Օրվա լրահոսը

Պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել ԱՀ պետական նախարար

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միջնորդ կլինի հանրահավաքի մասնակիցների եւ ԱՀ նախագահի միջեւ, որպեսզի քաղաքական կոնսուլտացիաներ սկսվեն Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու համար

Տեղ համայնքում մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոսել նրանց հուզող հարցերի, բնակավայրերի խնդիրների մասին

Անցնող շաբաթ շարունակվել են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 12-ին Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։ Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին: Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։ Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։ Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն

Ամեն ինչ անում ենք, որ հիփոթեքային շուկան «չպայթի». ԿԲ փոխնախագահ

«2-3 հարյուր հազար դոլար ունեցող մարդը 2-3 միլիոնանոց շենքում ներդրում է անում. սա շատ վտանգավոր բան է եւ մենք իրավունք չունենք գայթակղվել դրանով». Գեւորգ Պապոյան

«Ապրելու երկիր»-ը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում

Արցախը հանձնելով ՀՀ-ն փրկելու մանիպուլյատիվ քարոզչությունը որևէ քննության չի դիմանում: Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ սուվերեն տարածքում է և չնայած միջազգային կոչերին՝ որևէ քայլ հետ չի գնացել։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի, Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Հայաստանի Ազգային ժողով  

ԵՄ դիտորդները Սոթքում ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են․ ԵՄ դեսպան

Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում՝ ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտնվել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում:

«ԵՄ դիտորդները չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել: Նրանք ներկա չեն եղել վերջին ներխուժման և բախումների ժամանակ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պարզաբանումը

Քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում

Սամվել Բաբայան․ «Մեզ որեւէ պայքար պետք չէ։ Մենք պետք է ապրենք, արարենք, լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան»

Արցախում հրավիրված հանրահավաքում Սամվել Բաբայանն ասաց՝ լուրջ խնդիրներ կան Արցախում եւ արցախցիները կարող են դառնալ փախստական՝ եթե հանրությունը շարունակի մնալ դիտողի դերում

Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի. Անդրեա Վիկտորին

Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այս ամենն, իհարկե, կախված է բանակցություններից: Տեսնենք, հուսով եմ՝ երեկվա հանդիպումը շատ թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին: Մի շարք հարցեր հետագա քննարկման կարժանանան այլ մակարդակներում: Հուսով եմ՝ շուտով կհանգենք որակյալ լուծման, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի հանում

«Թող իրենք իրենց պարտականությունների մասին մտածեն, ոչ թե իրենց անբաշարության մասին ողբան». Արթուր Խաչատրյանն՝ Արմեն Գրիգորյանին

Տիկին Վիկտորինը ամենաշատն է նպաստում Հայաստանում հակաեվրոպական տրամադրությունների առաջացմանը. Արթուր Խաչատրյան

Օսկանյան. Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է

Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են

Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, սա համատեղ աշխատանք է. ԵՄ դեսպան

Ինձ համար կարևոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչ ենք մենք անում Սյունիքում: Սա մեր տնտեսական ներդրումային պլանի մասն է: Հիմա պետք է համապատասխան պայմանագրերը ստորագրվեն, ևս երկու ՔՈԱՖ կենտրոն Սյունիքում բացենք: Նպատակ ունենք Կապանում Թումո կենտրոն բացել, գյուղատնտեսական ծրագրեր կան: Այս բոլորը տնտեսական ներդրումային պլանի մասեր են:

Վահագն Վերմիշյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան»

«Արցախի հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի բոստանը չէ, նա իրավունք չունի այն նվիրել սրան կամ նրան». Արթուր Խաչատրյանը՝ բրյուսելյան բանակցությունների մասին

Արթուր Խաչատրյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմությունը կառուցողական դաշտ չի վերադարձել

Ադրբեջանն «օգտակար» և «արդյունքներին ուղղված» է գնահատել բրյուսելյան հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի, գերիների ազատ արձակման մասին որևէ հիշատակում չկա

«Կպաշտպանեն սպառողի շահերը». էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները նոր մակարդակի կբերվեն

Գործող քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են: Նախագծերով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի եւ ընդհանրապես էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի: Միեւնույն ժամանակ, նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս

Թուրքիայի նախորդ ու ներկա խորհրդարանական ընտրությունների համեմատական պատկերը

Ermenihaber. Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Թուրքական լրատվամիջոցները 2-րդ փուլի անցկացման հավանականություն են տեսնում։ Եթե նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ է ստանալ 50+1% ձայն, որպեսզի չլինի 2-րդ փուլ, ապա խորհրդարանի (մեջլիս) համար նման պայման չկա։ Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ խորհրդարանում արդեն ձևավորվել է մանդատների բաշխման պատկերը։ 2018-ին 27-րդ գումարման խորհրդարանի համեմատ այս ընտրություններում

ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. Անդրեա Վիկտորին

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը:

