Օրվա լրահոսը

Դասասենյակի լուսամուտից ցած ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը. Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցում գործող Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի

«Ով, ովքեր հրաժարվում են Արցախից, ՀՀ-ում դատապարտվելու են պետական դավաճանության համար»․ Աղվան Վարդանյան

«Ով, ովքեր անկարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ իրենք, եւ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում»։

Իր հայրենիքում բնակվող Արցախի հայությունը ո՛չ արհեստածին Ադրբեջանի կազմում է, ո՛չ էլ էթնիկական փոքրամասնություն, Բաքվի բռնապետական վարչախմբի հետ այդ առումով նույնպես քննարկելու հարց չպետք է լինի. Վարդան Ոսկանյան

Տարօրինակ է, թե Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչների հետ Հայաստանի էթնիկական փոքրամասնությունների ի՞նչ խնդիր է կարելի ընդհանրապես քննարկել

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը երկրորդ երեխային են սպասում

Լրատվամիջոցները նշում են, որ երբ ամուսինները հայտնվել են միջոցառման վայրում, ներկաները նկատել են թենիսիստուհու կլորիկացած փորը:

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին այլընտրանք չկա. Պեսկով

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Պեսկովն ասել է. «Բնականաբար, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել կարգավորմանն այդ հիմքի վրա, կարելի է ողջունել: Բայց մենք նաև գիտենք, որ լինում են տարատեսակ փորձեր, որոնք սրբում են կարգավորման հիմքերը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ: Հույս ունենանք, որ տվյալ դեպքը դրա մասին չէ»:

ՔԿՀ-ում փաստաբանի հետ տեսակցությունից հետո կալանավորված անձի զննությամբ արգելված իրեր են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կալանավորված անձ Հ. Մ.-ի հետ տեսակցության ընթացքում վերջինիս փաստաբանը նրան է փոխանցելու արգելված իրեր: Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նշյալ կալանավորված անձը փաստաբան Ն. Մ.-ի հետ տեսակցության ավարտից հետո մետաղորսիչ սարքի միջոցով ենթարկվել է անձնական

Եվ Վարդան Օսկանյանը, եւ Տիրան Խաչատրյանը, եւ Մովսես Հակոբյանը չեն կարող չգալ քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան

«Շատ քիչ մարդիկ են, որոնք չգիտես ինչո՞ւ մերժել են, բայց ես համոզված եմ, որ գալու են։ Դա լինի Վարդան Օսկանյանը, թե Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը, չեն կարա չգան»։

Խաղաղապահներն ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ են տրամադրել արցախցիներին՝ «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից

Ռուս խաղաղապահները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ են մատակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: Այս մասին տեղեկանում ենք Արցախում խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջից։ Ստեփանակերտի դպրոցներում սննդի փաթեթներ են բաժանել աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։

Կարեն Խաչանովը Մադրիդի «Masters»-ում մտել է քառորդ եզրափակիչ

Կիսաեզրափակչի ճանապարհին Խաչանովը խաղալու է իսպանացի Կառլոս Ալկարաս եւ գերմանացի Ալեքսանդր Զվերեւ դիմակայության հաղթողի հետ:

Միքայել Բադալյանը մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ տարածելու» համար

Բլոգեր Միքայել Բադալյանի տելեգրամյան գրառումից տեղեկանում ենք. Դատարանը բլոգեր Միքայել Բադալյանին մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ տարածելու» համար։ Պատժաչափը կորոշվի մայիսի 16-ին: Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը շինծու է և ոչ իրավաչափ։ Հիշեցնենք՝ Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար:

Երբ կար հնարավորություն քննիչ հանձնաժողովի շրջանակներում քննել Օնիկ Գասպարյանին, ընդդիմությունը հրաժարվում էր․ Վահագն Ալեքսանյան

«Ինչո՞ւ, որովհետեւ թեկուզեւ մեր աչքի առաջ մարդկանց հարցեր տալուց եւ այդ հարցերի պատասխանները լսելուց եւ այդ ամենի փաստերը տեսնելուց հետո ընդդիմությունն այլեւս կաշկանդված կլինի իր կեղծ մեղադրական թեզերը սպրդել»։

Մշակութային միջոցառմամբ նշվել է Աշխատանքի օրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 1-ին «Արմենիա վայն» գործարանում (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աշխատանքի օրվան: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի արտադրության կազմակերպությունների աշխատակիցներ: Համերգային ծրագիրը մեկնարկել է Պարի պետական և «Ֆոլկ մոդեռն» անսամբլների

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար պետք էր տրիբունալ ստեղծել․ Գեղամ Նազարյան

«Մեզ պետք էր տրիբունալ, որը ոչ միայն կքններ, թե սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի շրջանում ինչ է եղել, այլ կքններ, թե դրանից առաջ, դրանից մի քանի տարի առաջ ինչ էր եղել»։

Ռինգի երրորդ գլխավոր գործող անձը (ֆոտոշարք)

Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մենամարտերը սպասարկում են միջազգային որակավորում ունեցող մրցավարները:

