Օրվա լրահոսը

Ըստ հետազոտությունների՝ դարչինը բարելավում է հիշողությունն ու սովորելու ունակությունը

Դարչինը հնուց ի վեր լայնորեն կիրառվում է խոհարարության, բուսաբուժության, արոմաթերապիայի ոլորտներում, իսկ ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այն օժտված է հակաբորբոքային, հակաքաղցկեղային, իմունիտետն ամրացնող և ուղեղի մտավոր գործառույթները բարելավող ազդեցություններով։ Որոշ հետազոտություններ էլ փաստում են դարչինի նյարդապաշտպան ներուժը, այդ թվում՝ Ալցհայմերի հիվանդության դեպքում։ Օրինակ՝ պարզվել է, որ դարչինի կազմում առկա ալդեհիդային միացություններն արգելակում են

Ձերբակալվել է Գրիգորի Խաչատուրովը․ 168.am

168.am-ի տեղեկություններով` բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ինչո՞ւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Հայաստան  այցը սկսեց Սյունիքի մարզից (ֆոտոշարք)

Երեքշաբթի նա կհանդիպի Հայաստանի վարչապետին, ԱԳ նախարարին եւ Գարեգին Բ կաթողիկոսին

6․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք

Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Մահապարտները կան, ուղղակի մեզ պետք է թիկունքից չհարվածել». Արա Ռոստոմյան (տեսանյութ)

«Մենք կսպասենք ևս մեկ-երկու ամիս, բայց եթե էլի արդյունքի չհասավ, մենք՝ ծնողներով, ամբողջ բեռը կվերցնենք մեր վրա»

Առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի՝ մեր դաշնակից Հայաստանում ցանկացած կերպ ամրանալու ցանկությունը․ Մարիա Զախարովա․ «Ա1+»

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկին՝ պատասխանելով լրագրողի հարցին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ լրագրողը հնչեցրել է հետևյալ հարցը. «Փետրվարի 20-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը սկսում է իր աշխատանքը։ Ի՞նչ կարող եք ասել այս

«Ալիեւը ստում էր Մյունխենում, եւ նրան պատասխան չտվեցին». Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

ՀՀ-ին այլընտրանք չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը. Էդգար Ղազարյան

Վարդանյանի հրաժարականով Ադրբեջանն ակնհայտորեն հայտարարելու է «Ղարաբաղի վերաինտեգրման ծրագրի մեկնարկի» մասին․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե մարդիկ կան, որոնք չեն պատկերացնում, թե ինչ կլինի Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո, ապա ուզում եմ մի կանխատեսում անել, որից հետո որոշեք` հրաժարականը փրկությո՞ւն է, թե՞ դավաճանություն։ Վարդանյանի հրաժարականով Ադրբեջանն ակնհայտորեն հայտարարելու է «Ղարաբաղի վերաինտեգրման ծրագրի մեկնարկի» մասին։ Հաջորդ քայլը հսկիչ անցագրային կետերի տեղադրումն է լինելու։ Շուտով մոտենում են նախագահի

Համահայկական միացյալ դաշինքն առաջիկայում իշխանության հեռացման ճանապարհային քարտեզ կներկայացնի. Ալբերտ Բազեյան (տեսանյութ)

«Ահռելի ցավ է, երբ կորցնում ես զավակիդ, բայց շատ ավելի ահավոր մղձավանջ է, երբ տեսնում ես, թե ինչպես է զոհաբերվում հայրենիքդ. այն, ինչի համար զոհաբերել ես մինուճար երեխայիդ, որն անգամ սերունդ չէր տվել: Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են գոյութենական վտանգի առաջ, իսկ մենք, ցավոք, շատ մոտ ենք մեր 100 տարի առաջվա անցյալին, որը քայլ

Ամասիայի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Սպիտակի ոլորանները (բուք է) դժվարանցանելի են բեռնատարների համար: Մարալիկ-Լանջիկ և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ամասիայի տարածաշրջանում, Վարդենյաց

Երկու շաբաթ ՀՀ ԱԺ-ին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար. «Միասինի» պահանջը (տեսանյութ)

Իրենց խաղաղության աղավնի հորջորջող ՀՀ իշխանությունը դարձել է «խաղաղության ղուշ»

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան

«Փաշինյանին ասում էիք՝ գնա կռվի, մի հանձնի հողը, կռվում է, զոհ է լինում, ասում եք՝ վա՛յ, էս ի՞նչ եղավ, հիմա ո՞նց անի». Քաղաքացիները՝ Ղարաբաղի մասին (տեսանյութ)

