Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար

Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի

Ադրբեջանի կողմից իր ԶՈւ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունն ընդամենը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը որդեգրել է ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով վերջիններիս ստիպելու չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը և ավելին, նույնիսկ վերախմբագրել ՄԱԿ կողմից նախկինում արված հայտարարությունները:

«Քաղաքական տգիտություն, անդաստիարակություն»․ ԱԺ փոխնախագահն ընդհատեց Արծվիկ Մինասյանին

«Թե կան մարդիկ, որոնք իրենց են վերագրում, թող ասեն այս ամբիոնից»

Տիգրանակերտցի հայազգի երգչուհուն մահացած են հանել փլատակներից

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվին ավելացավ նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակներից։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։ Հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին

ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման գաղափարից ՌԴ-ն չի հրաժարվել

«Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման գաղափարից»,- «Առավոտի»-ի հարցին՝ նախատեսվու՞մ է արդյոք եռակողմ հանդիպում առաջիկայում, ի պատասխան հայտնեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ռուսաստանն այդ մտքից չի հրաժարվել և ցանկանում է հնարավորինս օգտագործել իր ձեռքի տակ ունեցած հնարավորությունները՝ հարթակների և ֆորմատի առումով, հետագա առաջընթացի համար, որը կհանգեցնի

Որպես «Իդրամ»-ի աշխատակիցներ ներկայանալով 21 վարկային պայմանագիր են կնքել ու հափշտակել 9․200․000 դրամ գումար. 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային եղանակով հափշտակություններ կատարելու դեպքեր:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց. հարուցվել է քրեական հետապնդում

«Վերջապես իջի՛ր էս ժողովրդի վզից». Դեմիրթաշն՝ Էրդողանին

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեում բանտում ազատազրկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային: Ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում։ «Երկրի ողջ իշխանությունը քո ձեռքում է, աշխարհի օգնությունն ենք ստանում, բայց քեզ անցնելով չենք կարողանում հասնել մեր եղբայրներին։

Արցախից ևս 7 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում

Բռնցքամարտի ԱՄՆ հավաքականը հրաժարվել է մասնակցել տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնություններին

Հրաժարվելու պատճառն այն է, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) որոշել է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի հավաքականներին թույլ տալ՝ մասնակցել իրենց երկրների պետական դրոշներով եւ օրհներգերով: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ USA Boxing-ը, որպես հիմնավորում բերելով ՄՕԿ-ի՝ փետրվարի 2-ի որոշումը, որով արգելվում է միջազգային մրցումներում Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշի, օրհներգի եւ ցանկացած

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Հանձնաժողովի նորընտիր նախագահն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է: Քվեարկությունը տեղի է

Թուրքիա և Սիրիա մեկնած հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում

Աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։

Վահան Քերոբյան․«Շուտով ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը կմտնի Հայաստան»

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է՝ 9 ամսվա տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են եւ հասել մոտ 700 մլն դոլարի

«Մահացածը» կստանա ՀՀ նոր անձնագիրը

Հայաստանից տեւական ժամանակ բացակայելու եւ հարազատների մոտ նրա գտնվելու վայրի մասին լուր չունենալու հիմքով դեռեւս 2012թ.-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը ՀՀ քաղաքացուն մահացած էր ճանաչել: Այդ ամենից անտեղյակ քաղաքացին 2022 թվականին վերադառնում է Հայաստան եւ նոր անձնագիր ստանալու համար դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղից էլ տեղեկանում է, որ

ՄՕԿ-ը չի նախատեսում Ռուսաստանի եւ Բելառուսի պատվիրակությունների ու դրոշների ներկայությունը Փարիզի օլիմպիական խաղերում

«Մենք չենք նախատեսում Ռուսաստանի եւ Բելառուսի պատվիրակությունների, ինչպես նաեւ այդ երկրների պետական դրոշների ներկայությունը 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում: Միակ տարբերակը, որը մենք դիտարկում ենք, չեզոք մարզիկների մրցելույթներն են, ինչը մենք տեսել ենք անցած տարի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում կամ վերջերս ավարտված Australian Open-ում, ինչպես նաեւ՝ մյուս պրոֆեսիոնալ մարզական լիգաներում»,- ՄՕԿ-ի  այս հայտարարությունը մեջբերում

