Օրվա լրահոսը

«Սոթքի ուղղությամբ Ադրբեջանը նպատակ ունի եւ դիրքային բարելավման հասնել, եւ տիրանալ հանքավայրին ամբողջությամբ»․ Սեյրան Օհանյան

Այսօր մեր բանակը կարողացել է իր առջեւ դրված խնդիրն իրականացնել եւ թույլ չտալ, որ առաջ գան։ Բայց որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են։

ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. հանդիպումների շարք շահագրգիռ անձանց հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝

Կաթնամթերքի արտահանման արգելքի ազդեցությունը Հայաստանի վրա. Սևադա Ղազարյան

Ապրիլի 5-ից Ռուսաստանում արգելվեց հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծումը։ Պատճառը, ըստ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), «կողմերի բանակցությունների ու ստուգումների անբավարար արդյունքներն են»։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ ազդեցություն կունենա տեղական արտադրողի վրա արտահանման արգելքը դեպի Ռուսաստան։ Գաղտնիք չէ, որ Հայաստանից արտահանվող կաթնամթերքի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, և այդ ուղղությամբ

«Արեւմուտքն ու Ռուսաստանը ֆուտբոլ են խաղում՝ ով առաջինը գոլ կխփի, այսինքն՝ ավելի շուտ ու սիրուն մեզ կծախի»․ Վլադիմիր Պողոսյան

«Ինձ մոտ մի այսպիսի հարց է առաջանում՝ այդ ո՞նց եղավ, որ Ալիեւն այսօր հարձակվեց, կառավարության նիստի ժամանակ միանգամից մեծ ելույթ էին պատրաստել, կարո՞ղ է տեղյակ են եղել»։

ԵՊՀ-ից 5,7 մլն դրամ է հափշտակվել. գործն ուղարկվել է դատարան

2019 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ Հիմնադրամ) առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի (նախաձեռնված վարույթի) շրջանակում, նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել Հիմնադրամի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ 2016 թվականի հրամանով, Հիմնադրամի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ

«Ղեկավարից՝ առաջնորդ». hանդիպում MCC քոուչ Նառա Կարսենցի հետ

Քոուչինգի միջազգային ֆեդերացիան մայիսի 8-14-ը հայտարարել է Քոուչինգի միջազգային շաբաթ։ Ամբողջ աշխարհում քոուչերը մեկ շաբաթ շարունակ անցկացնում են թրեյնինգներ, դասախոսություններ ու անվճար սեսիաներ։ Քոուչինգի միջազգային շաբաթի շրջանակում մայիսի 10-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում՝ վարպետության որակավորում ունեցող քոուչ (Master Certificate Coach), թիմային ու բիզնես քոուչ, բիզնես մենթոր, հակաճգնաժամային կառավարման մասնագետ Նառա

Սերգո Կարապետյանը Գեւորգ Հարությունյանին ցուցմունք է թելադրել. ամբաստանյալի սկանդալային հայտարարությունը՝ «դիզվառելիքի» գործով

Ամբաստանյալը նաեւ հայտարարեց, որ իր հաջորդ հարցաքննության ժամանակ, արդեն հրաժարվել է այդ ցուցմունքից:

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է»

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել  Թբիլիսիում օրերս տեղի

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքները

Արցախի Հանրապետության արտգործնախարարն առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։ Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝

Քիշնևում Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին որոշում առայժմ չկա. Ադրբեջանի ԱԳՆ

Նրա խոսքով՝ Բաքուն հայտարարել է, որ հնարավոր է մասնակցի նաև հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական ֆորումի շրջանակում նախատեսված ոչ պաշտոնական հանդիպմանը՝ պայմանով, որ այն չի փոխարինի բրյուսելյան ձևաչափին և չի փոխի այդ ձևաչափը:

«Բալամ, սրանից հետո ես ավելի լա՞վ եմ նկարելու». Տիգրան Բարսեղյանը մեջբերեց իր՝ ժողովրդական նկարիչ ուսուցչի խոսքը

Իհարկե, ոմանք, օրինակ` շատ ոգեւորվում են, երբ բարձր մարմինների կողմից գնահատվում են

Եկամտի աղբյուրը կորցրել է 10,900 մարդ. Արցախի ՄԻՊ զեկույցը՝ շրջափակման 150 օրվա տվյալներով

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը

Վարորդը չի ենթարկվել պարեկների պահանջներին, փախուստի է դիմել, վնասել ծառայողական մեքենաները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի նախաքննությունը: ՀՀ քրեական օրենսգրքի  452-րդ հոդվածի 2-րդ  մասով  և  264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ  կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի

Քննարկել են Տեղ համայնքին առնչվող անվտանգային հարցեր, հակառակորդի առաջխաղացման հետևանքները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։ Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է  Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում  հակառակորդի առաջխաղացման հետևանքները։ Ներկայացնելով շրջայցի նպատակները՝ Ռ․Ղուկասյանը նշել

