Օրվա լրահոսը
«Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ է համարում՝ հակամարտությունը լուծված չէ, բայց ինքն ուզում է, որ այն սառեցված մնա». Արմեն Վարդանյան
Ըստ քաղաքագետի՝ կարող ենք ՌԴ-ի և Արևմուտքի հետ էլ բանակցություններ վարելով ժամանակ ձգել, ինչը հնարավորություն է տալիս այն առումով, որ Ռուսաստանը, որքան էլ փորձում է Ադրբեջանի հետ հասնել նրան, որ հակամարտությունից դուրս մղի Արևմուտքին, փաստացիորեն դա նրա մոտ չի ստացվում: Դա, ընդհանուր առմամբ, մեր օգտին է:
Թուրքիայի հայությունը աղետի գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
Ermenihaber. Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել։ Պատրիարք Մաշալյանը նաև նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց
Գիտության մասին մենախոսություններից հոգնել եմ
Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ – Պարոն Գեւորգյան, ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ը ներառյալ։ Դուք մասնակցու՞մ եք այդ քննարկմանը։
Անվանի պոլսահայ ֆոտոլրագրող Արա Գյուլերի մասին ֆիլմ կնկարահանվի
Ermenihaber. Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի: Ֆիլմի ռեժիսորներն են ազգությամբ հայ Արեն Փերդեջին և թուրք Էլա Ալմայանաջը: Վերջինները 2015-ին գլխավորել էին Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Կորուսյալ թռչուններ»-ի ռեժիսորական աշխատանքը: Կենսագրական ֆիլմի նախաձեռնությունը թուրքական ամենամեծ հոլդինգներից մեկինն է՝ «Doğuş Group»-ինը, որին պատկանում է Արա Գյուլերի արխիվը,
Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների ձեռքբերման կտրոնների տրամադրումը վերսկսվել է
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է։ Սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն։ Հիշեցնենք, որ Արցախում տեխնիկական պատճառներով ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էր սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը։
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը
Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ: Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝
Արցախն ապրելու է հայկական. Մեսրոպ Առաքելյան
Արցախցու՝ իր տանն ապրելու կամքն ու ցանկությունն անբեկանելի են, և մենք պարտավոր ենք հաստատուն կանգնել այդ նվիրման կողքին, որովհետև Արցախը մեր արժանապատվությունն է, մեր պետականության հիմնասյունն ու ողնաշարը։
Շիրակում մեծ ներդրում կատարած ՍՊԸ-ի ղեկավարը դժգոհ է. ի՞նչ են պարզաբանում նրա բողոքի շուրջ
Ի պատասխան գործարարի դժգոհությունների՝ պարզաբանումներ են ներկայացրել պետական մարմինն ու մրցակիցը
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու դեպքով մեկ անձ կալանավորվել է
2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարել ՌԴ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ռուսաստանը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծանրամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իբրաիմ Սամադովը «РИА Новости»-ին տեղեկացրել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից 23-ը Երեւանում կայանալիք մայրցամաքի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Եվրոպայի ֆեդերացիա: «Առայժմ սպասում ենք պատասխանին եւ հույս ունենք, որ մեզ կթույլատրեն մասնակցել: Պարզություն, ամենայն հավանականությամբ, կմտցվի մոտավորապես մարտի կեսերին: Մեր նախնական հայտում ընդգրկված է 20 ծանրորդ, սակայն հետագայում ցուցակը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Փետրվարի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի ցերեկը, 23-ին երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների
«Առաջին վայրկյանից՝ օդանավից իջնելուց, միայն երախտիքի խոսքեր ենք լսել»․ հայ փրկարարներ (տեսանյութ)
Շնորհակալություն էին հայտնում, որ գնացել էինք օգնելու
«Պետությունը դա կհամարի աշխատանք». երեխայի ժամանակավոր խնամատարության ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ
Եթե քաղաքացին ցանկանում է ժամանակավոր իր խնամքին վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի, ապա պետությունը դա կհամարի աշխատանք՝ դրա դիմաց տրամադրելով վարձատրություն և այդ ժամանակահատվածը հաշվարկելով որպես աշխատանքային ստաժ։ Ամսական վարձատրությունը կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև կտրամադրվեն այլ միջոցներ՝ նախատեսված երեխայի խնամքի և դաստիարակության համար։ Մանրամասն՝ տեսանյութում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«Արփի լիճ ազգային պարկը» նոր տնօրեն ունի․ ընկերական նշանակում՝ օրենքի կոպիտ խախտմամբ
