Օրվա լրահոսը

Կոնջորյանը նոր մեքենա է գնել. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա

«Դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»․ Արծվիկ Մինասյան

Ահազանգեր են հնչել դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունների կողմից առ այն, որ անհամաչափ բարձրացվում է տուգանքը։

Արգելվում է Լեռնային Ղարաբաղ մեկնել և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի որոշ բնակավայրեր ու Սյունիք. ԱՄն դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կրկին հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին ամառային ճանապարհորդական սեզոնին արգելվում է ճանապարհորդություն հետևյալ վայրեր՝ ▪️Տավուշի մարզ Վարագավանից արևելք՝ H37 ավտոճանապարհով, ▪️Տավուշի մարզ Նավուրից արևելք՝ H36 ավտոճանապարհով, ▪️Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք, ▪️Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ,

Այսինքն՝ եվրոպատգամավորների շարքերում կան մարդիկ, որոնք, պարզվում է, շատ ավելի հայ են, քան մեզ ներկայացնող Փաշինյանը. Աշոտյան

Հայկական շահեր արտահայտող բերանները փակում են հայերին ներկայացնող «վարչապետով»:

Երեք պատում, որն իրականում մեկն է

Հայաստանի ներկայիս իշխանության կողմնակիցներն ասում են. «Որքա՜ն ճիշտ է վարվում Փաշինյանը՝ աստիճանաբար պակասեցնելով մեր երկրում Ռուսաստանի ազդեցությունը ու տանելով մեր երկիրը դեպի ինքնիշխանություն եւ ապագաղութացում»: Հայաստանի իշխանության ընդդիմախոսներն ասում են. «Որքա՜ն սխալ է վարվում Փաշինյանը՝ Արեւմուտքի պահանջով խզելով մեր կապերը դարավոր դաշնակցի հետ ու անպաշտպան թողնելով մեր երկիրը»: Ռուսաստանյան ծայրահեղ կայսրապաշտ կայքերն ու հեղինակները տրտնջում

Իշիասի և գոտկատեղի ցավի տարբերությունը․ նստանյարդի բորբոքման պատճառներն ու ախտանշանները

Նստանյարդի բորբոքումը (իշիաս) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է, որն, օրինակ, ԱՄՆ-ում հանդիպում է բնակչության մոտ 10 տոկոսի մոտ։ Սովորաբար այս հիվանդությունը զարգանում է 30-50 տարեկան մարդկանց շրջանում, սակայն կարող է առաջանալ նաև ավելի երիտասարդ տարիքում՝ որևէ պատահարի պատճառով նյարդերի վնասման հետևանքով և տարեց մարդկանց շրջանում՝ պայմանավորված այնպիսի վիճակներով, ինչպիսին արթրիտն

Փաստաբանները ՆԳՆ–ից պահանջում են անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները

2023թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ: Քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ 4 ամիս առաջ տեղի ունեցած փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության հետ կապված գործով, մի քանի օր առաջ միայն տեղի է ունեցել առերես հարցաքննությունը:

Գիտակները գնահատեցին Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունը

Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 2022/2023 թթ. (առաջնության) վերջերս ավարտված խաղերը անցան լարված եւ հետաքրքիր պայքարում, սակայն բազմաթիվ խնդիրները հայրենի ֆուտբոլում լուծված չեն։ Այդպիսի կարծիք հայտնեցին Ֆուտբոլային գիտակների ակումբի անդամները «Առագաստ» ակումբում անցկացրած քննարկման ժամանակ։ Գիտակները գնահատում են ֆուտբոլի առաջնության արդյունքները Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի կարծիքով, անցած մրցաշարը հակասական տպավորություն թողեց։ Ըստ

Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Բաքվի միակողմանի որոշումը հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին. Բորել

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը իսկապես հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին Եվրախորհրդարանի լսումներում նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ այդ տարածքը դուրս է մնում ԵՄ առաքելության պատասխանատվության գոտուց: «Բայց մենք այս պահին

Փաշինյանը մերժում է հրաժարական տալ՝ չնայած իր ժողովրդականության կտրուկ անկմանը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com   Վերջերս Հայաստանում երկու հարցախույզ է անցկացվել՝ մարդկանց հնարավորություն տալով արտահայտել իրենց տեսակետները տարբեր հարցերի, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման վերաբերյալ։ Առաջին հետազոտությունն անցկացվել է 2023 թվականի հունվարի 23-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից, որը  Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագիծն է:

Սուրեն Պապիկյանը նվեր է ստացել 19 մլն դրամ, 22 հազար դոլար և 13 հազար եվրո. «Հետք»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում։ Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրվում է, որ ընտանեկան իրադարձություններն են նվերների

Մաքրվում է Ողջի գետի հունը․ ինչու են մտահոգվել կապանցիները (ֆոտոշարք)