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

  Նկատողություն՝ դատախազի նկատմամբ. նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու միջոցներ չի ձեռնարկել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Մասնավորապես` Արմավիրի մարզի դատախազի տեղակալը, N քրեական գործով (վարույթով) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, դատախազական ներգործության միջոցներ չի ձեռնարկել նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները ժամանակին կատարելու ուղղությամբ, ինչի հետևանքով,

Հուլուսի Աքար. Ադրբեջանը և Թուրքիան միասնական խաղաղության ձեռք մեկնեցին: Սպասում ենք, որ այդ ձեռքը սեղմվի»

Ermenihaber. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։ Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղըզստանը,

Զինված ուժերում ատեստավորման արդյունքում էապես կավելանան պայմանագրային զինծառայողներին տրվող հավելավճարները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է այսօր լուսադեմին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին և ներկայացրել Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման հիմնական նպատակները: Կառավարությունը փոփոխություններ

«Համարյա ամեն օր կրակում են, հիմնական բարձունքների վրա թուրքերն են, բայց Սոթքում խուճապի չենք ենթարկվում»․ Կոլիկ Շահսուվարյան

«Կրակոցների մեծ մասը Սոթքի հանքավայրի պատճառով են այդ տարածքում։ Մերոնք աշխատում են, նրանք էլ խանգարում են, խոչընդոտում են հանքավայրի աշխատանքը, կրակում են ուղիղ աշխատողների վրա»։

Իրանից թմրամիջոցներ էին ներմուծում. մեքենայում 1 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 67-ամյա մի բնակիչ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում և իրացնում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնակվեցին մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվեց, որ նա թմրամիջոցները մայրաքաղաքում իրացնում է մեկ այլ երևանցու` 57-ամյա տղամարդու միջոցով։ Տեղեկությունները վերջնականապես

Անվավեր ճանաչել կառավարության որոշումը, բացատրություն տալ նախագիծն ապօրինի եղանակով առաջ մղելու համար. հայտարարություն

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ 2022 թվականի օգոստոսի 5-21-ը e-draft հարթակում օնլայն ձևաչափով քննարկվել է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ)։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ կազմակերպությունները տվյալ նախագծի 4 տարբերակների վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել են առաջարկություններ,

Իր քարտային հաշվից գումար են փոխանցել իր կողմից օգտագործվող խաղային հաշվին և օնլայն «բլոտ»-ում պարտվել. Ահազանգել է Ստեփանակերտի բնակիչը

Մայիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Ա.Խ.-ի դիմումն այն մասին, որ ս. թ. մայիսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված աշխատավարձի ստացման քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 250.000 ՀՀ դրամ է փոխանցել իր կողմից օգտագործվող, Վ.Մ.-ի

Շատ գույքեր այն ժամանակ այլ արժեք են ունեցել, իսկ դատախազությունը շատ ավելի բարձր արժեքներով է հաշվում. Տավուշի նախկին մարզպետի պաշտպան

Այս պահին այս կամ այն գույքի ապօրինի ծագման հանգամանքը մեզ համար երկրորդական է, որովհետեւ պետք է հիմնավորենք, որ համապատասխան միջոցներ պարոն Աբովյանն ունեցել է. Տավուշի նախկին մարզպետի պաշտպան

Ստորերկրյա հորի ապօրինի շահագործումը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով դիտարկում են իրականացրել ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ում։ Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ընկերությունն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը։ Բնապահպանության և

Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի

Հովհաննես Բաչկովին ու Նարեկ Մանասյանին մինչեւ աշխարհի ոսկե մեդալ մնում է երկու քայլ

Մեր տղաները քառորդ եզրափակչում միավորներով պարտության են մատնել, համապատասխանաբար, կոլումբիացի եւ իսպանացի մրցակիցներին:

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ

ԵՄ երկակի նշանակության ապրանքները Ռուսաստանի տարածքով Հայաստան արտահանվելիս անհետացել են

Արձանագրությունների անհամապատասխանությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շրջանցել է միջնորդների կամ մատակարարների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցները` ԵՄ մաքսային հայտարարագրերում նշելով կեղծ ուղղություններ: Այդ մեթոդն օգնել է Մոսկվային պահպանել եվրոպական կարևորագույն արտադրանքի հասանելիությունը, ներառյալ ինքնաթիռների բաղադրիչներ, օպտիկական սարքավորումները և գազի տուրբիններ:

Անահիտ Ավանեսյան․ «Կան դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է՝ պատվաստված, բայց կարմրուկով հիվանդացել են»

Առողջապահության նախարարն ասաց, որ հետաքննություն են իրականացնում

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031