Օրվա լրահոսը

«Ադրբեջանին կոչ եմ արել մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու. Թաքնված պլաններ չունենք։ Միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու համապարփակ և արդար խաղաղության». Շառլ Միշել

«Ամենամոտ ժամկետներում մենք կրկին կհանդիպենք նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի հարթակում։ Ես մտադիր եմ նաև ղեկավարներին հրավիրել մասնակցել նմանատիպ ևս մեկ հանդիպման Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին Գրանադայում»

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության մտադրություն` անկախ Արցախի հարցից. Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից: Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը: Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության

«Համեստ» դդմիկի տպավորիչ առավելություններն առողջության համար

Դդմիկը գարնանային սննդակարգի անբաժան բաղադրամասերից մեկն է, որը, լինելով հարուստ սննդանյութերով, կարող է լավ ծառայություն մատուցել մարդու օրգանիզմին և առողջությանը: Դդմիկը դդմի տարատեսակներից է, որը թեև բուսաբանական տեսանկյունից միրգ է համարվում, սակայն պատրաստվում և օգտագործվում է սննդում որպես բանջարեղեն։ ԱՄՆ գյուղնախարարության տվյալներով՝ հում դդմիկը պարունակում է ջուր, սպիտակուցներ, ածխաջրեր, բջջանյութ, շաքար, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, վիտամին

Տրամադրությունները Ստամբուլում՝ ընտրություններից հետո․ Էրդողանի ցուցանիշներն աստիճանաբար նվազում են

Թեև նկատելի են ոստիկանական ուժերի կուտակումներ քաղաքի տարբեր հատվածներում, սակայն ընդհանուր առմամբ Ստամբուլում հանգստություն է տիրում։

Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 50.13% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.09%․ Ermenihaber.am

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 75,54%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 64.190.651 է։ Այս պահին հաշվվել է 44.293.081 քվե։ Մասնակցության տոկոսը՝ 69%։ Նշված քարտեզում կարմիրով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է Քեմալ Քըլըչդարօղլուն, իսկ նարնջագույնով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում

Առավել հստակ ամրագրում այն փաստի, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Արցախը հանձնում են թշնամուն, չի կարող լինել․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարությունից ներկայացնում ենք ստորև մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը: 1. «Ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) և Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը։ Բանակցությունների ընթացքում կհամաձայնեցվի սահմանի վերջնական սահմանազատումը»։ 86.600 քկմ-ի մեջ մտնում է

Այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ: Այս տարիների ընթացքում` մինչև 2018 թ.-ը, հայաստանյան իշխանությունները գործընթացին սատարելու և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթ են ստանձնել: Եթե սրանց իշխանությունը հրաժարվում է իր առաքելությունից և հանձնողի, դավաճանի

Գորայք գյուղում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Գորայք գյուղում տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային

Նիկոլ Փաշինյանն ավելի է արձակել Ալիևի ձեռքերը` Արցախում կամայականություններ անելու համար. Արտակ Զաքարյան

«Եթե գործող կառավարիչները կարողանան այն հրամցնել ու վավերացնել, ապա վստահ կարող ենք ասել, որ դա նաև Հայաստանի հանրապետության դատավճիռն է լինելու»

Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում․ Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ավելի կոնկրետ ու թիրախային ձևով է արտահայտում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հանձնառությունը։ Այսօր նա ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա». Շառլ Միշել

Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը, համարելով, որ բանակցություններում կողմերն առաջընթաց ունեն, հայտարարել է․ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։  

Էրդողանն ունի 52.85% ձայն, Քըլըչդարօղլուն՝ 41.23%. Թուրքիայի ընտրությունների նախնական արդյունքները․ Ermenihaber.am

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 39.92%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 19.735.832 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 19.403.384 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.48։ Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 52.85% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41.23%, Սինան Օղանը՝ 5.37%։

Քըլըչդարօղլուն քայլելու փորձ ունի, Էրդողանը՝ ճգնաժամեր հաղթահարելու. Ռուբեն Մելքոնյան՝ ի՞նչ արդյունքներ սպասել Թուրքիայի ընտրություններից

Առաջիկա ժամերը շատ բնորոշիչ են լինելու թե տարածաշրջանի, թե ոչ տարածաշրջանային պետությունների շահերի համար. թուրքագետ

Գոռ Մինասյանը Ասիայի երկու ռեկորդով նվաճել է այդ աշխարհամասի չեմպիոնի կոչումը

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավքականի նախկին անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը, որը այժմ ներկայացնում է Բահրեյնը, այդ երկրի դրոշի ներքո մասնակցել է Հարավային Կորեայում անցկացված Ասիայի առաջնությանը եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ միաժամանակ սահմանելով երկու ռեկորդ։ Գյումրեցի մարզիկը պոկում վարժությունում գրանցել է 217 կգ, որն Ասիայի նոր ռեկորդ է, հրումում ֆիքսել է 247 կգ եւ երկամարտի եւս

