Օրվա լրահոսը
Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է գերեզմանատանը․ Shamshyan.com
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ա․ Պ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
Վարչական ղեկավարները լռում են, Կապանում խոսում են, համայնքապետը չի արձագանքում
Մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը իրենց դիմումների համաձայն Կապանի բնակավայրերի 4 վարչական ղեկավար է ազատվել
Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ
Մոսկվայում երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հետմահու հոգեբանական փորձաքննությունը պարզել է, որ նրա մոտ եղել են մանկապիղծի հակումներ: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, մասնագետներն ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննել հիվանդանոցի բժշկական անձնակազմին, որտեղ բուժվում էր Խաչատուրյանը, ինչպես նաև հարազատներին, աղջիկների ընկերներին, հարևաններին, Խաչատուրյանների տանը մոտ գտնվող խանութների և սրահների աշխատակիցներին և այլն: Պարզվել է, որ
Լեւոն Արոնյան. «Վաղը գիշեր մեկնում եմ Հայաստանից, բայց ոչ իմ ցանկությամբ»
Լեւոն Արոնյանը կիրակի գիշեր հեռանում է Հայաստանից: Նա անդամագրվելու է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիային եւ այսուհետեւ հանդես է գալու այդ երկրի դրոշի ներքո: Այս մասին հայկական շախմատի լեգենդը հայտարարեց իր եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ: «Երբեք չեմ ցանկացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալ: Մեր դրոշից ավելի քաղցր դրոշ
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի միասնական գնումների կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրն օգտագործելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան: «Հարկ է նշել, որ այդ հարցի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով: Հակառակ կողմին ի գիտություն է
Հարցում․ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին․ «Ա1+»
Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։ Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է
Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը
Սերբիայի իրավապահները Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ ստացված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սերբական լրատվամիջոցները: Ձերբակալումը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսին փորձել է մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիա: Սակայն երկրի արտաքին գործերի նախարարությունը դա հաստատել է միայն սեպտեմբերի 3-ին: Ըստ սերբական
Լեւոն Արոնյան. «Էլինա Դանիելյանը հրաշալի խաղաց Եվրոպայի առաջնությունում, եւ բառերն այս պարագայում ավելորդ են»
Անհատական վարկանիշով աշխարհի հինգերորդ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր հանդիպեց «Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական հեղինակային ուսումնական կենտրոնի» սաներին: Այս կրթօջախը, որ 2018 թվականից զրկվել էր պետական ֆինանսավորումից եւ դադարեցրել գործունեությունը, վերջերս է «Վերածնվող միտք» հիմնադրամի աջակցությամբ դռները կրկին բացել առանձնապես օժտված սակավաթիվ երեխաների առջեւ: Սիրված գրոսմայստերը բազմաթիվ օգտակար խորհուրդներ տվեց երեխաներին եւ
Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն
Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում
Ներքին Չարբախ թաղամասում տուն է այրվել
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։38-ին։ Այրվել է տունը (մոտ 45 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։ ՀՀ
Նոր Խաչակապում հրդեհի հետեւանքով 300 գառ է սատկել
Այսoր գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղի անասնագոմերից մեկում: Հրդեհի հետևանքով 300 գառ ծխահարվել ու սատկել է։ Հրշեջ-փրկարարների ու գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից կարողացել են դուրս բերել միայն 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն: Անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին. «Մտանք գոմը, որ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՍԱՏՄ տեսուչները խախտումներ չեն հայտնաբերվել
Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու
Գերմանիայի Հալլեի համալսարանում կայացավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ համաժողովը
Սեպտեմբերի 2-ից 4-ը, Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ ընդհանուր համաժողովը, որն այս տարի ընթացավ առցանց ձևաչափով՝ պայմանավորված համաճարակային իրավիճակից բխող սահմանափակումներով, ինչը սակայն, որևէ կերպ չխոչընդոտեց մասնակիցների մեծ թվով ներգրավվածությանն ու աննախադեպ ակտիվությանը: Հայագիտության ոլորտում այս կարևոր իրադարձությունը նշանավորվեց նաև նրանով, որ այս տարի այն հոբելյանական է՝
Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և Սամվել Գևորգյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի
Ալեքսանդր Թոփչյանն անգնահատելի ավանդ ունի մեր մշակութային միջավայրում. Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Խոր ցավ ապրեցի՝ լսելով թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանի մահվան մասին։ Ալեքսանդր Թոփչյանն իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ գրական ու գրականագիտական մի քանի սերնդի ներկայացուցիչ էր և միաժամանակ, մի քանի սերնդի գրական ու
«Մարդը վախենում է, վախեցողի համար ինչ տարբերություն՝ շունը կատաղության դեմ պատվաստում ստացել է, թե ոչ». Կարեն Պառավյան
