Օրվա լրահոսը
Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել փետրվարի 14-ին՝ 3 բալ ուժգնությամբ
Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3
Սյունիքի մարզում 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել. Shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:
Երկրաշարժի հետևանքով բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի․ ԱՆ
Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում: ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շենգավիթում ջրագիծը վթարվել է շինարարական ու կենցաղային աղբի պատճառով․ նախատեսվում է կառուցել նորը․ «Վեոլիա Ջուր»
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 15։00-ից մինչև փետրվարի 14-ը ժամը 23։50-ը կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը։ «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական
54 միլիոն դրա՞մ՝ Գյումրու թշվառ բյուջեից․ ռեստորանատեր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պահանջը
Գյումրու քաղաքապետարանի նախկին առանցքային դեմքերից մեկի՝ Վարդան Ղուկասյանի օրոք բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Գրքիկյանի ու Գյումրու նորօրյա իշխանությունների միջև «Դվին» հանդիսությունների սրահի շուրջ ծագած վեճը նոր դատական ընթացք է ստանում։ Հովհաննես Գրքիկյանի բարեկամները՝ Արմեն Մովսեսյանն ու Անահիտ Գրքիկյանը, որոնց անունով գրանցված է Գյումրու Բորյան փողոցի 0․073648 հա հողամասը, դիմել են ՀՀ վարչական դատարան՝
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի և ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Էդիկ Ավանեսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հաշվետվության ներկայացմանը՝ 2020 թվականին շրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունը գնահատելով բավարար՝ երկրի ղեկավարն իր շնորհակալությունն է հայտնել վարչակազմի ղեկավարին՝ ընդգծելով նրա ունեցած առանցքային դերը անցած տարվա աշնանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում և նշել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ
Երկրաշարժի հետևանքները Կոմիտասի պողոտայում
Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից ԱԻՆ-ը հաստատել է դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում),
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Փետրվարի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Հրամանատարի անգործության պատճառով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Մասնավորապես՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության թիվ 1586-Ն որոշման համաձայն ռազմական դրության պայմաններում, զբաղեցնելով
Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից․ ԱԻՆ
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։ *** Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 3000 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ
Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է․ բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները․ ԱԻՆ
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ *** Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 3000 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝
Նիկոլայ Գրիգորյանը՝ Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցերի մասին
Փրկարարական ծառայության գեներալ-մայոր, Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը «Ստիպված էլի հիշեցնում եմ: Պարտադիր, անհրաժեշտ, հետաքրքիր․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԶԳԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ Պատասխանները Արտակարգ ալիքի «ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ» գրքից: Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ: – Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին այցելել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին: Պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների, ԱԺ պատգամավորների և շրջանի պատասխանատուների հետ
«Տեսեք, թե մարդիկ ինչի համար են իրար երանի տալիս: Սա դժոխք է». Էդգար Ղազարյան
«Մարդ, դու ո՞նց չես հասկանում, որ քո երեխայի զոհվելու պատճառը ԻՆՉՆ է եղել: Երեխաների մի մեծ մաս զոհվել է առանց մարտական գործողություններին մասնակից դառնալու, սխալ որոշումների հետեւանքով: Դա քո զոհն է, քո երեխան է: Մարդ, դու ո՞նց չես զգում դա: Մենք դժոխքում ենք ապրում: Մարդկանց հասցրել են այն վիճակի, որ նրանց համար երանությունը դարձել է
Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ ԱԻՆ
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ
Վիտալի Բալասանյանը Վյաչեսլավ Ավանեսյանի հետ քննարկել է Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր
Փետրվարի 13-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։ Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես տուժված Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Վյաչեսլավ Ավանեսյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կառույցի կողմից Արցախի Հանրապետությանն է տրամադրվել սոցիալական նշանակության հումանիտար օգնություն, որի
Երկրաշարժի պահը՝ «Շանթի» լրատվական թողարկման ժամանակ
«Շանթի» տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի պահը։
Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը հերքվել է․ ԱԻՆ
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում)
Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում․ ԱԻՆ
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապատ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։ Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։ Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել՝ կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։ Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։ Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է․ ԱԻՆ
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ուղեցույց
ՀՀ ԱԻՆ-ի ուղեցույցը՝ ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ: Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։ – Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10-հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո։
Նախնական տվյալներով ավերածություններ չունենք․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:
Զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի
Ֆեյսբուքյան օգտատերը երկրաշարժի հետևանքով փլուզման լուսանկար է հրապարակել
Ֆեյսբուքյան օգտատեր Լարիսա Շահբազյանի ֆեյսբուքյան գրառումը «Երկրաշարժի հետևանքները մեր տան մոտակայքում»։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց
Բրիտանական խորհուրդը վերադառնում է Բրիտանական ֆիլմերի 17 փառատոնի շրջանակներում վիրտուալ ցուցադրությունների իննօրյա ծրագրով։ Ֆիլմերն ավելի հասանելի կլինեն, քան երբևէ նախկինում, հատուկ ստեղծված առցանց հարթակի շնորհիվ, որը կինոթատրոնին բնորոշ փորձառությունը հասանելի կդարձնի տանը՝ Հայաստանի ողջ տարածքում։ Փետրվարի 19-ից 28-ը Հայաստանի ողջ տարածքում կինոսիրողները կկարողանան անվճար բացահայտել և դիտել բրիտանացի ռեժիսորների վերջին 20 տարիների հանրահռչակ գործերը, ինչպես
Թուրքիան կարող է Ուկրաինան զիջել ՌԴ-ին` Հայաստանի դիմաց. քաղաքագետ Սարո Սարոյանն այս սցենարից է վախենում
Վերլուծաբան Կայծ Մինասյանի համոզմամբ` հայկականության գոյության գրավականն անկախանալը եւ տարածքներ ազատագրելն է։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը
Երևանում և մի շարք մարզերում երկրաշարժ է զգացվել
Երեւանում եւ մի քանի մարզերում ժամը 15։20-ի սահմաններում երկրաշարժ է զգացվել։ Բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Քաղաքացիներիս շատերը շենքերից դուրս են եկել։ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է: Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ: Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։


















































