Օրվա լրահոսը
Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են
«Մենք կանգնած ենք աղետի եզրին». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարարը պատասխանել է իր հետեւորդների հարցերին
Հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը. «Հայաստան» խմբակցության պատգամավորները Սոթք և Կութ համայնքներում էին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի, Արգիշտի Գևորգյանի և Արման Ղազարյանի հետ` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելել ենք Գեղարքունիքի մարզ, եղել ենք Սոթք և Կութ համայնքներում, որոնց հարակից դիրքերի ուղղությամբ վաղ առավոտից կրակում էր թշնամին: Այս պահին միայն մի բան կարող
Պիտի ազգովի պայքարենք հանուն հայկական Արցախի, որպեսզի մի օր էլ հանուն հայկական Հայաստանի ստորագրահավաք չկազմակերպենք
Հանուն հայկական Արցախի ստորագրահավաքը վերսկսվել է, այս անգամ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից բացի նաեւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ։ Aravot.am-ը շարունակում է հետեւել ստորագրահավաքի ընթացքին։ Այսօր եղանք երկու հասցեներում էլ ու արձանագրեցինք, որ մարդկանց ակտիվությունը մեծ է։ Ստորագրելու գալիս են բոլորը՝ թոշակառու, միջին տարիքի ու երիտասարդ: Եվ ժամանակ առ ժամանակ հերթ է գոյանում։ Մենք այսօր նկատեցինք,
Փաշինյանն ու Միրզոյանը պատասխանել են ՔՊ Նախաձեռնող խմբի մասնակիցների հարցերին
Մայիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցեր։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր»
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները. ՀՀ ՄԻՊ-ը` ադրբեջանական ԶՈՒ գործողությունների մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանությամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետերի, հրետանային միջոցների կիրառումը
Քննարկվել է հայ-պորտուգալական երկկողմ օրակարգը
Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Պորտուգալիայի ԱԳ նախարարի հետ
Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած վարչական սահմանը նույն տեսքով չի կարող մնալ․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»
«Որոշ շրջանակներ ասում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ խնդիրներ է դրել Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որը հիմնականում վերաբերում է Լաչինի միջանցքին և արցախահայության հումանիտար ճգնաժամին։ Կարծում եմ, դա պետք էր անել, մանավանդ որ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Եվ իմ պատկերացմամբ, եթե հայկական կողմն ունի բանակցային ճիշտ օրակարգ, պետք է
Կիսակառույցները փչացնում են Գյումրու տեսքը․ 124-ը՝ հասարակական նշանակության են
Գյումրիում 2002-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում հաշվառվել են 124 կիսակառույցներ, որոնք հասարակական նշանակության են։ Դրանք քաղաքի տարբեր հատվածներում են, հիմնականում՝ կենտրոնական։ Գյումրու քաղաքապետարանի կողմից տրվել է շինթույլտվություն, սակայն սեփականատերերը ավարտին չեն հասցրել։ Դրանք աղավաղում են քաղաքի տեսքը։ Այսօր այս մասին ավագանու նիստի ժամանակ Գյումրի համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու և մեկնարկային գներ սահմանելու հարցը քննարկելիս՝ բարձրաձայնեց
Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին 5 օրով գործուղում է Բրյուսել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։ Պատվիրակության կազմում են լինելու նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։
Երկրաշարժ` Երևան քաղաքից 65 կմ հարավ, 3.9 մագնիտուդով
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Երևանում թիվ 9 երթուղու տրոլեյբուսը բախվել է երկաթե սյանը և հրդեհվել
Մայիսի 11-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տրոլեյբուսից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և
«Սերգո Կարապետյանն ասել է ցուցմունքում՝ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ են մատակարար ընկերություն ընտրել «Ֆլեշ»-ին». Գեւորգ Հարությունյան
Ամբաստանյալի սկանդալային հայտարարությունը դատարանում
Զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար 11.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊՆ պաշտոնյան ու վերջինիս կաշառք տված անձը
