Օրվա լրահոսը
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը, դրա վերաբերյալ կուսակցության առաջիկա գործողությունները։ Անդրադարձ է կատարվել Երևանի առաջիկա ընտրություններին, նախանշվել է կուսակցության մարտավարությունը։
Հոգևոր գրչով ստեղծագործողը. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանի գրողների միությունում կայացավ բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը: Ներկա էին գրողների միության անդամները, գրականագետներ, Պետրոս Դեմիրճյանը, Աելիտա Դոլուխանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Սուրեն Աբրահամյանը, բանաստեղծներ Հակոբ Մովսեսը, Շանթ Մկրտչյանը, Արտաշես Արամը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, հրատարակիչ Վան Արյանը, ինչպես նաև բանաստեղծի հարազատները: Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1943 թ-ի ապրիլի 30-ին Կիրովականում։ Եղել է ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեի
Վաշինգտոնում ընդգծվել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում. ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Ադրբեջանի ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումը Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման
Միջազգային արձագանքն այնքան էլ բավարար և ուժեղ չէ Արցախի շրջափակման հարցում. Միջազգային փաստաբան
Միջազգային արձագանքն այնքան էլ բավարար և ուժեղ չէ և միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ քայլեր ձեռնարկի, միջամտի և կանխի ոչ միայն Արցախի շրջափակումը՝ այլև պատժի տարածաշրջանում մարդու իրավունքների խախտողներին
Սարգիս Խանդանյանի պատասխանը Դմիտրի Պեսկովին
ՔՊ-ական պատգամավորը՝ վաշինգտոնյան բանակցությունների եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունների մասին
ՆԳ նախարարը ակումբում «ռեյդի» մասին․ «Ինձ համար դա նորմալ երեւույթ է, եթե հայտնաբերում ենք թմրամիջոցի ցանկացած չափաբաժին»
Վահե Ղազարյանը ոստիկանական աղմակահարույց ռեյդերի մասին ասում է՝ օպերատիվ տեղեկություններ ունեին, պետք է արձագանքեին, ամեն անգամ ռեյդեր չեն անում
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Հաջորդիվ ՀՀ վարչապետը
Ռուզաննա Խաչատրյանն իր «98 հազար դոլարանոց» պայուսակը նվիրում է ՔՊ-ական պատգամավորին
Սեյրան Օհանյանի տիկնոջ պայուսակը ձեռք է բերվել Երեւանից՝ ոչ ավելի, քան 98 հազար դրամով
Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած ադրբեջանցիներն այս փուլում չեն արտահանձնվի. Աննա Վարդապետյան
Նրանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան
Կառավարության աջակցությունը լինելու է շարունակական և ռազմավարական
Վարչապետը հանդիպել է Եվրոպայի և աշխարհի 2023թ. ապրիլյան առաջնությունների մրցանակակիր մարզիկներին
Ազատ գյուղի զինվորական կացարանի գործով վարույթը կարճ ժամանակում կավարտվի. Աննա Վարդապետյան
Գլխավոր դատախազը պնդում է, որ մեկ վարկած չի քննարկվում, քննությունը բազմակողմանի է ընթանում, քննվում են նաեւ ծնողների առաջ քաշած վարկածները
«Մենք ռուսական առաջարկներն ընդունել ենք, Արեւմուտքից առաջարկ չենք ստացել»․ Նիկոլ Փաշինյան
«Պրահայի հարթակում մենք վերահաստատել ենք երկրների տարածքային ամբողջականությունը, որովհետեւ սկզբունքորեն այդպես չի էլ եղել, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում»։
Ինչո՞ւ է ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանը մեղավոր, իսկ ՔՊ-ական պատգամավորները՝ անմեղ, ըստ Աննա Վարդապետյանի
Գլխավոր դատախազն արդարացրեց ՔՊ-ական պատգամավորներին
«Մենք տարածքային նկրտումներ չենք ունենալու, հակառակ դեպքում ամեն ինչ անելու են, որ որպես պետություն չլինենք»․ Նիկոլ Փաշինյան
«Սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալու։ Հակառակ դեպքում եկեք նայենք, 4 կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք։ Եվ անում են»։
ՊՆ-ն պաշտպանական նոր հայեցակարգ է մշակել․ Սուրեն Պապիկյանը՝ պահեստազորի մասին
«Մեր նոր տեսլականում պատրաստվածության մեջ ներգրավվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, ովքեր ինչ-ինչ բերումով, այդ թվում՝ կրթության ու աշխատանքի, ազատվել են բանակից»։
«Ուզում եմ ասել, թե ես ինչ հանձնարարական եմ տվել մեր բանակցող թիմին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին
«Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ ես նախորդ շաբաթ այս ամբիոնից ներկայացրել եմ։ Սեղանին կա փաստաթուղթ»։
