Օրվա լրահոսը

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ

ԵՄ երկակի նշանակության ապրանքները Ռուսաստանի տարածքով Հայաստան արտահանվելիս անհետացել են

Արձանագրությունների անհամապատասխանությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շրջանցել է միջնորդների կամ մատակարարների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցները` ԵՄ մաքսային հայտարարագրերում նշելով կեղծ ուղղություններ: Այդ մեթոդն օգնել է Մոսկվային պահպանել եվրոպական կարևորագույն արտադրանքի հասանելիությունը, ներառյալ ինքնաթիռների բաղադրիչներ, օպտիկական սարքավորումները և գազի տուրբիններ:

Անահիտ Ավանեսյան․ «Կան դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է՝ պատվաստված, բայց կարմրուկով հիվանդացել են»

Առողջապահության նախարարն ասաց, որ հետաքննություն են իրականացնում

Ավինյան. «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժումը բացառվում է. News.am

«Այս հուշարձանը նվիրված է ազգային արժանապատվությունը վեր պահած խորհրդանիշներին»

Պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին. Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

Կիրառե՛ք պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ միջազգային գործընկերներիս. Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանգել

Մենք Բաքվից ու Երևանից «զուսպ մոտեցում» ենք ակնկալում. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք սահմանված են համաձայն եռակողմ փաստաթղթերի:

Քննարկել են անվտանգային իրավիճակը Հայաստանի շուրջ, Լաչինի միջանցքի շրջափակումը. Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 10-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի

«Հերոսների գործի շարունակողը մենք բոլորս պետք է լինենք». մարզպետը ներկա է եղել Արցախի Դավիթ Ղազարյանի անվան հիմնադրամի բացմանը

44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանն այսօր կդառնար 34 տարեկան։ Դավթի ծննդյան տարեդարձն այսօր իմաստավորվեց ևս մեկ կարևոր գործով. սկիզբ դրվեց հերոսի անունը կրող բարեգործական հիմնադրամի գործունեությանը։ Դավիթ Ղազարյանի հիշատակը հարգելու և հիմնադրամի բացման արարողությանն այսօր ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։ Շնորհավորելով հիմնադրամի ստեղծման

Աշոտյան. Մեզ ապասփյուռքացնում են։ Ու դա անում են Հայաստանն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար

Դեռեւս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձեւել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն՝ Սփյուռքով

Զինտեխնիկան, որը Հայաստանն օգտագործել է, լուրջ խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար․ Ռոբերտ Ղևոնդյան. Ա1+

Ադրբեջանը և Ռուսաստանը փորձում են Հայաստանին ստիպել համաձայնել զիջել որոշ հարցերում։ Դրանցից մեկը Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության ընդունումն է։

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Կարող ենք և պարտավոր ենք ճեղքել դատապարտվածության լուծը, չհաշտվել մեզ պարտադրվող ընթացքին. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ պաշտելի ընկերոջ՝ բժիշկ- ազատամարտիկ Տարոն Տոնոյանի նախաձեռնությամբ ու նվիրումով, իր հայրենի գյուղի՝ սասունցիաբնակ Լեռնարոտի բարձունքին Մայիսի 9-ին հիմնադրվեց մեր ազատագրական պայքարն ու հաղթանակները խորհրդանշող հուշակոթող-խաչքարերի անսամբլ /քանդակագործ՝ Դավիթ Մինասյան/։ Հակասական ու խոցված

ԱՄՆ Սենատից կոչ են անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում է էլեկտրաէներգիան կարևոր ենթակառուցվածքների համար:

«Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա»

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա: Իրադրությունը

Անահիտ Ավանեսյան․ «4 վիրավորներից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար»

Առողջապահության նախարարն ասում է՝ եթե կարիք լինի, տարբեր վիրավորումներ ստացած զինծառայողներին կտեղափոխեն Երեւան

«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին

«Գոյ» թատրոնը միացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Որոշումը կայացվել է կառավարության հերթական նիստի ժամանակ։ Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմ ընդգրկելու արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ին ժամանակ առ

«Ասացին, որ պետք է լինի նոր հանրաքվե՝ կոնկրետ պայմաններով: Փաշինյանը սխալ է մեկնաբանում». Մանվել Սարգսյան. JAMnews

Դա չի նշանակում, որ ճանաչել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցիների հարցով միջանկյալ միջոց կիրառելու մասին ՀՀ կառավարության դեմ պահանջը

Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը‼️ Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում

«Որքանո՞վ է հնարավոր, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, ցավոք նման հնարավորությունը շատ փոքր է»․ Փաշինյան

