Օրվա լրահոսը

Արտաշատի քաղաքային մարզադաշտը վերանորոգվելու է. նորոգման դեպքում ՀՖՖ միակ պայմանը բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելն է

Ռոբերտ Էմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղու կառուցումը, այժմ խնդիրը վերջապես լուծման փուլում է: Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքների առաջնային փուլը:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։

Որոնողական աշխատանքները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են

Որոնումներ են իրականացվելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Սպառնալիք՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար

Թուրքիայի զինված ուժերն ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններ են անցկացնում ՀՀ սահմանի մոտ Փետրվարի 1-12-ը Թուրքիան ու Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են անցկացնում Կարսում՝ Հայաստանի սահմանին մոտ։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», – օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։

Լավ իմանալով, որ Մեղրիի միջանցք անունը ցանկացած մտածող հայի մոտ առաջացնում է դիմադրություն, այն նրբորեն փոխարինել են «Նախիջևանի միջանցք» անվամբ. Վարուժան Գեղամյան

Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և այլ աշխարհաքաղաքական միջավայրերում տեղի ունեցող քննարկումներն ու հրապարակվող նյութերը գրեթե կասկած չեն թողնում, որ մեր ապաշնորհ իշխանությունները համաձայնել են Սյունիքի ու Հայաստանի պետականության համար կործանարար Մեղրիի միջանցքի բացմանը։

«Իրանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերը, բայց տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան»

Անհրաժեշտ է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը

ՄԻԱՎ հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը ապաքրեականացվում է. Արա Զոհրաբյան

Կրկին փորձ է արվում օրենսդրական դաշտ ներմուծել «զուգընկեր» հասկացությունը

«Իմ քայլն» է ստուգել, ոչ թե Դավթյան Արթուրը. «Հրապարակ»

Ես հայտարարություն տարածե՞լ եմ։ «Իմ քայլը» տարածել է հայտարարություն։

Խոցելիություն, որն արդեն օգտագործում են ցանցահենները. փորձագետները խորհուրդ են տալիս թարմացնել Google Chrome-ը

Եթե Chrome բրաուզերի մասին պատուհանում տեսանելի է Google Chrome-ի տարբերակի 88.0.4324.150 համարը, ապա բրաուզերն արդեն թարմացվել է, և CVE-2021-21148 խոցելիությունը այլևս սարսափելի չէ։

Մ6 միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց հատվածը փակ կլինի երթևեկության համար

Փետրվարի 11-15-ը՝ ժամը 14:30-ից մինչև 18:00 փակ կլինի ջրագծի տեղադրմամբ պայմանավորված

Երեք անգամ հետաձգել են ընտրությունները. որքա՞ն կշարունակի պաշտոնավարել Փաշինյանի քավորը. «Հրապարակ»

Հիշեցրեց օրենքը՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ։

Ռուսաստանի հետ «խոր ինտեգրացիայի» գաղափարը գալիս է  Ռուսաստանի՞ց, թե՞ հայաստանյան նախաձեռնություն է. «Ժամանակ»

Հայաստանի «խոր ինտեգրացիան» Ռուսաստանին անհրաժեշտ է թերևս ոչ ֆորմալ մակարդակով, այսինքն՝ հնարավորինս լայն ազդեցությամբ, բայց հնարավորինս նվազ պատասխանատվությամբ:

Գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են. «Ժողովուրդ»

Ընդհանուր բեռնափոխադրումները, 2019-ի համեմատ, աճել են 0.7 տոկոսով եւ կազմել 14 մլն 822 հազար տոննա:

«Վարդերի» եւ «թավշյա». զուգահեռներ

«Գունավոր հեղափոխությունները մշտապես բացատրում են լավագույն մտադրություններով: Ինչպես հայտնի է՝ այդ մտադրություններով պատված է ճանապարհը դեպի դժոխք», – անցած տարվա դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ասվածի համատեքստը թույլ չի տալիս կասկածելու, որ նա նկատի ուներ այն, ինչ տեղի ունեցավ, մասնավորապես, Հայաստանում եւ այն, ինչից, նրա կարծիքով, կարողացավ խուսափել Բելառուսը:

Ծնողներն ավելի շատ հետաքրքրվում են արտաքին գործոններով. ինչպես կանխարգելել ինքնասպանությունները դեռահասների շրջանում. «Հայկական ժամանակ»

Պետք է հետաքրքրություն դրսեւորել երեխայի անձի, կյանքի նկատմամբ, կազմակերպել համատեղ ժամանց, շատ զրուցել տարբեր թեմաներով եւ այդ զրույցներում հնարավորություններ տալ երեխային արտահայտել իր կարծիքները եւ բանավիճել, այսինքն՝ անհրաժեշտ է ծնող-երեխա հարաբերությունները կառուցել այս հիմքերի վրա

Օրենքի նախագծով ընդլայնվում է սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների շրջանակը. «Հայաստանի Հանրապետություն»

