տրանսպորտային միջոց եւ 21 անշարժ գույք, մասնավորեցրել է ավելի քան 6 մլրդ-ի պետական գույք

2023 թ. առաջին կիսամյակում կոմիտեի կողմից հայտարարված աճուրդներին մասնակցության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22 %-ով։

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հեղինակային փոդքաքսթների շարք՝ ամենատարբեր թեմաներով

Փոդքասթները վերջին տարիներին բավական մեծ տարածվածություն ունեն, և վերջին տարիներին արձանագրվում է ունկնդիրների թվի կտրուկ աճ: Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ՝ 464,7 միլիոն մարդ աշխարհում լսում է փոդքասթներ, ինչը կազմում է ինտերնետից օգտվողների 22 տոկոսը։ Վիվա-ՄՏՍ-ը նույնպես ստեղծում է իր սեփական փոդքասթների շարքը և պատմում է այն ամենի մասին, ինչն ընկերության կարծիքով հետաքրքիր կարող է

«Նրանք կլինեն համաշխարհային՝ իրենց մասշտաբով ու լսարանով, բայց եւ հայկական՝ իրենց արժեքներով ու ժառանգությամբ»

Հարցազրույց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մշակութային ծրագրերի եւ մեդիայի ղեկավար Վարդան Ծուլիկյանի հետ – Պարոն Ծուլիկյան, օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» խորագրով համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, ներկայացրեց միության հովանու ներքո ստեղծագործող մեր երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին։ Ի դեպ, ֆիլհարմոնիկ նվագախումբը հայաստանյան միակ պետական կոլեկտիվն էր,

Վարդավառի միջոցառումներով պայմանավորված փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների

Յուրացրել են ասֆալտ ու բետոն․ ահազանգ իրավապահներին

Գործը կուղարկվի հակակոռուպցիոն կոմիտե

«Անունը դրել են հումանիտար խնդիր: Գերու վիճակում ի՞նչ հումանիտար խնդիր. Արցախում միայն ինտերնետ կա: Ու հայտնի չէ՝ լա՞վ է, որ կա, թե՝ վատ». «Ազգ»

«Դու գերի ես, բանտարկյալ, ուղղակի կալանավայրը լայն է, շուրջբոլորն էլ ադրբեջանցի է, որ ամեն վայրկյան կարող են հարձակվել ու բնաջնջել»

Ստեփանակերտը, Մոսկվան եւ Բաքուն համաձա՞յն են

Պաշտոնական Երեւանը կողմնակից է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության` «միջազգային հանրության ներկայությամբ» Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում օրերս ակնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, հունիսի 1-ի քիշնեւյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ եռակողմ ձեւաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ

Հակոբ Սանասարյան. Եթե մի մարդ չի կարողանում կարգավորել զինված ուժերը, նա ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում. «Հրապարակ»

Ո՞վ է տեսել՝ 7 ամիս շրջափակեն երկրիդ մի մասը, մարդկանց զրկեն ամեն ինչից, եւ ժողովուրդդ լռի, ձեռքերը ծալած նստի: Հանգիստ երգում-պարում են, անջատված են լրիվ

«Այո, եղել է այդպիսի դեպք, բայց խնդիրը կապված չի եղել իմ աշխատավարձի բարձրացման հետ». Տիրան Խաչատրյանը՝ վարչապետի աշխատակազմի հայտարարության մասին

«Հավանաբար իրենց ստերի հակադարձումները ես եմ միայն իրականացնում, դրա համար ինձ հետ կապված են ներկայացնում»

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ և նռնականետ

Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Թույլ չենք տալու այս համաժողովրդական շարժումը քաղաքականացնելու կամ որևէ մեկի անձնական կամ քաղաքական շահերին ծառայեցնելու որևէ փորձ»․ Գուրգեն Ներսիսյան

Այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հազարավոր արցախցիներ շարժվում են դեպի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, այնուհետև կգնան ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման վայր։

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

Հաագա, 13 հուլիսի 2023 – Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, ուր նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։ Այդ առնչությամբ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ

Վիտալի Բալասանյանը կազատազրկվի՞, թե՞ հարցը տուգանքով կավարտվի

Սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով

Ստացվեց` ընտրություններն ազատ են, եթե ՔՊ-ին ես ընտրում. «Հրապարակ»

