Օրվա լրահոսը

Թուրքիան կարող է Ուկրաինան զիջել ՌԴ-ին` Հայաստանի դիմաց. քաղաքագետ Սարո Սարոյանն այս սցենարից է վախենում

Վերլուծաբան Կայծ Մինասյանի համոզմամբ` հայկականության գոյության գրավականն անկախանալը եւ տարածքներ ազատագրելն է։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը

Երևանում և մի շարք մարզերում երկրաշարժ է զգացվել

Երեւանում եւ մի քանի մարզերում ժամը 15։20-ի սահմաններում երկրաշարժ է զգացվել։ Բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Քաղաքացիներիս շատերը շենքերից դուրս են եկել։ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 12 կմ հարավ է: Երկրաշարժը եղել է 2 կմ խորությամբ օջախով՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ: Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։  

Կարեն Խաչանովը պարտվեց չափազանց համառ պայքարում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժեշտ տվեց Մելբուռնում շարունակվող «Մեծ սաղավարտ» շարքի չորս մրցաշարերից առաջինին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը: ATP վարկանիշային դասակարգման 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը Երեւանի ժամանակով գիշերը երեք սեթում պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Մատտեո Բերրետտինիին՝ 6:7, 6:7, 6:7` երեքում էլ՝ թայ-բրեքում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդգար Ղազարյան. «Այսօրվա իշխանությունը մտածում է. այսքան բան անելուց հետո եթե մեզ հանդուրժում են, ուրեմն ինչ էլ անենք, մեզ կհանդուրժեն»

Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքից հետո ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում երկրում պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին ասաց. «Հասարակությունը պետք է վերադառնա իր առողջ գիտակցությանը եւ իր բոլոր գործողությունները կառուցի այդ առողջ գիտակցության համատեքստում: Ես տպավորություն ունեմ, որ մեր հասարակությունը ստացել է ծանր, շատ ծանր հարված, հայտնվել

Ադրբեջանցիները տարել էին 3 գլուխ մանր եղջերավոր կենդանի. սահմանամերձ գյուղերում անասնապահությամբ զբաղվող բնակիչներին հորդորում ենք ենթարկվել սահմանապահների հրահանգներին․ հայտարարություն

Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկություն էր տարածել, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասը արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: «Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի

Առանց Հայկական հարցի լուծման Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենալ չի կարող. Արա Պապյան

Գարեգին Չուգասզյանի գնահատմամբ, ստացվեց այնպես, որ մենք 33 տարի ամենավատթար սցենարով գնացինք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ից՝ ամենուրեք ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի

«Նժդեհի ասած «ազգային տականքը» մեծագույն հրճվանք է ապրում»

«Չգիտեմ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչպիսի՞ն կարող են լինել թուրքերի հետ ախպերանալու իր նոր մոլուցքի հետեւանքները։ Արդյո՞ք նա հիշում է, թե ատելության ինչ ահռելի չափաբաժին կուտակվեց Սերժիկի նկատմամբ, երբ նա հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ կամ երբ խաբեց ապրիլյանի ժամանակ կորցված տարածքի չափի մասին, կամ երբ փորձեց «փրոթոքոլներ» ստորագրել Թուրքիայի հետ ու

«Ինչ կասեր հայրս, եթե հրաշքով այս օրերին մեզ հետ լիներ»․ Նաիրի Սահյան

Սահյանագիտության յուրօրինակ շարժում է սկսել բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը: Ըստ նրա, բանաստեղծներն Աստծո խոսքն են տվել մեզ, որպեսզի ուժ գտնենք, ապրենք: «Եկանք, հավաքվեցինք, սգում ենք, հետո գնացինք տուն, վերցրինք հեռախոսը… Մեր պարտականությունն է, էն որ թողել են մեր պապերը, տեր կանգնել: Ինչ կասեր հայրս, եթե հրաշքով այս օրերին մեզ հետ լիներ: Բան կա ասելու… Մենք

Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը թերակատարվել են

Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի բյուջեի կատարողականը։ Քաղաքապետարանը բոլոր ուղղություններով ծրագրերը թերակատարել է։ Ըստ այդմ, Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 84,9 միլիարդ դրամի եկամուտների նկատմամբ փաստացի եկամուտները կազմել են 73,3 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 86.4%։ 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27 միլիարդ դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է

«Իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության աշխատակցի կողմից»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։ Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական»։

Սյունիքի շուրջ ինչ-որ բան է նախապատրաստվում, օղակը սեղմվում է

«Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների»՝ 3 օր առաջ հայտարարություն տարածեց ԱԱԾ սահմանապահ զորքերը: Ասվում էր. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր

Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ. Գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում: Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների,

Դասասենյակներում 1,5 մետր սոցիալական տարածության փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը․ փոփոխություններ են կատարվել ՀՀ ԱՆ նախարարի հրամանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։ Մասնավորապես սահմանվել է․ Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝ -նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, -անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, -անհնարինության

Բալետի երիտասարդ արտիստը քոլեջում «ջուրն է մտել, որ լողալ սովորի», իսկ թատրոնում «եփվում է կաթսայում»

Վահե Բաբաջանյանին վստահված է Նունե Սարգսյանի հեքիաթը ներկայացնել բալետարվեստում Գրողներից, մեծամասամբ մանկագիրներից, մշտապես լսում ենք, որ դժվար է ստեղծագործել երեխաների համար։ Հայաստանյան, մասնավորապես՝ երեւանյան թատրոնների խաղացանկում ոչ մեծ թվով, բայց կան մանկական ներկայացումներ։ Դիտարկումը, իհարկե, չի վերաբերում մանկական թատրոններին։ Շուրջ երկու տարի առաջ՝ եթե չենք սխալվում, խամաճիկների թատրոնը Աննա Էլբակյանի ռեժիսուրայով իրականացրել էր ՀՀ նախագահի

«Կոչ ենք անում քաղաքական գործիչներին հեռու մնալ բանակից և չփորձել իրենց կեղտոտ խաղերի մեջ ներքաշել մեր փառապանծ և հերոսական բանակին»․ Պահեստազորի սպաների միություն

Հարգելի հայրենակիցներ։ Պատերազմի ծանր կորուստների վերքերը դեռ չամոքած, բազմաթիվ զոհերի և անհայտ կորածների, չճանաչված մարմինների, թշնամու զնդաններում տառապող պատանդների, հազարավոր երիտասարդ հաշմանդամների, նրանց բոլորի ընտանիքների անդամների և հարազատների հոգեկան ծանր վիճակի պայմաններում որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանը հանդգնում է պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել բանակի վրա՝ քաջ գիտակցելով, որ համաձայն

Ապրել, արարել ու ուժգին սիրել

Երբ Հայրենիքը ցավի ու վշտի մեջ է, երբ այդքան զոհ կա եւ կան գերության մեջ գտնվող հայորդիներ, որեւէ հոբելյանի մասին մտածել անգամ չեմ ցանկանում: Մի առիթով Ալբերտ Էյնշտեյնը ասել է. «Կյանքը նման է հեծանիվի ընթացքին։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է առաջ շարժվել»: Անսալով նրա խոսքին` այդպես էլ անում եմ: Այնքան գործ կա անելու, որ հոբելյանի

ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս․թ․ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև ՀՀ Հաշվեքննիչ պալատին։ Կից ներկայացվում է ՀՀ կառավարությանն

Ռուստամ Բադասյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը,

«Մենք դիմացանք` ճկունության հաշվին»

Terracotta studio-ի հիմնադիր տնօրեն Նանա Մանուչարյանը՝ խոչընդոտները համառությամբ եւ ստեղծարարությամբ հաղթելու մասին «Կարծում եմ՝ 2020-ը ամենածանր թվականն էր, որ ունեցել ենք մեր աշխատանքային փորձի ընթացքում։ Այդ ընթացքում մեզ հաջողվեց անցնել օնլայն հարթակ` խեցեգործության ոլորտում։ Իրականում բավականին դժվար էր աշխատելը, բայց ի շնորհիվ դրա, կարողացանք աշխատել 2000-ից ավելի արցախցի բալիկի հետ եւ որոշ չափով լույսով լցնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ավտովթարի ենթարկվելու մասին լուրը կեղծ է

Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շուշիի քաղաքապետ. «Մեր բնակիչներին անտերության չեն մատնելու»․ «Ժամանակ»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: – Տեսակետ կա, որ եթե արցախցիների կացարանի հետ կապված խնդիրները չլուծվեն, նրանց չկարողանան տեղավորել Արցախում, սոսկալի միգրացիա է լինելու: Այս պահին Շուշիից քանի՞սն են մնացել Հայաստանում, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած: – Երևի մեր բնակչության 40 տոկոսը Հայաստանում է: Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև անընդհատ

Փետրվարի 12-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Հորդորում ենք պահպանել

ՏԻՄ ընտրությունների առումով բավականին ծանրաբեռնված տարի կլինի․ «Հրապարակ»

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում թեժ աշուն է սպասվում՝ ընտրական առումով։ Հանրապետության ոչ թե մի շարք, այլ բազմաթիվ համայնքներում լրանում են համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետները, ու պետք է անցկացվեն ընտրություններ։ Ընտրությունների անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրեն օրենքով վերապահված 4-ի փոխարեն այս պահին արդեն 3 օր է նախատեսել՝ մարտի 14, սեպտեմբերի 26, հոկտեմբերի 17։ Մնացածն

Արցախին օգնություն տրամադրելու հարցը բարձրացվեց ոչ Հայաստանի կողմից. Դավոսի համաժողովում ՌԴ նախագահը կոչ արեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին. «Փաստ»

Քանի որ Արցախում ստեղծված իրադրությունը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, գոնե պետք է որ արցախահայությանը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի բնակավայրերը վերականգնելու հարցը մեր իշխանությունների կողմից համարվի առաջնահերթ միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու հարցում։ Եվ այս տեսանկյունից կարևոր հնարավորություն էր ստեղծում վերջերս տեղի ունեցած Դավոսի տնտեսական համաժողովը։ Ընդ որում, Փաշինյանից չէր պահանջվելու գումար ծախսել և

Գագիկ Ծառուկյան. «Ամբողջը, ինչ ասել եմ, կատարվել է՝ ձախողումները, պատերազմը, հող հանձնելը, անորոշ կարգավիճակը»․ «Հրապարակ»

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ – Ընդդիմությունն անցած տարվանից միավորման փորձեր է անում, սկզբում «3-ի ֆորմատ»-ն էր, «17»-ի, Հայրենիքի փրկության շարժում։ Ձեր կարծիքով՝ ֆորմատներից ո՞րն էր ավելի գործուն, ավելի աշխատունակ, եւ ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության պայքարը, եւ ընդդիմությունը չի կարողանում հասնել իր դրած նպատակին, ինչպես հայտարարել է՝ իշխանափոխության։ – Հիմնական նպատակը եղել է երկրի

2704 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք

Փետրվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն` առողջացած, 3140-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 679135 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2704 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 2 մահվան դեպք:

Մեխակ Ապրեսյան․ «Ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանը չդասեն խորհուրդ չտրվող երկրների ցանկում»․ «Փաստ»

Կարող ենք և պետք է ձգտենք այնպես անել, որ տուրիզմը զարթնի և սկսի դինամիկ վերականգնվել ու զարգանալ: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով ամենատուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության հնարավոր հեռանկարներին: Նա հայտնեց, որ մի շարք պետական կառույցների հարցեր ու առաջարկներ են ներկայացրել: «Առաջարկել ենք աշխատել այն ուղղությամբ, որ

Վազգեն Մանուկյանը ստանձնում է իրադարձությունների ընթացքը արմատական ճանապարհով առաջնորդողի դերը. «Ժամանակ»

«Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում իր նախաձեռնությամբ հանրահավաքի ընթացքում հնչեցրել է մի շարք կոշտ արտահայտություններ՝ կապված Հայաստանում իշխանափոխության իրենց դրած խնդրի իրականացման հետ: Վազգեն Մանուկյանը կոչ է արել հավաքվածներին կազմել թաղերում ջոկատներ, որոնց շտաբը լինելու է Ազատության հրապարակը: Թեև Մանուկյանը ջոկատները դիտարկում է ոչ թե ֆիզիկական գործողությունների, այլ իշխանության վրա

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031