Օրվա լրահոսը

Որքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծակող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները: Ե´վ Հայաստանից, և´ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից, և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ: Ե´վ Հայաստանի

Վանաձոր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը, բախվել ծառին

Փետրվարի 19-ին, ժամը 02։03-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը, վարորդն արգելափակված է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի առաջին ոլորանում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային

Մենք չենք կարող թույլ տալ, որ Արցախի հարցը որևէ կերպ ներառվի խաղաղության պայմանագրում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ Արցախի հարցը ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք պայմանագրում: Այդ մասին նա ասել է Մյունեխենում ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա այստեղ էլ մեր դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է: Մենք ցանկանում ենք, որ կարգավորումը հնարավորինս արագ տեղի ունենա:

Աղմկող ինքնախաբեության ճիրաններում-2. Ռուբեն Հակոբյան

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Սկիզբը՝ այստեղ Օրվա իշխանությունների կողմից թիկունքից նոր հարված, այս անգամ արդեն Հայաստանի ուղղությամբ, 95 թ. ԱԺ ընտրություններն ու Սահմանադրական հանրաքվեն էր, առավել ևս՝ 96-ին աննախադեպ կեղծիքներով անցկացրած նախագահական ընտրությունները։ Նրանք չթաքցրեցին ընտրությունների արդյունքների նկատմամբ իրենց մոտեցումը՝ եթերից հրապարակավ հայտարարելով․ «…եթե անգամ ընդդիմությունը հավաքած լիներ 100

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, եթե ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը․ Իլհամ Ալիև

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (Ռուբեն Վարդանյանը` խմբ․) լքի Ղարաբաղը»։ Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որը մաքսանենգ ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն Խորհրդային տարիների պարտքը. Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանին քննարկումը վարողի կողմից ուղղված հարցերն ու պատասխանը. Հարց – Պրն․ վարչապետ, կխնդրեմ

Մանե Թանդիլյան․ «Բազմաթիվ հաջողակ տղամարդկանց թիկունքում կանգնած են բանիմաց, խելացի կանայք, որոնք կարող էին իրենք լինել առաջնորդ»

«Ապրելու» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ԿարդաLove գրքի փառատոնի շրջանակներում կայացավ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» մատենաշարի ինտերակտիվ ներկայացումը եւ քննարկումը, որի ընթացքում գրքի համահեղինակներ Հասմիկ Սիմոնյանն ու Արմինե Դանիելյանը պատմեցին մատենաշարի սպասվող հաջորդ՝ «50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» հատորի հերոսուհիներին։ Գրքի համահեղինակները Aravot.am-ի հետ զրույցում ասացին․ «Մատենաշարի ամեն մի հատոր ունի հերոսների ընտրության իր սկզբունքները։

Ներկայացնում եմ այն գրքերի ցանկը, որ կարդացել եմ հեղափոխությունից հետո․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Գրքի տոնի առթիվ ներկայացնում եմ այն գրքերի ցանկը, որ կարդացել եմ հեղափոխությունից հետո, համենայնդեպս նրանք, որոնցից տպավորվել եմ։ Որոշ գրքեր չեմ մտապահել, տարեթվերն էլ գուցե շփոթում եմ, բայց ընդհանուր պատկերը հետեւյալն է. 2022 Նիկոս Կազանձակիս. «Հույն Զոռբան» Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը» Եղիշե Չարենց. «Երկիր Նաիրի» Ուիլյամ Սարոյան.

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային

«Քաղաքական գործիչը ցանկացած լրագրողի ցանկացած սուր հարցի պետք է պատասխանի հանգիստ ու պարկեշտ»․ «Առերեսում»

«Մտահոգիչ են մնում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտումների, արհամարհական ու վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահների կողմից։ Դրանք որպես կանոն մնում են անհետևանք»․ սա մեկն է այն արձանագրումներից, որոնք արել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2022թ.-ի տարեկան զեկույցում։ Հայաստանյան մամուլի պատկերն արտացոլող այս

«Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել է հեռուստացույցով և սկսել է լաց լինել՝ ասելով. «Հայրիկ, հերիք է ուրիշների հետ խոսես, նայիր ինձ». Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Միջազգային “Open Democracy” լրատվամիջոցում հրապարակվել է շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքների մասին Սիրանուշ Սարգսյանի հոդվածը՝ մեր ընտանիքի օրինակով: • «Ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հասկանում, որ մենք ուզում ենք դու տուն գաս, որ քեզ գրկենք»,- չորսամյա Նանեն հարցրել է իր հորը: • «Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել

Ում հետքերն է որոնում մահը (պատմվածք)

Յոթանասունութ տարեկան էր Վիրջինիա Ավոնցը, երբ սեփական գերեզմանը փորելու միտքն ունեցավ: Նա հատ-հատ շոշափել էր իր այգու ծառերը, որ արթնանում էին մեծագույն քմահաճույքով, երբ գարնան անձրևներն էին վարար, արյուն էր թողել մասրենիների վրա՝ ալ կարմիր պտուղներ քաղելիս, շոշափելով էտել էր սև խաղողի վազերն ու հողն էր փխրեցրել՝ ի վերջո շոշափելով այն հողակտորը, որտեղ ապագա գերեզմանը

Ալիևն առաջարկել է հսկիչ անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հսկիչ անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  «Ես նշեցի, որ լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ կարգով հսկիչ անցակետեր տեղադրեին հայ-ադրբեջանական սահմանին: Մենք այսօր պաշտոնապես ներկայացրինք այդ առաջարկը: Ավելի վաղ այդ առաջարկը փոխանցվել էր ոչ պաշտոնական խողովակով»,- ասել

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Ջերմուկ քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

Ջերմուկում են փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ: Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը:  

Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա:  «Հանդիպումն անցավ լավ, կառուցողական: Ես արտահայտեցի իմ դիրքորոշումը: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: Գլխավոր հարցն այն էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա: Երեք օր առաջ մենք

Բաքուն ու Երևանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն. Բլինքեն

ԱՄՆ ղեկավարությունը համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն հասնելու ամուր խաղաղության: Այս մասին Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների ղեկավարների հետ տեղի ունեցած համդիպումից առաջ: «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրապես պատմական հնարավորություն ունեն ամուր խաղաղություն հաստատելու համար: Կողմերը կրկին կենտրոնացել

Նիկոլ Փաշինյանի, Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը շահագրգռված է Եվրոպական ներդրումային բանկի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում

Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից

Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ: Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի

«Սև ուրբաթ»-ից սկսած ակտիվ մշտադիտարկումներ են կատարվել, շուրջ 30 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել

«Սև ուրբաթ»-ի և Ամանորի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում շուրջ 30 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Խորվաթիայի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 18-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկի եւ առաջարկի պակաս չկա

Աշխատանքի տոնավաճառում առավոտվանից մարդաշատ է: Ակնկալվում է, որ օրվա ընթացքում եռուզեռը էլ ավելի կմեծանա: Մարդիկ մոտենում են գործատու կազմակերպությունների սեղաններին հետաքրքրվում նրանց գործունեությամբ, ծանոթանում են, զրուցում, մտքեր փոխանակում: «Մենք միջազգային կազմակերպություն ենք եւ արդեն 25 տարի է, ինչ շուկայում կանք: Հիմնականում տարբեր խոշոր կազմակերպությունների հետ զբաղվում ենք ծրագրավորման ծառայությունների մատուցումով: Մեր մատուցած  ծառայությունները շատ տարբեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031