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի աշխատակից Ա. Թ.-ն զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Կոռուպցիայի դեմ պայքարի հետևությունները դեռ տեսանելի չեն, ավելին՝ շատ դեպքերում, քաղհասարակության ձայնը լսելի չի. Հովսեփ Խուրշուդյան
Խուրշուդյանը ստիպված եղավ խոսքն ընդհատել, քանի որ կողքին նստած ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ցածրաձայն ինչ որ բան էր ասում, որն ակնհայտ դուր չեկավ Խուրշուդյանին ու նա բարձրաձայն ասաց. «Կարելի՞ է ես շարունակեմ, հա՞»
Այս հանցավոր արարքների հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ գյուղերը պաշտպանող ՀՀ զինծառայողներ. «Թաթոյան» հիմնադրամ
Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարել են բնականոն կյանքը։ Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինված ուժերը զինված հարձակումներ են գործել այդ տարածքներից՝ ՀՀ
«Կարծում եմ՝ ոստիկանությունն էլ շատ լավ պատկերացնում է, որ առաջին ատյանի դատարանով այս ամենը չի ավարտվի»․ Ռուբեն Մելիքյանը՝ Սամվել Վարդանյանի գործի մասին
Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի չէր դատարանի որոշումը։
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն
Ադրբեջանական դիրքից Ճանկաթաղում 3 անձանց ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել
❗️ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ճանկաթաղի դաշտ» կոչվող տեղամասի մերձակա հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից՝ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային զենքից նշված տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող
Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Ղալումյան
Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների եւ պատմական ժառանգության վրա, ամուր հենք եւ պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար: Այս մասին մայիսի 11-ին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի
«Ինչ որ կատարվեց այս դատական նիստում, անակնկալ էր. ես շոկի մեջ եմ». Ամրամ Մակինյանը՝ Գեւորգ Հարությունյանի հայտարարության մասին
«Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանն ուղղակի խնդրել է իր ենթակա աշխատողներին»
Երևանում կատարված դանակահարությունների դեպքեր են բացահայտվել. 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է ապրիլի 26-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում, Արշակունյաց պողոտայում կատարված դանակահարության երեք դեպք։ Մասնավորապես, 2023թ. ապրիլի 26-ին՝ ժամը 02:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի հատվածում ծակած-կտրած թափանցող
«Մենք զգուշացնում էինք Նիկոլ Փաշինյանին՝ պետք չէ գնալ կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել»․ Սեյրան Օհանյան
Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ամեն ինչ անելու է, որպեսզի ճնշելով հասնի իր նպատակներին։
Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տարածում են կեղծ տեղեկություն: Լուսանկարը հին է և դրանում ոչ թե իրանական դրոն է, այլ հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ. Civilnet
Հայաստանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել է ԶՈՒ սպառազինությունում իրանական ԱԹՍ-ների առկայությունը:
«Ես խաբվել եմ». «դիզվառելիքի» գործով ամբաստանյալ Գեւորգ Հարությունյանը՝ Սերգո Կարապետյանի կողմից ուղղորդվելու մասին
«Ես ցուցմունք եմ տվել, որն իրականությանը չէր համապատասխանում, ինչի համար ես զղջացել եմ, որից հետո գնացել եմ եւ ասել եմ, որ սխալ էր այդ տեղեկատվությունը եւ գնացել՝ հրաժարվել եմ»
Վահագն Հովակիմյանն անդրադարձել է ԿԸՀ-ի և IFES-ի արդյունավետ համագործակցությանը
IFES-ի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Քամբերլանդը հյուրընկալվել է ԿԸՀ-ում Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Քամբերլենդն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանդիպել հանձնաժողովի հետ։ Տիկին Քամբերլանդին ուղեկցել են (IFES)-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով (IFES)-ի հետ համագործակցության


















































