Օրվա լրահոսը
Քննարկվել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման միջոցառումները
Նոյեմբերի 4-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների
Հովհաննես Մովսիսյանն այն մասին, թե ինչո՞ւ է Հ1-ը ուղիղ եթերով լուսաբանել կեղծ պատարագը
Իսկ թե ինչո՞ւ Հ1-ը չի լուսաբանել Մայր Աթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագը՝ պարզվում է դիմում չեն ստացել
«Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել»
Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար։
Զանգեզուրի միջանցքը լայն հասկացողություն է Ադրբեջանի համար. ադրբեջանցի փորձագետ
Էթնիկ ադրբեջանցիների ահռելի համայնք կա, որոնց նախնիներն ապրել են Հայաստանում. ադրբեջանցի փորձագետ
Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 4-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
Հայաստանի և Վրաստանի մաքսային ու սահմանապահ մարմինների աշխատաժողովին քննարկվել են համատեղ օգտագործման սահմանային անցակետի ներդրման առավել հարմար մոդելի, գործող ընթացակարգերի ներդաշնակեցման քայլերի հետ կապված հարցեր
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում մասնակցել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի ներքո ստեղծված հայ-վրացական Համատեղ աշխատանքային խմբի՝ մաքսային և սահմանապահ մարմինների
«Երբ որ կազմակերպվի` կմտածեմ»․ Ժաննա Անդրեասյանը «Էջմիածինն ազատագրելու» եւ «Շողակաթ» հեռուստաընկերության մասին
«Կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգեւոր կյանքի նորոգման գործընթացը»
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել ԴՕՍԱԱՖ-ի՝ Արմավիրում գտնվող ավտոդրոմի և 6 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ
2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր
Բրյուսելում կայացել է «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքին» նվիրված միջազգային համաժողով
«Ազգ». Բրյուսելում անցկացվել է «Վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել էին Արևմտյան ադրբեջանցիների համայնքը և ֆրանսիական «CAP Freedom of Conscience» ոչ կառավարական կազմակերպությունը։ Համաժողովը նվիրված է եղել ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու իրավունքին, ինչպես նաև քննարկվել են միջազգային իրավունքի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։ Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ
Հաջորդ տարի կայանալիք ընտրական գործընթացներում մոնիտորինգային եւ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար ՀՌՀ-ին անհրաժեշտ կլինի 12 մլն դրամ
Հանրային հեռարձակողի խորհրդին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 8 մլրդ 300 մլն դրամ:
13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության շրջանակում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն
13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյան) հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն: Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հիմնարար արժեքների կարևորությունը, որոնց վրա կառուցված է Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն. Անահիտ Մանասյան
75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան
Հայաստանում վերահարձակվում են օտար երկրի ծագում ունեցող հեռուստաալիքներ, որոնք սպառնալիք են․ Տիգրան Հակոբյան
Հայաստանյան հեռուստաընկերությունները ճգնաժամային իրավիճակում են հայտնվել
ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման ընթացքում Ժիրայր Անանյանն ընդգծել է Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը միտված ջանքերին աջակցելու ՀՀ պատրաստակամությունը
«Իրադրությունը Միջին Արևելքում՝ ներառյալ Պաղեստինյան հարցը» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը, ընդգծելով Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը միտված բոլոր կառուցողական ջանքերին աջակցելու հայաստանյան կողմի պատրաստակամությունը, հիշատակեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, ողջունել և մասնակցել
Շախմատի համահայկական ճամբար-մրցաշարն ամփոփեց 5-րդ մրցաշրջանը
Շախմատի համահայկական 5-րդ ճամբար-մրցաշարը ամփոփեց իր հոբելյանական մրցաշրջանը նոյեմբերի 2-ին՝ առցանց հանդիսավոր արարողությամբ։ Ճամբար-մրցաշարն անցկացվեց առցանց հոկտեմբերի 6-ից 31-ը։ Առցանց մրցաշարին նախորդեց երկշաբաթյա ճամբարը, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց տեսադասեր, շախմատային խաղերի վերլուծություն և միաժամանակյա խաղեր Հայաստանի առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ փոխնախագահ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը, Հայաստանի
«Ոչ միայն Սեւանը կա, այլեւ՝ Արցախը». Փաշինյանն Ալիեւի փաստաբանությունն անելով, պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սեւան անունը չի եղել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Այդպես էլ ԵՊՀ չավարտածը եւ դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս… Այսօր էլ Ալիեւի փաստաբանությունն անելով, պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սեւան անունը չի եղել։ Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզն, օրինակ։ Այստեղ ոչ միայն Սեւանը կա, այլեւ՝ Արցախը։ Թերևս, հաջորդ անգամ գրքի փոխարեն