«Ադրբեջանը եւ ՌԴ-ն չափազանց ծանր են տարել ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի  քաղաքացիական դիտորդների տեղակայման փաստը»

Արմեն Վարդանյանը՝ Սոթքում ադրբեջանական հարձակման առիթով Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Սոթքում Ադրբեջանի հարձակման մի քանի պատճառներ կարող են լինել։ «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Սովորաբար ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից առաջ մշտապես Ալիեւը նման սադրանքների գնացել է ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ, ե՛ւ այժմ՝ Նիկոլ  Փաշինյանի կառավարման տարիներին։ Այդ սադրանքների միջոցով փորձում է կարեւոր բանակցություններից առաջ ճնշումներ  գործադրել

«Գերիների հարցն, այսպես թե այնպես, լուծվում է բոլոր եղանակներով, նույնիսկ անտեսանելի». Անդրանիկ Քոչարյան

Անկլավների թեման թեժ պահելու համար ՔՊ-ական պատգամավորը մեղադրեց լրատվամիջոցներին

Փորձում ենք հասկանալ, թե այցեգրերի տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել և բարելավել. ԵՄ դեսպանը վիզաների տրամադրման խնդրի մասին.

Այն, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են՝ խնդիր է և հենց այդ պատճառով էլ առաջացել է այս իրավիճակը, բացի այդ՝ գերմանացիները ընթացակարգեր են փոխել, Լիտվան է ընթացակարգ փոխել: Շատ կարևոր է իմանալ, որ վիզայի համար փաստաթղթերը ներկայացնելու ժամ նշանակելու համար վճարում չկա:

Շաբաթվա ընթացքում Արցախի ոստիկանությունում գրանցված 30 հանցագործություններից 24-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է

2023 թվականի մայիսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում, որից 30-ը հանցագործությունների մասին է, դրանցից 24-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Հայտնաբերվել է մայիսի 11-ից որոնվող  Ստեփանակերտ քաղաքի 63-ամյա բնակիչ Մուշեղ Շահբազյանը։ Վերջինս դուրս էր եկել տնից և անհետ կորել:

«Համապարփակ խաղաղություն պետք է փնտրել այն հարթակում, որը կերաշխավորի դա, Արեւմուտքն ի վիճակի չէ դա անել»

«Առավոտի» զրուցակիցն է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ – Պարոն Բաղդասարյան, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցություններն ըստ էության արդյունք չտվեցին։ Եվ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրյուսելում։ Ինչպե՞ս եք գնահատում այս փուլում տեղի ունեցող բանակցային գործընթացը,

«Վեճն իրենց հայրենի հողում ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև է». Անդրանիկ Շիրինյանի հոդվածը Freedom House-ի կայքում

Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման» խորագրով հոդվածը: Հոդվածում անդրադարձ է կատարվում ԼՂ հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանը: Հեղինակը մասնավորապես նշում է` Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում

ԵԽ նախագահի հայտարարությունը վկայությունն էր, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ. ՀՀ ԱԳ փոխնախարար

Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք բաց կթողնեն գալիք շաբաթների ընթացքում: Նախագահ Միշելն ընդգծում է, որ չափազանց կարևոր է երաշխավորել փոխըմբռնումը, այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի և այս մարդիկ կազատվեն արագացված գործընթացով, մնացածը պետք է քննարկվի:

Էդգար Մխիթարյանն ու Ալեքս Գևորգյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 10-14-ը կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, ովքեր ընդգրկվեցին 2 տարիքային խմբերում։ Ժյուրիի որոշմամբ՝ Կրտսեր խմբում առաջին մրցանակ չտրվեց, փոխարենը երկու մասնակից՝ Հայկ

«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն». Անդրանիկ Քոչարյան

Ինչի՞ մասին է խոսել Անդրեա Վիկտորինը. Անդրանիկ Քոչարյանը չգիտի

«Փաշինյանն ինքնիրավչությամբ է զբաղված. ՀՀ-ն չի կարող ստորագրել միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը «Հայաստանը չի կարող ստորագրել միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ինքնիրավչությամբ է զբաղված։ Նրա հետ բանակցողները գիտե՞ն դրա մասին։ Կամ էլ պետք է ԱԺ-ն նույնպես մասնակից դարձնի Ալիև-Միշել-Փաշինյան վակխանալիային։ Սա մի փուլ է, երբ

«Մահափորձի գործով» պատասխանել էին. «Հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել»

«Առավոտին» դիմած մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը (լուսանկարում)  ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ, որոնք իրավապահ մարմինների կողմից եւ միտումնավոր անտեսվել են, եւ գնահատական չեն տրվել: Վարդան Խառատյանը դիմել է իրավապահ, արդարադատության մարմիններին, վարչապետին, ԱԱԾ պետին, Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն՝ իր դեմ կատարված մահափորձերի, իրենից գումարներ հափշտակելու, քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ: Դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված դիմումին պատասխանել

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031