Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հրավեր է ուղարկել Ծառուկյանին». Մակունց

Հարցին՝ ճի՞շտ էր Վարդազարյանին «պատժելու» համար չընտրել թեկնածուներին, որոնք գուցե դատական համակարգում դրական փոփոխություններ էին բերում՝ Մակունցը պատասխանեց. «Մենք նույնպես ափսոսանք ենք հայտնում, որ ԲԴԽ նախագահը բացահայտ քաղաքական ուղղվածության հայտարարություններ է անում ու դատական իշխանության ներկայացուցիչները, որոնք մտահոգված են այս հարցով, այս հարցը պետք է իրենց ուշադրության ներքո պահեն»:

Կառուցապատողները կրկնակի են հարկվում. կառավարությունը փորձում է շտկել իր սխալը

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքը կառուցապատողների համար առաջացրեց է մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ կրկնակի հարկում է կիրառվում, ինչն օրենքով արգելված է, անհավասար պայմաններ է ստեղծում բիզնեսի համար եւ այլն։ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի

Եթե հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրության վերջին փոփոխությունների ընդունման ընթացակարգը, այդ ընթացակարգով ընդունված փոփոխությունները և՞ս համարվելու են հակասահմանադրական. Էդմոն Մարուքյանի և Տարոն Սիմոնյանի հայտարարությունը

Սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, չենք կարող մեր անհամաձայնությունը չհայտնել Սահմանադրական դատարանի եզրահանգումների և հիմնավորումների հետ՝ որակելով դրանք որպես սահմանադրական արդարադատությունից հրաժարման ակնհայտ դրսևորում։

Երեք դերասան եւ Քյոսայանի ջազ-քառյակը կպատմեն Ազնավուրի մասին

«Ազնավուր» համերգ-ներկայացումը նոր ձեւաչափով ներկայացնում է շանսոնյեին

Պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում. քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը:

«GPS-ը չի որոշում, թե որտեղ է գտնվում քո սահմանը, հարցը ոչ թե GPS-ն է, այլ այն, թե որտեղ է գտնվում մեր Սյունիքի սահմանը». Արման Եղոյան

Մեր իմացած 12 հազար քմ-ից Արցախի հանրապետության որեւէ հողակտոր ինքնակամ չի տրվել հակառակորդին, հետեւաբար չի հանձնվել: Այն կամ կորսվել է ուղղակի մարտական գործողությունների հետեւանքով, կամ, օրինակ, Քարվաճառը եղել է ուղղակի մարտական գործողություների սպառնալիքի հետեւանք:

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած փրկարարները կշարունակեն ծառայել օպերատիվ աշխատանքների հետ անմիջականորեն կապ չունեցող հաստիքներում

Ներկայում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ծառայում են հենաշարժողական և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք:

«Ադրբեջանից բռնագաղթվածների ժամանակավոր կացարանի խնդիրը 1-2 տարում լիովին կլուծվի»․ Արմեն Ղազարյան

Ժամանակավոր կացարանների խնդիրը լուծելուց հետո հուսամ՝ հնարավորություններ կստեղծվեն խնդիրը վերջնական լուծելու

Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2 անձի մեղադրանք է առաջադրվել

Ձեռքերով և ոտքերով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, երկուսով հարվածներ են հասցրել օպերլիազորին

Անժելա Էլիբեգովա. «10 հազար էջ նյութ էր հավաքված, ու մեզ դրանից հիմա զրկել են»

Ադրբեջանագետը հույս ունի, որ իր համակարգիչն ու կրիչը կվերադարձնեն

Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. խորհրդակցությունները կշարունակվեն

Փաշինյանն անթույլատրելի է համարել ԶՈւ գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը

«Իմ քայլը» չի ընտրի դատավորների 2 թեկնածուներին․ պատճառը Վարդազարյանն է

Բացի այդ, հասել ենք այնտեղ, որ քրեական հեղինակությունները կապ են հաստատում պատգամավորի հետ՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդազարյանի

Հակառակորդն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան

«Ադրբեջանցիները Սյունիքում մոտենում են բնակիչներին եւ գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար»

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը աջակցություն է հայտնում ԶՈւ Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին

Իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը

«Ասում եմ՝ լռի՛»․ Լենա Նազարյանը՝ Գեւորգ Պետրոսյանին

Գեւորգ Պետրոսյանը տեղից բղավեց․ «Ժամանակն ավարտվել է․․․ավարտվել է ժամանակը»:

Բորիս Նավասարդյան. «Այսօր չենք կարող ունենալ ոչ օրինական եւ արդար ընտրություններ, ոչ էլ օրինական եւ արդար հանրաքվե»

Վատ կառավարմանը խանգարում է սահմանադրությունը թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Որ ՀՀ սահմանադրության տեքստերը երբեք չեն եղել լավը, ես այդ կարծիքը վաղուց ունեմ եւ չեմ փոխում: Սակայն դա չի նշանակում, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի միջոցով, պետք է անցկացվեն: Պարզ է, որ մեր մոտ ոչ մի համակարգ չի կարող ամրապնդվել,

«Մինչ օրս կատարվել է մոտ 2000 փորձանմուշի նույնականացում». Առողջապահության նախարար

Փոքր թվով փորձանմուշներ են մնացել, որոնք կենթարկվեն ԴՆԹ փորձաքննության

Խնդրում եմ գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը. Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին

«Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը»

Արա Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Միհրան Պողոսյան

Արա Սաղաթելյանի կալանավորումը պաշտպանն ապօրինի է համարում

Նախարարը հորդորե՞լ էր, որ Փաշինյանն ու Թորոսյանն էլ դիմակ կրեին

Եթե քաղաքացին օրենքով սահմանված դիմակի պահանջը չկատարի, ապա պետք է կիրառվի նաեւ տուգանք:

«Թիկունք լինենք մեր բանակին». պահեստազորի մայոր

Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։

Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը հանձնարարել էին Ռուբեն Վարդազարյանին, իր արած հայտարարությունը մարտակոչ էր. Հովիկ Աղազարյան

Լրագրողների զարմանքին՝ անկախ դատական համակարգը ինչո՞ւ պետք է զգուշանա, պետք է անկախ գործի եւ վերջ՝ Աղազարյանը պատասխանեց. «Այսինքն, զգուշանա այն իմաստով, որ կաշառքը 10 հազարի փոխարեն հազար վերցնի միառժամանակ, այդ իմաստով զգուշանա: 10 հազարը կդառնա 1000, հետո՝ 0»:

«Երկար եմ փնտրել՝ գտնելու նրա ընտանիքը, որ փոխանցեմ հերոս որդուց մնացած վերջին հուշը, անունն Արարատ էր». ԵՊԲՀ օրդինատորը, որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը

«Կարևոր չէ՝ ինչ պայմաններում կհայտնվենք, ինչ զենքով մեզ կթիրախավորի հակառակորդը, եթե կարիքը կա, պետք է այնտեղ լինենք վերևից իջնող հրեշտակի նման, որովհետև այդ լույսը դու ես զինվորի համար. ամեն վայրկյան առաջնագծում կռիվ տվող զինվորը կարող է բժշկի կարիք ունենա»

«Վստահ եմ՝ Վարդազարյանը մենակ չի գրել այդ կոչը»․ Արփի Դավոյան

Այն ընկերները, որոնք նրան ուղղորդում եւ օգնում են, խորհրդատվություն են մատուցում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Դե մենք վախկոտ ենք, ՀՀԿ-ականները վախկոտ չէին». Հովիկ Աղազարյանը՝ ԱԺ-ում դիպուկահարներ տեղակայելու մասին

Խոսելով վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ Աղազարյանն ասաց. «Ես ուզում եմ հանրահավաքի տեղը նայեմ ժողովրդի աչքերին, երբ նայում եմ, ես տեսնում եմ, որ ես իրենցից մեկն եմ ու վաղը մյուս օրը, երբ Վազգեն Մանուկյանը բռնի կերպով իշխանությունը տապալի ու ինձ փողոց շպրտի, ես դառնալու եմ իրենց նման, ես ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ եմ ինձ պահում, թե՞ ճիշտ չեմ պահում: Սարքած ժողովուրդն ո՞ւմ է պետք»:

Սարհատ Պետրոսյան. «Ժողովրդավարության բաստիոնում» բացահայտ կերպով դիպուկահարները նշան են բռնում խաղաղ ցուցարարներին, բայց մենք դեռ նախկին-ներկա ենք անում

Այլընտրանք փնտրում ու երկարացնում «բաստիոնի» խունտայի, երկիրը կապիտուլյացիայի տարած իշխանության կյանքը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031