Օրվա լրահոսը
«Վկան նշեց՝ այդ հրթիռները, որոնք ընդունվել էին պահեստ, դրանց հետ կապված իր կողմից խնդիր նկատելի չի եղել»․ Դավիթ Տոնոյանի պաշտպանը՝ հրթիռների գործով վկաների հարցաքննության մասին
Սերգեյ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ այս գործով դեռ պետք է հարցաքննվեն 7-8 վկաներ։
Արմեն Աշոտյան. «Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, ու այս մեսիջը միևնույն է՝ հասանելի է լինելու միջազգային, այդ թվում ՝ եվրոպական քաղաքական շրջանակներին»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ: Սա երրորդ անընդմեջ դեպքն է, երբ Նիկոլին հլու-հնազանդ
«Ձեր ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է»
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի երախտավորներին
Հայաստանում չկա որևէ փաստաթուղթ, որ վկայի Երևանում մետրոյի նոր կայարան կառուցվելու մասին. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքային իշխանությանը թվում է, թե նման հերթական խոստումներով հնարավոր կլինի ինչ որ մարդկանց վստահություն շահել, բայց առօրյա խնդիրները, որոնք ոչ թե 4 տարվա, այլ 4 ժամվա ռեսուրս են պահանջում ՝ չեն լուծվում, և մարդիկ ամեն օր, ամեն ժամ ականատես են լինում քաղաքային իշխանության ոչ կոմպետենտությանը:
ՀՀ-ն մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից առողջապահական համակարգին եւ այլ ոլորտներում շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ Անկեղծ և
Հայրենիք. Ռուս լրագրող Ալեքսանդր Արխանգելսկին և ռեժիսոր Տատյանա Սորոկինան վավերագրական ֆիլմ կնկարեն Հայաստանում
Ռուս հայտնի գրող, լրագրող և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկին ռեժիսոր Տատյանա Սորոկինայի հետ պատրաստվում է նոր վավերագրական ֆիլմ նկարահանել Հայաստանում։ «Հայրենիք» վերնագրով ֆիլմը կպատմի ծագումով Սարդինիայից ուղղափառ վանական Իոան Գուայտայի մասին, որը Ժնևում սովորել է սլավիստ Ժորժ Նիվայի մոտ, իսկ 1980-ականների վերջին տեղափոխվել է ԽՍՀՄ և դարձել հին հայկական եկեղեցու և Հայաստանի պատմության լուրջ մասնագետ։ Ալեքսանդր
457 նոր բնակարաններ՝ Գյումրիում․ էլիտար շենքերի կառուցման համար 2 միլիարդ դրամ է ներդրվում
Այսօր Գյումրու Օյունջյան վարժարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստը, որի ընթացքում Շիրակի մարզպետարանի վարչության պետերը մանրամասնորեն, ոլորտ առ ոլորտ ներկայացրեցին կատարված և կատարվելիք աշխատանքները։ Սա առաջին մարզխորհրդի նիստն էր նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Վարչության պետերը, ինչպես միշտ, իրենց ելույթները թվախեղդ էին արել՝ մատուցման բավականին հին ոճ ընտրելով ու ներկաների հետ հարցուպատասխանի մեջ չմտնելով։
Հայերի 44% երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարում է ազգային անվտանգությունը. IRI
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից Հայաստանում անցկացված համազգային նոր հարցման համաձայն ազգային անվտանգությունը հանրության համար գլխավոր մտահոգությունն է, ինչը հանգեցրել է տարաձայնությունների Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Այսպես, հարցին, թե որն է երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը, հարցվածների 44%-ը նշել է ազգային անվտանգությունը: «Մեր հարցումը ցույց է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության լավարկման իրականացման անհրաժեշտությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը: Միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական
ԿԲ․ Անշարժ գույքի շուկայում գները ուռճացված են մոտ 25%-ով
ԿԲ վերլուծության համաձայն՝ անցած տարի Երեւանում անշարժ գույքի գների հնարավոր գերարժեւորման չափը գնահատվում է 16-22%
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։ Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 11։00-ին։ Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Բարձրագույն դատական խորհուրդ
Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կ.Ս-ն, 2010թ. փետրվարի 28-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի
Շրջափակման հետևանքով Արցախում 1175 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 142-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 61 տեղեկագրի՝ 02.05.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,175 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել
Նշանակում Արցախի դատախազությունում. 4 անձ ընդգրկվել են կադրերի ռեզերվում
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ համապատասխան հրամաններով՝ -ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Նարինե Հենրիխի Սարգսյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում: — Համաձայն «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ
ՔՊ պատվիրակությունը Կիպրոսի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը
Քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները
«Մարտը տևեց 20 վայրկյան». MMA մրցաշարում Կամո Ունանյանը հաղթեց ռուս մրցակցին
