Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայ փախստականների վերադարձի իրավունքը մինչեւ օրս իրականացված չէ»․ Նիկոլ Փաշինյան

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում արձանագրված է Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո։

38 դրվագ կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում․ 22 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից դասախոսներին կաշառք տալու, ինչպես նաև՝ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համագործակցել դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում:

Քսավիե Բերտրանը հավաստիացրեց՝ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հուշարձանների պահմանման համար

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում օդում սպասվում է 0-5 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։ Հանրապետության տարածքում` Մայիսի 3-ի ցերեկը, 7-8-ը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան

Կրակոցների հետքեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Աշոտ Բլեյանի հիմնադրած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։ Ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ի՞նչն է նպաստում Զինված ուժերում հանցավորության դեպքերին․ գլխավոր դատախազը վիճակագրություն ներկայացրեց

«Ցավոք սրտի, զորամասերում չունենք անհանդուրժող վերաբերմունք նման վարքագծին, ունենք դեպքեր, երբ ընդհակառակը, նման վարքագիծը շարունակում է ամրապնդվել ու խրախուսվել՝ հանգեցնելով հանցավոր հետեւանքների, այդ թվում՝ մահվան ելքով»։

Քալըն. «Հայաստանի արարքը չէր կարող մնալ անպատասխան»

Ermenihaber. Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը ելույթ է ունեցել նախագահական պալատում տեղի ունեցած «Նախագահական քաղաքականության հիմունքները, գործառույթները և նպատակները» գրքի շնորհանդեսում։ Անդրադառնալով  Հայաստանին՝ նա նշել է. «Նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանին չարձագանքելու մասին։ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող և մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը (Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը – խմբ.) չէր կարող մնալ

«Մեզ ասում են՝ ձեր նախարարը Սեյրան Օհանյանի կնոջ կլաչի արժողությամբ բնակարան է գնել»․ Վահագն Ալեքսանյան

«Երբ ընդդիմադիր քաղաքական լիդերի կինը դիմադրության շարժման է գնում 98 հազար դոլարանոց կլաչով, այդտեղ մարդիկ առանձնապես դիմադրության հոտ չեն առնում»։

Զախարովան վերահաստատել է, որ Մոսկվայում էլ է նախատեսվում Միրզոյան-Բայրամով հանդիպում

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում վերահաստատել է, որ անկախ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից, Ռուսաստանի տարածքում էլ է նախատեսվում հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ռուսաստանի տարածքում հանդիպման հեռանկարներին, մենք արդեն այդ մասին խոսել ենք և հայտարարել ենք նախկին ճեպազրույցում: Երևանն ու Բաքուն հաստատել

«Միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ։ Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ Արցախում մինչ օրս չկա միջազգային ներկայություն»․ Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն ահազանգեց՝ այն, ինչ կատարվում է Արցախում և ՀՀ-ում բնակվող հայերի նկատմամբ, հայոց ցեղասպանության շարունակությունն է։

«Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են էթնիկ զտումներու վտանգի առջեւ»

Նախագահ Լուիս Լագաժէ Փօու-ի եւ Փոխ Նախագահուհի, Ա.Ժ.-ի Նախագահուհի Պէադրիս Արխիմոնի ներկայութեամբ Երկուշաբթի 24 Ապրիլին, ինչպէս 21 տարիէ ի վեր կը կատարուի, Ուրուկուայի Խորհրդարանի նախասրահին մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108 ամեակին նուիրուած միջոցառումը, կազմակերպուած Ուրուկուայի Խորհրդարանի Նախագահի եւ Հայ Դատի Յանձնախումբին կողմէ: Ձեռնարկին ներկայ գտնուեցաւ երկրի նախագահ Լուիս Լագաժէ Փօու, Փոխ-Նախագահուհի եւ Ա.Ժ.-ի Նախագահուհի

«Համարժեք ջանքեր չեն գործադրում քննություն իրականացնելու համար». «Պոլիգրաֆ»-ի գործով ՀՔԱՎ-ը գրություն է ուղարկել դատախազություն

Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է մարդու անօտարելի իրավունքների հրապարակային ոտնահարման նկատմամբ  ՀՀ գլխավոր դատախազության և մյուս իրավասու մարմինների տոտալ անտարբերությունն ու դրսևորած անգործությունը։

«Սպասում եմ, որ Արծվիկ Մինասյանը փաստեր ներկայացնի այս իշխանությունների ապօրինի գույքի վերաբերյալ»․ Արմեն Խաչատրյան

«Ես առաջարկում եմ, որպեսզի Արծվիկ Մինասյանը ներկայացնի դեպքեր կամ գոնե մեկ դեպք, ինչին ինքը տեղյակ է, որ պաշտոն զբաղեցնող որևէ անձ այսօր Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել գույք, որի նկատմամբ կասկածներ կան, որ դա ապօրինի է»։

Ucom-ն առաջարկում է միավորել շարժական ու ֆիքսված ծառայությունները Unity փաթեթներում և խնայել մինչև 45%

«Յուքոմ» ընկերության ինչպես առկա, այնպես էլ նոր բաժանորդները, միավորելով իրենց ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում, կվճարեն մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։ Unity տարիֆի 55 000 բաժանորդներ արդեն խնայում են։ Մայիսի 3-ից «Յուքոմ» ընկերությունը բարելավում է Unity սակագնային փաթեթներով նախատեսված թե՛ ֆիքսված ինտերնետի արագությունը, թե՛ շարժական ինտերնետ-փաթեթների ներառումները։ Մասնավորապես,

