Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանության համար է՛լ ավելի մեծ գլխացավանք է տնտեսական սպառնալիքը, որը կրում է մայրուղու հնարավոր փակումը. պատերազմի հետևանքները. Jamnews

Ռուսական կողմն առանձնապես շահագրգռված չէ որևէ խնդրահարույց հարցի լուծմամբ: Իր գլխավոր նպատակին՝ ողջ Հայաստանի տարածքում իր սահմանապահների տեղակայմանը, նա արդեն հասել է:

Էլեկտրամոբիլի արագ լիցքավորման 2 կայան՝ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։

Գերմանիա-Հայաստան խաղն ավարտվեց 6։0 հաշվով

2022 թ․-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում հյուրընկալվել է Գերմանիայի հավաքականին։ Հայաստանի հավաքականը 0։6 հաշվով պարտվեց Գերմանիային: Թիմերը հանդես եկան հետևյալ մեկնարկային կազմերով՝ Գերմանիա՝ Մանուել Նոյեր, Յոնաս Հոֆման, Նիկլաս Զյուլե, Անտոնիո Ռյուդիգեր, Տիլո Կերեր, Ջոշուա Կիմիխ, Լեոն Գորեցկա, Սերժ Գնաբրի, Մարկո Ռոյս, Լերոյ Սանե, Տիմո Վերներ Հայաստան՝ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես

Հովհաննես Գաբուզյանը Ռեյկյավիկում աշխարհի գավաթի ուղեգիր ձեռք բերեց

Իսլանդիայի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները, որոնք միմյանց փոխարինելով ընթանում էին մրցաշարային աղյուսակի վերին հատվածներում, վերջին տուրերում սկսեցին զիջել դիրքերը եւ պարզ էր դառնում, որ չեն հավակնելու մեդալների: Սակայն առնվազն երեք հոգի կարող էին հավակնել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրի, որի համար պետք էր տեղ զբաղեցնել 23 լավագույնների մեջ: Եզրափակիչ տուրից հետո

Ազգային գաղափարախոսության ձևավորման հիմնախնդիրները

Անկախ պետականության կայացման շուրջ երեք տասնամյակների ընթացքը ցույց տվեց, որ պետության քաղաքականության և ազգային շահերից բխող հիմնախնդիրները արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է ապահովել հասարակության ակտիվ մասնակցությունը՝ ազգային գաղափարախոսության սահմանման և իրագործման միջոցով: Չնայած ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը, սակայն  նույնքան կարևոր է նաև համազգային առաջնահերթ խնդիրների լուծման համար ազգային գաղափարախոսության ձևավորումը և ներդրումը: Ազգային

Լեհական ամենահայտնի «ֆաստ ֆուդը»՝ «Զապյեկանկա» (տեսանյութ)

Այս ուտեստը կարող եք հանդիպել Լեհաստանի գրեթե բոլոր քաղաքների փողոցներում, առեւտրի կենտրոններում, հրապարակներում, կայարաններում: 1970-ականներից ի վեր՝ լեհական ամենատարածված ֆաստֆուդն է: Իրենից ներկայացնում է տաք սենդվիչ: Շատ հեշտ է պատրաստվում, հագեցնող է եւ շատ համեղ: Անհրաժեշտ մթերքները Հաց (ցանկալի է բագետ կամ բատոն, ծայրահեղ դեպքում՝ «բուխանկա» տեսակի)-1 հատ մեծ կամ 2 հատ փոքր Սունկ-0,5 կգ

Ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ավտոճանապարհի եզրին․ կա զոհ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, «Mercedes-Benz E 270 Elegance» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պիտի ըլլայ Լիբանանի հայութեան, ինչպէս մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն կողքին. Արամ Ա

Հատուած՝ Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամէն Կիրակի, 5 Սեպտեմբեր 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ իր պատգամը ուղղեց մեր ժողովուրդի զաւակներուն, հակիրճ կերպով անդրադառնալով Հայաստանի ու Լիբանանի ներկայ տագնապալից կացութեան, ինչպէս նաեւ Լիբանանի հայութիւնը դիմագրաւող դժուարութիւններուն ու մտահոգութիւններուն։ Իր պատգամի վերջին բաժինին մէջ

