Օրվա լրահոսը
Դժվար է պատկերացնել, որ բանակցություններում փոխընդունելի լուծումներ կնախանշվեն․ «Հայաստանի Հանրապետություն»
Լաչինի միջանցքում՝ արդեն առանց կեղծ էկոակտիվիստների ադրբեջանական անցագրային կետեր տեղադրելու միջոցով Արցախի շրջափակումը խստացնելու ֆոնին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններ: Արցախը Հայաստանին կապող «կյանքի ուղու» փակումն առաջին հերթին Արցախը հայաթափելու էթնիկ զտման նպատակ է հետապնդում, սակայն այն նաեւ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավետության առաջին նախադրյալի՝ կառուցողականության ցուցիչին է
Հայաստանում ինքնասպանություն կատարողների մեծ մասը գործազուրկներ ու թոշակառուներ են․ գլխավոր դատախազ
2022 թվականին Հայաստանում ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 60,3 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ ինքնասպանությունների ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի։ «Նախորդ տարի նույնպես արձանագրվել էր այս ցուցանիշի աճ՝ 36-ով կամ 44 տոկոսով։ Ինքնասպանությունների թիվը կազմել է 188՝ 2021-ի
Հանցագործության մասին հաղորդումից հետո առաջին տիկինը հրավիրվե՞լ է գլխավոր դատախազություն․ «Իրավունք»
«Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11.000 դասալիք՝ կամավոր, զինվորական եւ այլն»,- ասել է Աննա Հակոբյանը հանդիպումներից մեկի ժամանակ: Արդյոք վերը նշված հանցագործության մասին հաղորդումից հետո առաջին տիկինը հրավիրվե՞լ է գլխավոր դատախազություն՝ մանրամասներ հայտնելու պատկան մարմիններին, հարցի պատասխանը փորձել էինք գրավոր ստանալ
Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 151, 4 տոկոսով․ ԱԺ-ն քննարկում է դատախազության հաղորդումը
«Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ 530-ով կամ 151,4 տոկոսով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում»։
Վերջակետն ամեն դեպքում կա․ այն կամ թշնամին է դնելու, կամ՝ մենք․ «Հայաստանի Հանրապետություն»
Տարբեր տվյալներով՝ Երեւանի մակերերսը 223-230 քառակուսի կմ է (Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում՝ 227 քառ. կմ, Երեւանի քաղաքապետարանի կայքում՝ 223 քառ. կմ, Հայկական հանրագիտարանում՝ 2009 թ. տվյալով՝ Երեւանի տարածքը 162 քառ կմ է, արվարձաններով՝ ավելի քան 230 քառ. կմ)։ Իբրեւ իրականությանը մոտ հաշվարկ ընդունելով Երեւանի քաղաքապետարանի կայքի թիվը (տրամաբանությունից ելնելով՝ ամենաճիշտ հաշվարկը պետք է որ այստեղ լինի)՝
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը երկարաձգվեց 6 ամսով
Կողմ քվեարկեց 59, դեմ` 28, ձեռնպահ` 1 պատգամավոր։
Գեղամ Մանուկյան․ Ցանկություն չկա Թուրքիայի «փուչիկներով շոուին» մասնակցելու․ «Հրապարակ»
Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների անորոշ բանավեճից հետո Գեղամ Մանուկյանին հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված իր՝ Թուրքիա չմեկնելը, երբ ամեն կարեւոր-անկարեւոր գործուղումներից ընդդիմադիրները չեն հրաժարվում եւ միաժամանակ հայտարարում են, որ խորհրդարանական դիվանագիտությանը մասնակցելու որոշում ունեն: «Սեւծովյանում, երբ որ կարեւոր հարցեր են քննարկվել, շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել, Բաբկեն Թունյանն ու Պապոյան Գեւորգը դրա մասին շատ լավ գիտեն:
2018 թվականի համեմատ այս տարի գիտության ֆինանսավորումն ավելացել է 150 տոկոսով․ ԱԺ-ն ընդունեց բարեփոխումների փաթեթը
«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի համեմատ մենք այս տարի արդեն 150 տոկոսով ավելի ֆինանսավորում ենք հատկացնում գիտության բյուջեին։ Սրանք ահռելի թվեր են․․․»։
Ինչի՞ վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված գումարը․ «Հրապարակ»
Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադեւոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։ Հարցում ենք արել` պարզելու, թե ովքեր են բանախոսություններով հանդես եկել, ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա»
Հայաստանում «ժողովրդագրական ձմեռ» է․ պատերազմի պատճառով առնվազն 10 հազար երեխա քիչ կծնվի
Էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում Հայաստանի բնակչությունը պիտի հասներ 5,5-6 միլիոնի։ – 90-ական թվականների սկզբներին, արցախյան պատերազմով պայմանավորված, Ադրբեջանի մոտ 400 հազար հայություն մեծամասամբ տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Այն ժամանակվա վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության բնակչությունը 3 միլիոն 700 հազար էր։ Ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում, եթե
