Օրվա լրահոսը
Էդմոն Մարուքյան․ «Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում` հին ընտանեկան տեսանյութ տարածելով»
ԼՂ բնակիչ երեխաները` 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, մահացել են մարդասիրական ծանր իրավիճակի հետևանքով: Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս հանցանքի համար
Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը առնվազն հեռու է իրականությունից․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խմբի հայտարարություն
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և հանրության ուղեղները:
«Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել խորհրդակցության ժամանակ, այն վերաբերել է իր իսկ աշխատավարձի բարձրացմանը եւ արժանացել պաշտպանության նախարարի ամոթանքին»
«Վարչապետի աշխատակազմն անդրադարձել էր Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կեղծ պնդումներին։ Վերստին հաստատելով մեր դիրքորոշումը՝ պետք է մատնանշենք միայն մեկ դեպք, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել խորհրդակցության ժամանակ, այն վերաբերել է իր իսկ աշխատավարձի բարձրացմանը եւ արժանացել պաշտպանության նախարարի ամոթանքին»։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան
ՔՊ-ում քննարկել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Թոմ դե Վաալ. «Պարզ է, որ Ստեփանակերտը չունի միայնակ բանակցելու կարողություն, բացի այդ, հենց Ղարաբաղում չկա միասնական կարծիք»
Տիգրան Գրիգորյանը նշեց, որ սահմանազատման ու սահմանագծման հարցում արեւմտյան ու ռուսական կողմի դիրքորոշումները չեն տարբերվում, միայն գլխավոր հարցը մնում է հետեւյալը՝ ո՞ւմ վերահսկողությամբ պետք է գործընթացը լինի: Ըստ նրա, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Ռուսաստանը Լաչինի միջանցքի հարցում ունեն ընդհանուր տեսակետ, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմը պետք է գնա զիջումների:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում, Շենգավիթում, Արաբկիրում
Երևանում մթնոլորտային օդի որակը. հուլիսի 6-12-ը
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
«Ա1+». Այսօր Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր
Ռուբեն Մելիքյան․ «Քաղաքացիներից շատերը չգիտեն, որ քննչական գործողություններ կատարելիս անձը կարող է պահանջել, որ քննչական գործողության ընթացքը տեսագրվի։»
«Խոշտանգումների բացարձակ արգելքը եւ փաստաբանները» խորագրով հանրային կրթական մարաթոնի նպատակը, որ եռօրյա գործադուլի շրջանակներում այսօր կազմակերպել էր փաստաբանական համայնքը, հանրության շրջանում իրավական գիտելիքների տարածումն է։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկաներին մի քանի նկատառում ներկայացրեց։ «Տեսագրման դերը շատ մեծ է խոշտանգումների արգելքը արդյունավետ դարձնելու մեջ։ Այս ուղղությամբ վերջին շրջանում ընդունված օրենքները, որոնք իրականում շատ երկար են մշակվել,
«Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար». Սուրեն Մանուկյան
Պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին Արցախում վերահաս սովը կանխելու համար։ ՄԱԿ֊ն ունի Պարենի միջազգային կազմակերպության շրջանակներում գործող Մարդասիրական օդային ծառայությունը (UNHAS), որը ապահովում է մարդասիրական նպատակներով բեռների փոխադրումներ դեպի ճգնաժամային և հակամարտությունների շրջաններ: UNHAS-ը գործում է աշխարհի ամենահեռավոր և ամենադժվար հասանելի
Ասկերանի իր տնից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին
Վիտալի Բալասանյանի որդին կասկածվում է վարկը ոչ նպատակային օգտագործելու, իսկ ինքը՝ գեներալը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
«Դու նվիրում ես Արցախը, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս». Օսկանյանը Փաշինյանին սովորեցնում է ինչպես Բրյուսելում օրակարգ փոխել
«Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ: Կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու, նարատիվը փոխելու»:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հուլիսի 2-8-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին, Վանաձորում՝ չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ անհայտ նպատակով հատկացվեց վարչապետի աշխատակազմին. սովորույթ դարձած գործելաոճ. «168.am»
Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։ ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց կազմել. Քայլ 1:
Օսկանյանը պատասխանում է ՔՊ-ականներին, թե՝ հարց լուծող էր, թող իր ժամանակ լուծեր
Քոչարյանը հստակ հանձնարարական տվեց ինձ փոխել բանակցային տրամաբանությունը, օրակարգային նոր հարցեր բերել եւ ես կարողացա փոխել նարատիվն ամբողջությամբ: Դրանից հետո երրորդ նախագահը կարողացավ այդ նարատիվը բանակցային պահել իր նախագահության շրջանում: Փաշինյանը ուղղակի փոշիացրեց այդ ամենը իր հայտարարություններով: Այսօր ունենք այն, ինչ ունենք:
Պետք է նաև երազել կարողանալ, տիկին նախարար, ամեն մի մեծ գործ սկսվում է երազանքից. Մհեր Հակոբյան
Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստիպված եմ ասել տիկին նախարարին. Զինանշանը միայն օրվա պետությունը արտացոլելու համար չէ, ավելին, զինանշանը ՄԵԾԱՊԵՍ հենց դրա համար չէ – զինանշանը արտացոլում է պետության, մեր դեպքում նաև՝ ազգի, ԱՆՑՅԱԼԸ, բայց, որ ավելի կարևոր է՝ պետության և ազգի ԱՊԱԳԱՆ, նրա ձգտումներն ու երազանքները: Չի կարելի ամեն
