Օրվա լրահոսը

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը». Արցախի բնակչության անունից միջազգային հանրությանն ուղղված պահանջագիր է հրապարակվել change.org հարթակում

Պահանջագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի ողջ բնակչությունը պահանջում է ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից, հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում, միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում, գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

Իշխանութիւնները շարունակում են վտանգաւոր յայտարարութիւններով, յանցաւոր անգործութեամբ հրաժարուել Արցախի անվտանգութեան, իրաւունքների երաշխաւորի սահմանադրական պարտաւորութիւններից. ՀՅԴ Բիւրո

Եւս մէկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծութիւնները եւ հայրենիքի օրհասական այս պահին միաւորուել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետութեան ինքնիշխանությունը պահպանելու եւ հզօր Հայաստան կերտելու համար։

Հակառակորդի նպատակը իրավիճակը լարված պահելն է․ Էդվարդ Ասրյան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Ջերմուկում է

Կարեն Գիլոյան. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ առաջադեմ սպորտային երկիր է, բայց իրականում էթնիկ զտման քաղաքականություն է վարում, ինչը պետք է դատապարտվի ու կանխվի. «Հրապարակ»

«Այն, որ մասնակցիները չգնան Բաքու, գովազդատուները գովազդ չտան, մասնակից այդ թիմերը բոյկոտեն՝ ի նշան բողոքի, որ Ադրբեջանը հիմա այսպիսի քաղաքականություն է վարում․․․»

Ո՛չ մէկ դրական քայլ առնուած է, շնորհիւ Երեւանի իշխանաւորներուն բացայայտ կրաւորականութեան ու անտարբերութեան. «Հայրենիք»

Դժբախտաբար Երեւանի մէջ ստեղծուած են նշաձողի իջեցման նոր տարբերակներ, համապատասխանաբար ստեղծնոր իրավիճակ, որ սկսած է դառնալ նոր գոյավիճակ: Հակառակ Ապրիլեան հանրահաւաքներուն եւ ջահերթներուն, «վերին խաւ»-ը, կամ այսպէս կոչուած՝ «Թարշեայ ընտրանի»-ն կը մնայ լուռ ու մունջ, հետեւողականօրէն տեղի տալով թշնամիին պահանջներուն ու սադրանքներուն առջեւ, կուլ տալով պատահած անցուդարձերը։ Կարծէք թէ բաւարար չէր աւելի քան երեք ամիսէ

«Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև». Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ «Արմենպրեսին»

Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է։

Թվում էր՝ հենց Գերմանիան, մեղսակցության բեռը գիտակցելով, պիտի ավելի ակնհայտ դարձներ, որ մերժում է հայերին բնաջնջելու, ցեղասպանության ուրացման թուրքական ծրագիրը. «Ազգ»

Ինչո՞ւ նախագահի կայքում ապրիլի 21-ին Ռամադանի ավարտին մահմեդականներին ուղերձ կա, ապա՝ ապրիլի 19-ին Վարշավայի գետոյի ապստամբության 80-ամյակի ելույթն է, եւ վերջինը՝ ապրիլի 26-ին Իսրայելի հիմնադրման 75-ամյակի առթիվ տեսաուղերձն է: Ապրիլի 24-ն ինչո՞ւ չկա:

Անցակետի տեղակայումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Արցախի էթնիկ զտմանն ուղղված գործնական քայլ. «Հայաստանի Հանրապետություն»

Հակառակ դեպքում անվտանգության նոր համակարգի ներգրավումն արցախահայության համար կդառնա գոյաբանական խնդիր:

«Աշխատանքային զբաղվածությամբ քաղաքացիներին մթերքներն իրացվում են աշխատավայրերում». Գուրգեն Ներսիսյան

Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:

Որ ընկերություններն են Հայաստանի խոշոր հարկատուները. «Ժողովուրդ»

Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է

Կառուցել համայն հայությանը միավորող, իրավունքի գերակայություն, կայուն զարգացում ապահովող ժողովրդավար, մրցունակ ինքնիշխան պետություն. կայացավ Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարը

Ապրիլի 25-ին Երեւանում կայացավ Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարը: Հայ ազգային ռամկավար կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության եւ ողջամտության վրա: Կուսակցույթունը ստեղծվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ ստեղծված վտանգավոր կացությունը, ինչպես նաեւ հայ հասարակության ծայրահեղ բեւեռացումն ու միմյանց չհանդուրժող թեւերի բաժանված լինելու իրողությունները: Կուսակցությունն իր գործունեությունը

Ա՜յս աստիճան ատել հայկականն ու ազգայինը. ավերելու նույն ձեռագրով հասել են հայոց անցյալի պատմությանը, հայի նկարագրի ոչնչացմանը. «Ազգ»

Ի՞նչ է պատահել ձեզ հետ ձեր անցյալում, որ մի ամբողջ երկրից ու ժողովրդից այսքան դաժանորեն վրեժ եք հանում:

«Աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել. ոչ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը. «Ժողովուրդ»

Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնել էր. «Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ

Ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները եւ ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիքի է վերածվել. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Քաղաքական խոսքը, ի տարբերություն այլ բնույթի խոսքի՝ գեղարվեստական, առեւտրային, ունի ամենաուժեղ պաշտպանությունը։