Վանաձորում արդեն որոշակի ժամանակ է կարող ենք տեսնել թափառող շների, որոնց ականջներին փակցված են հատուկ տարբերանշանով «կլիպսեր»: Դա նշանակում է, որ շները ստերջացված եւ կատաղության դեմ պատվաստված են: Նախկինում թափառող կենդանիների վնասազերծումը կատարվում էր կրակելու եղանակով: Այժմ օրենքով այլեւս կրակել չի թույլատրվում. «Ընդհանուր ամբողջ քաղաքով արվում է ստերջացում, նաեւ բնակիչներն են դիմում: Ուղղակի խնդիր է
Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին. Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար: Ձեր երկիրը վերջին
Ամայի, ձյունածածկ, անպետք հողերի մասին
Իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական վերլուծաբանները տարբեր առիթներ են փնտրում արդարացնելու պարտությունն ու Արցախի կորուստը։ Արդեն պարտությունից հետո նրանց կուռքը Շուշին հանձնելն արդարացրեց՝ այն անվանելով «դժբախտ ու դժգույն», հավելելով, թե այն «նախկինները» չեն վերակառուցել։ Եվ այսպիսի պարզունակ քարոզչությունը շարունակվեց, շարունակվում է և զարմանալիորեն բավականին ազդեցիկ է։ Քիչ առաջ էլ աչքիս ընկավ մի ականավոր վերլուծաբան, պարտության քարոզիչի
«Պատասխանը կարող է տալ միայն Նիկոլ Փաշինյանը»
«Հայաստանը պետք է կարճ ժամանակամիջոցում դառնա ռազմականացված, ժողովրդավարական պետություն՝ 120 հազարանոց զորաբանակով, արդիական զինատեսակներով եւ մեծ կարգապահությամբ, որը իրատեսական է, եթե կառավարությունը նախաձեռնություն ցուցաբերի: Դրա փոխարեն խոսում են զինծառայության ժամկետը կրճատելուց, ինչ-որ անհասկանալի խաղաղության օրակարգ ընդունելուց եւ այլ անհեթեթություններից»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Պարոն Գաբրիելյան, ի՞նչ պետք է անել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև 5-6-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Որոգայթ փառաց» – 250
«Սահմանադրություն», թե՞ «Որոգայթ փառաց» «Սահմանադրություն» եւ «կոնստիտուցիա» բառերը մեզանում ընկալվում են որպես նույնիմաստ, մեկը մյուսի պարզ թարգմանություն: Այսպիսի առօրեական ընկալմամբ հանդերձ, կարծում ենք, խորքային քննության պարագայում կարելի է նկատել դրանց բովանդակությունների ոչ ամբողջական նույնական լինելը կամ չհամընկնելը, անգամ` իմաստային էական տարբերությունը: «Կոնստիտուցիա» բառը ներկայումս հասկացվող իմաստով ստեղծվել եւ եվրոպական հիմնական լեզուների բառամթերք է մտել 18-րդ
Նախատեսվում է նորոգել Վանաձորի մի շարք փողոցներ
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացու փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։ Կհիմնանորոգվի նաև Նարեկացու փողոց-«Կոմիտաս վարդապետ» հրապարակի էստակադան։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
Քննիչին էր ներկայացվել տան վնասված փականի միջուկը՝ բանալիներով
Դատարաններն էլ քննում են այդ բողոքները՝ բողոքաբերից «սոցիալական հեռավորություն» պահպանելով Հայրենի արդարադատությունը հնչեղ է համարում այն գործերը, որում ներգրավված են պատգամավորներ, կառավարության անդամներ, մեծածախ հեղինակություններ, օլիգարխներ: Նրանց գործերով ոչ միայն պարբերաբար տեղեկություններ են տարածում, այլ առանձին «հաշվետվություններ» են ներկայացնում պաշտպանները, նրանց ներկայացուցիչները: Երկիրը բացվում եւ փակվում է հարուստներին, չինովնիկներին պաշտպանության տակ առնելու հայտարարություններով: Շարքային քաղաքացիների
Մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ կայանված ավտոբուսը տարհանվել է
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս ավտոբուսի մասով քաղաքապետարանը շատ բողոքներ էր ստացել, քանի որ այն կայանված էր մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ, իսկ տեխնիկայի տնօրինողը ցուցաբերում էր անպատասխանատու վարք։ Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է
Ազգային ժողովը մի շարք անգամներ ուղղակիորեն նմանվում էր մարտադաշտի
Օգոստոսի սկզբին գումարված ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստն իր տարօրինակ ընթացքով՝ հատկապես որոշ պատգամավորների բռի պահվածքով շատ հարցեր առաջացրեց հանրության շրջանում: Հենց առաջին պահերից պարզորոշ զգացվեց, որ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները թույն են շնչում միմյանց նկատմամբ, որը լավ բանի չի բերելու: Հատկապես կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում նրանց որոշ մասը չզսպեցին
Դարձ ի շրջանս յուր
Հեղինակավոր նվագախմբերի եւ օպերային թատրոնների ցանկալի հյուր Կարեն Դուրգարյանն ամբողջովին կտրվի հայրենիքին Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 96-րդ համերգաշրջանի բացման հայտագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնագետների եւ երաժշտասերների շրջանում։ Առիթը միանշանակ մեկն էր՝ տարիների ընդմիջումից հետո սեպտեմբերի 2-ին կայանալիք երեկոն ղեկավարելու էր ճանաչված դիրիժոր, հեղինակավոր
Մեր Շեյդին՝ շվեյցարական Swissbeatbox-ի բոլոր հարթակներում
Իրականացել է հայաստանցի բիթբոքսեր Հայկ Սնխչյանի վաղեմի երազանքը 20-ամյա երաժիշտ, բիթբոքսեր Հայկ Սնխչյանը` Շեյդի բեմական անունով, առաջին հայն է, որը իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել է Աշխարհի բիթբոքսի առաջնությանը եւ առաջինն է, ում հոլովակը տեղադրվել է համաշխարհային հեղինակություն վայելող, բիթբոքսի թեմային վերաբերող ամենամեծ Swissbeatbox կազմակերպության բոլոր սոցիալական էջերում: «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ շուրջ տասը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 3-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 747 քաղաքացու
Ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ․ ՀՀ ԱԻ նախարարի ուղերձը
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազմյան, համաճարակային բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր,


















