Վերահաստատվեց իմ այն համոզմունքը, որ երիտասարդների հետ խոսելու շատ բան կա, նրանցից լսելու՝ առավել ևս. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նրանք մեր կարող ուժն են, մեր լավագույն ներկան, ու լավագույն ապագան։ Նրանք փոփոխության կրող են ու փոփոխություններ թելադրողը։ Իսկ այն մարդիկ, որոնք կարծում են, որ երիտասարդների վրա հույս դնել չի կարելի, պարզապես չեն էլ փորձել խոսել, շփվել, ուղղակի լսել այս պայծառ ու վառ անհատականություններին։
Իշխանությունները կամ այն ժամանակ էին խաբում, կամ՝ հիմա․ Արթուր Խաչատրյան. «Ա1+»
«2020թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր բանակը վերահաստատեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը հետո դարձավ պաշտպանության նախարար, ասաց, թե մենք ունենք զինատեսակներ, որոնք պատրաստ են խոցել Ադրբեջանի կենսական ենթակառուցվածքները։ Այն ժամանա՞կ էին խաբում, թե՞ հիմա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը դավադրությունների տեսություն համարեց այն
Արմինե Անդայի «Թռչող տերեւների երգը»՝ երազանքի մասին
Դերասանուհի, գրող, պրոդյուսեր, ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերեւների երգը» ֆիլմը ներկայացված է հոբելյանական 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրում: 12 րոպեանոց անիմացիան, որը հեղինակը նվիրել է իր հայրիկի հիշատակին,յուրատեսակ ճանապարհորդություն է դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներով 12 տարեկան Սունայի եւ թաքնված գիտելիքի տիրապետող 200 տարեկան Ծերունու հանդիպման միջոցով։ Սա Արմինե
Պատճառն այն է, որ Դիլան Յեշիլգյոզը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեի հրաժարականից հետո արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը հայտնել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, եթե նա ընտրվի կուսակցության նախագահ, կառաջադրի իր թեկնածությունը Նիդերլանդների վարչապետի պաշտոնում։ Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների թիրախում ոչ միայն ազգությամբ թուրք լինելու, այլև այն պատճառով, որ, ըստ
Փաստաբանների պալատի նախագահ․ «Ակնկալում ենք, որ պետական մարմինները կգիտակցեն փաստաբանների, փաստաբանական գործունեության դերն ու նշանակությունը եւ, կարծում եմ, արդյունքի հասել ենք»
«Խոշտանգումների բացարձակ արգելքը եւ փաստաբանությունը» խորագրով այսօր կազմակերպված հանրային կրթական մարաթոնում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանրության համար պարզ ու մատչելի լեզվով խոսեց վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում փաստաբանության ինստիտուտի դերի մասին։ «Իմ կարծիքով մեր հասարակության համար պետք է բացահայտել փաստաբանին, փաստաբանական գործունեությունը որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ եւ դրա դերն ու նշանակությունը»,-ասաց նա
Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տավուշում իրականացվող մի քանի ծրագրերի իրականացման ընթացքին
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետի և Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ
Կանգնեցրե՛ք գահավիժող այս արհավիրքը քանի ուշ չէ. Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝ Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը: Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է
«Նվագախումբը շատ ճկուն պետք է լինի, որ կարողանա աշխատել 5 մենակատարի հետ». Սերգեյ Սմբատյան
5 մենակատար, 5 կոնցերտ՝ 2 երեկոյի ընթացքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» ընկերակցության անդամներին
Հուլիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» (JAF) ընկերակցության անդամներին` ուղեկցությամբ խմբի ղեկավար պրն. Պասկալ Շամասյանի և տիկ. Լուսինե Մելիքյանի: Հանդիպմանը պրն. Շամասյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում ընկերակցության մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը՝ կարևորելով նաև երիտասարդ հայորդիների՝ հայրենիքում տիրող իրավիճակին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր
2023 թվականի հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ և ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել է համագործակցության սերտ կապեր, և հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։ Հուշագրով նախատեսվում է ստրատեգիական համագործակցության
Քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝
Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար. Վահագն Խաչատուրյան
ՀՀ Նախագահն այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս
Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին
Հայաստանի իշխանությունների քաղաքական կուրսը շատ պարզ է՝ իրենք գնում են տոտալ կապիտուլիացիայի. քաղաքագետ
Հայաստանի գործող կառավարության կուրսն այն է, որ պատերազմ չլինի և իրենք գնան կապիտուլիացիայի՝ ամեն ինչի տակ ստորագրելով, որովհետև իրենք ընտրել են թուրք-ադրբեջանական դաշինքը և սա որպես գեղարվեստական խոսք չեմ ասում, իրենք այդ դաշինքի կազմի մեջ են մտել:
Ջերմուկ քաղաքի երկու բնակիչներ կալանավորվել են՝ Ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք կրելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող


















