Խախտումներ են հայտնաբերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում․ «Ժողովուրդ»
Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել: Այլ խախտումներ եւս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված
Հեղափոխական իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել․ «Ժողովուրդ»
Տարիներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը եւ բացել քաղաքացիական Հայաստանի էջը: Վստահեցնում էր, որ իր վարչապետության ժամանակ «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործելու։ Բայց, արի ու տես, ինչպես մյուս դեպքերում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կատարում իր խոստումը, այլ փաստացի հեղափոխական իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել: Պարզվում
Ոչ թե 5 միլիոն, այլ 2.6 միլիոն 2050 թվականին
Նախորդ մարդահամարի համեմատ Հայաստանի մշտական բնակչությունը 2011-2022 թվականներին նվազել է մոտ 90 հազարով: Շա՞տ է դա, թե՞ քիչ: Այդ հարցն առանձնապես իմաստալից չէ, եթե դիտարկենք միայն թվերը: Բայց, հասարակական գործընթացներին հետեւելով, ավելի կարեւոր է անդրադառնալ միտումներին: Իսկ կոնկրետ այս դեպքում՝ ծնելիության գործակցին՝ 1.6: Գիտությունից հայտնի է՝ որպեսզի բնակչության թիվը վերարտադրվի, գործակիցը պետք է լինի առնվազն
Մայիսյան ձմեռ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Մայիսյան ձմեռ։ Արագածոտնի մարզ, գյուղ Նորաշեն։
Ամեն օր արմավ ուտելու 15 պատճառ
Արմավը բնության շռայլության ևս մեկ ապացույցն է, որն օժտված է ոչ միայն կարամելային քաղցր ու հագեցած համով, այլև այնպիսի բաղադրությամբ, որի շնորհիվ կարող է սննդանյութերի լավ աղբյուր լինել օրգանիզմի համար։ Ինչպես և ընդեղենն ու սերմերը, արմավը քաղցը հագեցնելու հարմար և առողջ տարբերակ է սնունդ ընդունելու միջակայքերում։ Մենք առանձնացրել ենք այն դրական ազդեցությունները, որոնք կարող է
Ինչո՞ւ է Ռուսաստանը պայքարում թուրանական միջանցքի համար
«Սյունյաց միջանցքն» այժմ թվում է այն վերջին զիջումը, որը պետք է պահանջվի Նիկոլից։ Այս հարցը, թերեւս առանձին քննարկման կարիք ունի, սակայն եթե ներկայիս պաշտոնական ընդդիմության համար հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգության հեռանկարների ստեղծումն է, այլ պարզապես Նիկոլից ազատվելը, ապա ակնհայտ է, որ թուրանական միջանցքի կառուցման խնդրում Ռուսաստանը Հայաստանում բնական դաշնակից է ունենում ի դեմս ընդդիմության։
Հիվանդների տեղափոխման հետ կապված դժվարություններին գումարվել է մասնագետներ հրավիրելու անհնարինությունը
Շրջափակման պայմաններում շարունակում է ավելացող խնդիրների դեմ պայքարել Արցախի առողջապահական համակարգը: Հիվանդների տեղափոխման հետ կապված դժվարություններին գումարվել է մասնագետներ հրավիրելու անհնարինությունը: Մի շարք սարքավորումներ աշխատում են գերծանրաբեռնված, քանի որ ողջ պահանջարկը բավարարվում է միայն ներքին ռեսուրսների հաշվին: Շրջափակման 5-րդ ամսվա նախաշեմին՝ Արցախի բժիշկներն օգնության հերթական կոչն են հղում: Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Թուրքական ժխտման նոր մարտավարությունը. պաշտոնազրկել Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար․․․
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Ավելի քան մեկ դար շարունակ իրար հաջորդող թուրքական կառավարությունները տարբեր հնարքներ են փորձել Հայոց ցեղասպանության հավաստիությունը ժխտելու համար: Նրանց բոլոր փորձերը ողորմելիորեն ձախողվել են։ Թուրքիան դիվանագիտական ճնշում գործադրեց ամբողջ աշխարհում և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեց՝ վարձելով չափազանց թանկ լոբբիստական ընկերություններ՝ անհերքելին հերքելու համար: Ի տարբերություն հետպատերազմյան Գերմանիայի,
ՀՀ իշխանությունը զավթած խմբակը եկել էր իշխանության, որ Արցախը հանձներ. հիմա ականատես ենք լինում. Արշակ Աբրահամյան
Մենք նրանց միայն հակաարցախյան, իրավիճակը փակուղի մտցնող հայտարարություններն ենք տեսնում: Տեսնում ենք նրանց աշխարհաքաղաքական տարբեր երկրների հետ տարբեր համաձայնություններ, նաեւ, որ իրենք էլ չեն կողմնորոշվում՝ որ կողմ գնան. Արշակ Աբրահամյան
Գրագետ օպերացիայի արդյունքում Բագրատաշենի անցակետում ՀՀ-ից փախչելիս բռնվել է Մյասնիկյան պողոտայում աղմկահարույց սպանություն կատարող կասկածյալը. shamshyan.com
