Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՀՀ ԱՆ

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն: ՀՀ առողջապահության նախարարություն

Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց Նատալյա Սարջանյանին

Հովհաննեսն ու Նատալյան ծանոթացել են Արցախի հետ կապված ծրագրերի շրջանակներում։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ

Ադրբեջանի սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու այդ երկրի մշտական քաղաքականությունը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը։ Հայկական դիրքերի գնդակոծումը և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենան ցույց է տալիս Ադրբեջանի անխտիր գործողությունները և բանակցային գործընթացում հայկական կողմին

Ալեն Սիմոնյանն Անկարայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Sputnik Արմենիա. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարությանը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում որոշել էր դատապարտել «հայկական ահաբեկչությունը»: Sputnik Արմենիան ԱԳՆ-ին խնդրել է մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր. ՊՆ

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի

Բլինքենն ու Միշելը երեկ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Քանի դեռ Բաքուն զենքով է հարց լուծում բոլորի միջնորդական ջանքերը ոչ մի արժեք չունեն. Տաթև Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Շատ ցավալի է, որ իմ կանխատեսումը իրագործվեց, Ադրբեջանը հերթական անգամ բանակցություններից հետո գնում է գործողությունների։ Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:

Ժամը 10:10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է

Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է․ ՀՀ ՊՆ

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ի հեճուկս «արեւմտամետ» քարոզիչների

Ի՞նչ նկատի ունեն իշխանության «արեւմտամետ» երկրպագուները, երբ ասում են «5-րդ շարասյուն»: (Խոսքը, մասնավորապես, այն «արտախորհրդարանական» ուժերի մասին է, որոնք պարբերաբար կլոր սեղանի շուրջ հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ): Նրանք որպես այդպիսի «շարասյուն» են պատկերացնում ռուսական կայսրության, Կրեմլի, Պուտինի, ФСБ-ի գործակալներին, որոնք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության դեմ, կանգնած են 2020 թվականից սկսած Ադրբեջանի բոլոր

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի

Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:

Համացանցից օգտվելը կարող է օգնել տարեց մարդկանց դեմենցիայից պաշտպանվելու հարցում

Նոր հետազոտությունում ուսումնասիրվել է համացանցի՝ որպես դեմենցիայի կանխարգելիչ միջոցի ազդեցությունը տարեց մարդկանց վրա։ Ինչպես պարզվել է, տարեց մարդիկ, որոնք կանոնավոր կերպով օգտվում են համացանցից, գրեթե երկու անգամ ավելի քիչ են տառապում դեմենցիայից, քան այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով համացանցից չեն օգտվում։ Երկարաժամկետ հետազոտության (մինչև 17,1 տ) շրջանակներում ուսումնասիրության հեղինակները հետևել են 18 154 մեծահասակների մտավոր

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին․ ՀՀ ՊՆ

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հայկական կողմն ունի 3 վիրավոր․ Ադրբեջանի ԶՈՒ–ն հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:

Արցախը երկար ժամանակ պաշտոնական Երևանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն ուներ, որպեսզի Երևանն իր դիրքորոշումը փոխի, բայց Արցախի իշխանություններն այլ ճանապարհով գնացին․ Բենիամին Մաթեւոսյան․ «Փաստ»

Ներկա փուլում իրենք շատ հարցերում պարզապես դիտորդի են վերածվել, իրենք պետք է արձագանքեն այն գործընթացներին, որոնք կլինեն Հայաստանում։ Այսինքն, եթե Հայաստանում իրապես այլընտրանքային բևեռ, ճակատ ձևավորվի, որը երկրում քաղաքական իրավիճակ փոխելու հստակ գործողություններ կիրականացնի, իհարկե, Արցախից եկած քաղաքական դիրքորոշումը շատ մեծ ազդեցություն կունենա ընդհանուր գործընթացների վրա։ Իրավիճակն այսպիսին է, բայց նաև անկեղծ պետք է լինենք. ստեղծված իրավիճակը Արցախի իշխանությունների կրավորական կեցվածքի ուղիղ դրսևորումն է։

«Պողպատյա մանդատ» ստանալուց հետո սկսել է կատարել իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր․ «168 ժամ»

Նրա իշխանության լեգիտիմության բացակայության մասին էին վկայում նաև ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից վերջերս հրապարակված հարցումների տվյալները։

Կայացավ Վահան Իշխանյանի «Դառը ծով» գրքի շնորհանդեսը

Այսօր գրող, հրապարակախոս, լրագրող, լուսահոգի Վահան Իշխանյանի ծննդյան օրը կայացավ նրա «Դառը ծով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է Newmag-ը։ Վեպը Վահան Իշխանյանի վերջին գործն է, որ գրել է մեկ տարի առաջ, Կանադայում։ Newmag-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը Aravot.am-ին պատմեց, որ Վահան Իշխանյանի հետ համագործակցել սկսել են դեռ 2015 թվականին, երբ իրեն առաջարկել է խմբագրել Հարութ

Բլինքենի հայտարարությունը հակասում է Բաքվի ու Երևանի մեկնաբանություններին. Զախարովա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը հայ և ադրբեջանական կողմերի միջև առաջընթացի վերաբերյալ հակասում է Բաքվի և Ադրբեջանի մեկնաբանություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: «Առաջընթացին զուգահեռ, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների վերաբերյալ կան նաև պահպանվող տարաձայնություններ այդ փաստաթղթի մի շարք առանցքային կետերի վերաբերյալ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով`

Ի՞նչ են անում Գյումրիում Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի պետական կառույցների ու ՀԿ-ների ներկայացուցիչները

Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում միջազգային ուսումնական այցով Գյումրիում են գտնվում Չեխիայի, Լեհաստանի, Վրաստանի պետական ու ոչ պետական կառույցների 29 ներկայացուցիչներ։ Մասնակից երկրներից է նաև Հայաստանը։ Նրանք հանդիպել են Հայաստանի տարբեր պաշտոնյաների, համայնքապետերի, ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ փնտրելով համագործակցության ոլորտներ։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ արդեն իսկ քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցություն սկսելու, այսպես ասած «կանաչ

«Համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։ Այս տվյալներն օրերս  պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20-ի հարցմանս։ Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և

Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմն ու ուղիղ չվերթների արգելքը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի որոշումը համարում է սադրիչ և անընդունելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Մոսկվան չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ուղիղ չվերթների արգելքը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանել դեռևս 2000թ.-ին: Հետագայում Վրաստանի այն ժամանակվա

Նաիրի Հոխիկյան․ «Մենք չենք ասում՝ եկեք, միացեք մեզ, մենք ասում ենք՝ եկեք միավորվենք»

«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ մենք շարունակում ենք Արցախի ճանապարհի բացման երկրորդ շարժումը։ Մենք շարժմանը միտումնավոր անուն չենք տվել՝ համոզված լինելով, որ անունը պիտի ժողովրդի միջից դուրս գա։ Քանի որ մենք սա համարում ենք համաժողովրդական ընդվզման ալիք․ ժողովուրդը պիտի իր միջից ի հայտ բերի նաեւ առաջնորդներին։ Այսօր, օրինակ, մենք միջոցառումն իրականացնում ենք հետադարձ կապի

Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով:

«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. «Ազատություն» ռ/կ

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում, այսօր «Ազատությանը» փոխանցեց Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։ «Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից

Զարեհ Սինանյան. «Մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած, մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հայտնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031