Օրվա լրահոսը
Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Գևորգ Պապոյան
Ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով, նշել է Պապոյանը։
Հայաստանի ծանրորդները Եվրոպայի առաջնության վերջին օրը երկամարտում նվաճեցին երկու ոսկի եւ մեկ արծաթե մեդալ
Հայաստանի ծանրորդները Եվրոպայի Մ23 եւ երիտասարդական առաջնությունում երկամարտի արդյունքով նվաճեցին յոթ ոսկե մեդալ:
Դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին
«Մենք չենք կրնար խօսիլ ազգային ինքնութեան մասին` առանց անդրադառնալու քրիստոնէական ինքնութեան». Հրայր Ճէպէճեան
Ճէպէճեան ըսաւ, որ սոյն գիրքը ձրիաբար պիտի բաժնուի լիբանանահայ բոլոր վարժարաններու աշակերտներուն: Աւարտին ան գիրքէն օրինակներ յանձնեց հոգեւոր հայրերուն:
Խաղաղ տարածաշրջանային միջավայրը և բարիդրացիական հարաբերությունները հնարավորություն են տալիս գաղափարների, ապրանքների և մարդկանց ազատ շարժին. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման համաշխարհային երկրորդ համաժողովում
Սպանված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ. Aysor.am
Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:
Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
ՌԴ նախագահը պարգևներ է հանձնել նաև կրոնական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների:
Էլիդա Քոչարյանն ու Արեւիկ Դոխոլյանը անցան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ շրջան
Չափազանց դրամատիկ ստացվեց հատկապես Էլիդա Քոչարյանի եւ սերբ Քրիստինա Կուլուխովայի մենամարտը:
«Մեր ձևով» շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին խոստացված նվերը
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:
Մանդատներից հրաժարվելու դիմումներ՝ կալանավայրերից․ Ի՞նչ է կատարվում Գյումրիում
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը պարզաբանեց, որ Տիգրան Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, բայց դատարանի վճռով նա անգործունակ չի ճանաչված, դրա համար էլ տրամադրում են մանդատը։
Արտաշատում Արցախից տեղահանված 241 ընտանիք ստացավ մարդասիրական օգնություն
Արտաշատում ավարտվեց մարդասիրական նախաձեռնության հերթական փուլը, որը իրականացվում է «Եվրասիա» ԻՀԿ-ի կողմից՝ Ռուսական Մարդասիրական Առաքելության հետ համատեղ, #РоссияСВами նախագծի շրջանակում։ Մի քանի օր շարունակ կամավորները օգնություն ցուցաբերեցին Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանվածներին։ Ընդհանուր առմամբ աջակցություն ստացավ 241 ընտանիք, որոնք հայտնվել էին բարդ սոցիալական իրավիճակում։ Հատուկ ուշադրություն դարձվեց երեխաներ ունեցող ընտանիքներին․ տասնյակ տնային տնտեսություններ ստացան մասնագիտացված մանկական
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից առանձնապես խոշոր չափերով՝ 100 մլն ՀՀ դրամ վնասը
Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան
Ինձ համար եղբայրաբար աղոթելու փոխարեն ձեզ համար աղոթեք՝ այս քայքայիչ գործելաոճի և պարզ հավատացյալներին գայթակղության տանելու համար
«Դատախազությունում կարդացել են՝ լիցենզիա են ստացել ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման, ենթադրել են, որ ՀԷԿ-ը կառուցված է եւ շահագործվում է»․ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով զավեշտները
Դատախազությունում Վարուժան Ներսիսյանի պետական պաշտոնում եղած շրջանի աշխատավարձի չափը չեն կարողացել հստակ պարզել
2 զոհ, 3 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «GAZ 3110»-ը. shamshyan.com
Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է
Աիդան հուղարկավորվել է Ֆրանսիայի Մոնֆոր-լ’Ամորի քաղաքում գտնվող ընտանեկան գերեզմանատանը
Նա կյանքից հեռացավ 102 տարեկանում՝ թողնելով ջերմ հուշերով լի կյանք։ Մտերիմները կհիշեն նրան որպես Ազնավուր ընտանիքի հիշատակի պահապան
Երևանը կընդունի միջազգային PLAS ֆորում FinnoWay Armenia 2025-ը
Երևանյան ֆորումը կդառնա առաջինը Հարավային Կովկասում և կնպաստի ֆինանսատեխնոլոգիական շուկայի մասնակիցների միջև երկարաժամկետ մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։
Նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որեւէ բանով. Փաշինյանի հավաքին մասնակցած քահանայի մեկնաբանությունները
Նախապես չէի թաքցրել, որ եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, չեմ քննարկելու
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Ժողովի օրակարգում ընդգրկված են հայրենական կյանքի մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման, Եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաև Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր
Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները` Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել: Նշվում է, որ 15 վագոնից կազմված գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից` Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է բեռնաթափումը։
Վայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»
Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։
Ո՞վ գիտի՝ ԱՄՆ-ն ո՞ր երկրին կռմբակոծի հաջորդը. իրանցի փորձագետի արձագանքը ադրբեջանցուն
ԱՄՆ-ն բացառապես այլ սուբյեկտ է, նրանք իրենց ազգային շահերը նաեւ պարտադրում են, միգուցե ինչ-որ մարտավարական զրույցներ կամ քննարկումներ կան. իրանցի փորձագետ
Բրյուսելում համաժողովի նպատակն էր ներդրումների խթանման համար ստեղծել հարթակ՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հարավային ուղու զարգացումը «Թրամփի ուղու» շրջանակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Բրյուսելում մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» խորագրով համաժողովի շրջանակներում կայացած «Նորարարություն և փոխկապակցվածություն. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և Խաղաղության խաչմերուկը» թեմայով պանելային քննարկմանը: Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային համագործակցության օրակարգի ընդլայնմանը, տնտեսական և
Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի, քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին. Ռուբեն Վարդանյան
Երեւանում Ավրորային եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի տեղադրումը դարձավ հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը
Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: Նախարարի խոսքով 2026 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը՝ 39,4 մլրդ դրամը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին՝ 5 ծրագրի
Քննարկվել են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման միջոցառումները
Նոյեմբերի 4-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների
Հովհաննես Մովսիսյանն այն մասին, թե ինչո՞ւ է Հ1-ը ուղիղ եթերով լուսաբանել կեղծ պատարագը
Իսկ թե ինչո՞ւ Հ1-ը չի լուսաբանել Մայր Աթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագը՝ պարզվում է դիմում չեն ստացել
«Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել»
Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար։
Զանգեզուրի միջանցքը լայն հասկացողություն է Ադրբեջանի համար. ադրբեջանցի փորձագետ
Էթնիկ ադրբեջանցիների ահռելի համայնք կա, որոնց նախնիներն ապրել են Հայաստանում. ադրբեջանցի փորձագետ
Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 4-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։


















