Տավուշի մարզի բնակիչների և արցախցիների համար անցկացվում են անվճար դասընթացներ

«Այն մասնակիցները, որոնք ընտրել են բիզնես դասընթացները, կկարողանան մասնակցել դրամաշնորհային մրցույթին, որի ընթացքում ընտրված լավագյույն 8 գաղափարները կստանան 1 միլիոն 600 հազար դրամ գումար իրենց բիզնես գաղափարն իրագործելու համար»:

Մեր անհետաձգելի պարտքն Է՝ հասնիլ լիբանանահայ գաղութին․ ՌԱԿ

Վերջին ամիսներուն, ահաբեկումով հետեւեցանք տրտմալի այլեւայլ իրադարձութիւններու հոլովոյթին, որոնց բերումով, Լիբանան այսօր կը գտնուի տնտեսական համընդհանուր ահռելի տագնապի եւ գահավիժումի ամենածանր փուլին մէջ։ Մասնաւորպէս 2019 թուականէն սկսեալ երկիրը կ’ապրի ծանր օրեր, որոնց հիմնական պատճառները ոչ միայն ֆինանսական, դրամատնային եւ ընկերային են, այլ՝ աւելին, որովհետեւ Լիբանանի քաղաքական վերնախաւի որդեգրած հակասական մօտեցումները եւ իւրաքանչիւր խմբաւորման անձնական եւ

Դադարեցրել եմ ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի շուրջ 2 տարվա պարտականություններս․ Լիլյա Շուշանյան

ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալ Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի գործընկերներ, քաղաքացիներ, Հայտնում եմ, որ դիմումիս համաձայն դադարեցրել եմ ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի շուրջ 2 տարվա պարտականություններս։ Առաջնորդվել եմ այն գործելաոճով, որ ամեն օր ի հայտ եկող խնդիրներին (400 թույլտվությունների դեպքում դրանք բազմապիսին էին, հաճախ նաև մեր անմիջական իրավասություններից դուրս՝ ձուլարանի փակումից

«Նաիրին հավատարմագիր չի ունեցել ԱԺ մտնելու համար». Հոկտեմբերի 27-ին նրա համար անցագիր իջեցրածի ցուցմունքը

Երբ հարցրեցի, թե այդ երկուսն ինչու պիտի մտնեն ԱԺ, Նաիրին ինձ բացատրեց, որ քեռին հաղթանակ է տարել գյուղապետի ընտրություններում, սակայն ցանկանում են ընտրությունները չեղյալ համարել, ուստի իրենք ցանկանում են այստեղ (ԱԺ-ում) տեսնել որոշ մարդկանց, պաշտոնատար անձանց եւ նրանց աջակցությամբ լուծել այդ խնդիրը։ Հավատալով նրան եւ չուզենալով մերժել լուրջ հարցի լուծման համար ինձնից ակնկալվող փոքրիկ օգնությունը, (գոնե ես այդ պահին այդպես էի մտածում) ես խոստացա Նաիրիին կատարել իր խնդրանքը։

«Հայաստանը պետք է սկսի ուղիղ բանակցություններ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի հետ, ոչ թե ՌԴ միջոցով». Տիգրան Խզմալյան

Ըստ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի՝ այն, ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ հարաբերություններին, ԱՄՆ-ն և արևմուտքն ընդհանրապես դիտարկում են ՀՀ-Թուրքիա, այլ ոչ թե ՀՀ-ՌԴ-Թուրքիա եռանկյունում:

Այսօր Գերմանիա-Հայաստան խաղը սպասարկելու են շոտլանդացի մրցավարները

Այսօր Շտուտգարտի «Մերսեդես Բենց» մարզադաշտում կայանալիք ՖԻՖԱ-ի 2022 թ. աշխարհի առաջնության որակավորման J խմբի Գերմանիա-Հայաստան հանդիպումը սպասարկելու է Շոտլանդիայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար նշանակվել է  Ուիլյամ Քոլումը, օգնականներ՝ Ֆրենսիս Քոնորը եւ Դեւիդ Մաքգիչին: Չորրորդ պաշտոնյան Քեւին Քլենսին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի եւ ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։ Համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։ Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ

Որոշակի ժամանակ է, ինչ Վանաձորում սկսվել են ջրամատակարարման համակարգի բարելավման եւ արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքները։ Դրանց կատարման ընթացքում երեկ` սեպտեմբերի 4-ին, մարզկենտրոնի Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ։ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի խոսքով` ակնադիտական զննությամբ դամբարանները մ. թ. ա. 3-րդ հազարամյակի են. «Աշղեկը զանգեց, որ նման բան են հայտնաբերել, անմիջապես աշխատանքները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Խոակին Կապառոս. Մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար․ սա շատ հետաքրքիր մարտահրավեր է․ Ffa.am

Սեպտեմբերի 4-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը: -Պարոն Կապառոս, Սևիլյայի և Ատլետիկի ղեկին Դուք բազմիցս հաղթել եք գերհզոր ակումբների։ Համամի՞տ եք, որ կազմակերպվածությունն ու համախմբվածությունը կարող են չեղարկել մրցակցի բարձր կարգը։ -Բնականաբար, հավաքականների և ակումբային ֆուտբոլի մեջ տարբերությունը մեծ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 4-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 790 քաղաքացու

Բերդ քաղաքում ստեղծվել է համայնքային հոգեբանական կենտրոնը, որը սպասարկելու է նաև 16 համայնքների բնակիչներին

Կենտրոնի թիրախային խումբ են հանդիսանում պատերազմից տուժած զինվորներն ու նրանց ընտանիքները, Արցախից տեղափոխված ընտանիքները,սակայն ծառայություններից կարող են օգտվել բոլոր բնակիչները իրենց խնդիրներով:

25-ամյա երիտասարդը, իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ վիճաբանելիս, սպանության փորձ է կատարել 20-ամյա երիտասարդի նկատմամբ

2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21:10-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում,

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք

Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 025 դեպք, որոնցից 229 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 572 855 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք: Ունենք 377 առողջացած,

Ադրբեջանական զինծառայողները հրդեհեր են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ): Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա արոտավայր, որի խոտը սակավության պատճառով բնակիչները հնձում են՝ որպես անասնակեր։ Ըստ ահազանգերի՝ Կութ գյուղում հրդեհի նոր օջախներ չկան.

Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել. Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«Ռաբիս երաժշտությունը հուշարձանի հարակից տարածքի օբյեկտից է հնչել». Պահպանության ծառայություն ՊՈԱԿ

Aravot.am-ը Պատմամշակութային արգելոց -թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հետաքրքրվեց «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում կայացած միջոցառմամբ, որի պատճառով զբոսաշրջիկների մուտքը հուշարձանի տարածք փակ է եղել: «Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։ Տեղեկացնում

Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է գերեզմանատանը․ Shamshyan.com

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ա․ Պ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

Վարչական ղեկավարները լռում են, Կապանում խոսում են, համայնքապետը չի արձագանքում

Մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը իրենց դիմումների համաձայն Կապանի բնակավայրերի 4 վարչական ղեկավար է ազատվել

Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ

Մոսկվայում երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հետմահու հոգեբանական փորձաքննությունը պարզել է, որ նրա մոտ եղել են մանկապիղծի հակումներ: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, մասնագետներն ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննել հիվանդանոցի բժշկական անձնակազմին, որտեղ բուժվում էր Խաչատուրյանը, ինչպես նաև հարազատներին, աղջիկների ընկերներին, հարևաններին, Խաչատուրյանների տանը մոտ գտնվող խանութների և սրահների աշխատակիցներին և այլն: Պարզվել է, որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930