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սևան
ՊՊԾ պետի տեղակալներ են նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել, հայտնում է e-gov.am-ը։ Համապատասխան որոշումներում ասված է՝ «Արմեն Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»: «Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»:
ԼՂ-ի ժողովուրդը իրականում միայնակ է նոր ագրեսիայի ու հումանիտար աղետի առջեւ
Սամցխե-Ջավախքի «Մեդիա» Վերլուծական կենտրոնը տեղեկացնում է Վրաստանում հավատարմագրված քաղաքակիրթ երկրների դեսպաններին Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի եւ էթնիկ զտումների իրական վտանգի մասին։ Ապրիլի 23-ին, երբ աշխարհով մեկ սփռված հայերը հիշում էին 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայրենազրկման հերթական տարելիցը, Ադրբեջանը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում անօրինական ձեւով տեղադրել է մի անցակետ,
Առայժմ երեք մասնակից եւ երկու հաղթանակ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը։ Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտած երեք բռնցքամարտիկներից երկուսը մեկնարկել են հաղթանակով եւ միայն մեկը պարտություն է կրել։ Հաղթանակների հաշվարկը առաջին օրը բացել է 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Բուրունդիի ներկայացուցչին։ Այսօր ռինգ մտած մեր երկու բռնցքամարտիկներից 86 կգ
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը
Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։ Քաղաքացիական պայմանագիր
Չդադարող ծափահարություններ, ստացված բեմադրություն. Սառա Նալբանդյանի «Ապրե՛լ» պիեսը բեմում է
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում կայացավ «Ապրե՛լ» մոնոներկայացումը` Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ։ Դերակատարը Մարիամ Մանոն է, պիեսի հեղինակը` դրամատուրգ, կինոսցենարիստ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը։ Ներկայացումը ռուսերեն լեզվով է։ «Հանդիսատեսը կարիք ունի բուռն զգացումների»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սառա Նալբանդյանը։ Սա հստակ ուղենիշ է դառնում նաև ժամանակակից դրամատուրգի համար` դրամատիկ մտածողության
Հայկական պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Կարեն Համբարձումյանը Կիպրոս կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Կոնջորյանն իր
Գյումրիում դասախոսի մեքենայից փող են գողացել
Օրերս գողություն են կատարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսներից մեկին՝ Հ․Հ․-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի մեքենայից։ Նա հաղորդում է ներկայացրել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ տեղեկացնելով, որ ժամը 21.15-ից մինչև ժ.22.05-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Ռեպինի փողոցում կայանված, իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի մեքենայի դիմացի աջ դռան ապակին և սրահում գտնվող դրամապանակից գողացել են 10.000 դրամ
Քաղաքապետն իր ընկերների հետ հետապնդել է փոխմարզպետին, որն էլ վերածվել է «դեբոշի». կան վիրավորներ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 26-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն ծեծկռտուքի փաստով: Հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը,
«Թզբեհ» պատրաստելը թանկ է նստել դպրոցականի վրա․ նա հայտնվել է պոլիկլինիկայում
Գյումրու դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտ Ն․Մ․-ն Տեքստիլագործների թաղամասում՝ Շիրակի մարզպետարանի մոտ՝ Պռոշյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող «Բանվորուհու» արձանի հետնամասում վնասվածք է ստացել՝ ճայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով։ Նա դիմել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա՝ «ձախ դաստակի 1-ին մատի ճաք և 2-րդ մատի բեկորային կոտրվածք» վնասվածքով։ Պոլիկլինիկայից էլ ահազանգել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման
Վահան Քերոբյանը Դուբայում ներկայացրել է «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել եմ նաև պանելային քննարկման, որի ընթացքում խոսել եմ Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ։ Մասնակիցներին ներկայացրել եմ նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական


















































