Օրվա լրահոսը

«Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»

«Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ» -ը նահանջում էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ: Մեզ հայտնի դարձավ,

Հայաստան արտաքսված քաղաքացիները 13 օր է, ինչ գիշերում են օդանավակայաններում․ «Հայկական ժամանակ»

Փետրվարի 1-ին Ռուսաստան մեկնած, իսկ 3-ին Հայաստան արտաքսված յոթ քաղաքացիներից չորսը արդեն 13 օր է, ինչ գիշերում են օդանավակայաններում: Երեք օրը Ռուսաստանի «Շերեմետեւո»-ում են անցկացրել, դրանից հետո էլ՝ «Զվարթնոցում»։ Քնում են օդանավակայանի նստարաններին, այնտեղ սնվելու համար էլ վարկ են վերցրել, որ գումար ունենան: «13 օր օդանավակայանում ենք քնում-արթնանում, կինս էլ վարկ է վերցրել, գումարը տվել

Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․

Ուաշինկթըն քաղաքական նշանակումներու տեղը չէ. այստեղ չեն գար սորվելու․ «Ասպարեզ»

Հայ պետականութիւնը այսօր կը գտնուի կենաց-մահու մարտահրաւէրներու դէմ յանդիման (վերի երկու առաջնագիծերուն առումով) եւ մենք չունինք սխալելու պերճանքը։ Այդ թանկ «հաճոյք»ը մեզի համար չէ։ Մենք վաղուց սպառած ենք այդ լուսանցքը (ենթադրելով պահ մը որ ունէինք այդպիսի ապահովութիւն)։ Մենք «զէնքի տակ» ենք առանց բացառութեան. ուզե՞նք թէ չուզենք։ Առաջնագիծը ըլլայ՛ ռազմական, թէ դիւանագիտական։ Հայ պետականութեան պարտադրուեցաւ համաշխարհային

Արթնանալ՝ Հայաստանում

Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի ամենահայտնի պիեսներից մեկում («Միջադեպ Վիշիում») նացիստական մեկուսարանում են հայտնվում տարբեր խավերի մարդիկ, որոնք պետք է ոստիկաններին «ապացուցեն», որ իրենք հրեա չեն: (Եթե արտապատկերենք ժամանակակից Հայաստանի իրողությունների վրա՝ որ հավատարիմ են «հեղափոխության գաղափարներին»): Եվ ահա ձերբակալվածներից մեկը՝ գերմանացի ազնվական ֆոն Բերգը, բողոքում է իրեն շրջապատող «սովորական ժողովրդից». «Բոլորը պաշտո՛ւմ են նրան: Նրանք

«Երբ խոչընդոտում է ոստիկանի օրինական աշխատանքին ու մի հատ էլ հայհոյում է կնոջը, ոստիկանը պետք է կո՞ւլ տա»․ «Հայկական ժամանակ»

Համացանցում երեկ մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոտքերով եւ ձեռքերով ծեծում երկու քաղաքացու: Դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին ոստիկանության «Փոսի ԳԱԻ» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց, բայց այդ մասին հայտնի դարձավ տեսանյութի տարածումից հետո: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչ՝ Սարգիս Մնացականյանը, Սահակ

Հայաստանը Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում արդեն միասնական սահման կունենա ԵԱՏՄ երկրներից մեկի հետ, որն ունի էներգակիրներ. «Հայաստանի Հանրապետություն»

«Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են եւ մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում»․ այս մասին տեղեկացնում է «parstoday»-ը: ԵԱՏՄ-ում, Հայաստանի նախագահության տարում, ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի եւ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առեւտրի համաձայնագրերը: 2019 թ. ուժի մեջ են մտել նաեւ երկու նոր՝ Իրանի հետ

Իշխանությունն ինքն է պատժում հասարակությանը. «168 ժամ»

44-օրյա պատերազմին ու խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին երկու ամիսներին իշխանության ներկայացուցիչները գրեթե լուռ էին, վախեցած ու անհանգստացած։ Նիկոլ Փաշինյանը, սարսափած, դուրս չէր գալիս բունկերներից, իշխող խմբակցության պատգամավորները զգուշանում էին փողոց դուրս գալ, բնակվում էին անմատչելի վայրերում։ Պատճառը մեկն էր՝ նրանք վախենում էին դատաստանից․ ոչ թե քաղաքական ուժերի, ոչ թե առանձին կուսակցությունների, այլ ժողովրդի

Սփիւռքի օրակարգային վերանայման անհրաժեշտութիւնը․ «Հայրենիք»

Ինչպէս Հայաստանն ու Արցախը, Սփիւռքը եւս այսօր կը կրէ Հայաստանի իշխանութեան վարած քաղաքականութեան պատճառով արձանագրուած այն ծանր կորուստներու եւ անձնատուութեան յայտարարագրի հետեւանքները: Ինքնարդարացման ուղիներ որոնող Հ.Հ. իշխանական վերնախաւի այն պնդումը, թէ իշխանութեան աթոռին կառչած ուժի հրաժարական տալու հարցը չունի հանրային պահանջ՝ ակնյայտ սուտ է, որովհետեւ հայ քաղաքական ու ազգային բեմին վրայ գործող գլխաւոր բոլոր ուժերը,

ՊՆ․ «ՀՀ պաշտպանության նախարարը և վարչապետը ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել»․ «168 ժամ»

Փետրվարի 3-ին 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին։ 1. 30 տարի Հայաստանը բանակ ունեցե՞լ է, թե՞ ոչ, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարին 2-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, ավելին՝ ասել էր, որ Հայաստանի բանակը մարտունակ

