Օրվա լրահոսը

Հայի արյունը շահարկվում ու սակարկվում է, Եվրոպան ու միջազգային հանրությունը մոռանում են մարդու իրավունքի և համամարդկային արժեհամակարգի մասին

«Ռուսական իշխանական վերնախավը, չբավարարվելով վերջին երեսուն տարիներին իր կողմից տարված Հայաստանի հյուծման քաղաքականությամբ, այսօր էլ Հայաստանին զրկում է պատերազմի սպառնալիքը զսպելու համար զինվելու հնարավորությունից»   ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին   Ձեզ դիմում են Արցախի Հանրապետությունից 2020 թվականի ցեղասպանական պատերազմի հետևանքով

«Վատ լուր ունեմ Արցախից՝ մի չարաբաստիկ ավտոբուս կա և դրանով թույլ են տալիս Արցախից դուրս գալ»․ Հրանտ Բագրատյան

Ամփոփելով ելույթը Հրանտ Բագրատյանն ասաց․ «Եթե Արցախ չկա, Հայաստան չկա, եթե Արցախ կա, Հայաստան կա»։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա

Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Հայկական կողմը կորուստներ չունի: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Բանակ չտեսած մարդ։ Իրեն ենթարկվեցին և′ ՀՀ-ի զինված ուժերը, և′ ԱՀ ՊԲ-ն»․ Արամ Սարգսյանը՝ բանակը նորից վերականգնելու խնդրի մասին

Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց պատկերացմամբ՝ ժամանակավոր կառավարությունը կիրականացնի հակաճգնաժամային քաղաքականություն, որից հետո կկարողանա կազմակերպել ընտրություններ։

«Կրասնոդարը» լռում է Սպերցյանի տրանսֆերի մասին, իսկ Նորայր Զախարյանը հերքում է որդու՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրը

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդարի» ղեկավարությանը՝ ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը գնելու առաջարկով։ Սակայն ակումբում հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկության իսկությունը։ Ակումբի մամուլի քարտուղարը այդ առիթով ԶԼՄ-ների հարցմանը պատասխանել է․ «Այաքսը» Սպերցյանի հարցով առաջարկ է արել «Կրասնոդարի՞ն»։ Մենք տրանսֆերների մասին լուրերը չենք մեկնաբանում»։ Իսկ ահա

«Արցախի իշխանությունները հավասարապես մեկ պատասխանատվության դաշտում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի հետ»․ Տիգրան Աբրահամյան

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ Հայաստանի առաջին դեմքի կողմից արված հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, չի բավարարում Ադրբեջանին»։

Մի երիտասարդ զոհված զինծառայողներին անվանում էր «փնթիներ», հետո իմացա, որ նա ՔՊ-ական Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանն է. Լիա Սարգսյան

Նալբանդյան փողոցում երիտասարդներ կային, նրանցից մեկը ձեռքը մեկնելով դեպի զոհված զինծառայողների ծնողները՝ ասաց «փնթիներ»: Ես լուսաբանում էի երթը, այդ խոսքը լսելով, մոտեցա իրենց հնարավոր սադրանքը կանխելու, նա մի քանի անգամ կրկնեց «փնթիներ» արտահայտությունը, ծնողները լսեցին դա: Ես ի սկզբանե չեմ իմացել, թե ով է հիշյալ անձնավորությունը, հետո իմացա, որ նա ՔՊ-ական Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանն է:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա գտնվեց Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Ըստ Գելափի հարցման՝ 2018-ին հարցվածների 91․6%-ը դրական է գնահատել Փաշինյանի գործելաոճը, 2023-ին՝ 18․8%-ը

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Ըստ Գելափի, հարցվածների 32.8%-ը համաձայն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ, 20.5%-ը համաձայն է, որ Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներ։ Հարցվածների 14.7%-ը համաձայն է, որ Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ,

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն: Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը

Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի այլ ուղղություններով

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

Հարցում․ հեղափոխությունից քաղաքացիների սպասումները չեն արդարացել

Ըստ «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հարցման, 2018-ին եւ 2023-ին հեղափոխության վերաբերյալ քաղաքացիների պատասխանները խիստ փոխվել են

«Հավատում ենք, որ ինտերնետը բոլորի համար է». ավարտվեց կապի եվրոպական գագաթնաժողովը

Երևանում ավարտվեց «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագիրը կրող Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը։ Երկօրյա հագեցած ծրագրի շուրջ գագաթնաժողովը համախմբել էր մասնագետներին և շահագրգիռ կառույցներին Հայաստանից, Վրաստանից, Հունաստանից և Ղրղզստանից, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար, ինչպիսիք համայնքային ցանցերն են։ «Համայնքային ցանցերը այլ կերպ են նայում կապի համընդհանուր հասանելիությանը։ Հեռահաղորդակցության օպերատորների

