Օրվա լրահոսը

Նատա Բրետելի՝ «Հայ ռազմիկներ» ֆոտոնախագիծը․ «Եվ հանկարծ պատերազմի այլանդակության ու կեղտի շերտից հայտնվում է գեղեցկությունն ու բարությունը․․․ Հանկարծ մենք դառնում ենք ընտանիք…»

Հոգեթերապևտ, լուսանկարիչ Նատա Բրետելը ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս հրապարակեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների մասին պատմող «Հայ ռազմիկներ» ֆոտոնախագիծը՝ ոչ միայն դիմանկարների, այլև պարզ, մարդկային, բայց և հերոսական պատմությունների միջոցով ներկայացնելով պատերազմի բովով անցած հայ մարտիկներին, որոնք, անկախ ամեն ինչից, չեն կորցրել իրենց ոգու զորությունը։ «Հայ ռազմիկներ» նախագծի մասին զրուցել ենք հեղինակի՝ Նատա Բրետելի հետ։ -Տիկին

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է․ վաղվանից սկսվում է Մեծ Պահքը

Վաղվանից՝ փետրվարի 15-ից սկսվում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ

Եփված կրեմով էկլերներ եւ սերուցքային պանրով ու ձկով լցոնած պրոֆիտրոլներ (տեսանյութ)

Եփված խմորով պատրաստված թխվածքների մի քանի տեսակներ կան՝ պրոֆիտրոլներ, որոնք կլորավուն են, էկլերներ՝ երկարավուն եւ շոկոլադապատ, բուշե՝ կլորավուն եւ վրան «շտրեյզել», Կրոկենբուշ տորթը, «Կարպատյան» կոչվող տորթը եւ շատ այլ տարբերակներ: Եթե պիտի եփված խմոր պատրաստեք, առաջարկում եմ միանգամից պատրաստել երկու տեսակի թխվածք՝ մեկը քաղցր՝ եփված կրեմով շոկոլադապատ էկլեր, եւ մյուսը՝ որպես նախուտեստ՝ սերուցքային պանրով եւ

Դոնալդ Թրամփն արդարացվեց ԱՄՆ Սենատում կայացած քվեարկության արդյունքում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Սենատում կայացավ քվեարկություն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ իմպիչմենթի վերաբերյալ, որի արդյունքում Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 57 սենատոր՝ անհրաժեշտ 67 ձայնի փոխարեն, և նախկին նախագահ Թրամփն այսպիսով արդարացվեց: Չնայած դրան՝ վերջինիս ապագան շարունակում է մնալ անորոշ: Իմպիչմենտի աջակիցների թվում էին Հանրապետական կուսակցության 7 սենատորներ: Քվեարկությունից հետո իր խոսքում ԱՄՆ Սենատում հանրապետականների փոքրամասնության ղեկավար

Լոռիում հիմնական խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի բացակայությունը

Օրերս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ եկել են նախնական համաձայնության, ըստ որի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն՝ Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում: Բացի այդ, կհիմնանորոգվի նաեւ Հ 70՝ Մ6-Աթան շուրջ 34 կմ ճանապարհահատվածը: Վերջին անգամ նշված ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են ավելի քան

Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին վերաբերող հարցեր

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել «Exe Start

«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին». Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը  «Սիրելի բարեկամներ, Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի «Ռեքվիեմի» երաժշտության վրա։ Օգտագործել եմ տողեր Վահան Տերյանի եւ Կոստան Զարյանի բանաստեղծություններից։ Հոլովակի ռեժիսորը Էդվարդ Համբարձումյանն է, Սամվել Հովհաննիսյանը։ Երգը նվիրվում է մեր հերոս զինվորներին․․․»:

«Ինչպես է հնարավոր պատգամավորական աշխատավարձով բարեկեցության նման շեմ սահմանել». Իվետա Տոնոյանը՝ իշխանավորների նոր մեքենաների, բնակարանների ու ռեստորանների մասին

Հարցրեցինք, որ ասում եք՝ իշխանականները բարեկեցիկ կյանքով են հիմա ապրում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ վարչապետ դառնալուց հետո իր միակ գույքը Շենգավիթի իր փոքր բնակարանն է, դուք կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Շատ շատերին նկատի ունեմ, որովհետեւ որքան էլ փորձեն իշխանության ամենատարբեր օղակների ներկայացուցիչները ներկայացնել, որ իրենք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, մենք ապրում ենք փոքր երկրում»:

Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում անմահացած Արշակ Տոնոյանի ընտանիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Արշակ Տոնոյանի ընտանիքին, Շիրակի մարզ, Անուշավան գյուղում։ Հերոսի դուստրը՝ Աննան, 3 ամսական է։

«Երբ հիշեցնեք Ալեն Սիմոնյանին կոնկրետ այդ նկարն ու համազգեստը, ինքը իսկույն իր հարցադրումը հետ կվերցնի». Շաքե Իսայանը՝ $7000-անոց շորերով հանրահավաքի գնալու մասին