Լաչինի միջանցքում Ադրբեջանը շարժական ռենտգեն սարք է տեղադրել

«Ա1+». Ադրբեջանը սկաներ սարքեր է տեղադրել Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետում։ Ըստ Mnival.az-ի՝ դրանք Smiths Detection ֆիրմայի բազմապրոյեկցիոն ռենտգեն համակարգեր են, որոնցով ստուգելու են Արցախ մտնող բոլոր բեռները՝ այդ թվում ձեռքի պայուսակները։    

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը երկարաձգելու խիստ կարիք կա․ Անդրանիկ Քոչարյան

Քննիչ հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել եւ ստացել է 4154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային եւ գրաֆիկական փաստաթուղթ, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։

Գնահատելի է էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում. դեսպան Քվին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին: «Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է Միացյալ Նահանգների դերակատարումը` բժշկական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման օղակի կայացման, ընտանեկան բժշկության ինստիտուտի ձևավորման և, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշել է նախարարը: Դեսպան Քվինը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը. «Գնահատելի է այն

Մեղավոր կլինենք բոլորս

ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների քննարկվող թեմաներից մեկը, երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության հարցերն են։ Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների և այլ ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թալիշների, թաթերի, լեզգիների և նույնպես այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Բնականաբար՝ ոչ։ Կարծում եմ, որ բոլորին պարզ է,

ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանի ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով՝ ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանում ապրիլի 29-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում եղել են գերատեսչության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը և  արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։ 12 երկրներից ժամանած ընտրական վարչարարության մարմինների ներկայացուցիչները նախքան քվեարկության մեկնարկը հանդիպել են Վրաստանի ԿԸՀ

«Հյուսիս-հարավի» կառուցումը նախորդ 10 տարում եղել է կիսատ ու անորակ․ Բաբկեն Թունյան

Ճանապարհի կառուցման խնդիրը բարդացել է նրանով, որ մենք 10-12 տարի առաջ սկսել ենք այդ ճանապարհը կառուցել, եւ չգիտեմ՝ այդ ծրագրի քանի տոկոսն ենք իրականացրել։

«Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությունը ձախողել է». Հայկ Մամիջանյան

Ընդդիմադիր պատգամավորը՝ ընդդիմության հասցեին քննադատությունների մասին

«King of Botany». Երևանի բուսաբանական այգում բացվեց Արմեն Թախտաջյանի կիսանդրին

Սույն թվականի ապրիլի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ աշխարհահռչակ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հիմնադիր Արմեն Թախտաջյանի կիսանդրու բացումը: «Արմեն Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծված պուրակում աճեցնելու ենք գիտնականի անունը կրող բույսեր: Այս վայրը գիտության հանրայնացման, Բուսաբանական

ԵՄ 2,6 մլրդ եվրոյից որքա՞ն գումար է արդեն մտել Հայաստան․ Արթուր Խաչատրյան

Ըստ Սոնա Ղազարյանի՝ եվրոպական ֆինանսական կառույցների հետ 2022 թվականի դրությամբ արդեն հաստատվել են 195 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, եւ 86,3 մլն եվրո արժողությամբ ծրագրերը հաստատման փուլում են։

Եթե հայ հասարակությունն այսօր չկանգնի իր կիրթ, հաղթած զինվորականի կողքին, ապա դա կնշանակի, որ վաղը աղ ու հացով դիմավորելու ենք թուրք զինվորականին․ Վահե Հովհաննիսյան

Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետությա´ն պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում օդում սպասվում է 0-4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։ Հանրապետության տարածքում` Մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-ին, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ին և 4-ի

Թուրք լրագրող. «Ալիևը բռնապետ է»

Ermenihaber. Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել էին Teknofest տեխնոլոգիական փառատոնին։ Այս կոնտեքստում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել թուրք լրագրող Նեվշին Մենգյուն: Վերջինիս թուրքական իշխանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)  կուսակցությանը հարող լրագրող: «Երբ մեծ Պուտինը չի

Եզրափակչի երեք մասնակից եւ ինը բրոնզե մեդալ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկօրյա հանգիստ է: Բռնցքամարտիկները նախապատրաստվում են վաղը «Միկա» մարզահամալիրում կայանալիք եզրափակիչ մենամարտերին: Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ արդեն ինը բրոնզե մեդալ նվաճել է: Վաղը մեր թիմի երեք ներկայացուցիչներ՝  57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 80 կգ՝ Աղվան Ալեքսանյանը եւ 86 կգ՝  Դավիթ Սիմոնյանը, որոնք իրենց համար

«Երեւան-Սեւան ճանապարհից սարերն անհետանում են, սա նորմա՞լ է»․ Գեղամ Նազարյան

«Ուզում եմ երաշխավորել, որ ինչ մեր դաշտում է, անում ենք։ Օրենսդրական փոփոխությունները եւ լավարկումները ուղղված են հենց դրան, որ սարերը, որոնք կան, ուղղակի չվերանան»։

«Ծայրաստիճան իրավացի է». Չավուշղօլուն անդրադարձել է Լաչինի միջանցում անօրինական անցակետի տեղակայմանը

Ադրբեջանը բացահայտեց դա: ԱԹՍ-ները հետևում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, ծայրաստիճան իրավացի բան է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031