Հանրային մարմինների աշխատակիցներին աջակցելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ

Հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռեւս ներկայացված չէ. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ:

Վազգեն Մանուկյանի կենսագրության հետաքրքիր դրվագներ

Երբ 88-ի Շարժումը սկսվում է, հասկանում են, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին։ Մտավորականությունը միանգամից համախմբվում է և սկսում գործել։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

«Հաղթելու դեպքում, այո, ես ստիպված եմ լինելու մանդատը վայր դնել». Վահագն Թեւոսյան. «Հայկական ժամանակ»

«Ես գնում եմ այդ հանձնաժողով՝ որպես խորհրդի անդամ եւ պատրաստվում եմ աշխատել պարոն Շիրինյանի հետ: Թե հետո խորհուրդը ինչ կորոշի՝ ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց նա:

«Բաբո, գրադը մամային խփել է». երեք պատերազմ տեսած հադրութցի ընտանիքը կորցրել է ամեն ինչ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Մեկ էլ դու մի ասա, երեխաս ընկել ա թուրքի զասադի մեջ, ինձ էլ բան չեն ասում». հադրութցի Անյուտայի ընտանիքի ճակատագիրն անորոշ է

«Եթե այդքան փող կար, որ դու պատրաստ էիր Ալիեւին 5 մլրդ տայիր, դնեիր բանակի մեջ, բա խի՞ չդրեցիր, բա խի՞ էիր գնում Գերմանիա գլուխ գովում, ասում՝ 80-ականների զենքեր են». Ալեն Սիմոնյան

Հարցրեցինք՝ որ ասում եք՝ պարտվել ենք, բայց չենք ծնկել, էլ ծնկելը ո՞նց է լինում՝ Ալեն Սիմոնյանը բացատրեց. «Որ դու առանց կռվելու գնում ես, ծնկում ես: Իսկ մենք կռվել ենք մինչեւ վերջ, արել ենք մեզնից հնարավոր ամեն ինչ: Կռվել ենք Թուրքիայի, վարձկանների, մեզանից տասնապատիկ հարուստ եւ զինված ադրբեջանցիների հետ եւ չենք ծնկել ի սկզբանե, գնացել ասել՝ ինչ ուզում եք արեք, մենք հանձնվում ենք»:

Երբ սերը միաձուլվում է արվեստին. (Ֆոտոշարք)

«Կավի հետ պետք է զրույցի մեջ մտնես, մտերմանաս, որ սկսի քեզ ենթարկվել ու արդյունքը գեղեցիկ լինի»,- կավագործ Ռադիկ Խաչատրյանն այսպես է սկսում հերթական սուրճի բաժակը պատրաստել։ Մշակութային բազմաշերտ ավանդույթներով Բերդաքաղաք Շուշիում է ստացել ստեղծագործական իր առաջին մկրտությունը։ Ասում է, որ սերն այնքան շատ էր նկարչության և կավագործության հանդեպ, որ միանգամից որոշեց լծվել այս հետաքրքիր իրերի

Ադրբեջանի ռուս արքեպիսկոպոսը հակահայկական հայտարարություններ է անում` Ալիևին հաճոյանալու համար

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ադրբեջանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վլադիկա Ալեքսանդրը անցյալ ամիս հարցազրույց է տվել «Քրիստոնեությունն այսօր» (Christianity Today) ամսագրի թղթակից Ջեյսոն Կասպերին՝ անամոթաբար տարածելով ադրբեջանական քարոզչություն՝ վատաբանելով հայերին և գովաբանելով Ադրբեջանին։ Նա ավելի շուտ խոսել է բռնապետ Իլհամ Ալիևի խոսնակի նման, քան Աստծո ծառայի։ Սա մի

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ. «Ազատություն»

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գունդ մտած Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության հետ կապված, այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։ Պավլիկ Մանուկյանը երեկ Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր

Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր… Նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ի՞նչպես ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ի՞նչու ենք

Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի ԱԳՆ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝

Հայրենիք վերադարձած գերեվարվածներից 4-ը շիրակցիներ են

Քիչ առաջ ՌԴ խաղաղապահ զորամասի հրամանատար Ռուստամ  Մուրադովի ուղեկցությամբ  Ադրբեջանից հայրենիք են վերադարձել ևս 5  ռազմագերիներ։ Նախնական տվյալներով, նրանցից  4-ը Շիրակի մարզից են, մեկը՝ Մասիսից։ Հայրենիք վերադարձածների անուններն են՝ Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրաելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի), Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի), Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս): Հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել մեկ

Ծնողի դերը երեխայի սեռական դաստիարակության հարցում. տաբուներ, միֆեր և բարդույթներ

Մասնագետների մեծամասնությունը համակարծիք է՝ ծնողներն ունեն դեռահասի ռիսկային սեռական վարքը նվազեցնելու և վերջինիս առողջ սեռական զարգացումը խթանելու մեծ ներուժ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031