Ճշտեցինք ձեզ համար, որպես քաղաքացի, Արցախը պահելու գործոնն ինչքանո՞վ է կարեւոր՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր հայի համար էլ շատ կարեւոր է: Խոսքի Փաշինյանի համար կարեւոր չի՞, իր համար էլ է կարեւոր, բայց երբ որ շախմատ ես խաղում, դու պիտի իմանաս խաղի կանոնները ու կարողանաս մանեւրես, ոչ թե ճակատ ճակատի գնաս ու կորցնես»:

Արցախի ԱԳ նախարարը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր»

Շրջափակման պատճառով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է տեղադրել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում Հայրենիքի անկախության ու ազատության համար անմահացած հայորդիների հիշատակին։ Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնարկել են «Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով փետրվարի 20-ից մեկնարկել են «Հաղթանակի» կամրջի բարեկարգման աշխատանքները: Հաշվի առնելով կամրջային կառուցվածքի ծանրաբեռնվածությունը՝ գործընթացը կիրականացվի երթևեկությանը զուգահեռ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ճանապարհային ոստիկանության չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության

Գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը: «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և փողերի

Նռան գույնը` գիրք նվիրելու տոնին

Անխոս, դրվատանքի արժանի քայլ էր 2008 թվականին ՀՀ կառավարության և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի կողմից կայացրած որոշումը` Մեծ լոռեցու ծննդյան օրը հռչակել Գիրք նվիրելու տոն: Գնալով մեծանում է ամենաիմաստուն տոնի հանրայնացումը․ մշակութային և կրթական տարբեր օջախներում կազմակերպվում են բազմապիսի ծրագրեր, միջոցառումներ ու հանդիպումներ: Այս կապակցությամբ Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի և Երևանի հ.

Ո՞ր ուսուցիչը կհամաձայնի փոխտնօրեն աշխատել ամիսը 37-ից 45 հազար դրամ աշխատավարձով 

2023 թվականի սեպտեմբերի 1-ից, ուժի մեջ է մտնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանը։ Ըստ այդմ` հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները։ Այսինքն` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանով հստակ հստակեցված են հանրակրթական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և դրույքաչափերը, ինչպես նաև վարձատրության

Քննարկվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ այսօր նախաձեռնել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ

Ոստիկանության պետը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին վերջերս հասարակական հնչողություն ստացած, առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես

ԱլԳ ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի այլ ձևաչափերում ներգրավվելու հնարավորությունը. ԱԳ նախարարի տեղակալ

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի տեսաուղերձը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ հերթական նստաշրջանի ժամանակ Հարգելի խորհրդարանականներ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականի մասին ուղերձ հղելու այս հնարավորության համար։ Չնայած անցյալ տարի, երբ մենք Երևանում հյուրընկալում էինք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովների նիստերը, աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր,

«Նոր Զովք» ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը․ ՊԵԿ

Ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները շեշտակի աճել են․ ՀՔԱՎ

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլ նման դեպքերը 2022 թ․ շեշտակի աճել են։ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109

«Ես չեմ ասում, որ ինքը՝ Փաշինյանը կործանվի, ինքն էլ է մարդ, թող ապրի, բայց՝ հեռանա». Քաղաքացիները՝ ղարաբաղյան շարժման ու Փաշինյանի մասին

Հարցին՝ հիմա Արցախը շրջափակման մեջ է, դուք՝ որպես քաղաքացի, ի՞նչ եք պատրաստ անել Ղարաբաղի համար՝ պատասխանեց. «Այ դա չեմ կարող պատասխանել, չգիտեմ դաժե՝ ի՞նչ կարամ անեմ»:

Արթուր Շախպազյանը հաղթանակով մեկնարկեց Ստրանջայի մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած բռնցքամարտի Ստրանջայի ավանդական 74-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը մեկնարկային մենամարտում հանդիպեց Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմիի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ նրա նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանն առանց նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը. Միրզոյանը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։ Նախարար Միրզոյանն

Թուրքիայում հետցնցումները չեն դադարում

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո էլ մինչ օրս շարունակվում են արձանագրվել հետցնցումներ, հայտնում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD), Էլազըղի Փալու շրջանում գրանցվել է 5 հետցնցում՝ 4․7 մագնիտուդ ուժգնությամբ և 11 կմ խորությամբ 03․37-ին, 4․8 մագնիտուդ ուժգնությամբ 03․39-ին, 4․6 մագնուտուդով և 7․7 կմ խորությամբ 04․07-ին, և

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախցի երիտասարդների

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։ Ուսանողները Նորին Սրբության ներկայացրեցին իրենց նախաձեռնությունները, որոնց նպատակն է մեկ անգամ ևս ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031