«Դուրս է գալիս՝ ԵՄ դիտորդները եկել են, տեսնեն՝ Ռուսաստանը սպառնո՞ւմ է ուրիշներին, թե՝ ոչ․ սրա տակից ո՞նց են դուրս գալու․ սա արագ պետք է սրբագրել»․ Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը, պատասխանելով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, ասաց․ «Համաձայն եմ՝ երկուսով էլ գնանք, թող նորերը գան։ Թող ժողովուրդը որոշի։ Եթե իրենք մեզ հետ գնան, այդ զիջողությունը մենք կանենք։ Բայց իրենք պետք է խզումը վերացնեն․ անեն այն, ինչ խոսք են տվել ժողովրդին, կամ ասեն՝ չենք կարող և հեռանան, ու լինեն նոր ընտրություններ»։

«Դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն»․ Հայկ Կոնջորյան

Եկեք նորմալ հարցեր տվեք ու պատասխաններ լսեք

Վահան Քերոբյան․ Դիզվառելքի գները կարող են աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով

 Էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ ներմուծման հետ կապված լրացուցիչ դժվարություններ են առաջացել

Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը, հայտնում է BBC-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի քննադատները կարծում են, որ իշխանությունները շատ դանդաղ են արձագանքել աղետին, և վատ են պատրաստված եղել դրան: Էրդողանը խոստովանել է, որ եղել են «որոշակի խնդիրներ», սակայն այժմ, նրա խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ է: Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար,

Գործադիրը հաստատեց զինծառայողներին հավելավճար հաշվարկելու ատեստավորման կարգը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը: Ըստ որոշման՝ 1) մարտական խնդիրների շրջանակը ներառում է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի,

«Ռուբինյանի համեմատությունը վտանգավոր եւ սկանդալային հայտարարություն է»․ Անդրանիկ Թեւանյան

Նա երեւի փորձեց օրիգինալ երեւալ եւ Իրանին համեմատեց Մեքսիկայի, Աֆղանստանի հետ

Մի քանի դիտարկում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված «հայ-իրանական համատեղ գործողության» մասին. Տաթևիկ Հայրապետյան

Զգոնությունը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, և թե՛ տեղեկատվական առումով շատ կարևոր է մեր անվտանգության և ինքնիշխանության պահպանման համար:

Փաշինյան․ Բանակում կարեւոր բարեփոխման փուլ ենք մտնում․ կանայք կարող են կամավոր զինծառայության անցնել

Պաշտպանության նախարարն ասաց, որ կանանց կամովի ժամկետային զինծառայության մասին նախագիծն արդեն շրջանառության մեջ է 

Ահազանգ իրավապահներին․ նախկին տնօրենը յուրացրել է դպրոցի պլանշետները

Հաղորդումը, զեկուցագիրը, ամփոփագիրն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Բերձորի միջանցքի շրջափակման 60-րդ օր. Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Արցախում արդեն 220 երեխա ծնվել է շրջափակման մեջ: 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

«ՀՀ բնակչության մեծամասնությունը ողջունում է դա»․ ՔՊ պատգամավոր

Հայ ենք, քրիստոնյա ենք, մարդասեր ենք։ Լավ ենք անում, ճիշտ ենք անում

Երբ միակ ելքը մնում է կոլեկտիվ կամ անհատական փրկության քայլերի ձեռնարկումը

Անկեղծ ասած, չեմ կարծում, որ կանգել ենք լիովին անլուծելի խնդրի առաջ: Ուղղակի պետք է ազդեցիկ երկրների, միջազգային կառույցների ազդեցիկ դեմքերի հետ հանդիպումներով՝ օգտագործել նաեւ տարատեսակ անձնական կապերը, այլ խոսքով՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով, օգտագործել հնարավոր եւ անհնարին բոլոր կապերը, քանզի պաշտոնական խողովակներով հնարավոր չի լինում անգամ մոտենալ հարցի լուծման դրական սկզբին: Հատկապես վերջին օրերին, երբ

Մհեր Գրիգորյան․ «Դատական գործընթացների ձգձգումն ակնհայտ կոռուպցիա է»

Կառավարությունում քննարկում են կոռուպցիայի ընկալման համաթվի նվազման պատճառները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031