Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է): Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված

Պայմանագրային զինծառայողներ են մահացել. ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը

2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Հասմիկ Վարդանյանը՝ պերմանենտ դիմահարդարման հնարավորությունների և սեփական դեմքը պահպանելու կարևորության մասին

Պերմանենտ դիմահարդարման միջազգային որակավորում ունեցող մասնագետ ու թրեյներ Հասմիկ Վարդանյանի հետ զրուցել ենք կոսմետոլոգիական այս միջամտության առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։ -Ի՞նչ է պերմանենտ դիմահարդարումը և ի՞նչ նպատակներով է այն կիրառվում։ Պերմանենտ դիմահարդարումը, կարելի է ասել, տատուաժի ժամանակակից տեսակն է․ այն կոսմետոլոգիական միջամտություն է, որի շնորհիվ հատուկ պիգմենտների օգնությամբ կարելի է շտկել հոնքերը, օրինակ՝ լրացնելով բաց

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է): Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հրազդանի, Ծաղկաձորի, Գյումրիի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային

Ձնահյուսի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա 2 զոհ

Փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու, որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ

ԵՄ խորհրդի փետրվարի 20-ի նիստի օրակարգում են Հայաստանի, Ուկրաինայի և Իրանի հարցերը

Մի խումբ իրանցի ընդդիմադիրներ Բրյուսել են մեկնել

Էնթոնի Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «Նա ի գիտություն է ընդունել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ երկու կողմերի

Զինծառայող Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վարչապետի մտերիմը՝ «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատա՞ր

Aravot.am-ին տեղեկություններ են հասել  այն մասին, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Ախուրյանի ավագանու նախկին անդամ Գևորգ Բաբուջյանին։ Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանի` մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո այս պարկի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել։ Տնօրենի պարտականությունները մինչ մրցույթ հայտարարելը պաշտոնապես դրվել են պարկի 8 տարվա տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանի ուսերին։ Մեր

Փետրվարի 20-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը

Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։ ԱՀ ԿԳՄՍ

Մոտ օրերս զիջման հերթական ականատեսն ենք լինելու եւ հենց Արայիկ Հարությունյանի ձեռքով. Մետաքսե Հակոբյան

Արայիկ Հարությունյանն ամենից շատ է խոսում միասնականության մասին, բայց ամենամեծ պառակտիչ դերակատարությունն իրենն է. Մետաքսե Հակոբյան

Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է․ Ռուբեն Վարդանյանն՝ իր պաշտոնավարման 100 օրվա մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը  Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը: Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը շրջափակման մեջ է անցել: Այսինքն, 1 600 ժամ շրջափակման մեջ ենք: Այս իրողություններում ձեռքբերում եմ համարում այն,

Գարիկ Գեւորգյան․ «Ռուբեն Վարդանյանը դրական արձագանքեց հայրենադարձությունը խթանող մեր ծրագրերին»

Մարիոթ հյուրանոցում այսօր «Կարիերայի հանգստյան օրեր» նախաձեռնության շրջանակում  աշխատանքի տոնավաճառի երկրորդ օրն էր, որտեղ 30-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ շուրջ 300 աշխատատեղ էին առաջարկում արդեն ՏՏ-ից դուրս ամենատարբեր ոլորտներում․ սկսած ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսից, մինչեւ տուրիզմ եւ սնունդ, ավիացիայից՝ մեդիա, բանկային գործից՝ ապահովագրություն, կրթությունից՝ շինարարություն եւ այլն։ Նախաձեռնության հեղինակներից ու կազմակերպիչներից move2 Armenia-ի համահիմնադիր Գարիկ

Հայաստանը ներկայացնող անձնավորությունն անձամբ մասնակցում էր հայ ժողովրդի դեմ ուղղված մյունխենյան դավադիր երկրորդ գործարքին․ Արմեն Աշոտյան

