Օրվա լրահոսը
Նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրները մնում են չլուծված. Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սույն թվականի հունիսի 12-ին հերթական չհայտարարված այցն են կատարել «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ՝ դիտարկելու պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցներն նաև առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրինության և պահվող անձանց հետ: Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան խանգարումներ
«Ցանկացած քաղաքական պայմաններում հայ և ռուսական մշակույթները փոխկապակցված են եղել». ՌԴ պատվիրակությունն այցելել է Ռուսական արվեստի թանգարան
Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել են թանգարանի նորացված մշտական ցուցադրությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին՝ ԽՍՀՄ պետական
Նորագյուղի հարակից տարածքում համայնքը կառուցապատման նախագիծ է դիտարկում
Մայրաքաղաքի կենտրոնում` բլրի վրա է գտնվում Երևանի պատմական թաղամասերից Նորագյուղը: Տարիների ընթացքում տարածքը խիտ բնակեցվել է` իր հետ բերելով նաև ենթակառուցվածքային ու սոցիալական տարբեր խնդիրներ: Հին Երևանի արհեստավորների թաղում՝ «Սիլաչի»-ում, Կիլիկիայում ևս բնակիչների հոգսերն ու խնդիրները տարբեր են: Թաղամասեր այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչների ուղեկցությամբ տեղում է ծանոթացել խնդիրներին, լսել նրանց դիտարկումներն ու խոսել զարգացման
Անդրսահմանային անթուղթ առևտրի, էլեկտրոնային գնումների վերաբերյալ հարցերը՝ ԱԳՆ և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի համատեղ միջոցառման օրակարգում
Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացավ «Impact of the international health crisis on legal infrastructure for trade» խորագրով հիբրիդային միջոցառումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիմպանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար
Համերգից մինչեւ «Եռախոսություն» նախագծի «ճամփորդություն»
Հարցազրույց երգիչ, դափահար Արամ Մովսիսյանի հետ – Վերջերս կայացել է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի եւ Ձեր` «Ակունքներ» խորագրով համերգը: Ինչո՞վ էր այն առանձնահատուկ: – Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր ծրագրերով, այս անգամ այն կոչվում էր «Ակունքներ», որի շրջանակներում իրականացվեց համատեղ համերգը: Ծրագիրն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նպատակն էր ազգային
«Դուք պնդո՞ւմ եք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար»․ Արփի Դավոյանը՝ ընդդիմության թեկնածուին
«Պառլամենտական պետությունում Ազգային ժողովը թիվ մեկ ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն պետության համար կարեւոր հարցեր եւ չքննարկվեն ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումներ»։
Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված իրականացնում ենք հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացը. Էրդողան
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին։ Շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։
«Իմ միջոցը նկարչությունն է»
Ասում է բեմանկարիչ Տիգրան Հարությունյանը Գույների հետ խաղը շնորհալի բեմանկարիչ Տիգրան Հարությունյանի համար դարձել է մեր աշխարհում նոր աշխարհ ստեղծելու պատճառ։ Տիգրանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Աշխատում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, նաեւ որպես բեմանկարիչ ներգրավված է տարբեր կինոնախագծերում եւ ուսանողական ներկայացումներում։ Բազմազբաղ երիտասարդը նաեւ գրքեր է նկարազարդում։ 2021 թվականին
Պապիկյանը և Զոհուրին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման
«Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: «Խելացի» ժամացույցներն էլ». Աղազարյան. «Ժողովուրդ»
Աղազարյանը բացատրեց, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»:
Ադրբեջանի ՊՆ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: ՀՀ ՊՆ
Կարկուտի հետեւանքով վնասվել է բերքի մոտ 90 տոկոսը (Ֆոտոշարք)
Լոռու մարզում նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է Սպիտակ համայնքի Արեւաշող վարչական բնակավայրի բերքի մոտ 90 տոկոսը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արեւաշողի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանը՝ նշելով, որ մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել տնամերձ հողատարածքները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները: Վարչական ղեկավարի խոսքով` ստեղծվել է հանձնաժողով, ներկայացվելու է մարզպետարան՝ հնարավոր փոխհատուցման
Փաշինյանը ցավակցական հեռագիր է Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին
Բաքվում որոշակի խուճապ է
Ադրբեջանի իշխանություններն Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից հրաժարվելու պատրվակ են փնտրում Ալիեւն Արեւմուտքի հովանու ներքո բանակցությունները բոյկոտելու քաղաքականություն է տանում: Առաջին հայացքից, թվում է, թե սովորական բանակցային իրավիճակ է, կողմերից մեկը կարող է հետաձգել բանակցային այս կամ այն փուլը: Սակայն իրականում, Բաքվի գործողությունները հիմք ընդունելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ Ալիեւին ձեռնտու են Երեւան-Բաքու-Մոսկվա եռակողմ ձեւաչափով