«Տելեգրամյան ալիքներում ադրբեջանցի զինվորներն իրար ուղարկում են խոշտանգված, գլխատված հայ զինվորների գլուխները, մարմինները՝ որպես էմոջիներ»․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը վստահեցրեց՝ պատերազմական այս հանցագործություններն ապացուցում են, որ ադրբեջանական քաղաքականությունը միայն Արցախի դեմ ատելության քաղաքականություն չէ, այլ սա ցանկացած հայկականի դեմ ռազմավարություն է, սա հայի, հայության, ՀՀ-ի և Արցախի դեմ ատելության քաղաքականություն է։

Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատությունն աշխարհում 2023 զեկույցը, որում Հայաստանը երկու միավորով բարելավել է դիրքերը՝ նախորդ տարվա 51-րդ հորիզոնականից (68, 97) բարձրանալով 49-րդ հորիզոնական (70,61 միավոր): Այդպիսով Հայաստանում մամուլի հետ կապված իրավիճակը գնահատվել է «բավարար», մինչդեռ նախորդ տարի այն գտնվում էր «խնդրահարույց» գոտում: Ուշագրավ է, որ տարածաշրջանի երկրներից Վրաստանը գտնվում է 77-րդ

Մեսրոպ Առաքելյան. Դատվելու եք նաև դուք, առնվազն՝ հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար

Հինգ տարի է՝ չկա դատարանի ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ, որով գեթ մեկ նախկին պաշտոնյա դատապարտվել է թալանի համար։ Եվ այս ամենի կողքին նաև մեկ այլ հարց է առաջանում․ ո՞ւմ համար էր ընդունվել 2018թ․ նոյեմբերի 1-ի համաներման մասին օրենքը, որը նաև տարածվում է երկիրը թալանելու հոդվածների վրա։

«Իշխանությունները փոխվում են, բայց կարմիր բերետավորները մնում են նույնը, իրենք բոլորին ծեծում են»․ Գեղամ Նազարյան

«Եվ շատ հաճախ մեզ հետ զրույցների ժամանակ հումորով ասում են՝ իրենց ծեծել ենք, ձեզ ծեծում ենք, վաղն էլ մյուսներին ենք ծեծելու, ու հռհռում են։ Որևէ մեկը չի զբաղվում՝ ի՞նչ մակարդակի մարդիկ են էդ կարմիր բերետավորները»։

Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը. Դավիթ Խաժակյան

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էր Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Խոսելով ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության վերաբերյալ Խաժակյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը։ Խաժակյանը հիշատակել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին

Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով. Թագուհի Թովմասյան

Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»: Ես եւ արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։ Սիրելի՛ հայրենակիցներ,

Եթե չլիներ «Նեմեսիս» հուշարձանը, այլ պատրվակներ կգտնեին օդային սահմանը փակելու համար. Արտյոմ Երկանյան

Բանակցությունների սեղանին  է նաեւ հայ-թուրքական հաշտեցման հարցը, յուրաքանչյուր գործոն Թուրքիան կփորձի օգտագործել որպես Հայաստանի վրա ճնշում բանեցնելու հնարավորություն. Երկանյան

Սերգեյ Ղազարյանն ու Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագել՝ ի սատարումն Արցախի ժողովրդի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին ԱՀ ԱԳ

Տնտեսական աճի «փուչիկը» պայթում է. Թադևոս Ավետիսյան

Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիները իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել։

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի սահմանադրական հանրաքվեին

Առաջին անգամ ներդրվել է էլեկտրոնային եղանակով ընտրողի անձի նույնականացման տեխնոլոգիան, կիրառվել է շրջիկ արկղով քվեարկությունը փակ հաստատություններում, ինչպես նաև տուն առ տուն քվեարկություն՝ կենսաթոշակային տարիքի և տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար։

Արթուր Ալեքսանյան. «Մեր հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում, մեր մարզիչներն աշխարհում լավագույններից են»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները ու վերջերս անցկացված Եվրոպայի առաջնության չեմպիոններ Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը եւ բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հակիրճ վերլուծեց բոլոր ըմբիշների վարած մենամարտերը: Նա նշեց, որ դժգոհ է որոշ փորձառուների մրցելույթներից, որոնց հետ պետք է նորովի աշխատել հաջորդ

Մամուլի ազատության պաշտպանությունը նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է. ՀԺՄ 

1994 թվականից ի վեր մայիսի 3-ը նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր։ Հարաբերականորեն որպես լրագրողների մասնագիտական տոն ընկալվող այս ամսաթիվն իրականում ոչ այնքան շնորհավորանքների, որքան մամուլի, խոսքի ազատության բնագավառում մեր երկրում առկա հիմնարար խնդիրները հիշելու առիթ է։ Լրագրողներն այսօր, թերևս, ամենախոցելի մասնագիտական համքարության ներկայացուցիչներն են, քանի որ մամուլի ոլորտն ուղղակիորեն գտնվում է՝ գործող իշխանությունների,

«Մեղադրում են, գլուխները պատին են տալիս, դուք էլ, ձեր դատախազությունն էլ։ Գնա դեմիցս»․ Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

Այսպիսի տոնով և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով՝ Վլադիմիր Գասպարյանը մտավ Հակակոռուպցիոն դատարանի շենք։

«Ունենք Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր».  Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու

Արևային էներգիան և արդի տեխնոլոգիաները բնապահպանական ծրագրերում

 Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրվել Առաջնորդվել կառավարման այն մոդելով, որի հիմքում պատասխանատվությունն է, զարգացմանը նպաստելու ցանկությունը և արդյունքի հասնելու ձգտումը. այս սկզբունքներով են աշխատում Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում: Տարիների գործընկերները երկրի և էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031