Օրվա լրահոսը
2025թ երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը փոքր ինչ արագացել է՝ սեպտեմբերին կազմելով 3,7%, եւ այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 3,5 %
Մարտին Գալստյանը նշեց, որ այնուամենայնիվ աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ
Փաշինյան․ Հայաստան- Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա են
Ermenihaber. «Հայաստան- Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: Պատասխանելով թուրք լրագրող-վերլուծաբան Բարչըն Յինանչի հարցին, վարչապետը նշեց․ «Ինստիտուցիոնալ առումով մենք կապ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել, իսկ հիմա
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է այս հայատյաց փաստաբանի ծառայություններից. Տաթևիկ Հայրապետյան
«Այսօրվա հերթական շինծու «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է այս հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Շատ ճիշտ է արել, նա հստակ տորպեդահարում է այս «դատական» ֆարսը, որը հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»,- տելեգրամյան գրառմամբ հայտնում է «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Երևանյան միջազգային փառատոնը եզրափակվեց բարձր նոտայով. 100-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ իր հոբելյանին նվիրված Երվանդ Երկանյանի «Ձոն» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով
Aravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը հավաստիացրեց, թե այս ստեղծագործությամբ նա ցանկացել է փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որ ապրում է նման Ազգային նվագախումբ ունենալու կապակցությամբ, որն արդեն գրել է իր մեկդարյա պատկառելի պատմությունը և շարունակում է հաղթական քայլել դասական կատարողական արվեստի համամարդկային ճանապարհով:
Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան: ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբանների որակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ: Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն
Պարոն Հուսեյնով, Երեւան գալը ջրի ճամփա եք սարքել. Քոչինյանը՝ ադրբեջանցի փորձագետին
Հուսեյնովն էլ հույս հայտնեց, որ մոտ ապագայում որեւէ մեկին այլեւս չի զարմացնի իր այցերով
ՍԴ-ն հակասահմանադրական է համարել. կվերացվի զինված ուժերի, իրավապահ մարմինների ծառայողների, դատավորների՝ արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու արգելքը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել է ոլորտում գործող կարգավորումը եւ համարել հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ ՍԴ դատավորների` արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու համար
Կենդանիների պաշտպանները խնդրագիր են ներկայացրել նոր օրինագծի վերաբերյալ
Սա կհանգեցնի թվաքանակի նոր և անկառավարելի կտրուկ աճի, հիվանդությունների աճի և հասարակության մեջ լարվածության։ Նմանատիպ էֆեկտը՝ անբավարար ընդգրկման դեպքում, նույնիսկ ԲՈՎՎ (Բռնել-Օրգանազերծել-Վակցինացնել-Վերադարձնել) ծրագրերի շրջանակում, գիտականորեն հաստատված փաստ է, որը նկարագրված է բազմաթիվ ուսումնասիրություններում և դրա վերաբերյալ կան բաց ու մատչելի աղբյուրներ։
Նիկոլի մոգոնած «խաղաղության խաչմերուկն» ապագայում կարող է վերածել «պատերազմի խաչմերուկի». Արտակ Զաքարյան
Կոնֆլիկտը լուծված չէ ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ սոցիալ-հոգեբանական առումով. Արտակ Զաքարյան
Խաղաղության պայմանագիրը չի սահմանելու՝ ինչ է խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ
Անդրադառնալով հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն՝ նա նկատեց, որ անհրաժեշտ է շոշափելի օգուտ, այսինքն՝ մարդիկ պետք է համոզված լինեն, որ այդպես կշարունակվի:
Դավիթ Համբարձումյանի քրեական գործում առկա տեսանյութով փաստվում է, որ դատավորը դատապարտել է անմեղ մարդու. փաստաբան
Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում, և որով փաստվում է, որ դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու, ավելին՝ այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ։ Խնդրում եմ դիտել «Հովտաշատ-Հայանիստ» խ/չ-ի դեպքի տեսանյութը և կարդալ ստորև նշված
«Շողակաթը» «կղերական-հոգեւոր հաղորդումներ սփռող հեռուստաալիք էր»․ Տիգրան Հակոբյան
Միաժամանակ, խնդրի այդօրինակ լուծմանը դեմ է, կարծում է՝ կարելի էր շատ ավելի արդյունավետ եղանակ գտնել
Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում՝ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 94 տոկոսին