Այն խոշորացված համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի կարողանում ադմինիստրատիվ ռեսուրսով ու նախընտրական ճնշումներով հաղթել, ՏԻՄ ընտրություններում հաղթած կուսակցությունների նկատմամբ աննախադեպ ճնշումներ ու հալածանքներ են սկսվում` պոտենցիալ համայնքապետերը հայտնվում են բանտում, ավագանու անդամներին ստիպում են հրաժարվել մանդատներից ու դավաճանել իրենց կուսակցություններին, ստուգումներ են ուղարկում ընդդիմադիրների համայնքներ: Վերջին «վարյանտ»` ՔՊ ավագանու անդամներն ուղղակի բոյկոտում են ավագանու նիստերը եւ

«Չենք կարող Ադրբեջանի կազմում լինել ու վերջ։ Արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել հրեաների կյանքը նացիստական Գերմանիայի կազմում։ Ադրբեջանը այդ նույն նացիստական երկիրն է»․ Գեղամ Ստեփանյան

Այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են հազարավոր արցախցիներ, հրապարակում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կառավարության ներկայացուցիչներ։

Պետքարտուղարությունը չպետք է «ապամոնտաժի» ժողովրդավարական ուղիով ընթացող երկրների կառուցվածքը եւ ստիպի տեղի տալ բռնատիրության առաջ. Բլինքենի եսապաշտությունը հայերի կյանքն է արժենալու. Մայքլ Ռուբին. «Ազգ»

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը «American Enterprise Institute-ի» ավագ աշխատակիցներից է: Գրառումներով հանդես է գալիս նաեւ «Washington Examiner s Beltway Confidential» բլոգում: Հոդվածը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպվել է «Վաշինգտոն Թայմսից»: Անգութ վերաբերմունքի ու դաժանությունների նախազգուշական ազդանշանները ահազանգում են, բայց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համառորեն առաջ է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու

Շոգ եղանակին մեծանում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը․ ինչպես կանխարգելել այդ վտանգը

Ամառային շոգ օրերը մեծացնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը, սակայն, բարեբախտաբար, կարելի է կանխարգելել այդ խնդիրը սննդակարգում որոշ փոփոխություններ կատարելու և ջրի քանակի ավելացման շնորհիվ։ Երիկամային քարերը ձևավորվում են, երբ կալցիումի օքսալատը, այլ հանքանյութերն ու միզաթթուն խտանալով՝ բյուրեղներ են ձևավորում երիկամներում և սկզբում լինելով շատ մանր՝ կարող են մեծանալ ու բավականին շատ անհանգստություններ պատճառել մարդուն՝

Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած 7 տարեկան տղան մահացել է․ նա ընտանիքի միակ երեխան էր

Ողջ անձնակազմով ժամեր շարունակ պայքարել են երեխայի փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգն է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, ըստ տնօրենի, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։

Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն    

Oր օրի բազմապատկվում է մարդկանց թիվը, որոնց վրա կարելի կլինի բարդել պարտության մեղքը. «Հրապարակ»

Մեր զինվորականությունը 44-օրյայի ընթացքում թշնամու դեմ դուրս էր եկել առանց հակաօդային եւ պաշտպանության այլ միջոցների, զինատեսակների։ Այս հանգամանքը, որպես մեղմացուցիչ, պետք է հաշվի առնվեր բազմաթիվ գործերի քննության ընթացքում, իհարկե, եթե նպատակ չկա կոտրելու զինվորականության մեջքը եւ վերջնականապես խաչ քաշելու զինվոր դառնալու ցանկության ու հայկական բանակի վրա։ Բայց պարզվում է՝ հենց նման նպատակ կա, հակառակ պարագայում

Իսկական դաշնակիցներին օգնում են զենքով

Ռուսաստանի ղեկավարների հեղինակության անկումն ուղղակիորեն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակի վրա. Ադրբեջանը ցուցադրաբար արհամարհում է ռուս խաղաղապահների առաքելությունը:

Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից գլխավոր դասերը մեզ համար երկուսն են:

1/ Օգնում են նրան, ով պայքարում է, ով դիմադրելու կամք ունի: Երբ հանձնվում ես եւ պատրաստ ես ամեն ինչ տալ, ապա մնում ես մենակ:

2/ Եթե դու իսկապես արեւմտամետ ես՝ քեզ օգնում են ոչ թե քո հակառուսական կսմիթները դրվատելով, այլ՝ զենքով: Ինչպես որ դա Ուկրաինայի դեպքում է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031