ՀՀ-ն երբեք չի համաձայնի իր տարածքով արտատարածքային միջանցքի․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին

«Նովայա գազետա Եվրոպա» պարբերականն իր կայքում հարցազրույց է հրապարակել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ամբողջական տեքստը։ – Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը տարօրինակ պարեր է պարում Արևելքի և Արևմուտքի միջև։ Հանդիպում Վաշինգտոնում, հանդիպում Մոսկվայում: ՀԱՊԿ–ի քննադատություն, բարի խոսքեր ՀԱՊԿ–ի հասցեին։ Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումների համարձակ

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է

Մայիսի 14-ին, ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Թուրքիայում նախագահ և խորհրդարան են ընտրում. Էրդողա՞ն, Քըլըչդարօղլո՞ւ, թե՞ երկրորդ փուլ

Թուրքիայում այսօր տեղի են ունենում խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ընտրությունները մեկնարկել են ժամը 08:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 17:00-ին: Մինչև ժամը 21:00-ն արգելված է տեղեկություն հայտնել ընտրությունների վերաբերյալ: Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսել է Ստամբուլի ընտրատեղամասերում մեծ հերթեր: Հայկական համայնքի ներկայացուցիչներից շատերն ընտրել են ընդդիմության ներկայացուցիչ Քեմալ Քըլըչդարօղլուն, մի մասն էլ կարծում է, որ ընդդիմադիրները ևս ազգայնական են,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը և 18-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ

Ռազմական կցորդներին և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին է ներկայացվել ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և

Աշոտաբերդում սպասում են, թե երբ կմեկնարկի նոր թաղամասի կառուցման շինարարությունը

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում սպասում են, թե երբ կմեկնարկի նոր թաղամասի կառուցման խոստացված ծրագիրը: Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին նախորդ տարի հատկացվեց 31,800.0 հազ.դրամ՝ նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով, հետո արդեն՝ ըստ որոշման, 2023թ-ից շինարարությունը թաղամասում պետք է մեկնարկի: 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված թաղամասում առկա թվով 24

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը. Արայիկ Հարությունյան

Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել: Հեռագրում ասված է. «Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացա Արցախի նվիրյալ զավակ, ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան մասին։ Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը, դարձել համաժողովրդական

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է, որը չի տեղավորվում նրանց մոգոնած «հայրենիք» հասկացության մոդելում․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Արցախը հանձնողին հարցնում են Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ հնարավոր համարո՞ւմ է արդյոք Հայաստանում ռազմական տրիբունալը, որով 44-օրյա պատերազմի համար գլխավոր գերագույն հրամանատարը եւ նրա հրամկազմը պատասխանատվություն կրեն։ Պատասխանատվության չենթակվածն ասում է, որ ինքը վաղուց է հայտնել` եթե ժողովուրդը պահանջի, իրեն գնդակահարել, պատի տակ կանգնած է, կարող են գնդակահարել։ Եվ սա

Նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը, որը  չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ

«Հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավելի ձայն կհավաքի»․ պոլսահայ հասարակական գործիչ․ Ermenihaber.am

Ermenihaber.am-ի կողմից կազմակերպված «2023 մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության համահիմնադիր, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն ներկայացրել է Թուրքիայում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ երկրում բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ է։ Էրզրումլուօղլուն հույս է հայտնել, որ այդ խնդիրները կլուծվեն երբ իշխանությունները փոխվեն և նշել իր տեսակետը, ըստ որի՝ այն կարող է իրականություն

ՌԴ ԿԳՆ․ Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ Sputnik Արմենիա

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում: Այնտեղ նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից

«Էական որևէ փոփոխություն չի լինի»․ թուրք պրոֆեսորը՝ ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին․ Ermenihaber.am

ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի թուրք պրոֆեսոր Հաքան Յավուզը մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների թեմայով Ermenihaber.am-ի կազմակերպած վեբինարի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին՝ կախված ընտրությունների արդյունքից։ Ի պատասխան Ermenihaber.am-ի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանի հնչեցրած հարցի՝ պրոֆեսորը Յավուզը նշել է․ «Ըստ իս՝ էական որևէ փոփոխություն չի լինի, սակայն ձայնի տոնայնությունը կփոխվի, որոշակի նրբություններում կլինեն փոփոխություններ։ Գլխավոր

Բրյունետը՝ 14-րդ հորիզոնականում

«Եվրատեսիլի» հաղթողը Շվեդիան է

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031