Օրվա լրահոսը
Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հրաժեշտ տվեց ակտիվ մեծ սպորտին
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եւ բազմակի մեդալակիր, միջազգային մի ամբողջ շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հրաժեշտ տվեց ակտիվ մարզիկի իր կարիերային: Տխուր, բայց նաեւ անխուսափելի այդ առիթով Ջուլֆալակյանների ընտանիքը Երեւան Գրանդ Հոթելում մեկտեղ էր հավաքել ամենամտերիմներին՝ ընտանիքի անդամներին, ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարներին, Արսենի անձնական եւ տարբեր
Շառլ Միշելը ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ այցելել է Երևանի մետրոպոլիտեն։ «Հանրապետության հրապարակ» կայարանում Շառլ Միշելը ծանոթացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի արդյունքները ներկայացնող շնորհանդեսին, ինչպես նաև
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՍԴ ամեն դատավոր մտածեց, որ իշխանությանը դեմ գնալիս իրեն կփռեն ասֆալտին, կկտրեն մատները»․ ընդդիմադիրների գնահատականները
ՍԴ որոշումն իրավական որոշում է, բայց՝ ընդունված քաղաքական ազդեցությամբ
«ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ»․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից
«Այս որոշումը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում»․ Սիսիանի քաղաքապետի փաստաբան
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Շենգավիթ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունը: Փաստաբան Էմին Խաչատրյանը նիստից հետո լրագրողներին ասաց. «Կալանավորման միջնորդությունը առանց մեզ որեւէ պատճառաբանություն ներկայացնելու բավարարվեց կլասիկ սխեմայով: Մենք ներկայացրել էինք ձերբակալման իրավաչափության բողոք, վարույթ իրականացնող մարմինը՝ կալանավորման վերաբերյալ միջնորդություն: Հիմքերը հենց նոր եմ ստացել ու դեռ չեմ ծանոթացել,
Ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ՈւՄ
Ոստիկանները առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։ Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։
Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը նույնպես բերման էր ենթարկվել․ Yerkir.am
Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։ Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որը սկսել էին երեկ երեկոյան։ Նյութն
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների կրակոցներն իրական վտանգ են բնակչության կյանքի ու առողջությամբ համար. Արման Թաթոյան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել։ ՀՀ մարդու
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը էական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և խոսելով այցի նպատակների մասին՝ Շառլ Միշելը
Սիսիանի համայնքի ղեկավարը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվեց երկու ամսով։ Նրա ձերբակալությունը, սակայն, ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի, ճանաչվել է ոչ իրավաչափ։ Դատարանի որոշումը փաստաբանը կբողոքարկի։ Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության
Պատվաստման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու համար ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան,
Թաթուլ Մանասերյան. Բյուջեի մեջ կա զրո մտահոգություն հետպատերազմյան վիճակում գտնվող երկրի մասին
2021 թվականի առաջին եռամսյակում 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 3,3 տոկոսով, այն դեպքում, երբ անցած տարվա ՀՆԱ-ն կրճատվել է 34,8 տոկոսով
Ձևականորեն հարուցված քրգո՞րծ․ դատախազի աչքի առջև Գյումրու կանաչ գոտում վեր է հառնում ապօրինի պահեստը
Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքում «Դոմուս»-ի պահեստի նոր կառուցվող շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօր ականատես եղանք, թե ինչպես է ծանր տեխնիկան աշխատում հենց պահեստի ներսում, մեծ թափով օր առաջ փորձում են ավարտին հասցնել շենքը, գյումրեցիների բնութագրմամբ՝ Գյումրիին ոչ հարիր, «անճոռնի, անֆասոն» կառույցը։ Ներդրողի՝ այս հարցում հապճեպություն ցուցաբերելը գուցե այդքան զարմանալի չթվար, եթե Շիրակի մարզի դատախազությունն
Աշոտ Թավադյան. Ներդրումներ ներգրավելու համար բավարար չէ «Ներդրումներ արեք, խնդրում եմ» կոչը
Հայաստանի տնտեսության զարգացման համար պետք է օգտագործել ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները
Թաթուլ Մանասերյան. Հայաստանում վերարտադրողական տարիքի աղջիկների թիվը նվազել է 40 տոկոսով
Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի խոսքով, ընտրությունից հետո մոտ 80 հազար մարդ է արտագաղթել, մինչեւ տարեվերջ կարտագաղթի 150-200 հազար մարդ. «Սա վնասված հասարակության ամենակարեւոր ախտանիշներից մեկն է»:
Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը․ ԿԳՄՍՆ
Այսօր մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։ ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 3200 երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար հատկացվել է 335 մլն դրամ։ Երեխաները հանգստանալու են
Գեւորգ Պողոսյան. Գործող իշխանություններին հաջողվել է վերարտադրվել վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով
«Մեր հասարակությունը հասավ նրան, ինչին ձգտում էր. խորհրդարանում ձևավորվեց ուժեղ ընդդիմություն»
«Նենց արեք, որ գլուխը խփեք գետնին»․ Գեղամ Նազարյանը պատմեց, թե ինչպես են կարմիր բերետավորներն իրեն տարել
Երբ միջոցառմանը մասնակցելու նպատակով եկել է, իջել մեքենայից, տեսել է, թե ինչպես են երեք կարմիր բերետավորներ կոպիտ հրելով՝ բերման ենթարկում մի աղջկա
Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի՝ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Շառլ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի
Շարունակելով «և՛-և՛»-ի սխալ մարտավարությունը՝ մոտ ժամանակներում կարող ենք կորցնել Հայաստանի ինքնիշխանության ուժային բաղադրիչը. Հայկ Նահապետյան
«Ե՛վ-և՛»-ի նման մոտեցումը վերջնարդյունքում ձախողվելու էր, քանի որ Հայաստանը համագործակցում էր երկու այնպիսի ռազմա-քաղաքական միավորների հետ, որոնց կառավարման մեջ առանցքային դերակատարում ունեցող երկրները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը հակառակորդ երկրներ են և գտնվում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խորը մրցակցության մեջ»
«Ցավն այն է, որ ՍԴ որոշումը մեծապես թելադրված է լինելու քաղաքական իրողություններով»․ Աննա Մկրտչյան
Իսկ ԿԸՀ-ն արեց այն, ինչ պետք է աներ՝ Նիկոլին դարձներ ընտրություններում հաղթող
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով՝ հուլիսի 19-21-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը
«Պետք է սպասել պարենի հիմնական տեսակների հետագա գնաճին». Սամվել Մանուկյան
«ՌԴ-ն, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և, հետևաբար, արտաքին կողմնորոշման առաջին գերակայություն՝ այլընտրանք չունի։ Այս փաստն արտացոլված է խորհրդարանական երեք ուժերի ծրագրերում»։
Ներսից ի՞նչ վնաս կարող են հասցնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին` իշխանության հետ սերտ համագործակցության մասին հայտարարած հակառուսական ուժերը. Արամ Սաֆարյան
«Ինչո՞ւ հնարավոր դարձավ այնպիսի վիճակ, երբ հակառուսական քարոզչության արդյունքում ռուսական կողմնորոշման կրողների թիվն այսօր պատմական մինիմումի վրա է վերջին երեսուն տարվա ընթացքում»
Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մեկնարկել է նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագիրը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր։ Նախագահ Հարությունյանը ողջունել է «Նավասարդ ԱԳՐՈ»
«Եթե մենք ապրեինք իրավական պետությունում, Նաիրի Հոխիկյանի ասածն անհապաղ կդառնար շատ խորը քննության առարկա»․ Վարդեւանյան
Անհապաղ կլսեինք իրավապահների հայտարարություններ, անհապաղ կսկսվեին անհետաձգելի գործողություններ
Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել է հայերին պատկանող գույքը, մարդկային զոհեր չկան
Հորդառատ անձրևից ու գետերի հունից դուրս գալուց տուժվել է ոչ միայն Գերմանիան ու Բելգիան, որտեղ զոհերի թիվը հարյուրների է հասնում, այլ նաև Նիդերլանդների Լիմբուրգի մարզը: Առաջին օրը մասնավոր անհատներ, ընկերություններ և հաստատություններ զանգվածաբար արձագանքեցին ջրհեղեղի աղետից տուժած Հարավային Լիմբուրգի շրջաններին աջակցելու կոչին: 24 ժամվա ընթացքում Աղետի ազգային հիմնադրամին նվիրաբերվեց ավելի քան 780,000 եվրո: Դրամական զգալի
«ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար». Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից


















































