Օրվա լրահոսը

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Հենրիխ Մխիթարյանը հայաստանցի առաջին ֆուտբոլիստը դարձավ, որը մասնակցեց ՉԼ եզրափակիչ խաղին

Ստամբուլի «Օլիմպիական» ստադիոնում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը։ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային գավաթի համար  պայքարեցին Անգլիայի «Մանչեսթեր Սիթին» եւ Իտալիայի «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվեց Պեպ Գվարդիոլայի թիմի նվազագույն առավելությամբ։ Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց «Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդդին։ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ «Ինտերի» մեկնարկային կազմում բացակայում էր հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը, որը

Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է

«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով», – «Արմենպրեսին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:

Բացվել է «Հերոսների պուրակը»` Երազգավորս բնակավայրում

Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրում այսօր բացվել է «Հերոսների պուրակ»` նվիրված ար­ցախ­յան գո­յա­մար­տե­րում կյան­քը հայ­րե­նի­քին նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։ Ողջունելով նախաձեռնության հեղինակներին և ներկաններին` Շիրակի մարզպետը նշել է, որ այսպիսի ձեռնարկներն օգնում են կյանքին ճիշտ հայացքով նայելու և սերունդներին հայրենանվեր գաղափարներով դաստիարակելու.

Առաջիկայում մեր թիմակիցները կլինեն ձեր թաղերում, ում կարող եք փոխանցել ձեր թաղերի խնդիրները, դրանց լուծման շուրջ ձեր առաջարկները․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ երևանցիներ, Երևանի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկը մեզ համար մասնակցային կառավարումն է։ Համայնքը ոչ թե օրենքի տերմին է, այլ՝ մարդկանց միավորում, ովքեր առաջին հերթին պետք է լինեն իրենց բնակավայրի տերը և կառավարողը։ Թեև կուսակցության մասնագիտական թիմերը, ինչպես նաև ոլորտների փորձառու մասնագետները աշխատում են Երևանի զարգացման ծրագրի վրա,

Ադրբեջանը պահանջում է «իր անկլավները», բայց երբեք չի նշում, թե արդյոք վերադարձնելու է Արծվաշենը․ «Առերեսում»

Սա մի տարօրինակ հանգամանք է՝ եթե ցանկացած պետության դեպքում վերցնենք պատմական որեւէ փուլում իր ունեցած հավակնությունները եւ որոշենք դրանց հիման վրա սահմանագիծ անցկացնել՝ հաջողության որեւէ ճանապարհ չենք կարող ունենալ

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրով չունի ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն` նա չունի ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ որևէ թանկարժեք իր։ Հայտարարագրում կան դրամական շարժեր, նա բանկերից մեկում ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, որպես կանխիկ գումար հայտարարագրվել է 800 դոլար և 800 հազար դրամ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Ինքնաձիգը, կարելի է ասել, թափած է եղել, ճիշտ սպառազինություն չի եղել պատերազմում, այս է ամբողջ խնդիրը». Կարեն Հովհաննիսյանը՝ զենքի շուրջ բանավեճի մասին

«Այստեղ ամենախճճողն այն է, որ երկու կողմն էլ  կարող են միմյանց մեղադրել: Այդ ժամանակ ռազմական իշխանության մաս կազմողները եւ քաղաքական իշխանության մաս կազմողները կարող են  միմյանց մեղադրել, որովհետեւ զենքը հենց այնպես չեն կարող վերցնել եւ օգտագործել: Մեկը կարող է ասել՝ ինձ չեն զեկուցել, որ դա պետք է, մյուսը կարող է ասել՝ զեկուցել են, ժամանակին չեն արձագանքել, արդեն ուշացած էր դրա օգտագործումը: Դրա համար բավականին խառը իրավիճակ է ու բոլորն էլ կարողանում են այստեղ մանեւրել ու ջրից չոր դուրս գալ»:

Համահայկական խաղերին կամավորելու հայտ է ներկայացրել 1150 երիտասարդ

Համահայկական ամառային 8-րդ խաղերին նախընթաց ՀԽՀ Կ կոմիտեի անդամները հանդիպեցին կամավորների հետ։ «Ձեր աշխատանքը սկսվելու է հենց օդանավակայանից, այն պահից, երբ որևէ պատվիրակություն կժամանի Երևան։ Այսինքն՝ առաջինը ում տեսնելու և ումով տպավորվելու է Հայաստան ժամանած մարզիկը դա կամավորն է ու կամիտեի ներկայացուցիչը։ Այստեղից պետք է գիտակցել ձեր դերի կարևորությունն  ու պատասխանատվությունը»,- ողջունելով կամավորներին՝ ասաց ՀԽՀԿ

Հորդանանում ենք՝ հայկական ինքնությանն ու հայ համայնքին առնչվող կարևոր հարցերով․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Միջազգային առաքելություն Հորդանան` հայկական ինքնությանն ու հայ համայնքին առնչվող կարևոր հարցերով: Այցը տեղի է ունենում ամերիկահայ փաստաբաններ Կարօ Ղազարեանի ու Կառնիգ Քերքոնեանի հետ միասին` Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Մրգաշատցի դպրոցականները հարգեցին ազատամարտիկ Գնել Մաղաքյանի հիշատակը

Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցում օրերս անցկացվեց «Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում» խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան հերոսամարտի մասնակից, մրգաշատցի ազատամարտիկ Գնել Մաղաքյանի մահվան 30-րդ տարելիցին: Հերոսի անունը կրող դպրոցի բարձր դասարանի աշակերտները հանդես եկան բանաստեղծություններով, ինչպես նաև երաժշտական և պարային համարներով՝ այդպես ոգեկոչելով Գնել Մաղաքյանի

Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել եմ «Ոչխարների խուզման» փառատոնին: Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը: Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով մենք ունենք մոտավորապես 806.000

Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում Նախագահը մեկնաբանել

Շահին Մուստաֆաեւ․ Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն․ News.am

News. am – 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողություն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության

Գերագույն հոգեւոր խորհուրդը կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից

Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Հայաստանում ու Արցախում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։ Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակի համար կպայքարեն Արինա Անտոնոսյանը (Հայաստան), Անդրեյ Կուրբետը (Հայաստան), Յուտո Կիգուջին (Ճապոնիա), Ռուբեն Կոզինը (Հայաստան-Ռուսաստան)։ Վաղը կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դաշնակահարները հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եզրափակիչ փուլում մասնակիցները պետք է կատարեն երկու կոնցերտ,

Վթարային ջրանջատում Գեղարքունիքում և Կոտայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի, Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և հարակից իրավաբանական բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

Շուտով ականատես կլինենք Հայաստանում արդարադատության հուղարկավորության վերջին արարին․ «Փաստինֆո»

Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը: Նախորդ շաբաթ գրվել էր ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորների (որոնցից 2-ը՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատից) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի մասին: Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ 4 դատավորներից 2-ը բացատրություն են ներկայացրել ԲԴԽ-ին, որտեղ պատշաճ կերպով մատնացույց են արել

Ինչ սկզբունքներով պետք է իրականացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը. «Առերեսում»

Ցավով նշեց, թե չի տեսնում, թե Հայաստանի կողմից կա արձանագրված սկզբունք. «Մենք տարբեր ժամանակներում լսել ենք տարբեր հայտարարություններ, որտեղ սկզբում ֆիքսվել է մի տարեթվի քարտեզ, հետո փոխվել է քարտեզի տարեթիվը, հետո ընդհանրապես ասվել է, թե 90-ականների իրավիճակով պետք է անենք: Գոնե ես չեմ լսել պաշտոնական ձեւակերպված սկզբունք»:

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ը հատկապես ցերեկային ժամերին

Որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնած անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված

1 օրով կդադարեցվի ջրամատակարարումն Արմավիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պլանային հոսանքազրկումներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 11:00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«Մենք հիմա ապրում ենք քաղաքացիական պատերազմին նախորդող օրեր»

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը -ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Այս օրերին ՀՀ փոխվարչապետն այդ հարցը քննարկում է արեւմտյան գործընկերների հետ նաեւ ու, կարծես, սուր առարկություններ չկան: Այս տեղեկությունների ֆոնին, հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ ահազանգ հնչեցրին, որ

«Կասկածում եմ, որ ոստիկանների ատեստավորումն ազնիվ կընթանա՝ հաշվի առելով, թե ոստիկանությունում ինչպես է զարգանում խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթն ու կոռուպցիան»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ծառայողական քննությունների միջոցով ոստիկանական համակարգը խրախուսում է վատ ավանդույթները Քանի տարի է՝ իշխանությունն իրականացնում է ոստիկանական համակարգի բարեփոխումների ծրագիրը, սակայն ոստիկանության ծառայողների մասնակցությամբ բռնության դեպքերը պարբերաբար են լինում։ Բարեփոխումները կարծես տեղ չեն հասնում։ Ամենաթարմ դեպքը «Երեւանի գինու օրեր» փառատոնից հետո պատահած միջադեպն էր, համացանցում տեսանյութ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ:

Նախաքննությունը երեք տարի «շարունակվում է»

Շինարարական փաստաթղթերում որպես կապալառու նշված է Կարինե Նազարյանի համար բոլորովին անհայտ ընկերություն «Առավոտ» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Կարինե Նազարյանը եւ հայտնել, որ 2020 թվականի փետրվար ամսին ՀՀ Ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։ Նա հայտնել էր, որ տուժել է Կոտայքի մարզի բնակիչ Գագիկ Հակոբյանի հակաօրինական գործողություններից: Հիշյալ անձը, ներկայանալով որպես շինարարական աշխատանքներ

Հայաստանում նրանք, կարծես, ոչ մեկին պետք չեն. «Հրապարակ»

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում գոյացել է մի սոցիալական խումբ, որը խարխափում է աղքատության մեջ, եւ որը մեր պարտության խարանն է` աղքատների գնացքի վերջին վագոնը։ Խոսքն Արցախից տեղահանվածների մասին է։ Պետական մարմիններն աշխատում են մոռանալ նրանց տված խոստումները, չնկատել նրանց պրոբլեմները, բանկերն արհամարհում են որպես ակնհայտ անվճարունակների, Հայաստանում նրանք, կարծես, ոչ մեկին պետք չեն։ Ժամանակ առ

Բաց նամակ․ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն պետք է կրի նման հրատարակությունը տպագրությունից առաջ անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու համար․ Հայկ Դեմոյան

Բաց նամակ– 2 ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ Հարգելի տիկին Անդրեասյան, Անցյալ ամիս մամուլում հրապարակվեց «Հայոց պատմություն» առարկայի 9–րդ դասարանի դասագրքերի երկու հրատարակությունների իմ գրախոսականը, որի արդյունքում պարզ դարձավ, որի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական դպրոցում կիրառելու համար երաշխավորել է երկու դասագրքեր, որոնք ի սկզբանե հանդիսացել են խոտան՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031