Ucom-ն ընդլայնել է իր 5G ցանցը ևս հինգ քաղաքներում՝ Արմավիրում, Եղեգնաձորում, Վարդենիսում, Գավառում և Թալինում` ընդգրկելով Հայաստանի քաղաքների 96 տոկոսը։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 47 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն
Ադրբեջանը դարձել է հիմնական լոգիստիկ հանգույցը միջին միջանցքում. վրացի փորձագետ
Վերջին 10 տարում Վրաստանից Ադրբեջան բեռնային հոսքերը նվազել են 40 տոկոսով, Ադրբեջանից Վրաստան ուղղությամբ 15 տոկոսով են նվազել. «Սա խոսում է այն մասին, որ բեռնային հոսքերը Եվրոպայից Կենտրոնական Ասիա ուղղությամբ էական նվազել են». փորձագետ
Կարեն Գրիգորյանը լքեց աշխարհի գավաթի խաղարկությունը
Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ« ձեւաչափով: Առաջին երեք տեղերը զբաղեցնող շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականին կայանալիք հավակնորդների մրցաշարին:
Բռնցքամարտի ԵԱ-ի առաջին օրը մեր բոլոր բռնցքամարտիկներն էլ հաղթանակով են մեկնարկել
Հայաստանի բռնցքամարտիկները զգում են հանդիսականի աջակցության կարիքը, մանավանդ, որ մուտքը «Միկա» մարզադահլիճ ազատ է:
«Խոսքը մեկ միջադեպի մասին չէ, այլ շարունակական վարքի մասին»․ Ժաննա Անդրեասյանը՝ ԵՊՀ-ից հեռացված Սահակ Մանուկյանի մասին
«Գեւորգյան» ճեմարանը լիցենզավորված ԲՈՒՀ է։ Այնտեղ պետք է գործեն ԲՈՒՀ-ին վերաբերող բոլոր կանոնները։ Դու խոսում եք տեսուչի՝ հարթակից ունեցած ելույթի մասին, որը կարող է ընկալվել քաղաքական բովանդակության։ Հարցը քննարկում ենք:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին hարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 21.5°C (1995թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա – 5.1°C (2014թ.) Օդի միջին
Մեր տարածաշրջանը գոյություն ունի միայն, երբ նայում ես Վաշինգտոնից. Իսկանդարյան
-Տարածաշրջանը գոյություն չունի, դա է վկայում այն, որ եթե ուզենամ վաղը գնալ Ադրբեջան, չեմ կարող դա անել: Նույնն էլ ադրբեջանցու համար Երեւան գալը խնդիր»,- այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով ձևավորվել է աշխատանքային խումբ
Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման,
Մեր նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ կշահեն բոլորը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և ամբողջ տարածաշրջանը. Արայիկ Հարությունյան
«Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսուն է». Արայիկ Հարությունյան
«Եթե Գառնին ինչ-որ մեկին պետք է` գնում է եւ գումար է վճարում, իսկ գրադարանը ոչ մեկին պետք չէ, չի գնում ու ոչ մի բան չի վճարում․․․ ես ոչինչ չունեմ ասելու»․ Վահե Հովհաննիսյան
«Գառնի» ՊՈԱԿ-ի տնօրենը 5 միլիոն պարգեւավճար է ստացել, իսկ գրադարաններում միջին աշխատավարձը 83 հազար դրամ է
Նրանց նպատակն է լոկ վարկաբեկել, իսկ ես նախընտրում եմ գործ անել, գործն է իմ պատասխանը. Եզրաս սրբազան
«Թեմապատկան շենքի վերադարձը, անշուշտ, նշանակալի և կարևոր ձեռքբերում է հայ Եկեղեցու համար և մենք բարձր ենք գնահատում ՌԴ իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը թեմի գործունեության ինչպես հոգևոր և եկեղեցաշինական, այնպես էլ կրթական և սոցիալական ոլորտներում»
«Չափն անցնում եք, մտածեք ձեր սեփական քաղաքական ուժի թողած արյունոտ հետագծի ու ապագայի մասին»․ վեճ Լիլիթ Գալստյանի, Ժաննա Անդրեասյանի եւ Սիսակ Գաբրիելյանի միջեւ
Վեճը ծագեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարցի շուրջ
Մենք չենք կարող Ալիևին փոխել, բայց կարող ենք հեռացնել Փաշինյանին. Մարուքյան
Գիտակցո՞ւմ ենք, որ շուրջ 360 հազար ադրբեջանցի պատրաստվում է գալ և բնակություն հաստատել մեր տներում, քանի որ, ըստ նրանց պնդման, այդ տները իրենց են պատկանում։
Ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ՝ ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ: Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության
Կքննարկվի հոր կողմից սպանված փոքրիկի եղբայրների և քույրերի հետագա խնամքի կազմակերպման հարցը
«Այսօր երեխաների հետագա խնամքի հարցը պետք է լուծենք»
Քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները. ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում էր
Հոկտեմբերի 28-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 4 միլիոն 286 հազար դոլար արժեքով անշարժ գույքերի նկատմամբ
2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերեսով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող՝ 0.0376 հա հողամասի նկատմամբ: Գույքերի
Արդյոք պատահակա՞ն է Թակեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը. «Փաստ»
Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին


















