Վանաձորում տեղական ինքնակառավարումը կազմալուծված է. «Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգում է
Պետական իշխանությունը զավթել է Վանաձորում տեղական իշխանությանը և ապօրինի միջոցներով կանխում է ընտրություններով տեղական իշխանության ձևավորումը
Առավել անընդունելի է ՀՀ իշխանությունների ակնհայտ եւ բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. Լևոն Զուրաբյան
Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լռությունը եւ անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։
Սա է քաղաքականությունը. փչացնել հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն՝ «Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք». Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Փաստորեն ինքնիշխանության անվան տակ իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»: Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն՝ «որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք»:
Անվավեր ճանաչվել է ԴՕՍԱԱՖ-ի անվամբ Օձունում գտնվող հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը
2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ է: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել
Հայաստանում վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր չեն, քան տարածաշրջանում. ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանը նաեւ հավելեց. «Այդ ամենի արդյունքում եկամտաբերության կորի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածը մոտ 50-60 բազիսային կետով նվազել է: Ինչ վերաբերում է վարկերին, այդտեղ շահույթի մարժան այդքան մեծ չէ…Իհարկե, կան սպառողական վարկեր, որոնք կարող են մինչեւ 20 % բարձր լինել՝ կախված հաճախորդի ռիսկայնությունից: Ամեն դեպքում, միջին սպառողական վարկը 20 %-ից ցածր է»:
Միջնորդությունը բավարարվել է. խոշոր չափերով գողություն կատարողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու, գողության փորձի և ուրիշի գույքը վնասելու համար մեղադրվող Է.Կ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանցի փորձագետը՝ Ալիեւի հայտարարության մասին
«Ադրբեջանում կոնսենսուս կա, որ Նախիջեւանի ազգաբնակչությունը արժանի է տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները» . Հուսեյնով
ՔՊ-ականները կողմ քվեարկեցին մի բանաձևի, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք» կուսակցության ինքնահռչակ իշխանությունը. Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը «Հավասարակշռված» արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ բանականության կորուստ․ հարված Վրաստանի թիկունքին։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և խոսելու անցած շաբաթ Երևանում անցկացված Եվրանեսթի 12-րդ նստաշրջանի մասին։ Հիշեցնեմ, որ ՔՊ 4 պատգամավոր «դեմ» քվեարկեց իմ, Գրիգորյան Աննայի, Վարդանյան Էլինարի, Մամիջանյան Հայկի և սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը
Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը, վերահաստատում իր առաջիկա պլանները. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա։ Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չի մոռացել,
2025թ երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր ինչ արագացել է՝ սեպտեմբերին կազմելով 3,7%, եւ այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 3,5 %
Մարտին Գալստյանը նշեց, որ այնուամենայնիվ աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ
Փաշինյան․ Հայաստան- Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա են
Ermenihaber. «Հայաստան- Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: Պատասխանելով թուրք լրագրող-վերլուծաբան Բարչըն Յինանչի հարցին, վարչապետը նշեց․ «Ինստիտուցիոնալ առումով մենք կապ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել, իսկ հիմա
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է այս հայատյաց փաստաբանի ծառայություններից. Տաթևիկ Հայրապետյան
«Այսօրվա հերթական շինծու «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է այս հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Շատ ճիշտ է արել, նա հստակ տորպեդահարում է այս «դատական» ֆարսը, որը հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»,- տելեգրամյան գրառմամբ հայտնում է «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Երևանյան միջազգային փառատոնը եզրափակվեց բարձր նոտայով. 100-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ իր հոբելյանին նվիրված Երվանդ Երկանյանի «Ձոն» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով
Aravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը հավաստիացրեց, թե այս ստեղծագործությամբ նա ցանկացել է փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որ ապրում է նման Ազգային նվագախումբ ունենալու կապակցությամբ, որն արդեն գրել է իր մեկդարյա պատկառելի պատմությունը և շարունակում է հաղթական քայլել դասական կատարողական արվեստի համամարդկային ճանապարհով:
Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան: ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբանների որակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ: Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն


















