Բելգիայի ֆլամանական խորհրդարանում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։ Բանաձևում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը
Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել… մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են. Տիրան Խաչատրյան. «Հրապարակ»
Մեր պետությունը շատ բաներ կարող է անել։ Նախ սկսենք այնտեղից, որ մենք մեր ներքին հնարավորությունները, պոտենցիալն օգտագործենք
«Հայաստանը շատ փոքր շուկա է, եւ եթե 10 խոշոր ընկերություն շաքարավազ ներկրի, ապրանքը չի վաճառվի»․ ՄՊՀ անդամի թեկնածու
Արման Եղոյանը հարցրեց․ «Սերժ Սարգսյանի պնդումը գիտականորեն, տնտեսագիտորեն ճի՞շտ է, Հայաստանի նման փոքր երկրում քանի՞ հոգի պիտի ներկրեն շաքար, բենզին կամ ձեթ»։
Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ: Միջազգային գործընկերներին կոչ ենք անում գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ. Մարուքյան
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա
Կգա՞ն ժամանակներ, երբ իշխանությունը կոռեկտ պահվածք կդրսեւորի, ընդդիմությունն էլ համարժեք կարձագանքի, ու քաղաքակիրթ քաղաքական պայքարի ականատես կլինենք. «Հրապարակ»
Որտեղ ոչ միայն ծեծուջարդ չի լինի, այլեւ խոսքով միմյանց վիրավորելը կբացառվի, իսկ «գոմերից» խորհրդարանում կամ կառավարությունում հայտնվածները խցանի նման դուրս կնետվեն քաղաքականությունից՝ որպես ապաքաղաքական ու վնասակար տարրեր։
2018 թ.-ից հետո Ալեն Սիմոնյանի և կնոջ տարեկան եկամուտը կազմել է 130 միլիոն դրամ. 168 ժամ
Իշխանություն դառնալուց հետո՝ առաջին հայտարարագրի ներկայացումից ուղիղ 5 տարի անց, Ազգային ժողովի նախագահ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի տարեկան եկամուտը հասել է 70 միլիոն դրամի, կնոջ եկամուտը՝ 1.5-ից թռիչքաձև աճել է՝ հասնելով 60 միլիոն դրամի։
«Թե ՔՊ-ն ինչպես է քվեարկելու, ինձ հետաքրքրում է ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»․ բանավեճ ընդդիմության թեկնածուի հարցի շուրջ
«Եթե ձեզ քիչ է հետաքրքրում, թե մենք ոնց կքվեարկենք, ինչի՞ համար եք ընդհանրապես թեկնածու առաջադրել»։
ԱՄՆ-ում բանակցությունների հետաձգումը 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով. Պետդեպ
Ազատություն. ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել է. «Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»։ Մեթյու Միլլերը նոր ժամկետներ չի նշել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կոնջորյանը նոր մեքենա է գնել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա
«Դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»․ Արծվիկ Մինասյան
Ահազանգեր են հնչել դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունների կողմից առ այն, որ անհամաչափ բարձրացվում է տուգանքը։
Արգելվում է Լեռնային Ղարաբաղ մեկնել և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի որոշ բնակավայրեր ու Սյունիք. ԱՄն դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կրկին հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին ամառային ճանապարհորդական սեզոնին արգելվում է ճանապարհորդություն հետևյալ վայրեր՝ ▪️Տավուշի մարզ Վարագավանից արևելք՝ H37 ավտոճանապարհով, ▪️Տավուշի մարզ Նավուրից արևելք՝ H36 ավտոճանապարհով, ▪️Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք, ▪️Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ,
Այսինքն՝ եվրոպատգամավորների շարքերում կան մարդիկ, որոնք, պարզվում է, շատ ավելի հայ են, քան մեզ ներկայացնող Փաշինյանը. Աշոտյան
Հայկական շահեր արտահայտող բերանները փակում են հայերին ներկայացնող «վարչապետով»:
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ
Հայկական կողմը կորուստներ չունի։
Երեք պատում, որն իրականում մեկն է
Հայաստանի ներկայիս իշխանության կողմնակիցներն ասում են. «Որքա՜ն ճիշտ է վարվում Փաշինյանը՝ աստիճանաբար պակասեցնելով մեր երկրում Ռուսաստանի ազդեցությունը ու տանելով մեր երկիրը դեպի ինքնիշխանություն եւ ապագաղութացում»: Հայաստանի իշխանության ընդդիմախոսներն ասում են. «Որքա՜ն սխալ է վարվում Փաշինյանը՝ Արեւմուտքի պահանջով խզելով մեր կապերը դարավոր դաշնակցի հետ ու անպաշտպան թողնելով մեր երկիրը»: Ռուսաստանյան ծայրահեղ կայսրապաշտ կայքերն ու հեղինակները տրտնջում
Իշիասի և գոտկատեղի ցավի տարբերությունը․ նստանյարդի բորբոքման պատճառներն ու ախտանշանները
Նստանյարդի բորբոքումը (իշիաս) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է, որն, օրինակ, ԱՄՆ-ում հանդիպում է բնակչության մոտ 10 տոկոսի մոտ։ Սովորաբար այս հիվանդությունը զարգանում է 30-50 տարեկան մարդկանց շրջանում, սակայն կարող է առաջանալ նաև ավելի երիտասարդ տարիքում՝ որևէ պատահարի պատճառով նյարդերի վնասման հետևանքով և տարեց մարդկանց շրջանում՝ պայմանավորված այնպիսի վիճակներով, ինչպիսին արթրիտն
Փաստաբանները ՆԳՆ–ից պահանջում են անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները
2023թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ: Քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ 4 ամիս առաջ տեղի ունեցած փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության հետ կապված գործով, մի քանի օր առաջ միայն տեղի է ունեցել առերես հարցաքննությունը:


















