«Ունենք շատ աջակիցներ Մայր Հայաստանում, ինչը մեզ թեւեր է տալիս». «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամ
Պայքարը դարձել է համահայկական, եւ ամեն ինչ գնում է ըստ մեր ճանապարհային քարտեզի
ԱԳՆ-ում կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարարի գլխավորած պատվիրակության հետ
«Պահանջում ենք ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը՝ հեռացնելով Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը»․ Թագուհի Թովմասյանը՝ ստորագրահավաքի մասին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ստորագրություններ հավաքելով՝ քաղաքակիրթ մարդկությանը կբացատրենք, որ մենք՝ բոլորս համաձայն չենք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը նպատակահարմար է համարում լոբբիստական պայքարի հետևողականությունը և Վաշինգոնում լոբբիստական գործունեության շարունակական դարձնելը
ԱՄՆ-ի մայրաքաղաքում նոր բնույթի լոբբիստական գործունեության անհրաժեշտության մասին
«Երբ Չավուշօղուն գորշ գայլերի խորհրդանիշն է ցույց տալիս ու հոխորտում, դրա պատասխանը հլու-հնազանդվելը չէ»․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս տարածաշրջանում մենք կամ պետք է լինենք պետություն, կամ պետք է չլինենք պետություն»։
«Վերին Լարսում հայկական բեռնատարների հերթը հալվում է եւ մինչեւ շաբաթվա վերջ կվերանա»․ Քերոբյան
Նախարարը նշեց, որ այսօր մեքենաները կանգնում են հերթում ոչ ավելի, քան 5-6 օր, իսկ դա նորմալ ժամանակահատված է։
«Եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք»․ Նիկոլ Փաշինյանը՝ «Նեմեսիս» հուշարձանի մասին
Թադեւոս Ավետիսյանը հեգնանքով արձագանքեց․ «Եկեք Քեմալ Փաշայի արձանը կառուցենք, որ Թուրքիան մեզ տա արտոնյալ առեւտրային ռեժիմ»։
ՀՌՀ թիմը պատվով ներկայացրել է Հայաստանը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթում
Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության ուսանողական թիմը՝ որպես Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի (Jessup International Moot Court Competition) ազգային մրցափուլի հաղթող, ներկայացրել է ՀՌՀ-ն և Հայաստանը Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած վերոնշյալ մրցույթի վերջնական փուլին։ Աշխարհի առաջատար բուհերի 135 թիմերի շարքում ՀՌՀ թիմը, որի անդամներն են «Միջազգային հանրային իրավունքի և եվրոպական իրավունք» ուղղության մագիստրատուրայի 2-րդ կուրսի
«Խնդիրը հետեւյալն է՝ ինչքանո՞վ մեզ կհաջողվի ձեւավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք ընդունելի կլինեն ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար»․ Նիկոլ Փաշինյան
Ըստ Փաշինյանի՝ կարող է լինել իրավիճակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար։
Մյասնիկյան պողոտայում սպանություն կատարած անձը հայտնաբերվել է
Ապրիլի 30-ին, ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ
Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Թեհրանում
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Թեհրանում (ԻԻՀ)։ Այցը մեկնարկել է Թեհրանի «Արարատ» մարզական ակումբից։ Համահայկական խաղերի պատվիրակությունը նախ շրջայց է կատարել «Արարատ» մարզավանում, հանդիպել բասկետբոլի տղաների թիմի հետ, որն այդ ընթացքում իրականացնում էր հերթական պարապմունքը։ Սա այն թիմերից է, որն ավանդաբար մասնակցում է համահայկական խաղերին։ Ակումբի
ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարգիս Կարապետյանը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։ Նշենք, որ նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտորեն կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել և կառավարել է 2 տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրին արդեն 33 հազար մարդ է միացել
Մայիսի 3, Ստեփանակերտ: «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման կողմից նախաձեռնված պահանջագրի՝ Ստեփանակերտում և Արցախի բոլոր երեք շրջաններում կազմակերպված ստորագրահավաքին մայիսի 2-ի դրությամբ ավելի քան 22 հազար մարդ է միացել: Այդ ստորագրությունները ներառված չեն Change.org օնլայն հարթակում, որտեղ պահանջագրին արդեն միացել է շուրջ 11 հազար մարդ: Բացի այդ, մայիսի 2-ից ստորագրահավաքին ֆիզիկապես միանալու հնարավորություն է


















































