Օրվա լրահոսը

Պատասխանատվություն ստանձնելու ժամանակը

Ցեղասպանությունից բացի, մեր նկատմամբ իրականացվեց պետականասպանություն

«Զօրակցութիւնը կեանք է». Կարո Փայլանը` ՀՀ փրկարարական ջոկատների` Թուրքիա ժամանման մասին

«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութիւնը արդէն իսկ վայրէջք կը կատարէ երկիր։ Զօրակցութիւնը կեանք է», ֆեյսբուքյան իր էջում  գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Թաթոյան» հիմնադրամը հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։ Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար: Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է

«ՄՈԲ-ից լեյտենանտը Վահանյանին ասաց՝ էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք»․ Վկա

Իշխան Վահանյանի գործով դատական նիստում վկան պատմեց, որ Բալուջայի ռազվեդկային խնդրել են վիրավորներին իրենց հետ տանեն, սակայն նրանց հրամանատարությունն ասել է՝ տեղ չկա

Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Ռոտերդամի մրցաշարին

Աշխարհի 13-րդ ռակետ, Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից  Կարեն Խաչանովը որոշել է չմասնակցել փետրվարի 13-ից 19-ը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայանալիք ATP-500 կարգի մրցաշարին։ Նրան կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենժամեն Բոնզին։ Ռոտերդամում պլանավորել են հանդես գալ ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւը եւ Անդրեյ Ռուբլյովը, գերմանացի Ալեքսանդր Զվերեւը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, բրիտանացի Էնդի Մարեյը, իտալացի  Յաննիկ Սինները եւ այլ թոփ

Մարտակերտում գրանցվել է հրադադարի խախտում, տուժածներ չկան

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում: Այս մասին ասվում է Ռուս խաղաղապահ կայազորի` փետրվարի 7-ի տեղեկագրում: Նշվում է, որ տուժածներ չկան: Ռուս խաղաղապահները հայկական և ադրբեջանական կողմերի հետ դեպքի առիթով քննություն են անցկացնում, ասվում է տեղեկագրում: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց երկրաշարժէն փրկուած եւ մարմնական վնասներ կրած հայորդիներուն

Երեքշաբթի, 7 Փետրուար 2023-ի առաւօտուն, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեան, ընկերակցութեամբ Հոգշ. Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի, ազգայիններու եւ Սուրիոյ Խորհրդարանի Երեսփոխան Ժիրայր Րէիսեանի այցելեց երկրաշարժէն փրկուած եւ մարմնական վնասներ կրած հայորդիներուն, «Ֆրիշօ» հիւանդանոց։ Սրբազան հայրը, իր հայրական օրհնութիւնը տուաւ եւ ի խորոց սրտի աղօթեց ահաւոր երկրաշարժէն Տիրոջ նախախնամութեամբ փրկուած

Վազգեն Բադալյան․ «Վերջին տարիների նվաճումները նշանակում են, որ բռնցքամարտը Հայաստանում սիրելի մարզաձեւ»

«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 148 մարզիկներ, ինչը քանակական առումով նախորդ երկու տարիների հետ համեմատած առաջընթաց է։ Aravot.am-ը զրուցեց երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ։ -Պարոն Բադալյան, մասնակիցների քանակական աճ կա, իսկ որակականի մասին ի՞նչ կասեք։ -Ուրախալի է, որ այդքան բռնցքամարտիկ է հայտավորվել։ Բայց

Էրդողանը նոր տվյալներ է հայտնել երկրաշարժի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերով նոր տվյալներ է հայտնել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու զոհերի վերաբերյալ։ «Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․549-ի, իսկ վիրավորներինը՝ 22․168-ի։ Փրկվել է ավելի քան 8000 մարդ։ Մասնագետներն ասում են, որ սա նախադեպը չունեցող երկրաշարժ էր։ Ոչ միայն մեր հանրապետական Թուրքիայի պատմության, այլև տարածաշրջանի և աշխարհի ամենամեծ աղետներից մեկին  ենք

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը ռիսկեր է պարունակում. «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման ամբողջ գործընթացն ուղեկցվել է հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների, մասնավոր ապահովագրական կազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներով: Ուստի, հիմնավոր չէ «Ամերիկայի առևտրի պալատը ՀՀ-ում» ՀԿ-ի հայտարարությունը, թե հայեցակարգն ընդունելիս անտեսվել են գործարար համայնքի արտահայտած կարծիքներն ու հիմնավորումները, քանի որ նշված հասարակական կազմակերպությունը նույնպես մասնակցել է առողջապահության

«Երևանին խելացի լուծումներ են հարկավոր, որոնք, վստահաբար, մեր կյանքը շատ ավելի կհեշտացնեն». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 600 հազ. տոննա: Թափոնների կառավարման թվային տեխնոլոգիաների ու հավելվածների ներդրման խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մեծ եռյակ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, վարչական շրջանների ղեկավարներ,

Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են Վահե Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը

Հայաստանն աջակցում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: ՀՀ ներքին գործերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: Վարչապետն իր և ՀՀ կառավարության անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում

Արարատ Միրզոյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 7-9-ը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 19.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 7:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ.Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Ջեյմս Բրայս, Խնկո Ապեր, Սևաստոպոլյան,

«Հայաստանում կարող են լինել երկրաշարժեր, բայց թույլ»․ կանխատեսում՝ Գյումրիից

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Տարածաշրջանային սեյսմիկ ակտիվություն» թեմայով քննարկման ժամանակ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ Հեղինե Սարգսյանը,  անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, ասաց․ «Հայաստանում սեյսմիկ ակտիվությունն, այսօրվա տվյալներով, հավասար է նորմային։ Երեկ հետազոտել ենք նրանց գումարային էներգիան, համապատասխանում է  նորմալ վիճակին, այնպես որ հիմա Հայաստանի համար

Թունյանը փակագծեր է բացում Պապիկյանի հետ փակ հանդիպումից ու ընդդիմադիրների պահվածքից

Հետեւելով մեր գործընկերների հարցերին, արձագանքներին եւ դեմքի արտահայտությանը, հասկացա, որ իրենց ու մեր մտահոգությունները նույնն են

«Նահանջ է եղել, գոնե զոհված տղաների մարմինները հանեինք, գրկած բերեիք»․ զոհվածի հայրը՝ վկային

44-օրյա պատերազմում ռազմադաշտն ինքնակամ լքելու համար մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստում զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը հայտարարեց՝ էն զինվորն ու սպան, որը կարողացել է զինվորի կյանք փրկի ու չի փրկել, դավաճան է

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:   ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան

Արսենյանի ասածի հետքերով «Հայաստան» խմբակցությունը կմիջնորդի էթիկայի հանձնաժողով ձեւավորել

Աներեւակայելի է, որ ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ

Կոչ կ՛ուղղենք բոլո՛ր հայրենակիցներուն, օգնութեան ձեռք մեկնելու երկրաշարժէն տուժած մեր քոյրերուն եւ եղբայրներուն. ՀՕՄ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿՈՉԸ` ՍՈՒՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ «Գանձասար». Հայ Օգնութեան Միութիւնը մեծ յուզմունքով կը հետեւի 6 Փետրուար 2023-ի վաղ առաւօտեան Սուրիոյ եւ տարածաշրջանին մէջ պատահած 7,8 աստիճան ուժգնութեամբ ցնցած երկրաշարժին աղէտալի հետեւանքներուն: Հիւսիսային Սուրիոյ քաղաքները, մանաւանդ Հալէպը մեծապէս ցնցուած են եւ անգամ մը եւս մեր զօրակցութիւնն ու աջակցութիւնը կը յայտնենք սուրիահայ գաղութին, որոնք կրկին անգամ կը

Կիրականացվի ուսումնական հաստատությունների քարտեզագրում. կայացել է ՄԿՈՒ ոլորտի գործընկեր կազմակերպությունների հանդիպումը

«Երկրի տնտեսության համար կարևոր է զարգացնել մասնագիտական կրթության, հատկապես դուալ կրթության համակարգը: Շվեյցարական համակարգն ուսուցման ընթացքում համադրում է տեսական և գործնական փորձառությունը: Այս սկզբունքն անհրաժեշտ է տեղայնացնել հայկական կրթական համակարգում»:

«Խնձորեսկ» գորգը` հայկական գորգագործության հարուստ ավանդույթների խորհրդանիշ

Հայկական գորգերն ամբողջ աշխարհում հայտնի են դարձել նաև ներդաշնակ գույների շնորհիվ: Գորգերը գունավորվել են կարմիրով, սպիտակով, կապույտով, կանաչով, դեղինով և դրանց տարատեսակներով: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, սակայն հիմնականում Հնդկաստանից ներկրվել է ինդիգո հայտնի ներկանյութը:

«Ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին նախապատրաստվելը մեզ համար բացառիկ կարևոր աշխատանքային ուղղություն է. Նիկոլա Ազնավուր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական

Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է

ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։

Շվեդիան պատրաստ է շարունակել աջակցել՝ ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ բազմոլորտ համագործակցության համար: Գրիգոր Մինասյանը ներկայացրել է առաջիկայում իրականացվող բարեփոխումների տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա նշել է, որ ներկայումս Արդարադատության նախարարությունը գտնվում է լայնածավալ բարեփոխումների փուլում, առաջիկայում նախատեսվում է նոր արբիտրաժային կենտրոնի բացումը:

«Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է». Ալեն Սիմոնյանը Խորվաթիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031