Մետալուրգիական գործարանը կառուցվելու է բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա

«Միասին» շարժումը դիմում է ՌԴ ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով

ՀՀ-ում Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ս․Պ․ Կոպիրկինին Հարգելի՛ պարոն դեսպան, «Միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժումը դիմում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։ Չնայած ռուսական կողմի ջանքերին Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի անվտանգությունն ու իրավունքը ապահովելու համար, ի հեճուկս շրջափակումը վերացնելու բազմաթիվ կոչերի և Լաչինի միջանցքը իր հինգ կիլոմետր

Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Աբովյան պուրակի տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Աբովյան պուրակում գտնվող հողամասը վերակառուցման նպատակով, 15 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է «Սամարտ» ընկերությանը: Երևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի 3-ի որոշմամբ՝

Ուսուցումը դարձնել կենսակերպ: Կրթության զարգացման քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։ Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։

Տավուշի պարեկները հայտնաբերեցին զինված ծերունուն

Տավուշի պարեկները հայտնաբերեցին զինված ծերունուն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն

Ուշբրոնզեդարյան պերճանքի առարկաներ Մեծամորից

Մեծամորի ուշբրոնզեդարյան զարգացած մետաղամշակության մասին են վկայում դամբարաններից հայտնաբերված պերճանքի ոսկե առարկաները: Դրանք պատրաստված են դրվագման, զոդման, կաղապարման, գծանախշման, հատիկաշարման և այլ տեխնիկական հնարքների կիրառմամբ: Ոսկե արտեֆակտերի այդ աննախադեպ ծավալը բացատրվում է ինչպես Հայկական լեռնաշխարհի ոսկեբեր հանքավայրերի արդյունավետ շահագործմամբ, այնպես էլ սոցիալ-տնտեսական պայմաններով և քաղաքական հակամարտություններով: Եգիպտոս-Միտաննի-Կասսիտական Բաբելոն եռադաշինքը շահագրգռել և իր կողմն էր գրավել

«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում վթարի հետևանքով կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1991 թ.)

Գեղհովիտում տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին

Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու

Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, «ԱԱՊՀ»

Ավտոմեքենան կտրուկ մանևրել է և վթարվելով գլխիվայր շրջվել

2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային

Պետրայում պահվող այս քարտեզը յուրովի է խոսում հայոց հնագույն պատմության մասին. Արմեն Սարգսյան

Պատմության խաչմերուկում Հնադարյան Պետրա քաղաքի պատմական ժառանգությունը վկայում է նրա վաղեմի փառքի մասին։ Այստեղ՝ նորակառույց թանգարանում կարող ես հանդիպել նաև Հայաստանի երբեմնի փառքի վկայության։ Պետրայում պահվող այս քարտեզը յուրովի է խոսում հայոց հնագույն պատմության մասին. շուրջ 2000 տարի առաջ Հայաստանը ոչ միայն կարևոր օղակ էր Մետաքսի ճանապարհին՝ միացնելով Արևելքն ու Արևմուտքը, այլև, որպես Եվրոպայի և

Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները

Հայաստանում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները․ այսօր քննությունների առաջին օրն է։ Դիմորդներն քննություններ են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից:  Նշված առարկաների քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում։ Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, և «Ռուսաց լեզու»՝  292: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է քննական թեստերի ճիշտ պատասխանները։ Արդյունքները կհրապարակվեն

Բրյուսովի անվան պետական համալսարանում 200 ձայն հավաքած թեկնածուի փոխարեն հաղթել է 173 ձայն հավաքածը

Դավիթ Գյուրջինյանից հարցրինք՝ համամի՞տ է այն պնդումներին, որ ամեն ինչ արվում է իրեն ամեն գնով ռեկտոր դարձնելու համար: Նա իր բոլոր ընդդիմախոսների պնդումները զառանցանք որակեց եւ հրաժարվեց այլ մեկնաբանություններից:

Շրջափակման հետևանքով Արցախում 1405 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 180-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 71 տեղեկագրի՝ 09.06.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,405 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քառառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

ԵՄ դիտորդների առկայությանը հայաստանցիների վերաբերմունքը մի քանի ամսում փոխվել է․ հունվարին ընդամենը 28.8%-ն էր բացասական վերաբերվում, մայիսին՝ 48,4%-ը

Հեռախոսային հարցումն իրականացրել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ն 1100 քաղաքացիների շրջանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031