Օրվա լրահոսը
«Չեմ կարծում, որ պարոն Արսենյանն ասել է որեւէ վտանգավոր բան»․ ՔՊ պատգամավոր
Տեսել եմ այն մանիպուլյացիաներն ու արձագանքը դրա հետ կապված, որոնք ինձ համար տարակուսելի են
«Պատասխանատվության շղթան պետք է հասնի մինչև պաշտպանության նախարար». Նորայր Նորիկյան
Ազատ գյուղի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում դեպքի պաշտոնական վարկածին
ՔՊ-ն քվեարկությամբ համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն
Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը։ Կողմ է քվեարկել հենց 68 պատգամավոր
«Դրեք ՔՊ-ականների նկարներն իրար կողքի, եւ դուք երջանիկ կլինեք… Կտեսնեք այս ամբողջ ողբերգության պատկերը». Աղվան Վարդանյան
Ընդդիմության հասցեին քննադատությունները Աղվան Վարդանյանն ընդունում է, որ ոչ կազմակերպված, ոչ համակարգված են աշխատել, բայց մեղադրել միայն «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ արդար չի. «Ընդդիմությանը քննադատողները, այդ թվում՝ որոշ լրագրողներ, թող հիշեն՝ 90 օր է, ընդդիմությունը փողոցում չէ: Խոսում էին նոր առաջնորդության, պառլամենտական ընդդիմության ձախողման մասին, ասում էին՝ եթե նրանք չլինեին, մենք կգայինք: Ո՞ւր են, դաշտն ազատ է»:
ՔԿՀ-ներում ներդրվել է օտարերկրյա ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր. ՔԿԾ-ում կայացել է 2022 թ. գործունեության արդյունքների ամփոփման նիստ
Բացի այդ՝ քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ պետական միջոցների հաշվին ներդրվել է օտարերկրյա ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, իսկ 19 տարեկանից բարձր դատապարտյալներին տրվել է միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն՝ դարձյալ պետական աջակցությամբ:
«Դա նախապայմա՞ն է, թե՞ ոչ, Թուրքիան սպառնալի՞ք է»՝ հարց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանին
Որեւէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, բայց չենք կարող անդադար թշնամության միջավայրում փորձել մեր հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը պայմանավորել
Հալեպ է ժամանել 29 հայ փրկարար
Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկված օդանավը։ Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ է ժամանել 29 հայ փրկարարներ։ Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն
Վահրամ Սահակյանը ներկայացնում է Վիժվածքակերտ քաղաքի իր հերոսներին՝ Բոզբաշ, Թոռնիկ, Աջափ ու Սանդալ
Այն կերպարներն են, որոնք ձեզ ինտերնետում հարցնում են՝ խի՞ սահմանին չես
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի կողմից հավաքվող կրեդիտների չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության
«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, Թուրքիային ասել ամենավերջին բաները ու հետո սիլիբիլի անել». Աղվան Վարդանյան
Երկրաշարժ է, բնական է, մարդիկ են զոհվում, երեխաներ, բայց այդ մարդը պիտի հիշի, չէ՞, ինքը ինչ էր ասում: Երկրաշարժ եղավ նաեւ Իրանում, ես չեմ հիշում, որ այս մարդիկ նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել:
Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, շատ կարեւոր է. Տոյվո Քլաար
Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Քլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Վրաստանի հնարավոր դերակատարության հարցը: Այս մասին ասել է Քլաարը վրացական «Մոամբե»-ին տված հարցազրույցում: «Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մենք խոսել են նրա անձնական մասնակցության և Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ փոխգործակցության մասին, ինչպես նաև նրա ցանկության
Մի քանի րոպեով երթեւեկության ընդհատվելն ամենեւին չի նշանակում, որ ճանապարհը չեն մաքրել կամ փակ է․ ճանշին ընկերության պատասխանատու (ֆոտոշարք, տեսանյութ)
Սյունիքի բոլոր ճանապարհները երթեւեկելի են
Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները
Ս․թ․ մարտի 2-ից Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով` պահպանելով ներառումների ամբողջական ծավալը։ Փոփոխությունն արվել է ցանցի շարունակական արդիականացման և մատուցվող ծառայությունների բարձր որակի պահպանման անհրաժեշտությունից։ Մասնավորապես Level Up 1700 և Level Up 1700 Մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կվճարեն ամսական 1800 դրամ
«Երիտասարդական Ավրորա». եզրափակիչ փուլի մասնակիցները մարդասիրական լուծումներ են առաջարկում
Այս տարի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ են անցել երեք թիմեր: UWC Դիլիջանի, UWC Հարավ–արեւելյան Ասիայի եւ UWC Արեւելյան Աֆրիկայի թիմերն իրենց ներկայացրած նախագծերով եւ համայնքում մարդասիրական հրատապ խնդիրները լուծելու իրենց պատրաստակամությամբ տպավորել են նախընտրական հանձնաժողովին: Եզրափակիչ հասած թիմերը հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց նախագծերն առաջիկա շաբաթների ընթացքում՝ նախքան դրանք վերջնական ներկայացնելը ժյուրիին 2023 թ. մարտի 23-ին:
Էդուարդ Աղաջանյանը հոգնե՞լ էր, Սինգապո՞ւր է ուզում գնալ․ թիմակցի պարզաբանումը
Բայց նա ոչ մի տեղ չի գնում, շարունակում է լինել պատգամավոր ու հանձնաժողովի անդամ
Արամ Սարգսյան. «2023 թվականը ճակատագրական է լինելու շատ-շատերի համար»