ԲՀԿ պատգամավորներից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իրոք այդ թանկ հագուկապը, թանկ կոստյումները խանգարում են, կարո՞ղ է մյուս հանրահավաքի գնալիս «վերապրոֆիլավորվեք», իմիջը, հագուստը փոխեք: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացնե: Լոգիկա՝ ուղեղ է պետք»:

Փետրվարի 15-ից նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։ Սկսած առավոտյան ժամը 07։30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչեւ Երեւանի ՋԷԿ եւ հակառակ ուղղությամբ։ Մի քանի նկատառում՝ ուղեւորներին. Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100

Տարասեռական, թե նույնասեռական․ դատարանները խտրական վերաբերմո՞ւնք ունեն

ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածների հատկանիշներով 13 դրվագ մեղադրանք առաջադրվեց

ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվելիք ուժեղ երկրաշարժի մասին տեղեկատվությունը

Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը։ Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է: Հորդորում

Երկրաշարժի հետևանքները․ ևս երկու հղի է դիմել բուժօգնության․ ԱՆ

Թարմացված տվյալներ՝ ժամը 14:00 դրությամբ: Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝

Նորապսակների օրհնության կարգ՝ Սուրբ Գայանե վանքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերները բաշխեց նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։

«Արցախի ազատագրումը պետք է սկսվի Երևանում և Ստեփանակերտում». Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը «Արցախի օկուպացիան սկսվեց Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ, հետևաբար Արցախի ազատագրումը պետք է սկսվի Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի հաղթանակով»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն այսօր այցելել են Տավուշի մարզ։ Պատգամավորները հանդիպում են քաղաքացիների հետ, լսում նրանց մտահոգությունները, առաջարկությունները և ներկայացնում կուսակցության ապագային միտված տեսլականն ու անելիքները։ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու». Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը/ ArmNews TV: Նախագահ Սարգսյանը խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասին: Հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21:00-ին: ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ

Առաջիկա օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում

Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021 թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչը գյուղին

Բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի․ ԱՆ

Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ: Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի: Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների

«Բունկայի մոտ». նոր ցուցասրահ Երևանի կենդանաբանական այգում (ֆոտոշարք)

Փետրվարի 12-ին Երևանի կենդանաբանական այգում բացվեց նոր ցուցասրահ, որը նախատեսված է Բունկա փղիկին այցելելու համար: Ցուցասրահում առանձնացված է անկյուն, որտեղ լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները կտեղեկանան Կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից այգում բնակություն հաստատած փղերի մասին: Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը և ավագանու անդամներ: Պաշտոնական բացման

Քոչարյանը մտադիր է նորի՞ց սկսել

Օրերս մեր երկրի ներքաղաքական հրապարակում աջից ու ձախից մեծ ուժգնությամբ պայթեց այն լուրը, որ մտադիր է քաղաքականություն վերադառնալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անունը թերևս Հայաստանի ղեկավարներից ամենից շատն է հոլովվել և հոլովվում: Ոչ թե սիրուն աչքերի համար, այլ բազմաթիվ այլ պատճառներով: Չնայած Քոչարյանն իր գործունեությամբ չափազանց փակ քաղաքական գործիչ է, բայց իրեն

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Երկրի ղեկավարը, կարևորելով ՀՀ Կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է,

«Ազգ»-ը իր հիմնադրման 30-րդ տարեդարձին ընդառաջ «լավ նվեր» ստացավ Հայաստանի հոգատա՜ր իշխանություններից․ խմբագրությունը ստիպված եղավ հեռանալ իր զբաղեցրած տարածքից․ «Ազգ»

«Ազգ»-ի խմբագրությունը իր հիմնադրման 30-րդ տարեդարձին ընդառաջ, ինչպես սովորություն է ասել, լավ, շա՛տ լավ նվեր ստացավ Հայաստանի հոգատա՜ր իշխանություններից. երեկ խմբագրությունը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի կարգադրությամբ ստիպվեց դուրս գալ 1991թ.-ից ի վեր իր զբաղեցրած տարածքից, Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկից, որը 2015թ.-ից ի վեր խմբագրությունը, ՀՀ կառավարության տնօրինմամբ համատեղության կարգով

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, մահվան 1 դեպք

Փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք:

Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի հիշատակի օրն է. նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիք է, որը ծնվում և հասունանում է համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով: Տկար ու անհույս է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված անհատներով… Սխրանքների կարող են

Նիկոլայ Գրիգորյանը՝ երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցերի մասին․ մաս 2

Փրկարարական ծառայության գեներալ-մայոր, Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Շարունակում եմ ներկայացնել ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք ամփոփված են Արտակարգ Ալիքի՝ «Որ փորձությունը փորձանք չդառնա գրքում»: Երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցերը՝ մաս 2 Ով իրազեկված է, նա պաշտպանված է: Այսօրվա վիճակով ճի՞շտ է գնահատված ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը. – Սպիտակի 1988

Հայտնաբերվել են ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ․ ԱՀ ԱԻՊԾ

Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն: ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փակ են Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031