Օրվա լրահոսը
Լեւոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը
Հայաստանի շախմատի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում շարունակվող WR Masters մրցաշարի չորրորդ տուրում միավորը բաժանել է Լեհաստանի ներկայացուցիչ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 3,0 միավորով շարունակում է պահպանել միանձնյա առաջատարի դերը: Հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Անիշ Գիրիիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախն այսօր էլ պայքարում է շրջափակման դեմ՝ շրջափակման մեջ։ Արցախցու՝ սեփական հողում ու հայրենիքում ապրելու կամքն անկոտրում է. Մանե Թանդիլյան
Եվ ոչ մի սպառնալիք, ոչ մի ուժ ու ոչ մի սադրանք չի կարող ահաբեկել արցախցուն, այն արցախցուն, ով գիտի խաղաղ կյանքի գինը։
«Տպավորություն է, որ վառվել են միայն մահճակալներն ու տակի հատակը, իսկ մահճակալների միջեւ ընկած 60 սանտիմետրանոց միջանցքն այրված չէ»․փաստաբանը՝ կացարանի հրդեհի մասին
Զինվորական կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները չեն վստահում պաշտոնական վարկածին, պահանջում են քննել բոլոր վարկածները՝ սպանություն, դիտավորությամբ կյանքից զրկել, թունավորում, դիվերսիա
Եվրոպական Խորհրդարանից Հայաստան է ժամանում նոր պատվիրակություն
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելելու Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե
«Միամտություն է կարծելը, թե Թուրքիան հետքայլ կանի կամ իր շահը կստորադասի ՀՀ տարբեր առաջարկներին»
«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը եւ ձգտումը»,-փետրվարի 15-ին ասել էր Անկարա մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն
Արցախում արդեն 273 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 71-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 34 տեղեկագրի՝ 19.02.2023թ. դրությամբ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 14 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 273 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 680 քաղաքացի
Գարեգին Բ-ի ուղերձը Մեծ Պահքի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր
«Մտահոգիչ է, որ բանակում սարսափելի դեպքերից հետո են սկսվում նմանատիպ գործերի հարուցումները, կարծես փորձեն հասարակությանը կերակրել, թե աշխատում են»
Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ բացի նրանից, որ պետք է բացահայտել բոլոր տիպի բացթողումները, ապօրինությունները, եւ դա բացարձակ անառողջ չէ, բայց միեւնույն ժամանակ, ըստ նրա՝ եթե դրա հետ միասին չկա համակարգային փոփոխության մոտեցում, դա ուղղակի կարող է կետային ազդեցություն ունենալ կոնկրետ մարդկանց նկատմամբ: «Իհարկե, մտահոգիչ է, որ հենց բանակում սարսափելի, արտառոց դեպքերից հետո են սկսվում նմանատիպ
«Փորձություններն անցողիկ են, հայրենիքն՝ առհավետ. դեպի Արցախը շրջվելու հրամայականը»
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԿԱՄ ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԱՐՑԱԽԸ ՇՐՋՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Շնորհավորում եմ բոլորիս արցախյան շարժման սկզբնավորման 35-րդ տարեդարձի առթիվ: 1988թ. ճիշտ այս օրը՝ փետրվարի 20-ին, Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունել է մի պատմական որոշում հետևյալ բովանդակությամբ. «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Խորհրդային Ադրբեջանին և Խորհրդային Հայաստանին դրսևորել խորը
«Արցախը մէր տօնն ա». հրամայականը` ապրել
Գուցե զարմանալի բան ասեմ` այսօր Արցախում փակ են մանկապարտեզներն ու դպրոցների մեծ մասը։ Իսկ գուցե չասեմ, թե ինչի համար եւ ում պատճառով. այդ ամենը լավ գիտենք բոլորս։ Արցախում ապրող երեխաները, որ պետք է իրենց երջանիկ մանկությունը վայելեն, հեքիաթներ լսեն իրենց ծնողների շուրթերից, անընդհատ լսում են բլոկադայի մասին, իրենց վրա կրում դրա բոլոր բացասական հետեւանքները։ Հովհարային
Քասախում տան խոհանոցում պայթյունի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով
Հարկային օրենսգրքի խախտումով ապրանքների մատակարարման և տեղափոխման 19 դեպք՝ հունվարին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 19 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5․267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր
«Թուրքիայում աղետի գոտում փլատակներից դուրս ենք բերել 3 տուժածի»․ Գարի Արմաղանյան (տեսանյութ)
Երկրաշարժից Թուրքիայում զոհվել է մոտ 41 000, իսկ Սիրիայում՝ 8500 մարդ։
Լիբանանցիներից շատերն աշխատում են Հայաստանում առցանց կարգով
