Օրվա լրահոսը
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Հայկ Չոբանյանին ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2021 թվականի N -Ա ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ —————————————————————————————————- Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում. ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձն Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ «Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի
«Այս երկրում մանկավարժներին վերաբերում են ստոր հանցագործ, կաշառակերների նման»․ թիվ 133 մանկապարտեզի աշխատակիցները ցույց են անում
Նրանք պահանջում են տնօրենին վերականգնել իր աշխատանքում․ այս պահին ցույցի հինգ մասնակից փոխքաղաքապետի մոտ են
Օրենսդրական նախագծերը վտանգում են լրագրողական ազատությունը, տեղեկատվության ազատ հոսքը դեպի հանրություն. ՏՎԽ
Սույն թվականի մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որով նախատեսվում է կատարել փոփոխություններ 1087.1 հոդվածում՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում
«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ՝ քրեական իրավունքի մասնագետ…». Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Մարտի 30-ին և 31-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
Ռազմարվեստի մեծ վարպետն իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը. Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից
Իրան-Չինաստան համագործակցության փաստաթուղթ․ Արևելյան դաշինքի ձևավորում Արևմուտքի դեմ
Իրանի և Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի միջև 2015-ին ստորագրված միջուկային գործարքի (ՀԳՀԾ) վերակենդանացման շուրջ ընթացող երկամսյա գաղտնի ու բացահայտ բանակցությունների, տեսակցությունների և մեդիադաշտում կողմերի միջև քարոզչության ու հակաքարոզչության պայքարի ֆոնին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի Իրան կատարած այցից ու միջուկային օբյեկտները վերահսկելու կապակցությամբ Իրանի հետ ձեռք բերված կիսատ պայմանավորվածությունից, իսկ դրան հաջորդող օրերին ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն
Վիտալի Բալասանյանի ցավակցական ուղերձը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
«Ունենալով ռազմական գործչի բնատուր տաղանդ՝ Կոմանդոսը իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում»
«Դա իշխանության կարծիքը չի»․ ԱԺ փոխնախագահը՝ Աղազարյանի «Քարվաճառը մերը չէր» ասածի մասին
Աղդամն էլ եմ համարում իմ հայրենիքը, որովհետեւ պապերիս պապերն այդտեղ են ապրել
«Ընդամենը մեկ գործողության ընթացքում տվել ենք սարսափելի շատ զոհեր. հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին». «Ճշմարտություն սերունդների համար»
Այս հարցերը վաղեմության ժամկետ չունեն։ Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետեւանքով հարյուրավոր զոհեր տվեցինք եւ կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին
ԱԺ նախագահի հայտարարությունը Էդգար Ճաղարյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը մարտի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Ազգային ժողով
Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է. Արմեն Սարգսյան
Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:
Պատվաստանյութերը համավարակին վերջ տալու ամենամեծ հույսն են. Հայաստանը ստացել է 24,000 չափաբաժին Astra Zeneca պատվաստանյութ
COVAX նախաձեռնության նպատակն է՝ նպաստել ամբողջ աշխարհում համավարակի սուր փուլի հաղթահարմանը` արդար հիմունքներով տրամադրելով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի չափաբաժիններ։
Արկադի Տեր-Թադևոսյանի անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան
Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:
Մեծ ճանաչում ունենալով Հայրենիքում և Սփյուռքում՝ Կարապետ Քաբաբջյանն իրականացնում էր ազգանպաստ գործունեություն. Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել
«Հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով»,- վստահ էր Կարո Քաբաբջյանը
«Կուզեի, որ Խաչատուր Սուքիասյանը, Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ը, անգամ ՀՅԴ-ն ներկայացված լինեն ԱԺ-ում»․ Ալեն Սիմոնյան
Կան մարդիկ, որոնք, լավ կլինի, լինեն ԱԺ-ում եւ ներկայացնեն այդ խավի շահերը։ Պարտադիր չի մեր ցուցակով
Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին. Սերժ Սարգսյան
Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին:
«Գնացեք մոտակա գյուղ, տվեք այդ անձի անունը, բայց մեքենայի շարժիչը չանջատեք»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Ինձ չի հետաքրքրում երկրորդ, երրորդ, առաջին նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց վարկանիշը
Արման Բաբաջանյանը ՀՀ նախագահին է ներկայացրել կուսակցության մոտեցումներն ու տեսակետները
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Ընդդիմությունը մի քանի անգամ ավելի հարուստ եւ մրցակցային է, քան իշխանական թիմը»․ Ալեն Սիմոնյան
Այսօրվա իշխանությունն այն իշխանությունը չէ, որն ասֆալտ է անում ընտրություններից առաջ
Նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կվտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:
«Հադրութը հանձնելուց 2 օր հետո այս երեխաներին ինչո՞ւ են տարել Հադրութ, ծնողներին խաբել են, ասել են՝ տանում ենք ապահով վայր». Թագուհի Թովմասյան
Թովմասյանն ասաց, որ հրամանատարները հարցազրույցներում իրենց հերոսական սխրանքների մասին են պատմում, ասում են՝ երեխաներին չվնասելու համար փոքր մեքենաներով ենք զինվորներին տարել, որ հակառակորդը չխոցի, մինչդեռ ծնողները պատմում են, որ իրենց երեխաներին կոպիտ ասած՝ բեռնատարների թափքը «բարձել» են ու տարել ճակատ:
Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը այն ազնիվ զինվորականներից էր որ մինչ իր բեղմնավոր կյանքի վերջին վայրկյանները ապրեց Հայրենիքի հավատքով. Հայկական Ժողովրդային Շարժում
Սրտի խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ 2021 թվականի մարտի 31-ին, կարճատև հիվանդությունից հետո, կյանքին հրաժեշտ է տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն, ով բոլորիս հայտնի է Կոմանդոս մականունով: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը այն ազնիվ զինվորականներից էր որ մինչ իր բեղմնավոր կյանքի վերջին վայրկյանները ապրեց Հայրենիքի հավատքով: Նա ոչ միայն մերօրյա Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ամբողջական Հայաստանի
Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր
«Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը եւ մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաեւ Հայաստանում»
«Լսել են, թե ոնց է գնդի հրամանատար Իշխանյան Գոռը ռացիայով հրաման տվել, խաբել երեխեքին, ասել՝ տանում ենք պահեստներ». Զոհված զինծառայողի հայրը ԱԺ-ում է
Արթուր Կիրակոսյանը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 9-ին: Զարմացած է, որ մեկ ամսվա ծառայողին հանել են առաջնագիծ:
Ջուլիետա Թադևոսյան. Հարկաբյուջետային շրջանակը վերանայման կարիք կունենա՝ նկատի ունենալով այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսին պաշտպանությունն է և երկարաժամկետում՝ կրթությունը
Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ դեռևս շարունակվում են տնտեսության անկումային միտումները:
Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ
«Կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:


















