Այս տարի էլ Ողջի գետը մաքրվում է ԶՊՄԿ-ի աջակցությամբ

Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։ Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի` ավելի

«Ապրելու» հիմնադրամի ֆինանսական  աջակցությամբ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է  3600, տուֆապավել՝ 1320 մետր ճանապարհահատված

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի ներհամայնքային ճանապարհներն են. արդեն ավելի բարեկարգ, մաքուր ու հարմարավետ բնակիչների և համայնքի հյուրերի համար։ Այստեղ «Ապրելու» հիմնադրամի ֆինանսական  աջակցությամբ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է  3600, տուֆապավել՝ 1320 մետր ճանապարհահատված։ Կատարված աշխատանքը վստահության լավագույն ցուցիչն ու գրավականն է։ Նոյեմբերյան համայնքի կառավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցության թիմը շարունակում է համայնքային խնդիրների գույքագրումն ու դրանց

Ադրբեջանի ՊՆ-ն երթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Քննչական կոմիտեն պարզաբանում է փաստաբան Կ․ Ալավերդյանի հայտարարությունների առիթով. «Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները»

Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։ 2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված  նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ

Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և օբյեկտ

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և օբյեկտ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Գնդակոծելով կառուցվող գործարանը` Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել

Կարոտում եմ իմ երկիրը, քանի որ հաջողություններիս սկիզբը դրվել է հայրենիքում. Բերկլիի շրջանավարտ

Արտասահմանում կրթություն ստացած եւ դրսի բուհերը գերազանցությամբ ավարտած հայ ուսանողներից շատերն աչքի են ընկնում եւ հրավիրվում են միջազգային կազմակերպություններում աշխատելու։ Նրանց թվում է Բերկլի համալսարանը գերազանցությամբ ավարտած Մարինա Չիլինգարյանը, որը հրավիրվել է ամերիկյան հայտնի NoGood ընկերություն՝ որպես մարկեթինգի թիմի ղեկավար։ Վերջերս նրա ղեկավարած թիմը ստացել է երկու մրցանակ հայտնի մրցույթներից մեկում։ Մարինայի հետ զրուցել ենք ձեռքբերումների, հաջողությունների ու երազանքների մասին։ – Ինչպե՞ս որոշեցիք

Բաղրամյան պողոտայում կատարված սպանությունը բացահայտվեց

Հունիսի 6-ին, ժամը 22.07-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ տղամարդու դիակ է եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել էր 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի

Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից դրական են գնահատվել

ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է ընթացիկ Պահուստային ծրագրի առաջին վերանայումը

Տիգրան Հեքեքյան․ «Հիմա մենք ստիպված ենք մեր չեղած գումարներով փաստաբան վարձել, որպեսզի կարողանանք պետության շահը պաշտպանել պետության շահը պաշտպանելու կոչված կառույցներից»

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր կայացած Արամի 23 հասցեում հուշարձան շենքի քանդման կապակցությամբ 2018 թվականին հարուցված քրեական գործով առանցքային մեղադրյալ Գեւորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ բողոքի քննության նիստում նախագահող դատավոր Դավիթ Բալայանը արտահայտվելու հնարավորություն ընձեռեց տուժող կողմ հանդիսացող «Հայ փոքրիկ երգիչներ  միջազգային ընկերակցության նախագահ եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»

Հնդիկ ամուսինները մեղադրվում են Դեբեդ գետն անցնելով ՀՀ սահմանը հատել փորձելու համար

DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռուպենդր Հարբանսի Կորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, նախնական համաձայնության գալով իր ամուսնու՝ Ռանջիտ Ամարջիտի Քանգուրա Սինհի հետ, 2022 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 01:42-ի սահմաններում, շրջանցելով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետաատան Բագրատաշեն սահմանապահ

Միխայիլ Շվիդկոյ. «Հայ-ռուսական մշակութային և կրթական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և ամուր հիմքեր ունի»

Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. ԵՊՀ-ում մեկնարկել է գիտակրթական ֆորում

Օտարերկրացի ավտոներկրողները Վանաձորին շուրջ 650 մլն դրամի պարտք ունեն կուտակած

Օտարերկրացի քաղաքացիները, որոնց շուրջ 90 տոկոսը Ղազախստանի հանրապետության քաղաքացիներ են, միլիոնավոր դրամների պարտքեր ունեն Վանաձոր համայնքին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, գույքի հաշվառման եւ գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը: Շուրջ 650 մլն դրամի պարտքը սկսել է կուտակվել 2019թ-ից, երբ հատկապես Ռուսաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների համար Հայաստանում մեքենա մաքսազերծելը շահեկան էր համարվում: Օտարերկրյա

Քննարկվել են Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանները

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031