1938 թվականին՝ Մյունխենում գերտերությունները Հիտլերի ախորժակը բավարարելու համար որոշեցին զոհաբերել Չեխոսլովակիան և սկուտեղի վրա մատուցել այն նացիստներին: Չեխոսլովական պատվիրակությունը կանգնեց փաստի առջև և ստիպված՝ թույլ լինելու և դաշնակիցներին կորցնելու պատճառով համաձայնեց այդ խայտառակ գործարքին: 2023 թվականին նույն Մյունխենում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի «առաջ գնաց». եթե Չեխոսլովակիայի ղեկավարը 38-ի դավադրության մասնակից չէր, ապա Հայաստանը ներկայացնող անձնավորությունն

Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատվության եւ ինքնասիրության էկզեկուցիա էր․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Զարհուրանքով նայեցի Փաշինյանի եւ Ալիեւի բանավեճը Մյունխենյան կոնֆերանսում։ Եթե դիտում ես հայ ղեկավարների էվոլյուցիան Լեւոն Տեր-Պետրոսյանից դեպի Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իսկ նրանցից դեպի Նիկոլ Փաշինյան, ապա դժվար է ազատվել այն մտքից, որ Հայաստանի մյուս ղեկավարը լինելու է պիտեկանտրոպ։ Մեր պետությունը ներկայացնող անձի ավելի ողորմելի

Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել, եթե «Ինտերը» Իտալիայի չեմպիոն դառնա

«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոստացել է կատարել իտալացի հանրահայտ էստրադային երգիչ Ալ Բանոյի երգը, եթե իր թիմը նվաճի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: «Ես երազում եմ «ինտերի» համար 20-րդ անգամ նվաճել սկուդետոն: Եթե դա ստացվի, խոստանում եմ  երգել Ալ Բանոյի երգը: Մինչեւ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը մենք հանդերձարանում միմյանց չհասկանալու որոշակի խնդիր ունեինք:

Ընդունել եմ Արցախի տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի ՛ հայրենակիցներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել

Արոնյանը միանձնյա առաջատարն է Դյուսելդորֆում

Դյուսելդորֆում ընթացող շախմատի WR Masters մրցաշարի երրորդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Նոդիրբեկ Աբդուսատտորովին եւ 2,5 միավորով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ 4-րդ տուրում, Արոնյանը հանդիպում է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Հայաստանի և Լիտվայի վարչապետները անդրադարձել են երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ու զարգացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ նախագահի և Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի

Ռուբեն Վարդանյանը Բաքվում դիտվում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ․ Ջոն Էվանս

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի թվիթերյան գրառումը Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն Բաքվում դիտվում է որպես ուժեղ և արդյունավետ առաջնորդ, որը կապեր ունի Մոսկվայում և Արևմուտքում։

Եթե նույնիսկ Հայաստանում գործող վարչակարգը փորձի հրաժարվել Արցախից, հայ ազգի ճնշող մեծամասնությունը շարունակելու է նրա ազատության համար պայքարը. Ավետիք Չալաբյան

«Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Շաբաթ երեկո Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում թշնամի երկրի պարագլուխը հերթական անգամ փորձեց նվաստացնել հայ ազգին՝ մասնավորաես լկտիաբար հայտարարելով, որ՝ – 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել իր կողմից, – ՀՀ բնակչությունը, երկրորդ անգամ ընտրելով պարտված իշխանությունը, դրանով հավանություն է տվել այդ կապիտուլացիային, –

Հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ

Qahana.am – «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. 19։7) Այս տարի փետրվարի 19-ին, Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն, նշվում է Բուն Բարեկենդանը։ Սա նշանակում է, որ հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ, որ տանում է դեպի Քրիստոսի Հարության Ավետիսը։ Վաղն արդեն՝ օրը փոխվելուն պես՝ մտնելու

Տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած

Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր է՝ ամենագեղեցիկ և ամենախորհրդանշական տոներից մեկը, ու պատահական չէ, որ այն նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Ես պարտական եմ գրքերին, որովհետև դրանց շնորհիվ են ձևավորվել իմ աշխարհայացքը, իմ ինքնաճանաչողությունն ու ինքնուրույնությունը։ Գրքերի հանդեպ մեծ սիրո համար ես հայրիկիս եմ պարտական,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031