Ապրիլի 30-ին, Մոսկվայում տեղի է ունեցել EFC Global 31-րդ միջազգային MMA մրցաշարը, որտեղ հայ մարզիկ, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ։ Կամո Ունանյանը վարեց արագ և գեղեցիկ մարտ, որը դարձավ նրա երկրորդ հաղթանակը՝ MMA մարզաձևում։ Նրանից ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի նոկաուտի ենթարկի
«Տպավորություն է, որ բեղ են պահել, որ իրենց չճանաչեն»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Աղվան Վարդանյանին
«Հայաստան դաշինքի պատգամավորների այսօրվա ասած տեքստերը, եթե իրականություն դառնային, իրենք պարզապես լավագույն դեպքում ես չգիտեմ, թե որտեղ էին լինելու»։
«Շիրակացու ճեմարանը» հետամուտ է լինելու ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանքի հետևանքների բարձրաձայնմանը․ հայտարարություն
Սենսացիոն բնույթի տեղեկատվությամբ լսարան գրավելու լրատվամիջոցների մեծ ցանկությունը շուտով մարելու է, իսկ երեխայի մասին ցանկացած տեղեկություն հավերժ մնալու է համացանցի հիշողության մեջ՝ հետագայում խանգարելով երեխայի բարի համբավի և կայուն կյանքի կազմակերպման ընթացքին:
Մարտին Գալստյան․ «Գնաճի դեմ մեր պայքարը դեռեւս վերջնականապես չենք հաղթահարել»
ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ ԿԲ-ն գնաճի դեմ պայքարում դեռ չի հաղթում, քանի որ ծառայությունների գները հետեւողականորեն աճում են
«ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով նպաստեց ադրբեջանական ագրեսիայի համար պարարտ հող նախապատրաստելուն»․ Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու ախորժակը զուտ Արցախով չեն սահմանափակվելու։ Արցախն այն դարպասն է, որի դուռը բացելուց հետո ճանապարհ է հարթվելու դեպի Հայաստան»։
«Իսկական ադամանդներ են». 19-ամյա հայ բռնցքամարտիկի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքվել
«Ա1+». Բռնցքամարտի Eye of the Tiger պրոմոութերային ընկերությունը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Հայաստանի 19-ամյա բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հետ։ «Մենք պայմանագիր ենք ստորագրել երիտասարդ մարզիկների՝ Իսրայելյանի, Օրոբիոյի և Մատյեի հետ։ Նրանք իսկական ադամանդներ են, որոնց ցանկանում ենք հղկել և պատրաստել մեծ մարտերի։ Մենք նրանց օգնությամբ առաջիկայում կդառնան հզոր ուժ», – գրել է կանադական ընկերության ղեկավար Քյամիլ
Փաշինյանը և Լիխաչովը մտքեր են փոխանակել ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, «Նաիրիտ»-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման
«Եթե Աղվան Վարդանյանը կցանկանա մատնացույց անել ձեր խմբակցության անդամներին, իրավապահները ուրախ կլինեն»․ Հակոբ Արշակյան
«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը գլխատելու համար, դատվելու են։ Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին Երեւանի փողոցներում Հայաստանի քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են»։
Երկրում առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք էլ պարարտ հող են ստեղծում, տասնյակ մարդկանց դրդում գնալ դավաճանության, հայրենիքն ուրանալուն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
2023թ.ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն: Հարցի կարևորությունը հաշվի առնելով` մենք ևս հարկ ենք համարում անդրադառնալ նշված խնդրին: Լրատվական բաց
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը». Մայր Աթոռ
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը` շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը»,- Aravot.am-ին փոխանցեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ Բաքվից այսօր պահանջ է հնչել, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը: «Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի
Գինու հատուկ համի և բույրի գաղտնիքը. «Արենի» գինու գործարան
26 տարվա պատմություն ունեցող «Արենի» գինու գործարանի մառանում պահվում են հայկական գինեգործական ավանդույթներն ու ժառանգությունը։ Գործարանի ստորգետնյա մառանում միախառնված է ալկոհոլի և խոնավության բույրը. այստեղ պահվում և հնեցվում է Վայոց ձորի խաղողից ստացված գինին: Մառանում գինիները հնեցվում են կարասներում, որտեղ ստանում են հատուկ համ և բույր։ Ավանդական գինեգործությանը զուգահեռ, գործարանում զբաղվում են նաև ժամանակակից արտադրությամբ։
«2018-ին քաղաքացուն խաբել են, հետեւաբար՝ լիդերը պետք է փոխվի»․ Անդրանիկ Թեւանյան
«Ձեզ պատերազմի օրերին խաբեցին, ասացին՝ հաղթելու ենք, բերեցին պարտություն, ձեզ ասացին, որ՝ սիրում եմ բոլորիդ, հազարավորներին թաղեցին, մի մասին էլ թողեցին անթաղ, երրորդ մասին դեռեւս գերության մեջ են թողնում»։
Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը: «Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող
ԿԲ․ գնաճը նվազել է․ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 10.75%
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ տարեվերջին գնաճը կկայունանա նպատակային 4%-ի շուրջ


















