Կայացած եւ չկայացած պետությունների տարբերությունը

Հայկական մեդիադաշտում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին: Էրդողանը ֆիզիկապես չի մասնակցել Աքքոյու ատոմակայանի միջուկային վառելիքի ներբեռնման արարողությանը: Թուրքիայում կառուցված առաջին ատոմակայանը ռուս-թուրքական խոշոր նախագիծ է, որն իրականացվում է 2018 թվականից: Պարզ է, որ այլ հանգամանքներում միջոցառումը կդառնար մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում Էրդողանի ընտրարշավի կարեւորագույն մասը: Թուրքիայի նախագահը

Մեղվի թույնը՝ հակաբիոտիկների այլընտրանք. նոր ուսումնասիրություն, որի արդյունքները խոստումնալից են

Scientific Reports-ում հրապարակված նոր հետազոտությունում գնահատվել են մեղվի թույնից ստացված խիտոզանի նանոմասնիկների հակաբակտերիալ ու ցիտոտոքսիկ ազդեցությունները։ Հակաբիոտիկների այլընտրանքային միջոցների ուսումնասիրությունը Հակաբիոտիկները գենետիկական փոփոխություններ են առաջացնում բակտերիաների օրգանիզմում, ինչի պատճառով դրանք կայունություն են ձեռք բերում հակամանրէային միացությունների նկատմամբ։ Փաստացի, տարեկան 1,27 միլիոնից ավելի մահ է կապվում  հակաբիոտիկակայուն բակտերիաների հետ։ Այս հետազոտությունում ուսումնասիրվել է մեղվի թույնը՝ որպես

Արարատ Միրզոյանն ու Քեթրին Կոլոննան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ֆոտոշարք)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում

Երևանում մթնոլորտային օդի որակը. ապրիլի 20-26-ը (2023թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 20-ին և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 22-ին և 23-ին, Արաբկիրում՝ ապրիլի 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ապրիլի 22-ին, Շենգավիթում՝ ապրիլի 21-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում, Ալավերդիում, Գյումրիում

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 17-23-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում ապրիլի 18-20-ը և 23-ին, Վանաձորում՝ ապրիլի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, Ալավերդիում՝ ապրիլի 23-ին, Գյումրիում չի գերազանցել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Անահիտ Մանասյան. «Հանրային բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները»

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը հանրային միջավայրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։ Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն

Միխայիլ Գալուզինն առանձին հանդիպումներ է ունեցել Վաղարշակ Հարությունյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ

«Ա1+». Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին

Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին. Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի,

Մեր երիտասարդ բռնցքամարտիկները անվիճելի հաղթանակներ են տանում

«Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզիկները անվիճելի հաղթանակներ են գրանցում։ Այսօր՝ մրցումային երրորդ օրը, մեր բռնցքամարտիկներից ռինգ մտել են չորսը, որոնցից երեքը՝ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ՝ Յուրա Բաբլումյանը եւ 71 կգ Արման Միսկարյանը անվիճելի հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ։ Միայն աղջիկների մրցաշարում հանդես եկող Լիլիթ Ասատրյանը չի կարողացել հաղթահարել

Սլավոնականի կողմից տրվելիք դիպլոմների օրինականությունը վտանգված է

Կրքերը Սլավոնական համալսարանում չեն հանդարտվում: Ուսանողների հետ պարտադրված հանդիպման ժամանակ Դարբինյանը հստակեցրեց, որ այլեւս չի լինելու համալսարանի ռեկտոր՝ վերջինից բխող հետեւանքներով: Այդ հետեւանքներից ուսանողների համար ամենից անհանգստացնողն այս տարի տրվելիք ավարտական դիպլոմների օրինականության ճակատագիրն է: Բանն այն է, որ Համալսարանում չի կարող լինել օրինական ճանապարհով նշանակված ռեկտորի պաշտոնակատար, քանի որ այն նախատեսված չէ Հիմնադիր փաստաթղթերով՝

Հրապարակվել է աշխարհի առաջնությանը մասնակցող բռնցքամարտի ազգային հավաքականի կազմը

Ապրիլի 30-ից մայիսի 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ մեկնելու է մրցավայր։ Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է աշխարհի առաջնությանը մասնակցող բռնցքամարտիկների անունները։ Նրանք են․48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60

«Մենք Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում». Կատրին Կոլոննան` Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիաի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ: «Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում:

ՌԴ մշակույթի նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ մշակութային համագործակցությունն առավել կխորանա

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ անդրադարձել 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին՝ ընդգծելով գործուն փոխայցելությունները՝ նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ: ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր

Մոսկվան ինչքա՞ն կսիրի Թուրքիային

Հաճախ է հնչում պարադոքսալ կարծիք, թե մեր տարածաշրջանում Ռուսաստանն վարում է այնպիսի քաղաքականությունը, որը չի բխում նրա ազգային շահերից։ Այս կարծիքը պարադոքսալ է այն տեսանկյունից, որ Մոսկվան նորելուկ չէ արտաքին քաղաքականության մեջ, մեր տարածաշրջանին շատ լավ է ծանոթ եւ նման խնդիրներում նրան մեղադրելը մանկամտություն է թվում։ Մինչդեռ, որքան էլ «զարմանալի» թվա նրա ներկա քաղաքականությունը Հարավային

Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին: Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031