Այս զորավարժությունները ուղերձ էին մեզ վախեցնելու առումով. «Հայաստանի Հանրապետություն»

Երեկ Կարս քաղաքում ավարտվեցին փետրվարի 1-ից սկսված «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանցում ներգրավված էին տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ։ «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Սոնա Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այն հանգամանքը, որ զորավարժությունները խաղարկվում էին ՀՀ-ին եւ մասնավորապես՝ Գյումրու ռուսական ռազմաբազային սահմանակից Կարս «Աքբաբա» զորավարժարանում, հստակ ուղերձներ

Ադրբեջանական ավտոշարասյունը շինանյութ է տեղափոխել Շուշի

Ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղով ադրբեջանական ավելի քան 60 բեռնատարների անվտանգ անցումը, որոնք շինանյութ էին տեղափոխում Շուշի: Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է. «Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ. Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ: Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական

Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով. Արմեն Դարբինյան

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելիներս, Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ, Սփյուռքի Արժանապատիվ Հայեր, Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Ի գիտություն հայտնում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրականում իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով: Ռեկտոր Լիլիթ Արզումանյան

Զինված ադրբեջանցիները բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների աճյուն

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն: Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

«48 վայրկյանում թշնամու 3 տանկ է ոչնչացնում` 2 սնարյադով». Արամազդը` զոհված եղբոր` Արմեն Բաղդասարյանի մասին

«Մի ամիս առաջ տանս հարսանիք էր, ո՞վ կպատկերացներ, որ մի ամիս հետո որդուս հուղարկավորությունն է լինելու…». 44 օրյա պատերազմում այգեստանցի Էլիզան կորցրեց եւ որդուն, եւ իրենց քրտինքով կառուցած տները

Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը. «Արմենպրես»

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Fars» լրատվական գործակալությունը, այս մասին նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը: «Այդ միությունը համախմբել է տարածաշրջանի երկրներին և ստեղծել ազատ առևտրի գոտի: Իրանը սկսել է բանակցությունները ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ և մեկնարկել է անդամակցությանը պատրաստվելու գործընթացը»,- Մոսկվա կատարած այցից վերադառնալուց

Գյումրիում թթվածին են արտադրում․ կառավարությունը 100 միլիոնանոց սարք է նվիրել

Գյումրի բժշկական կենտրոնը երկու ուրախալի նորություն ունի․ մեկն այն է, որ թթվածնային կայան է հիմնվել, մյուսն էլ ՝ ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ։ Այսօր ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ճանաչողական այցով Գյումրի էր եկել, մասնակցեց բացման պաշտոնական արարողություններին։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ թթվածնային կայանը ուղղակի

ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարությանը, ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, ԿԲ-ին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող  Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս․թ․ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին,

«Էսի պարտություն չէր». Սասուն Միքայելյան

Սա պարտություն չէր: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, ԵԿՄ-ում ասել է  ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Հետագայում վերլուծեն էս պատերազմը, կասեն կամ էս ժողովրդի պսիխոլոգիան է պարտված, կամ սրանք չգիտեմ ինչ ազգ են, որ կարողացան աշխարհի 2 պետության դեմ կանգնեն, էսօրվա ժամանակակից զինտեխնիկայի դեմ կանգնած հայ զինվորը: Էսի պարտություն չէր, մեզ պետք

Արայիկ Հարությունյանը գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր է քննարկել ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ. «Արցախպրես»

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Հանրապետության նախագահը գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր է քննարկել ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ: Այս մասին «Արցախպրես»–ի հետ զրույցում

Լրագրողական կազմակերպությունները ԱԺ-ից պահանջում են հետաձգել Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը

Երեկ՝ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։ Արձանագրում ենք, որ Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան՝ ԲՀԿ-ն մասնակցելու է մենակ. Գագիկ Ծառուկյան

Արտահերթ ընտրությունների թեման արդեն փա՞կ է և չի կարող լինե՞լ գոնե 2021-ի ընթացքում։ «Հրապարակի» այս հարցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ոչ մի փակ բա չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կազմակերպի, անցկացնի, և հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը: «Մենք մեր հերոսներին շնորհակալություն հայտնելով պետք է զարգացնենք թիկունքը, որը իրենք տարիներ շարունակ պաշտպանել են քրտինքով, արյունով և մտքով»,- Հայկ Չոբանյան: Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում ՆԶՊ-ի դասասենյակն ավանակոչվել է զինղեկ, ավագ լեյտենանտ Սամվել Ռևազյանի անունով: Սամվել Ռևազյանը դպրոցում է աշխատել 3

Հրաժե՞շտ կորոնավիրուսին․ Գյումրի այցելած առողջապահության նախարարի պարզաբանումը

Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մարզային այցերը սկսել է հենց Գյումրիից, եկել է ծանոթանալու ընթացիկ խնդիրներին, հասկանալու, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչ մարտահրավերներ են եղել։ Նա շրջայցը սկսեց Գյումրի բժշկական կենտրոնից, որտեղ մասնակցեց թթվածնային նորաստեղծ կայանի ու ինսուլտի ծրագրով համակարգչային տոմոգրաֆիայի

ԱԱԾ-ն չի հարգում սահմանադրական կարգը. ՀԿ-ների հայտարարությունը

2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ: Նախ և առաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ

«Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի. նա պետք է շատ ավելի շուտ խոսեր». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակի համոզմամբ՝ մեր բոլոր երեք նախագահները, ՊՆ նախարարները, երեք վարչապետերը, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց լուման են ներդրել անկախ Հայաստանի և հայկական Արցախի կայացման համար, չեն կարող ու չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031