Տանուլ ենք տալիս արտերկրից վերադարձած հայերին հանրապետության ներսում պահելու ճակատամարտում «Բարի գալուստ Հայրենիք, Դուք այստեղ հաստատվելու եք»: «Տեսնենք. հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, եւ կկարողանանք մնալ, մեզ դուր է գալիս այստեղ, ամեն ինչ կախված է տնտեսական տեսանկյունից, ես դեռ աշխատանք չեմ գտել, հուսով եմ, որ բախտս կբերի, եւ ես կկարողանամ այստեղ հաստատվել». այս նախադասություններն
Պայքարը պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը. Արցախի ԱԺ հայտարարությունը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ – ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ
Ավանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և նրան կաշառք տված անձը ձերբակալվել են․ ԱԱԾ
ՏԻՄ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու բազմադրվագ դեպքեր են բացահայտվել
Վտանգավոր են Իլհամ Ալիեւի հայտարարությունները՝ ՀՀ տարածքի նկատմամբ՝ իր երկրի մտացածին պատմական հավակնությունների մասին
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ – Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, թե իրենից ինչ է ներկայացնում Եվրոպայի խորհրդի Պատմության դասավանդման դիտարանը (The Observatory on History Teaching in Europe): – Եվրոպայում պատմության դասավանդման դիտարանը ստեղծվել է 2020 թվականի վերջին Եվրոպայի խորհրդի կողմից: Նրա առաքելությունն է խթանել որակյալ կրթությունը՝ ժողովրդավարական մշակույթի ընկալումը բարձրացնելու նպատակով: Խորհրդի
Մարդկանց տեղաշարժման ազատությունը Բերձորի միջանցքի երկայնքով պե՛տք է վերականգնվի՝ պատասխանել են Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին
Մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունն ու տեղաշարժման ազատությունը Բերձորի միջանցքի երկայնքով պե՛տք է վերականգնվի․ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է իմ հրատապ նամակին։ Արցախ վերադարձող 19 հայ երեխաների նկատմամբ մի խումբ ադրբեջանցիների կողմից էմոցիոնալ և հոգեբանական բռնության միջադեպի մասին ահազանգել էի նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին։ Մասնավորապես
ՀՀ սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով
ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:
ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական` դիտարկելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կրած վնասները
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 19-ին Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել եմ փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։ Այնուհետև
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի
Երկրաշարժերը Կարինում
Կարինը (Էրզրում) հին հայկական քաղաք է: Այն գտնվում է Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արեւմտյան լանջին, մոտ 2000 մ բարձրության վրա: Քաղաքի հարավային մասում Հավատամք լեռան բլրաշարերն են, իսկ դեպի արեւմուտք տարածվում է հանրահայտ Կարնո դաշտը: Դարերի ընթացքում Կարինում բազմաթիվ երկրաշարժեր են եղել, որոնք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր են պատճառել հինավուրց
Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը. Արթուր Թովմասյան
Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները:
Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը. Ռուբեն Վարդանյան
Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող:
Մեր մտքերը, մեր քայլերը, մեր աշխատանքն ու նպատակները պետք է ուղղենք Արցախի նորովի վերածննդին․ «Ապրելու երկիր» կուսակցություն
Արցախը չի հանձնվել և չի հանձնվելու, քանի դեռ Արցախ հողում ապրում է հայրենանվեր և ուժեղ արցախցին։
35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ. Արայիկ Հարությունյան
Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները:
Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել
Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Ի՞նչ էր ուզում ասել եվրոպացիների լավագույն գործընկեր Ալիևը. Արտակ Զաքարյան
Ստացվում է, որ ով կարող է ինչ-ինչ պատճառներով ավելի շատ մարդ սպանել, նա հաջողության է հասնում։ Մյունխենի համաժողովը վերածվել է տարօրինակ վայրի: Անվտանգության մասին մտածելու փոխարեն այն դարձել է պատերազմների քարոզչության ու քաջալերման հարթակ
Խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ. Փաշինյան
Պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները
Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը. Սերժ Սարգսյան
Մեզնից և ոչ ոք, որն իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը:


















































