Օրվա լրահոսը
Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է երկրաշարժից տուժած հայաբնակ գյուղում
Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը եղել են երկրաշարժից տուժած հայկական Վաքըֆլը գյուղում։ Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աքարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել են երկրաշարժից։ Նրան իրավիճակի մասին տեղեկություններ է հայտնել գյուղապետ Պերճ Քարթունը։ Նախարարը զրույց է ունեցել տեղի բնակիչների հետ, որոնց
Անցյալ տարի Իրանից 6300,7 տոննա արդյունաբերական աղ է ներմուծվել
Դա Հայաստան ներկրված աղի տվյալ ծավալի 99,1%-ն է
Տավուշի մարզի դպրոցների տնօրենները կիսվել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձով
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրեններ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը
Հունվար-մարտ ՊԵԿ-ն ապահովել է 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 93.5 մլրդ դրամ
«Հավաքե՜ք ձեր թեկնածուին»․ ՄԻՊ թեկնածության հարցը՝ լարված մթնոլորտում
«Իյա․․․իյա ու բա, ռեպլիկ մի արեք իմ խոսելու ընթացքում»,-պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը։
Աշոտ Փաշինյանը հերքում է Ալեն Սիմոնյանին. «Իմ հանդեպ որևէ հարձակում տեղի չի ունեցել»
Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ
Միրզոյանը և Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահը մասնակցել են հայ գեներալ Հակոբ Զատիկին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը:
Երբ ասվում էր, թե Ալեքսանյանն է պատվիրել, որ «Նոր Զովք»-ին պատժեն, ճիշտ չէր: ՊԵԿ-ը նաեւ «Ալեքս Տեքստիլ»-ի հետեւից գնաց. «Ժողովուրդ»
«Ալեքս Տեքստիլի» պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում, եւ պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Փոփոխություններ են կատարվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2023թ․ փետրվարի 28-ին։ Օրենքը ուժի մեջ է մտել ս․թ․ ապրիլի 3-ին։ Ըստ նոր լրամշակման՝ նախատեսվում
Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին. Թագուհի Թովմասյան
Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին»,
Արցախում 7 օրվա ընթացքում սահմանային խախտման 4 դեպք է արձանագրվել
2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 51 հաղորդում, որից 25-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 22-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5 դեպք է արձանագրվել: Ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և
Օկուպացված տարածքներում թշնամին միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում, մենք արտաքին որոշ կապեր թուլացնում ենք, նոր կապերի հարցում՝ դանդաղում. «Հայաստանի Հանրապետություն»
Պետք է սկսենք բանակից։ Հայկական բանակն է մեր անվտանգության, մեր պաշտպանության ու մեր պետականության երաշխավորը։ Որպեսզի բանակը լինի այդ երաշխավորը, անհրաժեշտ է գումար՝ մշտապես արդիականացման ու անընդհատ վերազինման համար։ Որպեսզի գումարի պակաս չունենանք, վերջապես պետք է աշխատեցնենք տնտեսությունը։ Այն է՝ որակական այնպիսի փոփոխություն տանք տնտեսական մեր համակարգին, որ տնտեսական աճի հիմքը ամուր լինի, աճը տարերային
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է:
Հորդորներից եւ թղթի վրա գրված պահանջներից զատ միջազգային կառույցները պետք է անցնեն Ադրբեջանի հետ խոսելու պարտադրանքի լեզվին՝ պատժամիջոցներին. «Հայաստանի Հանրապետություն»
Հումանիտար ճգնաժամն Արցախում գնալով խորանում է: Տեղի իշխանությունները հրապարակել են ապրիլի համար սննդամթեքի կտրոնների նոր խմբաքանակի տրամադրման մասին հայտարարությունը: Տրամադրվող չափաբաժիններից պարզ է դառնում, որ որոշ պարենամթերքների մասով անբավարարությունն իրեն զգացնել է տալիս: Նոր կտրոններից պարզվում է, որ որոշ ապրանքատեսակների չափերը կրճատվել են: Մասնավորապես, 50 տոկոսով նվազել է հավի ձու գնելու հնարավորությունը, եթե նախկինում արցախցիները
