Օրվա լրահոսը

Չնայած ԱՄՆ պաշտոնյաների հորդորներին՝ Բաքուն չի ազատում հայ գերիներին. The Washington Post

Չնայած Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսականների հորդորներին՝ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է վերադարձնել չորս տասնյակից ավելի հայ գերիներին, ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականի իր սյունյակում գրում է Դեյվիդ Իգնատիուսը: Գերիների հարցը անցած աշնանը տեղի ունեցած պատերազմի դառը ժառանգությունն է: Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությանը՝ հակամարտության հետցնցումները շարունակում են զգացվել հատկապես Հայաստանում, որտեղ վարչապետ

Արցախի Անվտանգության խորհրդում ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, մարտի 30-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված ռազմական դրությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի առնչությամբ խորհրդարանական ուժերի դիրքորոշումների հետ։ Ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։ Ամփոփելով հնչեցված տեսակետները՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը

Արա Սահակյան. «Նա դիտավորյալ տարավ մեր երկիրը պարտության, հասցրեց ծնկաչոք վիճակի, որպեսզի հասարակության մի զգալի մասը ընդուներ, որ բանակը կռվեց ու պարտվեց»

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն անդրադառնալով երկրում ստեղծված բարդ իրավիճակում ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների միջեւ օրերս կայացած հանդիպմանն՝ ասաց. «Յուրաքանչյուր երկրի ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական հեղինակությունը ներկայացնում են  առաջին հերթին նրա գործող, բայց նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: Դա այն հարստությունն է, որ յուրաքանչյուր ժողովուրդ տասնամյակների ընթացքում կուտակում է: Հայաստանի այսօրվա իշխանությունների գլխավոր

Ինչպես է Ադրբեջանը ներթափանցել Գերմանիայի կառավարող շրջանակներ. VICE

Կանադա-ամերիկյան հեղինակավոր VICE պարբերականը ծավալուն հետաքննություն է կատարել՝ բացահայտելով, Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ազդեցությունը Բունդեսթագի պատգամավորների վրա: Հետաքննությունը, մասնավորապես, պարզել է, որ քննադատներին խլացնելուն հակված նավթով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին փորձել է Եվրոպայում իր համար բարձր վարկանիշ ստեղծել: Մասնավորապես, նա դա արել է սպորտային միջոցառումներ հովանավորելու և քաղաքական գործիչներին կաշառելու ճանապարհով: Եվ միշտ չէ, որ դա

Ավարտվել է Աբու Դաբիի՝ IDEX 2021 միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության շուրջ ծառայողական քննությունը

Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մեր տան միակ լույսն ու հույսը…Փակվեց իմ դուռն ու պատուհանը». Այս պատերազմում հերոսացած Հրանտ Չիլինգարյանի ծնողները տվեցին ամենաթանկը՝ միակ զավակին

«Ինձ որ աստղեր էլ իջացնեն երկնքից, ինձ ոչինչ պետք չի: Ինձ պետք էր իմ միակ որդին, որ այսօր չկա: Ոչ մի բան էլ չեմ ուզում: Մենակ արդեն կուզեմ գնամ իմ երեխու մոտ»,- մեզ հետ զրույցում ասում էր Հրանտի մայրը՝ Նվարդ Չիլինգարյանը:

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Մարտի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային

Քարվարճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո». Մարտի 22-ին Քարվաճառ անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զոհրաբով Իլքին Ռամին օղլուն (Zöhrabov İlkin Ramin oğlu): Տեղեկությունը նախ հայտնել էր ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, այնուհետ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մահացած զինծառայողը Ադրբեջանի Մասալլը շրջանից էր, հուղարկավորվել է այսօր՝

Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից. ՀԿ-ներ

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս, խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։ Քաղաքական հակառակորդների և նրանց

Վահրամ Դումանյան. «Գերադասելի է, որ կրակոցները լինեն միայն հրաձգարաններում»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվեցին պետական մարմինների աշխատողների միջեւ հրաձգության հանրապետական մրցումների արդյունքները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 60 թիմերի 400 աշխատակիցներ: Պետական եւ ՏԻՄ տղամարդկանց ու կանանց թիմային եւ անհատական պայքարում հաղթողներին, մրցանակային տեղեր զբաղեցնողներին, ինչպես նաեւ աչքի ընկած մյուս աշխատակիցներին ու թիմերին մեդալներ, գավաթներ, դիպլոմներ եւ հուշանվերներ հանձնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Պետական մարմինների

«Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած «ակտիվությունը» չի կարող անարձագանք մնալ»

«Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում լինենք ուժեղ», – ընդգծել է ԱԳ նախարարը:

«Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանությանը». ամփոփվել է հրաձգության հանրապետական մրցումը

Կանանց և տղամարդկանց անհատական պայքարում առաջին մրցանակակիրները ստացել են նաև օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան

Առաջարկում են հեռահաղորդակցության եւ սոցիալական ցանցերի օպերատորներին՝ պայմանագրում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ

Քննարկում Ազգային ժողովում՝ ուղղված համացանցում ատելության խոսքի կարգավորմանը

Զինծառայողները քնել են բաց տարածքում, առանց վրանների, մնացել են բանջարեղենի համար նախատեսված պարկերի մեջ. ինչ են պարզել իրավապաշտպանները

Պատերազմին մասնակցած զինծառայողների եւ նրանց հարազատների մի շարք իրավունքներ ոտնահարվում են

Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին

Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award)   միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և  բնութագրում է  գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը: Մրցանակաբաշխության

Իսպանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման գործում իսպանական փորձի կիրառման հեռանկարները

Embassy Cup-ի ղեկավարները և  Villarreal ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներն այսօր այցելել են Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

«Հնարավորություն կտա հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել». ռազմական գործողությունների մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն

«Կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»

Ձվի թանկացման հիմնական պատճառը յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ խանութներում և սուպերմարկետներում ստեղծված արհեստական իրարանցումն է. Սուրեն Պարսյան

Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. ի՞նչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին

«Տուշոնկայի գործով» իրեղեն ապացույցները վկաներին ցույց են տրվել տեսանյութով, արկղերը եղել են փակ

Նազիկ Ամիրյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը արծարծեցին նաև գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը

Հանգամանորեն քննարկվեցին գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

Չգիտես ինչու՝ մենք մեր երկրում անընդհատ փրկիչ ենք փնտրում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»

Եթե դու որպես ազգ կարծում ես, որ քո ամենամեծ արժեքը մարդն է, անհատն է և քո պատմությունը, քո անցած ճանապարհը, քո եկեղեցին, քո մշակույթը, ապա ինչպե՞ս կարող ես քեզ թույլ տալ ապրել մի կյանքում, որտեղ դու մշակույթի նախարարություն չունես. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս 2-րդ)

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին, երկրում առկա ճգնաժամերին ու դրանց հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

«Վախենալ ու չգալ՝ սա խայտառակություն է»․ Քոչարյանի պաշտպանը՝ դատախազներին

Դատախազները, որոնք դատական նիստերին գալիս եւ խրոխտ ձայնով ասում են, թե իրենք ոչ թե օգտագործվող են, այլ օգտագործող, այսօր չներկայացան

Արցախի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի վերաբերյալ հայտարարությունները

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով: Արցախի գլխավոր դատախազություն

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված զինծառայողների 78 նոր անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ. 1980թ. Ավանեսյան Արսեն Վալերիկի, ծնվ. 1993թ. Խարաջյան Հարություն Երվանդի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Մելքումյան Գևորգ Գրիշայի, ծնվ. 1995թ. Ասատրյան Նվեր Սամվելի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Մատոսյան Վարուժան Սարիբեկի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Ասատրյան Տիգրան Լևոնի, ծնվ. 1970թ. Պահեստազորային Պողոսյան Հրաչ

«Մարտի 1-ի գործը անընդհատ արհեստականորեն մտցվել է փակուղի և երբեք էլ փակուղուց դուրս չի եկել»․ Վարդան Հարությունյան. Ա1+ (տեսանյութ)

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին երեք տարիներն, բերեց և հանգեցրեց Սահմանադրական դատարանի այս որոշմանը, խայտառակ պատերազմին և մյուս ձախողումներին։

«Իրենց թվում է, թե Թուրքիային շողոքորթելով՝ վերջինս կընդառաջի ՀՀ-ին»․ Սեյրան Օհանյան

Իշխանությունը չի հասկանում, որ ապաշրջափակման տակ իրականում ՀՀ-ի եւ Արցախի խորը շրջափակում է լինելու

Հնարավոր է դարձել խուսափել Թուրքիայի կողմից հակահայ քարոզչության ևս մեկ դրսևորումից

Հայաստանի դեսպանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չէր ստացել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031