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, խոսելով Բերձորի միջանցքի փակման շուրջ տարբեր մեկնաբանությունների մասին, ասաց. «Ամենագլխավոր հարցն այստեղ այն է, որ մենք հիմա գործ ունենք մի բանի հետ, երբ 120 հազար մարդ իր կյանքի իրավունքի համար է պայքարում: Դա չի կարող համեմատվել որեւէ այլ երեւույթի հետ: Չի կարող մեկնաբանվել այնպես,
ՀՅԴ անդամը Պոլսում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մտահոգություններն է ներկայացրել
Ընկերվար երիտասարդների միջազգային միության (IUSY) փոխանախագահ` ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը Պոլսում մասնակցել է Միության լիագումար նիստին
«Ցավոք սրտի, դպրոցականները հայերեն տեքստ հասկանալու խնդիր ունեն»․ Սմբատ Գոգյան
Դա նաեւ ազդում է, որ մաթեմատիկական տեքստը, խնդիրները, ձեւակերպումները չեն կարողանում ընկալել
Ինչպես է պետությունը ճեղքեր տալիս
Բոլորի գործողությունները պետք է ճանաչել «ըստ պտուղների» Երբ ասում եմ, որ այժմ Հայաստանը գնում է պետականության կորստի ուղղությամբ, ես ամենեւին նկատի չունեմ, որ Հայաստանի դրոշը չի ծածանվի Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի շենքի առաջ: Պարզապես այդ դրոշը չի ունենա այն իմաստը, որն ուներ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը եւ առավել եւս՝ չի ունենա. եթե Արցախը հայաթափվի, եւ դրան
Հայաստանը նախնական հայտ է ներկայացրել 2027 թ. ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար: Խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից:
Վահագն Խաչատուրյանը և Պորտուգալիայի դեսպանը անդրադարձել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալեն Ֆիշերը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Մադալեն Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակադրակի բարձրացմանը: Հանդիպման
«Պարտապանները նպատակ են հետապնդում ձախողել իրենց դեմ կայացված դատական ակտերի կատարումը»
Ասում է «Այլեքս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հասմիկ Օհնիկյանը – Օրեր առաջ բարձրաձայնել էիք, որ ընտանեկան գործերից մեկով ի կատար չի ածվում օրինական ուժ ստացած դատական ակտն այն պատճառով, որ վարչական դատարանը կասեցրել է դրա կատարմանն ուղղված հարկադիր կատարողի որոշումների կատարումը։ Ի՞նչ եք կարծում, ՀՀ վարչական դատարանը չունե՞ր նման իրավասություն։ – Ինչպես գիտենք, հարկադիր կատարողի որոշումները
Գարեգին Խաչատրյան․«Մալաթիայի տոնավաճառը կվերսկսի աշխատանքը․ վերացվել են առաջնային սպառնալիքները»
Բենզալցակայաններում եւ գազալցակայաններում, նախկինում կառուցված շենք-շինություններում քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները հիմնականում նույնն են՝ միջտարածությունների, հարակից հասարակական նշանակության շինություների տարածքի նորմատիվների խախտումներ։ Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար տեղակալ Արազ Պապիկյանը։ Տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը։ Հանրային օբյեկտներում, ըստ Պապիկյանի, արձանագրված
Այրվածքներ ստացած փոքրիկին օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 8-ին, ժամը 10։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը։ Առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ տուժածին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները
Օրենքն արգելում է: Եթե նույնիսկ ԱԺ-ն թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, դատախազը դա չի կարող անել. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ, ԱԺ նիստում Սեյրան Օհանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակումից հետո, փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղին նկատեց, որ՝ «(…)Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում»: Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բառացի հայտարարեց՝ (…)«Սեյրան Օհանյանը հիշյալ
Տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Սվաճյան 12/7 հասցեում գործող «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ (Մալաթիա տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու թե որքանով են շտկվել Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։ Արդյունքում պարզվել է, որ ՏՄ
«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ արդեն ողջ չեն եղել». Նորայր Նորիկյան
Այրված զինծառայողների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները դեռ չկան. այրված 15 զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին
Արցախում արդեն 215 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
«Մեղադրանքն» իր գործն արել է
«Առավոտի» հունվարի 31-ի «Ֆոտոմեղադրանք» խորագրի տակ երկու նկար էինք զետեղել մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից, շենքերի դիմաց «զարդարող» շինությունից, որը տարուց ավելի անմխիթար վիճակում էր, իսկ ներսն իրական աղբանոցի էր վերածվել: Երեկ գտնվելով նույն այդ հատվածում, նկարեցինք նույն այդ շինությունը, որի ներսը մաքրվել էր աղբից, զգացվում էր, որ «մեղադրանքն» իր գործն արել է, կարդացել են, արձագանքել
Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ հանդիպեցի մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն:


















