Պարզվում է՝ սփյուռքից մեր միլիոնավոր դոլարների օգնությունը գնացել է Թուրքիա. ավստրահայ գործարար. «Հրապարակ»
Ավստրահայ գործարար Գեւորգ Գրիգորյանը մեկն է այն բազմահազար սփյուռքահայ գործարարներից, ովքեր օգնություն էին ուղարկում Հայաստան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնավորապես, Գրիգորյանը 50 հազար եվրոյի օգնություն է ուղարկել Հայաստան՝ հայոց բանակին օգնություն, սակայն պնդում է, որ օգնությունն անհետացել է։ Հետեւողական աշխատանքի արդյունքում ավստրահայ գործարարն ԱԱԾ-ից մի պատասխան է կարողացել ստանալ, որ օգնությունը կա, չի կորել, բայց թե
Այսինքն՝ պետական մարմինների տեղակալներից կազմված մի նոր աշխատանքային խումբ է կազմվել այն պայմաններում, երբ գործում է տեսչական մարմին. «Ժողովուրդ»
2023 թվականի մարտի 27-ին կայացած ՀՀ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի հրամանով, ստեղծվել է Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, իսկ այդ կազմում կլինեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության ոլորտը համակարգող
Անհրաժեշտ էր մի քայլ առաջ մտածել հակառակորդից. «Փաստ»
Իսկ 2020 թվականից հետո կանխատեսելի՞ էր, որ հակառակորդը ներխուժում կձեռնարկի ՀՀ տարածք: Միանշանակ կանխատեսելի էր, կանխատեսելի է նաև հիմա։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞վ էին զբաղված իշխանավորները այս երկու տարվա ընթացքում։ Պետք էր Հայաստանի սահմանի երկայնքով շատ լավ կահավորված ու ստրատեգիական առումով մեզ համար կարևոր տեղանքում դիրքեր ստեղծել, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, շուտափույթ լուծել
Անհեթեթություններով սնվելու ժամանակը
Այս լուսանկարում Տեղ գյուղի ցուցանակն է, իսկ ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ ՀՀ տարածքում, ադրբեջանցիների նոր դիրքերն են, որոնցում նրանք տեղակայվել են առանց որեւէ կրակոցի, մի քանի օր առաջ: Կարելի է հատորներ գրել նախկինների, ռուսների, «5-րդ շարասյան» կամ «11 հազար դասալիքների» մեղավորության մասին: Կարելի է այդ թեմայով խոսել 24 ժամ, բոլոր եթերներով: Միեւնույն
Չի կարող նման իշխանություն ունեցող երկիրն այսքան խնդիրներ չունենալ․ «Հրապարակ»
Չի կարող հանրային վայրում քաղաքացու վրա թքող պաշտոնյան անդաստիարակության օրինակ չծառայել։
Եթե թեկուզ կեսի կեսն այն ջանքերի, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները վատնում են «մեղավորներ» փնտրելու և «գտնելու» վրա, ուղղեին թեկուզ ի պաշտոնե իրենց անելիքներին․․․ «Փաստ»
Կարճ ասած, ինչ էլ լինի՝ «ով ասես՝ մեղավոր է», միայն թե՝ ո՛չ իրենք, ո՛չ Փաշինյանն ու իր իշխանությունը: Տպավորությունն այնպիսին է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մեղավոր են 680 հազարը, ովքեր 21-ին իրեն վերընտրել են: Կամ էլ կասի՝ 3 միլիոնդ եք մեղավոր:
«Եթե աշխարհին ցույց տանք, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, ապա Ռուսաստանը ու միջազգային հանրությունը կանեն հնարավորը»․ Ռուբեն Վարդանյան
Այստեղ ՌԴ-ի 2000 զինծառայողների եւ սպաների առկայությունն անվտանգության շատ կարեւոր բաղադրիչ է
Կձերբակալվի արդյո՞ք Թրամփը. երեքշաբթի օրը նախկին նախագահը կկանգնի դատարանի առջև. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դատական պայքարի, ասել է նրա փաստաբանը: Թրամփը պատրաստվում է երեքշաբթի օրը կանգնել դատարանի առջև իրեն առաջադրվող մեղադրանքների վերաբերյալ գործի շրջանակում Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան ABC-ի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալին առաջադրվող մեղադրանքներին ու առաջիկա դատական նիստին: «Հուսով եմ՝ հնարավորինս արագ, ներս կմտնենք դահլիճ ու
Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարես, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվես․ shamshyan.com
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում շարունակվեց 2021թ-ի նոյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ մեկնարկում էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին,
Կարծում եմ, որ Հայաստանը միշտ բարեկամական կլինի Ռուսաստանի նկատմամբ. Միշա Գալուստյան
Ռուսաստանահայ երգիծաբան Միշա Գալուստյանն Instagram-ի իր էջում գրել է. «Տեսնում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ խառնվել են իրար, որ ես Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել: Ցանկանում եմ պարզաբանում մտցնել, որպեսզի որևէ թյուրըմբռնում չլինի: Առաջին հերթին, ես հայ եմ, և ես հպարտանում եմ դրանով: Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, ես կարծում եմ, միշտ բարիդրացիական և
«Ես փրկիչ չեմ․ հավատում եմ ոչ թե փրկիչներին, այլ առաջնորդներին»․ Ռուբեն Վարդանյան
Գուցե իմաստությունս չի հերիքում, բայց վստահ եմ, որ մեկ փրկիչ չի կարող լինել։
Կարեւոր է որոշում կայացնողների խոսքում եւ գործում փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են. Հայկ Մամիջանյան
Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգների ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին: Բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը
Պետությունը հաշվելու է բոլորի եկամուտները․ նոր համակարգ, նոր կասկածներ (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2023թ․ մշակվելու են համակարգի ներդրման էլեկտրոնային և տեխնիկական գործիքները, հաջորդ տարվանից արդեն կընդունվեն առաջին հայտարարագրերը։ Համակարգը ներդրվելու է փուլերով՝ 3 տարվա ընթացքում՝ մինչև 2026թ․։ Հայտարարագիր կներկայացնեն Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիները անկախ այն հանգամանքից՝ նրանք աշխատո՞ւմ են, գործազո՞ւրկ են, թե թոշակառու են։ Հայտարարագրերը պետք է ներկայացվեն Պետեկամուտների կոմիտե։ Կառավարությունն
Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով. Սարգիս Խանդանյան
Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2024 թվականին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ այս
Էդգար Ղազարյան․ «Մարդիկ ուզո՞ւմ են, որ իրենց իրավունքների պաշտպանությամբ առաջիկա վեց տարում զբաղվի գլխավոր դատախազի ընկերուհիներից մեկը»
Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ վաղը ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու են ՄԻՊ պաշտոնում «Միասին» հասարակական քաղաքական շարժման առաջարկով ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջադրած՝ իր եւ ՔՊ խմբակցության առաջադրած ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունները: Նա նաեւ հանրությանը կոչ արեց վաղը
«Դուք միայն հերոսների մայրեր չեք, նաև հերոս մայրեր եք». Գեղարքունիքի մարզպետ
Ապրիլի 2-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ընկերոջս փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթը, որը նվիրված էր Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հարազատներին: Երկրորդ տարին անընդմեջ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ թատրոնը հյուրընկալում է Գեղարքունիքի մարզի՝ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հարազատներին: Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը ևս Գավառ էր ժամանել մարզպետի հրավերով: Կարեն Սարգսյանը


















