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ պատրաստվում են «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ախուրյանի ավագանու նախկին անդամ Գևորգ Բաբուջյանին։ Վերջինս, սակայն, ըստ մեր խմբագրություն հնչած ահազանգի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սնանկ է ճանաչվել (մեր ձեռքի տակ է դատարանի վճիռը), իսկ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝ սնանկ ճանաչված անձն
Մանկապարտեզի տնօրենին է վերագրվում համայնքային բյուջեից 3.500.000 դրամի յուրացում
Տնօրենը տեղյակ չէ՝ ինչ յուրացումների մասին է խոսքը
Պապիկյանը և Ջիմ Հարշը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր
ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ ՊՆ
«Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկությունը»․ Գարի Արմաղանյան
Գերմանիայի եւ Ավստրիայի փրկարարները հեռացել էին Թուրքիայից՝ հրաձգությունների եւ բախումների պատճառով։
«Եթե տարածքային խնդիր չունենայինք՝ գուցե կարողանայինք կրկնապատկել մեր գործունեության ծավալը»
«Մեր կենտրոնը շարունակում է գիտությանը համահունչ քայլել: Կատարում ենք այնպիսի յուրահատուկ միջամտություններ, որոնք աշխարհի շատ կենտրոններում չեն էլ նախատեսվում»
«Չկա մի բան, որը կնոջը հասու չէ. միայն ցանկություն է պետք». Վարդուհի Տոնոյան
Թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձավ ոգեշնչում ու խորհրդանիշ «Հովազ» գինիների արտադրության համար։ Այդպես՝ 2018 թվականին Վարդուհի Տոնոյանն ընկերուհիների հետ հիմնադրեց «Վայն Ֆորմուլա» ընկերությունն ու մեկնարկեց «Հովազ» գինիների արտադրությունը։ Հետո գաղափար առաջացավ ստեղծել նաև համտեսի սրահ, որտեղ տեղացիներն ու զբոսաշրջիկները կարող են գալ, գինի ըմպել ու ծանոթանալ
Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա բացասական է լինելու. տնտեսագետ
Լավ էլի, մանր-մունր բաներով չհուզվեք, Անիի կամրջի վերականգնում… հա, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունից կարող է ընդհանրապես բոլորը բացակայեն, և մնա մաքուր թուրքական վիլայեթ: Կարելի է կարծել, բոլորս հուզված սպասում էինք Անիի կամրջին, իբր միայն այդ կամրջի վերականգնում էր պակասում, որ մեր երկրում ամեն ինչ կարգավորվեր:
Նույնիսկ տասնամյակներ անց Արցախի ժողովրդի ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը չի փոխվել. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»` մարդու վրա օրենքից դուրս լրացուչիչ բեռ դնելով. «Թաթոյան» հիմնադրամ
Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել մեկ այլ՝ իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահության։
Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է Այկիդո Այկիկայ միջազգային փառատոնը
«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել են 35 օտարերկրյա հյուրեր։ Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար: Ավելին, Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոնների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները
ԱՄՆ նախագահը Կիևում է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տելեգրամյան իր էջում գրել է. «Ջոզեֆ Բայդե՛ն, ողջունում եմ Կիևում։ Ձեր այցը բոլոր ուկրաինացիների համար աջակցության չափազանց կարեւոր դրսեւորում է»: «Ուկրաինան զգում է ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Ջոզեֆ Բայդենի աջակցությունը պայքարի այս դժվարին ժամանակներում»,- մեկ այլ գրառմամբ հավելել է նա՝ կցելով կադրեր Կիևում ԱՄՆ նախագահին դիմավորելու արարողությունից:
Արթուր Շախպազյանը բացում է Հայաստանի բռնցքամարտիկների մրցելույթների շարքը
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում է: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեր բռնցքամարտիկները մեկնարկում են Ստրանջայի ավանդական 74-րդ մրցաշարում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն կայացել է վիճակահանությունը, եւ հայտնի են մեր տղաների մրցակիցների անունները: Այսօր առաջինը Սոֆիայի ռինգ կմտնի միայն 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը մեկնարկային մենամարտում Սայեդ Կազեմին
Պապիկյանն ԱՄԷ-ում ծանոթացել է ռազմարդյունաբերության նորագույն նմուշների
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն
Դիլիջան համայնքի ավագանին չի հաստատել ՏԱՊ-ը
Դիլիջան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ համայնքի ավագանին չհաստատեց համայնքապետարանի տարեկան աշխատանքային պլանը
ԵՄ-ն պաշտոնապես ծավալում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում
Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA): Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ: EUMA-ն պաշտոնապես հիմնվել է ԵՄ Խորհրդի 2023թ. հունվարի 23-ի որոշմամբ: Առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից
«Մեր պետականության ապագայի ուղենիշ». Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Շնորհավորում եմ ղարաբաղյան շարժման տարեդարձը։ Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ:


















































