Օրվա լրահոսը

«Դա փուչիկ է, որ հենց Թուրքիայի հետ սահմանը բացվի, կսկսենք ապրել Էլդորադոյում»․ Արթուր Խաչատրյան

«Ո՞րն է շրջափակման տնտեսական ազդեցությունը, պարոն Քերոբյան, թվերով ասեք»

«Դադարեցնել Ադրբեջանի՝ հայ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված փորձերը». Արցախի ապաշրջափակման վերաբերյալ բանաձևին սատարում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 60 անդամ

Կոնգրեսական Փալոնի գլխավորած երկկուսակցական բանաձևով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, առաջարկվում է ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնություն տրամադրել և դատապարտվում է Ալիևի էթնիկ զտումների քաղաքականությունը

Պատրաստվում ենք կառուցել «Հերոսների պուրակ». Բերդի համայնքապետ

«Սուբվենցիոն ծրագրով նախատեսում ենք հիմնանորոգել Բերդի կենտրոնական զբոսայգին, որը չի նորոգվել խորհրդային տարիներից հետո»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը

Քերոբյան. Ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Քերոբյան

Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ հարցում մեր առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը:

Լավրովն ու Միրզոյանը զրուցել են՝ այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայատանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին դիվանագիտական աշխատակիցների օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի վերաբերյալ՝ փոխադարձաբար տրամադրվածություն հայտնելով ամրապնդել Մոսկվայի

Բլինքենը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատերին Կոլոնայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը: «Կոլոնան և Բլինքենը վերահաստատել են «լիակատար աջակցությունն Ուկրաինային, որը մոտ մեկ տարի առաջ ներխուժման ենթարկվեց Ռուսաստանի կողմից, ինչպես նաև քննարկել են Հայատանի և Ադրբեջանի

Ոստիկանները անչափահասի գլուխը հագուստով փակել են, ծեծել, ոտքերը դրել նրա վրա. ավելի ուշ ծեծել են նաեւ անչափահասի փաստաբաններին

Փաստաբան Մարզպետ Ավագյանի հասցեին արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ են թույլ տվել. փաստաբան

Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում բնական աղետը նման արձագանք է առաջացրել, բայց սարսափելի է, որ Արցախի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը. Էվանս

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի թվիթերյան գրառումը Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած բնական աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «անբարյացակամ» հարևանների կողմից, բայց սարսափելի է, որ Ղարաբաղի հայերն արդեն 60-րդ օրն է՝ շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը:    

Ադրբեջանի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Խովաևի հետ հանդիպմանը նշել է Արարատ Միրզոյանը

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի

«ՀՀ-ում հնարավոր է ունենալ վերելակների գործարան․ 6-7 ամսում որակով արտադրանք կտա»․ Խաչատուր Սուքիասյան

Հատկապես վերջին տարիներին փոխադրումների ծախսերն ավելացել են, իսկ այս դեպքում խոսքը ծանր ապրանքների մասին է:

Աշոտյան. Այո, Սերժը Վրաստանի ղեկավարներին պարգեւատրում էր, ոչ թե ծխախոտի համատեղ «լեւի» բիզնես առաջարկում

Այս դրվագը իմ աչքերում վերջնական խաչ դրեց բոլոր այն սին պատրանքների, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է ունենալ էլ ավելի լավ, էլ ավելի ապահով, էլ ավելի արժանապատիվ Հայաստան։

Առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը

Հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարան են դիմել Սրբուհի, Բագրատ, Շուշան Մանուկյանները: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կողմից 21.11.2022 թվականին տրամադրված թիվ 01/18-ՕԴ-98576-2088 շինարարության թույլտվությունը: ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08.11.2021 թվականին տրված թիվ 08112021-01-0370 սեփականության վկայականի համաձայն՝ համահայցվոր Մանուկյանները հանդիսանում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 2-րդ փողոց, 18/5 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ

ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը. Գասպար Կարապետյան

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

«Պարոն Սուքիասյան, տնտեսական հարցեր քննարկելիս, դահլիճի այս կողմում նստեք»․ Արթուր Խաչատրյան

«Եկավ, կաթի վրայի սերը սրբեց տարավ, իսկ մեր ավիաուղիները չկան»

Արկադի Թամազյանը հրատապ համարեց մանկապարտեզի հիմնանորոգման՝ շինության ենթակառուցվածքային փոփոխության խնդիրը

Աշխատանքային շրջայց Սանահինում. 🔰Այսօր՝ Փետրվարի 9-ին, Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը համայնքապետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելեց համայնքի Սանահին թաղամաս։ ✅Շրջայցը մեկնարկեց թիվ 5 ՆՈՒՀ-ից, որտեղ ծանոթանալով շենքային պայմաններին, գործուն կարգավիճակին` համայնքի ղեկավարը հրատապ համարեց մանկապարտեզի հիմնանորոգման՝ շինության ենթակառուցվածքային փոփոխության խնդիրը։ ✅️Աշխատանքային այցը շարունակվեց Միկոյան եղբայրների թանգարանում, որտեղ համայնքի ղեկավարը հանդիպեց բնակիչների հետ։ Վերջիններիս կողմից հնչեցված

«Ձեր իշխանությունները չեն խառնվում, մեզնից ի՞նչ եք ուզում»

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Վաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում. 1.Ձեր իշխանությունն ասում է, որ ռուսների պատասխանատվության գոտին է, թող իրենք զբաղվեն: 2.Ձեր իշխանությունները չեն խառնվում: 3.Ձեր դեսպանն այստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք: 4.Տեսնում ենք, որ

«Եվրոպական խորհրդարանի զեկույցում խստորեն դատապարտվել է սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա»․ պատգամավոր

