Օրվա լրահոսը
«Գնացեք մոտակա գյուղ, տվեք այդ անձի անունը, բայց մեքենայի շարժիչը չանջատեք»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Ինձ չի հետաքրքրում երկրորդ, երրորդ, առաջին նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց վարկանիշը
Արման Բաբաջանյանը ՀՀ նախագահին է ներկայացրել կուսակցության մոտեցումներն ու տեսակետները
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Ընդդիմությունը մի քանի անգամ ավելի հարուստ եւ մրցակցային է, քան իշխանական թիմը»․ Ալեն Սիմոնյան
Այսօրվա իշխանությունն այն իշխանությունը չէ, որն ասֆալտ է անում ընտրություններից առաջ
Նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կվտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:
«Հադրութը հանձնելուց 2 օր հետո այս երեխաներին ինչո՞ւ են տարել Հադրութ, ծնողներին խաբել են, ասել են՝ տանում ենք ապահով վայր». Թագուհի Թովմասյան
Թովմասյանն ասաց, որ հրամանատարները հարցազրույցներում իրենց հերոսական սխրանքների մասին են պատմում, ասում են՝ երեխաներին չվնասելու համար փոքր մեքենաներով ենք զինվորներին տարել, որ հակառակորդը չխոցի, մինչդեռ ծնողները պատմում են, որ իրենց երեխաներին կոպիտ ասած՝ բեռնատարների թափքը «բարձել» են ու տարել ճակատ:
Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը այն ազնիվ զինվորականներից էր որ մինչ իր բեղմնավոր կյանքի վերջին վայրկյանները ապրեց Հայրենիքի հավատքով. Հայկական Ժողովրդային Շարժում
Սրտի խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ 2021 թվականի մարտի 31-ին, կարճատև հիվանդությունից հետո, կյանքին հրաժեշտ է տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն, ով բոլորիս հայտնի է Կոմանդոս մականունով: Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը այն ազնիվ զինվորականներից էր որ մինչ իր բեղմնավոր կյանքի վերջին վայրկյանները ապրեց Հայրենիքի հավատքով: Նա ոչ միայն մերօրյա Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ամբողջական Հայաստանի
Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր
«Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը եւ մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաեւ Հայաստանում»
«Լսել են, թե ոնց է գնդի հրամանատար Իշխանյան Գոռը ռացիայով հրաման տվել, խաբել երեխեքին, ասել՝ տանում ենք պահեստներ». Զոհված զինծառայողի հայրը ԱԺ-ում է
Արթուր Կիրակոսյանը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 9-ին: Զարմացած է, որ մեկ ամսվա ծառայողին հանել են առաջնագիծ:
Ջուլիետա Թադևոսյան. Հարկաբյուջետային շրջանակը վերանայման կարիք կունենա՝ նկատի ունենալով այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսին պաշտպանությունն է և երկարաժամկետում՝ կրթությունը
Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ դեռևս շարունակվում են տնտեսության անկումային միտումները:
Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ
«Կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:
Եթե այս հոգեբանական վիճակում սկսենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ միավորվել, մեր ստրկային վիճակն էլ ավելի կխորանա. Հոգեբան
Ըստ հոգեբան Արմեն Ներսիսյանի, թուրքերի ու ադրբեջանցիների հետ համակեցություն հնարավոր չէ այդքան զոհերի ու գերիների չլուծված հարցերի ֆոնին
ԿԳՄՍ նախարարի 100-օրյա պաշտոնավարման արդյունքներն՝ ըստ ուղղությունների
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի 100-օրյա պաշտոնավարման արդյունքները՝ ըստ ուղղությունների Վերանայման փուլում է «Կրթության զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը, որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով: Միջազգային գործընկերների, այդ թվում Ասիական զարգացման բանկի և Յունիսեֆի փորձագիտական աջակցության շնորհիվ փաստաթղթի գործունեության պլանը ներառում է ինչպես ֆինանսական գնահատական, այնպես էլ գործողությունների հստակ ժամանակացույց՝ մշտադիտարկման և գնահատման պլանով: Բարձրագույն և հետբուհական
Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին. Վազգեն Մանուկյան
Նա խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին
«Ես իրավասու չեմ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել». ԿԳՄՍ նախարար
Դուք ունեք հնարավորություն այդ հարցն ուղղելու վարչապետին
Ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից. ՊԵԿ-ի պարզաբանումը
Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձևակերպել բոլոր աշխատակիցներին և ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:
«Ստեփանակերտում ասում են՝ հանկարծ Գոռ Իշխանյանին ձեռք չտաք հա՜, ականջներդ կոլորենք». Ծնողները պահանջում են գնդի հրամանատարի զենքը փորձաքննել
Ծնողները պահանջում են, որ Գոռ Իշխանյանի զենքը փորձաքննության ենթարկեն ու պարզեն՝ 44 օրվա ընթացքում քանի՞ անգամ է այդ զենքը՝ ինքնաձիգը կրակել: Համոզված են՝ ոչ մի անգամ. «Իսկական հրամանատարը իր զինվորի հետ է լինում, ոչ թե փախնի բունկերից հրաման տա: Այ, Քյոխն է իսկական հրամանատարը»,- ասաց Շահբարյանը:
«Ամեն ինչ պետք է անել որակյալ ու մրցունակ կրթական համակարգ ունենալու համար». Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի, այդ թվում՝ World Economic Forum-ի կրթական հարթակներին մասնակցելու մասին: Խոսվել է նաև այդ հարթակներն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի զարգացման օգտագործելու հնարավորությունների մասին:
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի նկատմամբ համաներում է կիրառվել. «Փաստինֆո»
Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով
«Բուհերի շենքային կառույցներին որեւէ վտանգ չի սպառնում». Վահրամ Դումանյան
Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել
«Դիտավորյալ մեր երեխեքին տվել են թուրքին…եթե իմ երեխեն ինձ հասնի, ես այս երկրի ամեն մի սանտիմետրի վրա թքելով՝ կգնամ երկրից». Անհետ կորած զինվորների ծնողները ԱԺ-ում են
«3 ամիս սսկվա, դժոխքի մեջ ապրա, մինչեւ այսօր դժոխքի մեջ կապրեմ: Թե ռազմականն ինչի՞ կպահե իմ երեխուն: Ես չգիտեմ ղեկավարներն ինչո՞վ են զբաղված, մենակ աթոռին կպնելով չի է~, ո՞վ կարա էս hարցին լուծում տա, թող գա նստի ղեկավար, ով չի կարա՝ թող հելնի ռադը քաշի էրթա»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Եթե ընտրությունները լինեն հաջորդ կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեք. հարցման արդյունքները
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ընթացքում ներկայացրեց Հայաստանում 2021թ. մարտի 26-ից-29-ն իրականացված հարցումների արդյունքները:
«Իսկ այս երեք տարվա մեջ գելերին ինչո՞ւ չէր խեղդում. ՀՀ վարչապետն արդեն սկսել է քարոզարշավը հանրության հաշվին՝ խախտելով բոլոր օրենքները». Արա Պապյան
Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը գնում է գյուղեր և մարդկանց արդեն իսկ կոչ է անում քվեն տալ «գելխեղդին», քանի որ ըստ Արա Պապյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է գելխեղդ պատկերացնում: Այնուհետև հարցրեց՝ իսկ այս երեք տարվա մեջ գելերին ինչո՞ւ չէր խեղդում:
«ԱԳ նախարարը գրեթե բաց տեքստով ասում է, որ կգերադասեր, որ արցախյան հարցով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փոխարեն այլեւս զբաղվեր Թուրքիա՞ն». Արմեն Աշոտյան
Արա Այվազյանի հայտարարության մեջ Արմեն Աշոտյանը արցախյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիային «դե ֆակտոյից», «դե յուրե» հարթություն տեղափոխելու ակնարկ է տեսնում
«Քոչարյանի պաշտպաններն ապացուցեցին, որ իրենք տիրապետում են դատական համակարգին»․ Հովսեփ Խուրշուդյան
ՍԴ որոշումը հուշում է, որ ցանկացած այլ մեղադրանք, որն առաջ կքաշվի դատախազության կողմից, կարող է հակասահմանադրական ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննության հիման վրա
Գեղասահքի աշխարհի առաջնությունում հայկական զույգը սառույց դուրս չի եկել COVID-ի սխալ թեստի պատճառով
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Թինա Կարապետյանը հայտնել է, որ իրենցից խլել են օլիմպիական երազանքը և թույլ չեն տվել մասնակցել աշխարհի գեղասահքի առաջնությանը և նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը:
Երևանում մահացել է իրանահայ անվանի մանկավարժ ու ազգային-հասարակական գործիչ Նորայր Էլսայանը
Իրանի կրթական համակարգի փոխվելու բերումով կրճատվեց հայոց դպրոցների հայերեն և կրոն առարկաների դասաժամերի քանակը, ծայր առան դասադուլներ և ցույցեր․ որպես ցույցերի կազմակերպիչ մի քանի օրով ձերբակալվեց նաև հայ համայնքի կողմից սիրված կրթական գործիչ Նորայր Էլսայանը։ Ապա պաշտոնազրկվեցին դպրոցների հայ տնօրենները, այդ շարքում նաև Ն․ Էլսայանը։ Պետական շրջանակները վերջինիս զրկեցին նաև Իրանի խորհրդարանի հայ պատգամավորի տեղի համար ընթացող մրցապայքարին մասնակցելուց։
Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց. «Անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը»
Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։


















