Ադրբեջանի՝ իրավիճակի սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը. վարչապետ

ԱՄՆ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի սպասվող հարձակումից առաջ

Կձգտենք ստեղծել կոալիցիա, որը հնարավորություն կտա Ուկրաինային վերականգնվել այս հակամարտության ավարտից հետո

Ադրբեջանական կողմը հաղորդում է իր մեկ զոհի մասին

«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ – ադրբեջանական սահմանի Սոթքի ուղղությամբ մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլու։ «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների հսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր իր մեկ վիրավորի մասին՝ Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլու: Նյութն

Բաքվի վարած քաղաքականությունը պետք է կասեցվի. յուրաքանչյուրիս անվտանգությունը սկսվում է Արցախից. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանի գործողություններն ապացուցում են՝ անհնարին է Ադրբեջանի կազմում Արցախի որեւէ կարգավիճակով համակեցությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Գոլն էլ խփում է ոչ թե սեփական, այլ՝ մրցակցի դարպասը։ Կարելի է Հենոյին առաջադրել վարչապետի թեկնածու. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը Հենո ՝վարչապետ🇦🇲։ Կարելի է Հենոյին առաջադրել վարչապետի թեկնածու։ Ի տարբերություն Նիկոլի՝ 8 լեզու կատարյալ գիտի, կարգին հայ է, դաստիարակված անձնավորություն է, կիրթ է, Հայաստանը սիրում է, սեւ ու սպիտակի չի բաժանում ազգը, Արցախը չի պատկերացնում Ադրբեջանի կազմում, գոլն էլ խփում է ոչ թե սեփական, այլ՝ մրցակցի դարպասը։

Թուրքիայի արձագանքը ցուցիչ է, թե նա որքանով է անկեղծ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր հայտարարություններում. «Հայաստանի Հանրապետություն»

Պաշտոնական Անկարան իր քաղաքացիների շրջանում ծայրահեղ ազգայնականությունը սերմանել է նաեւ Հայոց եղեռնի ոճրագործների հերոսացմամբ՝ նրանց արձանները տեղադրելով, հետեւաբար, որպես նախընտրական խաղաթուղթ չէին կարող չօգտագործվել Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացման դեմ առաջին դեմքերի մակարդակով հայտարարություններ տարածելը, հակընդդեմ գործողություններ իրականացնելու քայլերը եւ դրանով ընտրաքվեներ շահելը: Այս տրամաբանության համատեքստում էր, որ ցուցադրաբար այդ երկրի իշխանություններն արգելեցին հայկական

Ինչո՞ւ է հնարավոր ժողովրդին խաբել

«Ընտրության ընկալում» կոգնիտիվ շեղումը «Ժողովրդի մի մասին կարելի է խաբել միշտ, ամբողջ ժողովրդին կարելի է խաբել որոշ ժամանակ, բայց հնարավոր չէ միշտ խաբել ամբողջ ժողովրդին»: Այդ թեւավոր խոսքը վերագրվում է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին՝ չնայած Լինքոլնից ավելի քան մեկ դար առաջ նման բան էր գրել ֆրանսիացի լուսավորիչ Դենի Դիդրոն: Անկախ նրանից, թե ով է

Արցախի պառակտումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ»

ՀՀ իշխանությունները պառակտում սերմանելու ու իրենց նպատակներին հասնելու համար կարող են բորբոքել նաև որոշ գործիչների անձնական ամբիցիաները։

Թոխատյան. Մեզ պետք են արհեստավարժ ուժեր: Այս իշխանությունն արդեն համոզել է, որ անկարող է, մնում է դա իրենք հասկանան. «Հրապարակ»

Հարցազրույց դերասան Հրանտ Թոխատյանի հետ – Արցախն արդեն 6 ամիս է՝ բլոկադայի մեջ է: Ունե՞ք հարցի լուծման Ձեր տարբերակը: – Ցավոք, ոչ: Չգիտեմ, թե ոնց պետք է հարցը լուծել: – Իսկ գուցե այս իշխանությունների հեռացո՞ւմը կարող է հարց լուծել: – Ամեն անգամ մենք կարծում ենք, թե գործող իշխանությունն ամենավատն է, եւ որ հեռանան, բոլոր հարցերը

Ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանը միմյանց պատերազմ չեն հայտարարել, բայց Փաշինյանը խաղաղության պայմանագիր է կնքում. «168 ժամ»

Այսինքն, Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը վերաբերող ոչ մի փաստաթուղթ չի եղել առանց արցախյան կողմի ստորագրության:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031