Կոչ է արվել զորքերն անհապաղ դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից

Մեր նավը հերթական անգամ ենթարկվեց պառակտման

Անկասկած, երկրաշարժը, որը ծանր հարվածեց տարածաշրջանը, ցնցող էր, հատկապես այն փաստը, որ այն այնքան ավերիչ էր ու ուժգնությամբ, որ հարվածեց բազմաթիվ երկրների, այն չէր սահմանափակվում մեկ երկրում, այլ մի քանի՝ Թուրքիա, Սիրիա եւ ինչ-որ կերպ Լիբանան: Իմ բոլոր ընկերները Լիբանանում արտահայտեցին իրենց հուզական վիճակը եւ ինձ ասացին, որ այնքան սարսափած են: Ես մեծացել եմ որպես

Երկրաշարժէն երկու մուսալեռցիներ զոհուած են ուրիշ քաղաքներու մէջ

«Հինգշաբթի օր Մուսա լերան Վագըֆ գիւղի գիւղապետ Պերճ Գարթուն 6 Փետրուարի աւերիչ երկրաշարժէն ետք հաստատած է, որ երկու մուսալեռցիներ զոհուած են սակայն ոչ թէ Մուսա լերան, այլ ուրիշ քաղաքներու մէջ: Գիւղապետը յայտնած է, որ ժողովուրդը կը գիշերէ գիւղին կեդրոնը, վրանի տակ, ճաշարանին կից: Երկրաշարժին յետցնցումները զօրաւոր են, եւ մարդիկ չեն ուզեր իրենց տուներուն մէջ մնալ:

Բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծել, խոշտանգել. Թագուհի Թովմասյան

Պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում

Ռուդոլֆ Խառատյանը ԱՄՆ-ում «մարզում» է փախստականների բալետախմբին Ուկրաինայից

Հարցազրույց խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ – Պարոն Խառատյան, ԱՄՆ-ում՝ Քենեդիի կենտրոնի օպերային թատրոնում, «Միացյալ ուկրաինական բալետ» խումբը փետրվարի 1-5-ը հանդես եկավ Ադանի «Ժիզելի» պրեմիերայով՝ աշխարհահռչակ Ալեքսեյ Ռատմանսկիի խորեոգրաֆիայով։ Գիտենք, որ դուք եւ ձեր դուստրը մասնակցություն եք ունեցել այս բեմադրության իրականացման գործում։ Կարելի՞ է ասել, որ  բալետային այս խումբը կազմված է Ուկրաինայից փախստականներով։

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: Դեսպանը շեշտել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ. սննդի և դեղորայքի մատակարարումները գրեթե

«Հայկ Սարգսյանը կոնկրետ տեղանք է նշել․ տեսչական մարմինը մինչեւ հասել է, 3 ապօրինի հանք է գտել»․ Արմեն Խաչատրյան

Ո՞նց կարող են հեկտարները վերցնել, քանդել, սարքել հանք, ու այդ ամենը չհայտնաբերվի

Գնում ենք դեպի Մհերի դուռը, որ ծեծենք` բացի

Հարցազրույց արձակագիր Հովիկ Աֆյանի հետ – Հովիկ, մեր զրույցի սկզբում պետք է նշեմ, որ ձեր հեղինակային «Միս ուտողները», «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուները, «Կարմիր», «Քաղցր կյանք» եւ «Ժողովրդի հայրերը» վեպերը ժամանակակից գրականության համատեքստում նախ եւ առաջ իրենց ասելիքի ներքին ճշմարտության պահանջով են առանձնանում։ Կասե՞ք, թե ինչո՞վ է կարեւոր գրականության այսօրվա լեզուն, որը ընթերցողի համար շատ ճանապարհներ կարող

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: «ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության թվիթերյան գրառման մեջ:

Ձեռքսեղմմամբ ե՛ւ դիվանագիտություն է տարվում, ե՛ւ թշնամություն

Հայաստանը պարտավոր էր առաջինը փրկարարներ ու հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա, ապա միայն` Թուրքիա Փաշինյանի հեռախոսազրույցը Էրդողանի հետ, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու որոշումը (որոնք որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնելու), ինչպես ասում են` «ցնցել է հայկական համացանցը»: Նման աղետների դեպքում երկրների ղեկավարների կողմից ցավակցականները, հեռախոսազրույցները ոչ միայն ընդունված կարգ է, այլեւ` պարտադիր: Նման քայլերով

Կասկածելի պետական գնումները և վիճահարույց նշանակումները՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման պատճառ. «ԼՈՒՅՍ»

Հայաստանն ունի 46 միավոր, և դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելը սովորաբար վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների (մասնավորապես՝ համակարգային կոռուպցիայի մասին)։

Այս ԱԺ-ն ոչնչի մասին է։ Այն չունի հանրային լեգիտիմություն, և այն չունի ոչինչ՝ տալու հանրությանը և երկրին. Վահե Հովհաննիսյան

Եվ վերջապես՝ դաշինքի առաջին համարը՝ դժվար պահին երկիրը առաջնորդելու հայտ ներկայացրած Ռ. Քոչարյանը, երկար ժամանակ է՝ որևէ հարցով չի շփվում հասարակության հետ։ Անգամ՝ շրջափակված Արցախի հարցով։

Երևանը պետք է դառնա քաղաք, որտեղ գործում է օրենք, կարգ ու կանոն, և որտեղ մարդկանց կյանքերը բախտի քմահաճույքին մատնված չեն. Մանե Թանդիլյան

Կառավարության կողմից սահմանված պայմանները պետք է էլ ավելի խիստ լինեն, վերահսկուղությունը՝ կանոնավոր։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031